Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոսկեպարից տղերքին բերման են ենթարկել, ասել են՝ էլ չմտնեք, մեր հողը չի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երեկ գիշեր Տավուշի մարզի Վերին Ոսկեպար համայնքից Նոյեմբերյանի ոստիկանություն են բերման ենթարկվել «Մարտական եղբայրություն» միաբանության անդամներ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանը։ Մինչ այդ իրավապահները տղերքին ժամանակ են տվել՝ լքել Ոսկեպարը, ասել են՝  Ոսկեպարում գտնվելն անօրինական է։ «Մարտական եղբայրության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտեց՝ վստահ է, որ այդ տարածքներն իշխանությունները հանձնում են Ադրբեջանին, քանի որ Փաշինյանը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ ճանաչում է նաեւ Նոյեմբերյանի այդ գյուղերը։ 

«Բնականաբար իշխանությունները պիտի հրահանգեն իրավապահներին՝ արգելել մեր գործունեությունը Ոսկեպարում։ Ոստիկանության բաժանմունքում տղերքին ասել են՝ բաց կթողնենք մի պայմանով, որ Ոսկեպար այլեւս չեք գնա։ Իրավական հիմք չկա այստեղ, ուղղակի փորձել են վախեցնել, տեսել են վախեցնելով ոչնչի չեն հասնի, տղերքին բաց են թողել։ Պարզ է, որ սա քաղաքական հրահանգ է Երեւանից՝ Բաքվի հետ համաձայնեցված»,-ասաց մեր զրուցակիցը։ 

Անդրադառնալով իրենց գործունեությանը՝ Տեր-Աբրահամյանն ասաց, որ 2023թ․-ի գարնանից  Նոյեմբերյանի համայնքապետարանի եւ «Մարտական եղբայրության» միջեւ համագործակցության հուշագիր է կնքվել, որի համաձայն մարզումներ են իրականացնում տեղի համայնքների բնակիչների համար։ Այն պահից, երբ ադրբեջանական քարոզչամեքենան լուրերով հաղորդել է, թե Ոսկեպարում Հայաստանի զինված ուժերը իբրև դիվերսիոն խմբեր են հավաքում, Տեր-Աբրահամյանի խոսքով՝  իրենց գործունեության համար լուրջ խոչընդոտներ են ստեղծվում։ 


«Ես վստահ եմ, որ մեր նկատմամբ այս խոչընդոտները քաղաքական որոշման արդյունք է։ Մենք 2023թ․-ից ենք Ոսկեպարում, Նոյմբերյանի համայնքապետարանի հետ շատ լավ աշխատել ենք։ Պարզապես այդ տարածքներն անկլանվերի անվան տակ հանձնելու մտադրություն ունեն, այդ է պատճառը, որ փորձում են կանխել մեր աշխատանքը»,-հավելեց նա։

Ավելի վաղ «Մարտական եղբայրությունը» հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ մարտի 3-ին, Ավետիս Ավետիսյանն ու Հենրիկ Մկրտչյանը մուտք են գործել Վերին Ոսկեպարի տարածք, որտեղ նրանց արդեն սպասելուց են եղել ոստիկանության ներկայացուցիչները: Վերջիններս ասել են, որ տարածք մուտք գործելու իրավունք չկա: Դրանից հետո տեղ է հասել նաև Նոյեմբերյանի ոստիկանության պետի տեղակալը, որը նույնպես պնդել է, որ տղաները պետք է լքեն տարածքը, քանի որ այդտեղ գտնվելն անօրինական է, որից հետո երկուսին ուղեկցել են ոստիկանության բաժանմունք՝ հիմնավորելու համար ոստիկանության պահանջը: 

«Պարզ է, որ տեղի ունեցողն ունի հստակ քաղաքական իմաստ, և նախաձեռնությունն իրականում գալիս է ոչ թե Նոյեմբերյանի ոստիկանությունից, այլ ՀՀ ղեկավարությունից: Մեր խնդիրն ու հարցը հենց ՀՀ ղեկավարության հետ է՝ ո՞ր օրենքով կամ ինչպիսի՞ իրավական հիմքով է արգելված ՀՀ քաղաքացիների կամ հատկապես Մարտական եղբայրության անդամներին  մուտքը Վերին Ոսկեպարի տարածք»,-գրված էր հայտարարության մեջ։

ՀՀ ՆԳՆ լրատվականից փորձեցինք պարզաբանում ստանալ Վերին Ոսկեպարում տեղի ունեցածի վերաբերյալ։ Կառույցի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն ասաց, որ Ավետիս Ավետիսյանը եւ Հենրիկ Մկրտչյանին բաժին են հրավիրել իրենց մոտ եղած զենքի օրինականությունը ճշտելու համար։ Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ոստիկանները նրանց ասել, որ Ոսկեպարում գտնվելն անօրինական է, քանի որ այն հայկական տարածք չէ, Սարգսյանն ասաց․ «Հերքում եմ, ոստիկանները նման բան չեն ասել»։ 

ՆԳՆ-ի պատասխանից հետո նորից կապվեցինք Տեր-Աբրահամյանի հետ։ Նա նշեց, որ զենքը ստուգելու պատրվակով տղերքին բաժին տանելը ուղղակի անհեթեթ է, քանի որ Նոյեմբերյանի համայնքապետարանի հետ կնքված համագործակցության հուշագրի համաձայն Վերին Ոսկեպարում «Մարտական եղբայրության» եւ «Ազատազենի» կողմից համատեղ կառուցված կրակային պարապմունքների տարածքում նաեւ զենքից օգտվելու կանոններն են սովորեցում։ «Տեղի համայնքաների բնակիչները մեզ մոտ սովորում են զենքին տիրապետելու, կրակելու հմտություններ, եւ տրամաբանական է, որ տղերքի մոտ պետք է լինեին զենքեր։ Դրանք իրենց օրինական զենքերն են»,-ընդգծեց նա։

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ8 ժամ ջուր չի լինիՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարը կոռուպցիայի գործով կալանավորվել է Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին 36 ժամ գազ չի լինի Մահացել է Սարգիս Ավագյանը Արտառոց դեպք. «Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ Հուլիսի 29-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ ՊետրոսյանԲելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու որոշումը Այսօր հայ ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանի ծննդյան օրն է Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը