Երևան, 09.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Անճար-միամիտ» ձևացողների փորձանքաբեր «փորձարարությունները». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, և դա հաճախ զգացվում է, ինքն էլ առանձնապես չի ընդվզում, երբ իր առավել թունդ երկրպագուները, փորձելով ամեն գնով արդարացնել իրենց պաշտամունքի առարկային, ասում են, թե՝ «ախր, նա անճար, միամիտ է...»: Դե, հիշում եք՝ «խեղճ Նիկոլն ինչ անի» սկզբունքով: Դա, իհարկե, ամենևին այդպես չէ: Մանավանդ, որ այն ավերածությունները, կործանիչ այն քայլերը, որ անում է Նիկոլ Փաշինյանը, որպես Հայաստանի ղեկավար, ժամանակին, առնվազն հիմնական ուղղության, եթե կարելի է դա անվանել «գաղափար», ապա՝ գաղափարի կամ պատկերացման տեսքով բազմիցս ներկայացրել է հոդվածներում: Այլ հարց է, թե ինչ գործ ունի «անճար-միամիտը» պետության նավի ղեկի մոտ, այն էլ՝ նման փոթորկահույզ իրավիճակում, այսուանկողմից բարձրացող ծանր ալիքների պայմաններում:

Բայց նման հարց ոչ մեկը կամ գրեթե ոչ մեկը չի հնչեցնում: Բռնել են ղեկը Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն ու ոչ մի կերպ չեն ուզում այն թողնել: Հակառակը՝ ավելի ամուր են կառչում՝ ցույց տալով, որ միայն այդպես են պատկերացնում իրենց անհատական ու խմբակային անվտանգությունը: Իսկ թե ինչ կլինի նավի ու, պայմանական ասած, ուղևորների հետ, նրանց ընդհանրապես չի էլ հետաքրքրում: Ու, այսպես ասենք, փորձը փորձի ետևից են անում, հաճախ՝ մի ծայրահեղությունից նետվելով մյուս ծայրահեղության գիրկը, նավն էլ, ուղևորներով հանդերձ, այսուայնկողմ նետելով, մի ալիքից մյուսին հարվածելով, մի խութից մյուսին դիպչելով: Ինչ 2018-ից Փաշինյանը նստել է ղեկին, չեն դադարում արտաքին-քաղաքական «փորձարարությունները»:

Իսկ հիմա՝ մեր օրերում, դրանք արդեն հիվանդագին ու ցայտուն, ավելին՝ ցավոտ դրսևորումներ են ստանում՝ սպառնալից զարգացումների հեռանկարներով: Խոսենք փաստերով և կոնկրետ օրինակներով: Առաջինը. 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը փողոցային պայքարով եկավ իշխանության, հասկանալի էր, որ ղեկը հայտնվել է հակառուսական տրամադրություններ ունեցողների և, պայմանական ասած, արևմտամետների ձեռքերում: Հարցը միայն այն չէ, որ իշխանության եկած փաշինյանական մերձավոր շրջապատում քիչ չեն նրանք, որ դրանից ընդամենը ամիսներ, տարիներ առաջ ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դեմ ցույցեր էին անում և աչքի էին ընկել նմանօրինակ այլ դրսևորումներով: Չնայած, դա ինչպե՞ս կարող է «հարց չլինել»:

Նույնը՝ Փաշինյանի մասին, որ անձամբ աչքի է ընկել ԵԱՏՄ-ի դեմ, ավելի ճիշտ՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս բերելու նախաձեռնություններով: Եվ ահա, այդ «անձնակազմը», հայտնվելով պետության ղեկին, անմիջապես սկսեց դրսևորել իր արտաքին-քաղաքական ուղղվածությունը: Դա և՛ ռուսական ընկերությունների դեմ տարատեսակ գործերի հարուցմամբ դրսևորվեց, և՛ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հետ կապված սկանդալով: Բայց մի պահ թվաց, թե արտաքին-քաղաքական ուժերի, գերտերությունների հետ որոշակի կոնսենսուսի հանգեցին: Սակայն ակնհայտ է այն, որ պետության արտաքին-քաղաքական կողմնորոշման կամ առաջնահերթությունների հետ փաշինյանական «փորձարարություններն» իրենց տակ ոչ մի ռեալ հաշվարկ չունեին, էլ չենք ասում՝ հնարավոր զարգացումների մշակված սցենարներ ու դրանց հետ կապված հավանական քայլերի մտմտուքների մասին:

Ավելին, ընդհանրական տպավորությունն այն է, որ «վերից» ասվում էր, իսկ փաշինյանական իշխանությունը կատարում էր հրահանգները՝ ինքն էլ լավ չպատկերացնելով, թե դրանից հետո ինչեր կարող են լինել: Մեկ այլ հարթություն դիտարկենք: Հայաստանի արտաքին-քաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը թե՛ Փաշինյանը, թե՛ իր կարկառունները փորձում են հիմնավորել անվտանգային գործոններով, այն է՝ Ռուսաստանը (և ՀԱՊԿ-ը) չարդարացրեցին անվտանգային այն ակնկալիքները, որ ուներ Հայաստանը, ուստի պետք է այլ «երաշխավորներ» (ակնկալիք չարդարացնողներ էլ կարելի է ասել) փնտրել, ի դեմս Արևմուտքի: Սակայն ոչ ոք իրեն նեղություն չի տալիս մտածել, լավ, գոնե ինքն իրեն հարցնել, թե, օրինակ՝ ԵԱՏՄ-ից ելնելու դեպքում, Հայաստանը բացն ինչո՞վ է լրացնելու:

Եվրամիությա՞մբ: Ձե՞ռք եք առնում: Դուք լրջորեն կարծում եք, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են, հարաբերականորեն ասած, հայ խոպանչիներին ու ծիրանով բեռնատարների՞ն: Մեկ այլ աննման «փորձարարություն». Փաշինյանը հայտարարեց, թե Արցախի հարցով ինչ բանակցել-մանակցել են՝ հեչ, հիմա ինքը եկել է ու իր «զրոյական կետից» ինչ ուզի՝ բանակցելու է, բանակցային գործընթացում միկրոհեղափոխություններ-մեղափոխություններ է անելու, Ալիևից պարզելու է, թե մինչև հիմա ինչ են բանակցել (դե, ավելի վստահելի աղբյուր չէր տեսնում Փաշինյանը): Թե փաշինյանական «սեփական կետից», «զրոյական կետից» ինչ ուզել՝ բանակցելն ինչ ողբերգական հետևանքներ ունեցավ, այսօր չի տեսնում միայն քաղաքականապես կույրն ու անզգան: Սրան գումարենք նրա «փորձարարությունը», թե Արցախի հարցի լուծումը պետք է բավարարի ոչ միայն Հայաստանի, Արցախի, այլև Ադրբեջանի ժողովրդին:

Ըստ երևույթին, նախադասությունն ուղղակի անիմաստ երկար էր կառուցված, այն բավարարեց միայն Ադրբեջանին: Գումարենք նաև արկածախնդիր «Արցախը Հայաստան է, և վերջ» բացականչությունը հենց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բանակը քարուքանդ անելու հետևողական ջանքերը՝ փորձառու բանակայիններին վարկաբեկելու, լուսանցք գցելու, անփորձներին, բանակի հետ կապ չունեցողներին բանակի կառավարումը ու, որ ավելի սարսափելի է, պատերազմի ղեկը վստահելու ճանապարհով, և այլն, և այլն: Իսկ Փաշինյանի «հաշվեմատյանում» փորձանքի վերածված մի «փորձարարություն» էլ գրանցվեց, այն էլ ի՜նչ գնով: Նույն Փաշինյանը 2022-ի հոկտեմբերին Պրահայում մի հատ էլ «փորձարարության» դիմեց՝ Արևմուտքի հովանու ներքո հայտարարեց, թե՝ Արցախը ադրբեջանական է, թե՝ Ալմաթիի հռչակագրով պիտի սահմաններ որոշվեն, երրորդը, չորրորդը: Դա նշանակում էր, որ Հայաստանը հրաժարվում է Ռուսաստանի միջնորդությունից ու «խաղաղարարությունից»:

Հետևանքներն իրենց երկար սպասել չտվեցին: Փաշինյանի հերթական արտաքին-քաղաքական «փորձարարությունը» բերեց նոր փորձանքների: Սակայն Արցախի հայաթափումն ու կորուստը երևի քիչ է համարվում: Դրա համար էլ հիմա «փորձարարությունն» արվում է արդեն Հայաստանի Հանրապետության գլխին: Փաշինյանին երևի չի բավարարում, որ Շուշիի Ղազանչեցոցը Ալիևը մզկիթի է վերածում: Հնարավոր է՝ Փաշինյանը կարծում է, որ Երևանի Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարն էլ պիտի մզկիթի վերածվի, Հայաստանն էլ կոչվի... «Արևմտյան Ադրբեջան»: Հակառակ դեպքում դժվար է որևէ խելամիտ բացատրություն գտնել փաշինյանական իշխանության այս վերջին հակառուսական «փորձարարություններին»:

Թեպետ, ի՜նչ «փորձարարություն», «գիտահետազոտական-միտահետազոտակա՜ն», երբ ընդհանուր տպավորությունն այն է, որ գործ ունենք ոչ թե «անճար-միամիտի» փորձերի, այլ կոնկրետ, փորձանքաբեր, իրարահաջորդ, փոխկապակցված քայլերի ու ծրագրի հետևողական իրագործման հետ: Եթե նույնիսկ արտահերթ չլինի, եթե վերջապես հայ հանրությունը չգիտակցի երկրին սպառնացող անվտանգային համապարփակ խնդիրները ու «արագի մեջ» տուն չճամփի, անգամ այդ ֆանտաստիկ «սցենարով» այս իշխանություններին մաքսիմում երկու տարի է մնացել: Հարցն այն է, թե այդ ընթացքում ի՞նչ նոր փորձանքներ են բերելու իրենց հերթական «փորձարարությամբ», այս անգամ՝ շատ կասկածելի արևմտյան շեղմամբ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կարեն Ջալավյանը` Սրբազանի հանրահավաքին (տեսանյութ) 15 համարի տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկի Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը․ ուղիղ Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) Ո՞վ է ասում, որ միանգամից պետք է հեռանա, սա պրոցես է, մենք կա՛մ չենք լինելու, կա՛մ հաղթելու ենք․ Շուշան Պետրոսյան (տեսանյութ) «Հեռու գնացե՛ք, կարող ա տրաքի, վառելիք ա թողում». ի՞նչ էր կատարվում ժողովրդի մեջ մտած «Կամազի» մոտ (տեսանյութ) Ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի հերոսների՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան շենքը լուսավորվել է 79 թվով «Կամազի» վարորդը ոգելից խմիչքի ազդեցության տակ մտել է հրապարակ. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ) «Կամազի» վարորդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ (տեսանյութ) Մխիթարյանը բարձր մակարդակի ֆուտբոլիստ է. Մարկո Պառոլո Կամազը «սալյարկա է» լցրել այստեղ, որ երևի թունավորի ժողովրդին, ոստիկաննե՛ր, տե՛ր կանգնեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բեռնատար մեքենան հանրահավաքի ժամանակ քշել է հավաքվածների վրա (տեսանյութ) Մայիսի 10–ին՝ ժամը 10։00–ից սկսում ենք անհնազանդության ակցիաներ. Բագրատ Սրբազանը գործադուլի և դասադուլի կոչ արեց Իշխանության և Ալիևի ուզածը նույնն է. կատաստրոֆիկ է, երբ քո երկրի ղեկավարին ուղղորդում է մարդ, ով պատերազմել է քո երկրի հետ. Արման Վարդանյան (տեսանյութ) Ես գիշերը մնալու եմ Հանրապետության հրապարակում. Բագրատ Սրբազան (տեսանյութ) ՔՊ խմբակցությունը պատասխանել է վարչապետի հրաժարականի վերաբերյալ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պահանջին Նիկոլ Փաշինյա՛ն, խոփդ քարին է կպել, պարզապես ժամանակ ես ձգում, մենք ավելի համառ ենք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակն արձագանքել է Սրբազանի պահանջին Զգու՞մ եք ով է կառավարում մեր երկիրը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ևս 15 րոպե ժամանակ տվեց Փաշինյանին՝ հրաժարական տալու համար Բագրատ Սրբազանի երթն ու հանրահավաքը` թռչնի թռիչքի բարձրությունից (տեսանյութ) Մեր սրտերում մնալու է Արցախ վերադառնալու տեսիլքը. Բագրատ Սրբազան Պետք լինի՝ մի քանի գիշեր չենք քնի, բայց չենք հոգնի հայրենիքի համար պայքարից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մի 60 հոգի կանք չէ՞, ժողովու՛րդ, էսքան «նարկոբարոն» և «գործակալ» որտեղի՞ց են հավաքել. Սրբազան (տեսանյութ) Այն ժողովրդին է ահաբեկում, ում քվեն մուրացել ու գողացել է՝ դառնալով ահաբեկիչ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյան մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու. Բագրատ Սրբազան Մեր շարժումը գույն չունի, բայց բոլոր գույների համադրությունն է․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի գլխավորությամբ տեղի է ունենում հանրահավաք․ ուղիղ «Տղերք, բարի օր, լա՞վ եք», «Հայաստան, Հայաստան». Սրբազանի գլխավորած երթը մոտենում է հրապարակին (տեսանյութ) Ոստիկանները որևէ ապօրինի քայլ չեն անի, ի՞նչ է անում ժողովուրդը, քայլելով Տավուշից եկել է Երևան Խոստացան խաղաղություն՝ բերեցին պատերազմ. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) ՀՀԿ-ն անցնցում իշխանափոխության կողմնակից է. Շարմազանով «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին ՈՒՂԻՂ. Համազգային հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում Դիմացը դիմակավոր ոստիկաններ են, էստեղ ատոմային զենք ունեցող չկա, մի’ փչացրեք էդ տղերքին. Սրբազան (տեսանյութ) Արցախի հերոս Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», Հանրապետության հրապարակում է Քայլերթն ուղեկցող ոստիկաններից մեկին ավտոմեքենան հարվածեց. Տեսանյութ Ի՞նչ նշանակություն կարող է ունենալ սպիտակ սքեմը, որն այսօր կրում է Բագրատ սրբազանըՊետք եղավ՝ մահակի տակ էլ կընկնեմ՝ հանուն իմ եկեղեցու. Արման Աբովյան Զելենսկին Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան է նշանակել Զալուժնիին Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից. Ռուբեն Մելիքյան «Սասունցի Դավիթ» կայարանից մեկնարկած քայլերթը հասավ Հանրապետության հրապարակ Նահատակ հերոս Մխիթար Գալեյանի մայրը եկել է փոքրիկ Մխիթարի հետ Ձեռքերս բաց են, թող կալանավորեն. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Լոս Անջելեսի հայ համայնքը միացել է Շարժմանը Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով Ոստիկանությունը ուժեր է կուտակում (լուսանկարներ) «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան