Երևան, 14.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կոշիկներ, որ միավորում են գրեթե բոլորին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կեդերը ոճային և գործնական կոշիկներ են, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել սպորտի համար։ Ժամանակի ընթացքում այդ սպորտային կոշիկները դարձել են ամենօրյա կոշիկներ։ Keds անունը ծագել է անգլերեն «kid» (երեխա) և «peds» (հետիոտն) բառերից: Կեդերի ստեղծման գաղափարը պատկանում է բրիտանացիներին: Դեռ 1860 թվականին նրանք օգտագործել են ռետինե ներբանով առագաստի կտորից թեթև կոշիկներ կրիկետ խաղալու համար։ Կաուչուկի օգտագործումը՝ որպես ներբան, առաջարկել է գյուտարար Չարլզ Գուդիերը, որն իր հերթին փոխառել է այդ նորամուծությունը Հարավային Ամերիկայի հնդկացիներից, որոնք կոշիկների համար ներբաններ են պատրաստել hevea ծառի սառեցված հյութից, որը լավ պաշտպանել է նրանց ոտքերը վնասվածքներից։

Կեդերի պատմությունն սկսվել է 1892 թվականից, երբ ռետինե տակով կոշիկներ արտադրող մի քանի փոքր գործարաններ միավորվել են՝ ստեղծելով U.S. Rubber Company ընկերությունը: 1916 թվականին այդ ամերիկյան ընկերությունը սկսել է կեդեր արտադրել Keds ապրանքանիշի ներքո: Հենց այդ ամերիկյան արտադրողն էլ եղել է այդ նոր կոշիկների արտադրության միակ առաջատարը երկար տասնամյակներ շարունակ: Վաճառքի գագաթնակետը եղել է 1917 թվականին, երբ ընկերության հիմնադիր Մարկուս Կոնվերսը թողարկել է հատուկ բասկետբոլի համար նախատեսված կեդերի առաջին խմբաքանակը։ 1919 թվականին ամերիկյան բասկետբոլի լեգենդ Չակ Թեյլորը ոչ միայն դարձել է այդ նոր ապրանքանիշի դեմքը, այլ նաև առաջարկներ է արել այն կատարելագործելու համար, ի մասնավորի՝ առաջարկել է ներսից կլոր շերտեր ավելացնել կոճերը պաշտպանելու համար: Բացի մարզիկներից, կեդերի ժողովրդականությունը աճել է նաև երիտասարդների շրջանում։ Կոշիկի դիզայնը անընդհատ փոխվել է։ Հարմարավետ ներբանները, անընդհատ փոփոխվող դիզայնը և ցածր գները կեդերը դարձրել են մատչելի: Ճիշտ է, պատերազմից հետո սպորտային կոշիկների ժողովրդականությունն սկսել է նվազել։

Ճապոնիայում 1951 թվականին հայտնվել են կեդերի սեփական անալոգները, որոնք որոշ չափով տարբերվում էին ամերիկյան տարբերակից։ Կիհաչիրո Օնիցուկան թողարկել է OKBasketball կեդերը: Որպես հիմք նա վերցրել է ութոտնուկի ներծծող բաժակների սկզբունքը, որը բասկետբոլի խաղահրապարակում ներբանին տալիս է լրացուցիչ շփման ամրություն: 1966 թվականին արտադրողները, ցանկանալով վերակենդանացնել նախկին ժողովրդականությունը, առաջարկել են կեդերի նոր ոճեր՝ բարձր, դասական, ցածր, նաև ստեղծվել է սուպինատորների համակարգը: Սպորտային կոշիկները հայտնի են դարձել ոչ միայն մարզիկների, այլ նաև երաժիշտների շրջանում՝ դառնալով պանկ մշակույթի խորհրդանիշ։ Դրանք ազատության զգացում էին տալիս շարժման մեջ, ծառայում էին որպես ինքնարտահայտման միջոց, փախուստ դոգմայից և կարծրատիպերից։ ԽՍՀՄ-ում սպորտային կոշիկներ կարելի էր գնել ցանկացած սպորտային խանութում։

Դրանք հայտնի էին մարզիկների և զբոսաշրջիկների, դպրոցականների և ուսանողների, երեխաների և մեծահասակների շրջանում: Խորհրդային կեդերի ներբանը սպիտակ էր կամ կարմիր, կարերը պարզ երևում էին, վերին մասը կապույտ էր կամ սև, կապիչները սպիտակ էին և վերջանում էին մետաղական ծայրերով, կոճերը պաշտպանելու համար կային կլոր շերտեր: Մեր օրերում կեդերը ոչ միայն սպորտային կոշիկներ են, այլ նաև ամենօրյա։ Դրանք լինում են բոլոր տեսակի ոճերի և գույների: Կեդերի տեսակների առատությունը ապշեցուցիչ է։ Դրանց միավորում են միայն պարտադիր տարրերը՝ ճկուն ներբանները և կապիչները։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀԱՊԿ–ից անդրադարձել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին Հայտնի է Մհեր Սահակյանի հոգեհանգստի և հուղարկավորության տեղն ու ժամը Հայաստանը պետք է իր հարցերը լուծի հարևան երկրների հետ․ Լավրով Խաղաղությունը Փաշինյանի համար Ալիևի պահանջների կատարումն է. Հովհաննես ԻշխանյանԹիկնոցներ. այդքան պարզ ու այդքան բազմազան․ «Փաստ»IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՀՈՒՆՎԱՐԻ)․ Կայացել է Արեգակնային համակարգում տիեզերական մարմնի վրա կատարված առաջին փափուկ վայրէջքը․ «Փաստ»Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համարԵրևանի և Մոսկվայի հարաբերությունները պարզ չեն. ԼավրովԿյանքից հեռացել է լրագրող Արամ Զաքարյանը Շարունակում է խաբել ու մանիպուլյացիայի դիմել. «Փաստ»Բաքվի դիրքորոշումը կարող է կապված լինել իր ներքաղաքական օրակարգի հետ. «Փաստ»«Չեմ համակերպվում Ռուբենիս չլինելիության, այս իրականության հետ». կրտսեր սերժանտ Ռուբեն Գալստյանն անմահացել է 44-օրյա պատերազմի առաջին օրը. «Փաստ»Մառախուղ, գիշերային ժամերին ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն այս օրերին Ադրբեջանում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով՝ Վրաստանի քաղաքացի է ձերբակալվել Մեր խնդիրն է մինչև ընտրություններն ունենալ նոր Սահմանադրության տեքստ․ աշխատելու ենք այդ ուղղությամբ․ Գալյան (տեսանյութ) Կարևոր նորություն տուգանված վարորդների համար Իսկ գուցե սկսեք վերջապես «քաղաքականությամբ զբաղվե՞լ». «Փաստ»Փաշինյանն անոնսեց, որ միակողմանի զիջումներ է անելու. Մենուա ՍողոմոնյանԲենզինի կարիք այլևս չկա. ստեղծվել է ծալովի պանելներով նոր արևային գեներատորՀայաստանի օրվա իշխանությունների զիջողականության համախտանիշը. «Փաստ»Արժեհամակարգերի պղծման շարունակականություն. հակահերոսությունը՝ հերոսության պատյանի մեջ. «Փաստ»Ավանեսյանը՝ հրաժարական տալու մասին Ջուր չի լինի որոշ հասցեներում․ որոնք են Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել. Վահե Հովհաննիսյան«Սա ապաշնորհ կառավարման, տված խոստումներն անտեսելու և պոպուլիստական հայտարարություններով առաջնորդվելու հետևանք է». «Փաստ»Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն. Արտակ ԶաքարյանՀայաստանի բոլոր դպրոցները կգործեն ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո. նախագիծ. «Փաստ»Գյումրի քաղաքի սկզբնամասում բախվել են «Audi»-ն ու «Kia»-ն. կա վիրավոր Իսկ ԵՄ-ում մեզ սպասո՞ւմ են. եթե այդ ամենը հանրաքվե անելով լիներ.... «Փաստ»Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա. սպասվում են տեղումներ Առկա աշխարհաքաղաքական ստատուս-քվոն շուտով կարող է փոփոխության ենթարկվել. «Փաստ»Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀամբերության բաժակը լցվել է. ի՞նչ կնախաձեռնի Ռուսաստանը. «Փաստ»Ակտիվ կապի մեջ են. «Փաստ»Փարաքարում պաշտոնակատար հնարավոր չէ նշանակել. «Փաստ»Հայկ Սարգսյանը ցանկանում է ՇՄ նախարար դառնա՞լ. «Փաստ»Միջազգային կասկածելի կազմակերպությունը՝ Սյունիքում. «Փաստ»Արսեն Բեգլարյանը տեղափոխվեց «Վան» Ուկրաինան կորցնում է հողը մարտադաշտում, քանի որ Թրամփի թիմը մղում է հրադադարի. CNN Քարաթափում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին Պուտինը մտածում էր 3 օրում գրավել Կիևը, բայց ես էի Կիևի կենտրոնում, այլ ոչ թե նա. Բայդեն Հասմիկ Տոլմաջյանը նշանակվել է Շվեյցարիայում ՀՀ դեսպան Երևանում 50-ամյա տղամարդու մոտ հայտնաբերվել է ատրճանակ, կրիստալի նմանվող զանգվածով փաթեթներ Փարաքարի նախնական ընտրության արդյունքներով առաջատարը Լյուդվիգ Գյուլնազարյանն է Ալիեւի սպառնալիքներին Փաշինյանը որեւէ պատասխան չունի եւ զբաղված է կործանարար ինքնախաբեության ներշնչանքով. Զուրաբյան Ճապոնիայի հարավ-արևմուտքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ Աննա Դովլաթյանի հեքիաթային կերպարը` նոր ֆոտոշարքում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ազատամուտցին պատահաբար քաշել է հրացանի ձգանը և վիրավորել համագյուղացուն. վերջինս հիվանդանոցում մահացել է