Երևան, 20.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Խայտառակ քրեածին իրավիճակ, հանցավորության սարսափելի աճ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում հանցագործությունների թվի ու բովանդակության վերաբերյալ Ազգային վիճծառայության հրապարակած տվյալները, քիչ է ասել, թե ահավոր են ու սարսափազդու: Դա ուղղակի խայտառակություն է, առաջին հերթին՝ Փաշինյանի գլխավորած իշխանության, նրա ՆԳՆ-ի, ոստիկանության, իրավապահ մարմինների կատաստրոֆիկ վատ աշխատանքի «արդյունքների» արձանագրումը: 2022-ի համեմատ 2023 թվականին գրանցված հանցագործությունների թիվն աճել է 3 հազար դեպքով: Այն է՝ 2022 թվին արձանագրվել է 37612 հանցագործություն, իսկ 2023-ին արդեն՝ 40666 հանցագործություն: Դա ինքնին արդեն իսկ վատ է: Բայց արձանագրված հանցագործությունների «որակական» բովանդակությունն էլ ավելի ահավոր է:

Այսպես. սպանության դեպքերն աճել են կրկնակի. եթե 2022-ին գրանցվել է 542 սպանություն, ապա անցյալ տարի այդ սև «ցուցանիշը» հասել է արդեն 1187-ի: Միայն մի պահ խորհեք, էլի, միայն անցյալ տարի Հայաստանում տեղի է ունեցել 1187 սպանություն: Այսինքն, տարվա ամեն օրվա ընթացքում միջինը 3 սպանություն է կատարվել: Մեկուկես անգամ աճել է սպանության փորձերի թիվը՝ 65 դեպք (2022-ին եղել է 46): Կրկնակի աճել են թրաֆիքինգի դեպքերը (19 դեպք՝ նախորդ տարվա 8-ի դիմաց): Առհասարակ, աճել են «միջին ծանրության», «ծանր» և «առանձնապես ծանր» հանցագործությունները. համապատասխանաբար՝ 13913, 6169 և 1679 դեպք (2022-ին եղել է՝ 11183, 5092 և 880): Կարելի է շարունակել վիճակագրական (պաշտոնական) տվյալների թվարկումը, բայց արդեն նշվածն էլ առավել քան բավարար է՝ պատկերացում կազմելու համար: Չնայած, ի՞նչ «պատկերացում կազմելու» մասին է խոսքը, եթե մենք այդ իրականության մեջ ապրում ենք:

Գրեթե օր չի անցնում, որ լրահոսում չհանդիպենք սպանության, դանակահարության, միտումնավոր վնասվածք պատճառելու մասին տեղեկությունների, այստեղ կամ այնտեղ, մայրաքաղաքի կամ այլ քաղաքի այս կամ այն վայրում կրակոցների մասին լուրերի: Սա ի՞նչ է նշանակում: Իսկ սա, ինչ էլ ասվի, ամենից առաջ նշանակում է գործադիր իշխանության և իրավապահ համակարգի վատ աշխատանք: Դե, եթե մի երկրում ոստիկանության, ՆԳ նախարարության, իրավապահ մարմինների ամբողջ «բանուգործը», միակ խնդիրը լինի Նիկոլ Փաշինյանի քմահաճույքները կատարելը, լինի նրա քմահաճույքով քաղաքական ռեպրեսիաներ իրականացնելը, խաղաղ բնակչության վրա հարձակվելը, մարդկանց քաղաքական հայացքների համար հանիրավի կալանավորելը, խոշտանգելը, հետապնդելը, ապօրինի լրտեսելը, գաղտնալսելը և այլն, և այդպես շարունակ, ապա պարզ է, որ հանցավորության վիճակն էլ այս պիտի լինի:

Եվ ի՞նչն է հատկանշական. ոստիկանները միլիարդավոր դրամների պարգևատրումներ են ստանում Փաշինյանից: Հասկանալի է՝ նրա իշխանությունը, նրա բռնապետական, ոստիկանապետական ռեժիմը պահպանելու համար: Այնպես որ, եթե սպանությունները եռապատկվեն էլ, իրենց առանձնապես չի էլ անհանգստացնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Ո՞վ է Մոհամմադ Մոհբերը, ով պատրաստվում է դառնալ Իրանի ժամանակավոր նախագահը Եվրոպան ցավակցել է ԻրանինՌաիսիի և Աբդոլլահիանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին ՊԵԿ ը բացահայտել է տարբեր տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված դեպքեր (տեսանյութ) «Դա մենք չէինք». իսրայելցի պաշտոնյան՝ Իրանում նախագահի ուղղաթիռի կnրծանման մասին Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են ԺիրոնդայումԱլիևի հայտարությունը Ռայիսի հետ տեղի ունեցածի վերաբերյալ Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Իրանում համազգային սուգ է հայտարարվել Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Կիրանցի մուտքը փակվում էՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղել Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Բաքվում սարսափում են, որ ուղղաթիռի վթարը կարող են կապել իսրայելական դիվերսիոն միջամտության հետ. իրանագետը մանրամասնում է Գազ չի լինի մայիսի 21-ին և 22-ին Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank Սերգեյ Լավրովը ցավակցել է Իրանին «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորըԿասկադյորական վթար՝ Զովունիում. «Hyundai»-ը բախվել է «Mercedes»-ին, «Jeep»-ին, փլուզել տան քարե պարիսպը. վիրավnր կա Էբրահիմ Ռաիսիի կենսագրությունը Աբովյանում մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու այրված դի Ինչպես են տեղափոխում կnրծանված իրանական ուղղաթիռի ուղևորների մար մինները, որոնք ուղարկվել են Թավրիզ (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ավտոշարասյունը Երևանից շարժվել է ԿիրանցԳլխատվեց Իրանը. փորձագետներ ուղղաթիռի կործանումը ահաբեկչություն են որակել «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայովԱրդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ այս մռայլ ժամանակներում․ Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանում նախագահական ուղղաթիռի կnրծանման կապակցությամբ Իրանի նախագահի վերջին կադրերը՝ ուղղաթիռի՝ կործանումից մեկ ժամ առաջ (տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար Թեհրանի ֆոնդային բորսան դադարեցրել է աշխատանքը Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալին Հրապարակվել է Իրանում կործանված ուղղաթիռի ուղևորների նախնական ցուցակը․ նոր լուսանկարներ Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին. Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Թեհրանում չեն բացառում, որ տեղի ունեցածը Բաքվի միջոցով գործող Իսրայելի ձեռքի գործն է․ Աբբաս ՋումաԹուրքիան Իրան է ուղարկել ավելի քան 30 լեռնագնացից բաղկացած որոնողափրկարարական թիմՀրազդանի կիրճում՝ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, հրդեհ է բռնկվելԻՀՊԿ հրամանատարը գնացել է Ռաիսիի ուղղաթիռի կործանման վայրԱյսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեումՀուսով եմ՝ որքան հնարավոր է շուտ լավ լուր կստանամ պարոն Ռաիսիից․ ԷրդողանԽոյ, Աղեղնավոր և Առյուծ. ինչո՞ւ մայիսի վերջը ձեզ երջանկություն և հաջողություն կբերիՄի շարք հասցեներում մինչև երկար ժամանակ գազ չի լինիՌուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել անհետացած ուղղաթիռի որոնման և միջադեպի պատճառների հետաքննության համար. ԶախարովաՀնդկաստանը աղոթում է Ռաիսիի բարօրության համար. վարչապետ ՄոդիՆշված հասցեներում լույս չի լինելու