Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ՄԱՐՏԻ). Բոստոնյան սպանդը, Սորբոնի համալսարանի փակումը, կորեական բանակցությունները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Իրան՝ Ծառ տնկելու օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1873- ծնվել է բանասեր, հրատարակիչ Թեոդիկը (Թեոդորոս Լապճինճյան)։

1905- ծնվել է քիմիկոս, դոկտոր Սերոբեր Եղիկյանը։

1909- վախճանվել է աշուղ Ջիվանին։

1927- Բեյրութում հրատարակվել է «Ազդակ» շաբաթաթերթը, որը հետագայում դարձել է օրաթերթ։

1932- ծնվել է նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանը։

1959- ծնվել է հասարակական, քաղաքական և զինվորական գործիչ, ՀՀ պաշտպանության նախարար, վարչապետ, Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը։

1962- ծնվել է ֆրանսահայ դերասան, «Արամ», «Արարատ» ֆիլմերի գլխավոր դերակատար Սիմոն Աբգարյանը։

2003- Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2007- IBF և IBO վարկածներով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը պաշտպանել է իր տիտղոսը՝ պարտության մատնելով աշխարհի նախկին չեմպիոն մեքսիկացի Վիկտոր Բուրգոսին, որը մենամարտից հետո հայտնվել է հիվանդանոցում:

2010- Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում հանդես է եկել Էմիր Կուստուրիցան՝ իր The No Smoking Orchestra խմբով:

2013- որպես էպոսագետ ներկայացող՝ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը կալանավորվել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի առնչությամբ:

2023- ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, զոհվել է ոստիկանության 3 ծառայող:

ԱՇԽԱՐՀ

1133- ծնվել է Անգլիայի թագավոր Հենրի 2-րդ Պլանտագենետը։

1512- ծնվել է ֆլամանդցի քարտեզագիր, մաթեմատիկոս, փիլիսոփա Գերհարդ Մերկատորը։

1534- վախճանվել է իտալացի նկարիչ Կորեջիոն։

1558 -բժիշկ Ֆրանցիսկո Ֆերնանդեսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդի կողմից ուղարկվել է Մեքսիկա՝ եվրոպացիների համար անծանոթ բույսերը և սնունդը ուսումնասիրելու համար։ Այդ օրը համարվում է Եվրոպայում ծխախոտի հայտնվելու օր։

1770 -տեղի է ունեցել «Բոստոնյան սպանդը». Բոստոնում անկարգությունների ժամանակ անգլիացի զինվորները կրակ են բացել քաղաքի բնակիչների ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ։

1792 -Ֆրանսիայի հեղափոխական կառավարությունը փակել է Սորբոնի համալսարանը և երկրի բոլոր աստվածաբանական ֆակուլտետները։

1827- վախճանվել է իտալացի ֆիզիկոս և քիմիկոս Ալեսանդրո Վոլտան, որի պատվին է կոչվել Վոլտ չափման միավորը։

1854- ծնվել է լոնդոնցի կին գործարար Ռութ Բելվիլը, որն իր հաճախորդներին ժամանակ է վաճառել։

1868 -Անգլիայում արտոնագրվել է ստեպլերը։

1871- ծնվել է հրեական ծագումով գերմանացի տնտեսագետ և փիլիսոփա Ռոզա Լյուքսեմբուրգը։

1913- ծնվել է հնդիկ դասական երգչուհի Գանգուբայ Հանգալը։

1933- Ադոլֆ Հիտլերի նացիստական կուսակցությունը Գերմանիայի Ռայխսթագի ընտրություններում հավաքել է ձայների 43,9 %-ը։

1940- խորհրդային ղեկավարությունն արձակել է 25700 լեհ մտավորականների ոչնչացման հրաման։

1940- վախճանվել է ռուս կոմպոզիտոր, թավջութակահար, ավելի ուշ՝ կառավարիչ, արդյունաբերող և գործարար Ալեքսեյ Դավիդովը։

1946- Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Ֆուլտոն քաղաքում արտասանված ճառում ասել է, որ Եվրոպայի վրա իջել է «երկաթյա վարագույր»։ Սկսվել է «Սառը պատերազմը»։

1947- վախճանվել է իտալացի դաշնակահար, կոմպոզիտոր Ալֆրեդո Կազելլան։

1953- վախճանվել է ռուս նշանավոր կոմպոզիտոր և դաշնակահար Սերգեյ Պրոկոֆևը։

1953- վախճանվել է խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ երկրորդ ղեկավար Իոսիֆ Ստալինը։

1958- կատարվել է Յակ-28 ինքնաթիռի առաջին թռիչքը։

1979- ամերիկյան Վոյաջեր-1 տիեզերանավն իրականացրել է Յուպիտեր մոլորակին առավելագույն մոտեցումը։

1989 - «Disney Channel» հեռուստաալիքով կայացել է «Չիպն ու Դեյլը շտապում են օգնության» մուլտսերիալի պրեմիերան։

1997 -մեկ քառորդ դար անց Հարավային և Հյուսիսային Կորեաները նստել են բանակցությունների սեղանի շուրջ։

2000 -աշխարհում առաջին անգամ անգլիացի գիտնականները իրականացրել են խոզերի կլոնավորման հաջողված օպերացիա։

2013- վախճանվել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդագրական «ձմռան» սպառնալիքներն աշխարհում և Հայաստանում. «Փաստ»Տիտանի գոլորշիներով մշակումը երկարացնում է պերովսկիտային արևային վահանակների կյանքը մինչև երեք տարի Նույնիսկ Ադրբեջանն է զարմացել, որ Հայաստանը ընդունել է պայմանագրի առաջարկները. ՄամիջանյանԿոտայքի մարզում Նոր Հաճնի կամրջի տակ որոնում են նետված քաղաքացուՀատուկ ներարկվել են հայկական պետության մարմնի մեջ, որպեսզի նրանք թույն արձակեն, որը կոչնչացնի Կովկասի ամենահին պետությունը. «Փաստ»Երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է գյուղատնտես Գրիգ Գրիգորյանը Աղազարյանը կարող է շատ բան բացահայտել ՔՊ-ի դեմ Արևմտամետները նոր խնդիրներ են հարուցում Փաշինյանի համար ՔՊ-ում նոր ալիք է բարձրացել Անդրանիկ Քոչարյանի դեմ «Հայաստանը ճիշտ կանի, եթե դադարեցնի ԱՄՆ կենսալաբորատորիաների աշխատանքն իր հողում». «Փաստ»Առաջնագծում զոhվել են «Զվեզդա» հեռուստաալիքի օպերատորը և նկարահանող խմբի վարորդը Մելիքբեկյանի օրերը հաշվված են, բայց նա մեծ ախորժակ ունի Հայ-ռուսական եղբայրական հարաբերությունների դեմ պայքարողը պետական հանցագործ է և մարդ, որը դավաճանում է իր հայրերին ու պապերին. Մհեր Ավետիսյան Գերմանիան արգելել է Վրաստանից որոշ պաշտոնյաների մուտքը երկիր «Իլյայի քույրը լինելը պարտավորեցնող է, պարտավորության զգացումն է ապրեցնում». Իլյա Հակոբյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Շուշիում. «Փաստ»ԶՊՄԿ ճաշարանը երկու հերթափոխով ամեն օր սննդով է ապահովում կոմբինատի շուրջ 4500 աշխատակիցներին Նոր Գեղիի տներից մեկում հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու մարմին Նիկոլը մանկությունից սուտ է խոսել, դա ամոթ է տղամարդու համար. քաղաքացի Բոլոր հարցերում տոտալ ձախողման մեխանիկան. «Փաստ»Ռոնալդուն կժամանի Հայաստան․ ԶԼՄ «Մուլտի Մեջիք Մոլ»-ի մոտ բախվել են մեքենաներ, վիրավnր կա, խցանումն անցել է 1,5 կմ-նԵրկար ժամանակ ջուր չի լինի Արցախի հիմնախնդրի վերաբացման հեռանկարն ու առկա վախերը այդ հեռանկարից. «Փաստ»Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Առաջարկվում է ոստիկանությունում ծառայության անցնելու տարիքային շեմի սահմանափակումը հանել. «Փաստ»Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր «Ստի ու կեղծիքի վրա է ստեղծվել այս մարդու իշխանությունը, ինքն էլ է խճճվել իր ստի ու կեղծիքի մեջ, ու դա իրեն կուլ է տալու». «Փաստ»Ե՞րբ կհեռանա ՀՖՖ ղեկավարությունը. «Փաստ»Ինչպիսի թափանցիկ ակնարկ. «Փաստ»Նախատեսվում է ստեղծել ժողովրդական աշխարհազոր. «Փաստ»Ռուսաստանում էլ են ուշադրությամբ հետևում Գյումրու ընտրություններին. «Փաստ»Երևանում շատերին թվում էր, թե Ռուսաստանը կսահմանափակի իր ներկայությունը Կովկասում. ռուսաստանցի փորձագետ ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանել Վրաստանին՝ ՀՀ հավաքականի երկրպագուների նկատմամբ ցուցաբերած արարքի համար Ռազմական գործողությունների ​​գոտում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են զոհվել և վիրավորվել Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար «Իմ ամենասիրելի օրերն այսպիսի տեսք ունեն». Սիրուշոն հանգստյան օրերից լուսանկարներ է հրապարակել Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները Պայթյուն-փլուզում՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ. shamshyan.com 45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում Զելենսկին Սպիտակ տանն է մոռացել գոտին, որը ցանկանում էր տալ Թրամփին Մարտի 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն է Հայաստանի ցուցանիշը Ե՞րբ է նշվում միջինքը և ո՞րն է դրա իմաստը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ Ուրիշի կնոջը երկար նայելու համար 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել 24 ժամ ջուր չի լինելու