Երևան, 18.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանի՝ «Ապագա կա» կարգախոսի բանալիները դրված են թյուրքական գործիքակազմի հիմքում, և նմանօրինակ «ապագա» էլ նա կանխորոշում է ներկայումս. Հովասափյան

ԲԼՈԳ

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանյան կառավարիչների թյուրքական պրոպագանդայի ֆոնին շատ հաճախ են հասարակ մարդիկ ընկնում փաշինյանական թակարդների մեջ՝ չկարողանալով զանազանել թացը չորից։ Հաճախ այդ ամենը Փաշինյանն ու իր հակապետական թիմն օգտագործում է համապատասխան դոզավորում ապահովելու նպատակով՝ այդ կերպ երկարացնելով սեփական իշխանության կյանքը։
Մի քանի դիտարկում, թե ինչ տեղի ուենցավ 100 տարի առաջ, երբ հայկական որոշ տարրեր հավատացին թյուրքիստներին, փորձեցին խաղալ նրանց թելադրած օրակարգի տիրույթում, ինչի արդյունքում մի ողջ ժողովուրդ նախ մորթվեց, ինչին հաջորդեց հայկական կապիտալի յուրացմանն ու հայկական բարիքը թյուրքական արժեհամակարգին ծառայեցնելու ալիքը։
Ըստ էության անհերքելի փաստ է, որ դարերով կուտակված հայոց կապիտալով կառուցվեց ժամանակակից Թուրքիայի տնտեսությունը` բառացիորեն կառուցվեց։ Փորձեմ թվարկել, թե 1915-23 թթ. ընկած ժամանակահատվածում Թուրքիան տնտեսական առումով ինչ օգուտներ ունեցավ:
Գաղտնիք չէ, որ հայկական տնտեսական կապիտալն առաջին հերթին որպես բարիք ծառայեց թյուրք և քուրդ արնախում զանգվածի համար, երկրորդ՝ դարձավ երիտթուքական կառավարության ցեղասպան քաղաքականության բաղկացուցիչ, ինչպես նաև Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիայի ռազմատուգանքի պատժամիջոց (փաստացի Թուրքիան կարողացավ վճարել իր միլիոնանոց ռազմատուգանքը (կանտրիբուցիան) նաև այդ կապիտալով): Փաստացի Լոզանում թյուրքերը վճարեցին հայկական գումարներով, որոնք դրված էին Ստամբուլի բանկում, ինչպես նաև շվեյցարական հաշիվներում։
«Լքյալ գույքի մասին» և նման այլ տխրահռչակ օրենքները փաստորեն իրավական տեսակետից ապահովեցին ընչազավթումը. դա տեղի ունեցավ ողջ Թուրքիայի տարածքում բացի դրանից` մահմեդական փախստականները, գաղթականները`մուհաջիրները, տեղավորվեցին հայապատկան տներում և երրորդ` հայերից խլված ֆինանսական միջոցներն օգտագործվեցին ներքին և արտաքին պարտքերը մարելու հարցերում:
Եթե ժամանակակից բանկային տերմինոլոգիայով նկարագրենք, թե ինչ կատարվեց հայ կապիտալի հետ, կլինի մոտավորապես հետևյալը. եթե հայոց տնտեսական կյանքը պատկերացնենք, որպես մի բանկ, ապա թուրքը ներխուժեց, սրի քաշեց բոլորին ու յուրացրեց դրամատան պահոցում կուտակված ահռելի հարստությունը:
Թվարկվածից բացի` համաշխարհային բանկային պատմության մեջ Թուրքիան դարձավ բացառիկ վարկառու: Եվ այդ անտոկոս ու անվերադարձելի վարկով նա կառուցեց իր ներկայիս տնտեսությունը: Ի դեպ՝ չմոռանանք, որ ցեղասպանությունը հանգեցրեց նաև արևմտահայոց տնտեսական լեզվի, բառամթերքի կորստին:
Այս ամենից հետո դժվար չէ հասկանալ և պատկեացնել, որ նշված համակարգը 100 տարի անց էլ շատ փայլուն է աշխատում, եթե հաշվի առնենք, որ ապրում ենք արհեստական բանականության դարում և համապատասխան բոլոր տեխնոլոգիաներն էլ հասել են իրենց կատարելիության գագաթնակետին։ Այնպես, որ Փաշինյանի՝ «Ապագա կա» կարգախոսի բանալիները դրված են թյուրքական նշված գործիքակազմի հիմքում, և նմանօրինակ «ապագա» էլ նա կանխորոշում է ներկայումս։

Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոցՄակրոնը հայտնել է Կիև այցելելու իր ծրագրերի մասին Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում էԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ)«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանԿոչ ենք անում ԵԽ–ին և ԵԱՀԿ-ին՝ դատապարտել խոսքի ազատության ճնշումը Հայաստանում․ EFJ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահի հետ կարևորել է ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպման արդյունքներըFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՄոսկվա-Երևան թռիչքի տոմսերը կտրուկ էժանացել են. ի՞նչ արժե այս պահինԱդրբեջանի իշխանությունները պետք է գնան որոշակի զիջումների․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող Արտակարգ դեպք՝ Երևանում․ հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա Վինիսիուսը վնասվածք է ստացել Սիթիի հետ խաղում և կարող է բաց թողնել Էլ Կլասիկոն Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Բացահայտվել է ավելի քան 13 կգ «Հերոին», «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ) Ղրղզստանում սահմանափակվել է TikTok-ի հասանելիությունը Վարդենիսում 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարածները 74 և 66 տարեկան են Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավը հրաշքով է փրկվել կործանվելուց Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը սեքսուալ բնույթի գործողություններ են իրականացրել 13-ամյա աղջկա և նրա մոր նկատմամբ ՀՀ-ում ԵՄ դիտորդները հետախուզական գործունեություն են ծավալում. Զախարովա Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Կառավարությունը միջոցներ է հատկացրել ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության նպատակովՄոսկվայում եղանակային վտանգի «դեղին» մակարդակ է հայտարարվելԱդրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆՏասնյակ շներ են սատկել, քանի որ հիվանդ ձիու միս են կերելՁյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկով Վարդենիսում արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ինդոնեզիայում սպասվում է ամենահզոր ցունամին՝ 25 մետր բարձրությամբ Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-իՀայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Զարգացման մի ամբողջ դարաշրջանի խորհրդանիշը՝ մագնիտոֆոն. «Փաստ»Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է Մոսկվայում ադրբեջանցին տղամարդուն սպանել է՝ իրեն նկատողություն անելու համար ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ԱՊՐԻԼԻ). Բողոքի ակցիան «տեղափոխվել» է նախագահի նստավայրի մոտ. «Փաստ»Չնայած «թերագնահատված» լինելուն, շարունակում են դանդաղորեն խզել հարաբերությունները. «Փաստ»Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումները չեն արդարացրել Երևանի սպասելիքները. «Փաստ»