Երևան, 24.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երազիս ասել է՝ «մա՛մ, ես ողջ եմ, էլ չլացես». գոնե փոխանակում լիներ, հերի՛ք է, ի՞նչ բարի կամքի դրսևորում…

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ԱԱԾ-ն երեկ հայտարարեց՝ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը, որի մոտ նաև զենք է եղել, որպես «բարի կամքի դրսևորում» կվերադարձվի Ադրբեջան:

Ի՞նչ են զգում այն ծնողները, որոնց որդիները տարիներով Բաքվի բանտում են, որոնց գտնվելն ադրբեջանական գերության մեջ Ալիևի ռեժիմը չի ընդունում, թեև հարազատները և իրավապաշտպան կազմակերպությունները նրանց նույնականացրել են տեսանյութերով: Ի՞նչ են զգում անհետ կորած զինծառայողների ծնողները, որոնք հույսը չեն կորցնում, որ մի օր, Աստված տա...

2020 թվականի սեպտեմբերի 26-ից առ այսօր Մանյա Երկնափեշյանը որդու՝ ժամկետային զինծառայող Սերգեյ Անանյանից ոչ մի տեղեկություն չունի։ 

MediaHub-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին անգամ խոսել է պատերազմից մեկ օր առաջ երեկոյան։ Հաջորդ օրն առավոտյան սկսվել է պատերազմն ու տևել 44 օր։ Այդ ընթացքում տիկին Մանյան լսել է միայն, որ Ջրականում (Ջաբրայիլ) թեժ մարտեր են․ որդու մասին առ այս պահը լսել է միայն ոչ հստակ՝ իրարամերժ տեղեկություն։ 

«Հրամանատարներն ու ընկերները խուսափում են առերես հանդիպումից։ Դասակի հրամանատարն ասել է, որ խմբերի են բաժանվել, 3 հոգի գնացել են այլ ուղղությամբ, Սերգս ու ևս 5 հոգի 119 մարտական դիրք, դասակի հրամանատարին էն 3 հոգուց մեկն է ասել, ով զոհվել է, այսինքն, հնարավոր է, և այդ տղան հանդիպած էլ չլինի, որովհետև տարբեր ուղղությամբ են եղել։ Հետո Ջրականի ուղղությամբ որոնողական աշխատանքներ են իրականացվել, արդյունք չի տվել անգամ այնտեղից բերված մասունքները՝ ԴՆԹ հետազոտությամբ»,- ասաց Մանյա Երկնափեշյանը։ 

Տավուշի մարզի Կողբ գյուղից Սերգեյի հարազատները 2022-ին գնացել են Արցախ, հանդիպել հրամանատարական կազմի հետ։ Հակառակ ծնողների ցանկությանը, հանդիպում այդպես էլ պատասխանատու անձանց հետ տեղի չի ունեցել։ Մեկն ասել է զոհվել է, մյուսներն ասում են չեն տեսել։ 

«Մեկը մյուսից տարբեր ինֆորմացիա են տվել։ Արդեն 3 տարի ու կես, մենք անորոշության մեջ ենք։ Ես հավատում եմ Աստծուն, իմ Սերգեյին եմ հավատում ու իմ երազներին։ Երազիս ասել է՝ «մամ, ես ողջ եմ, էլ չլացես», մտածում եմ այդ տարածքից գերեվարվել է»,- ասաց մայրը։

Ողջ մնացածները խուսափում են հանդիպումից, կամ տարբեր լուրեր են հայտնում ընտանիքին։ Իսկ Անանյանների ընտանիքը շարունակաբար սպասում է հրաշքի՝ հավատալով դրան։ «Զոհված տղաններից մեկը Լյուդվիգ Ավդալյանն է, ում, կարծեմ, ադրբեջանցիները սպանված վիճակում վիդեո էին տարածել: Ուզում էի զանգեի էդ տղայի պապային, գուցե ինչ որ բան իմանային, բայց չկարողացա... նախ իրենց կրկին անգամ չցավեցնելու, հետո էլ երևի ինձ»,- ասաց մեր զրուցակիցը։ 

Զինվորի մայրը երեկ լսել է, որ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել մեկ շաբաթ առաջ Սյունիքի մարզի Տեղ բնակավայրի հատվածում սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին։ Վրդովվել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ իր լեզվով չի խոսում։

«Էնքան սխալ կա այս պետության մեջ, չգիտես՝ որն ասես։ Մենք բարի ազգ ենք, բայց Ադրբեջանի պես պետության հետ, որտեղ դեռևս գերեվարվածներ կան, որոնց հստակ թիվն ու անունները չգիտենք, պետք է փոխանակում լիներ, հերի՛ք է, որքան բարի կամք դրսևորեցինք։ Միևնույն է, տարիներ շարունակ ոչինչ չենք ստանում, քան արհամարանք»,- վրդովված հավելեց նա։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. https://t.me/arm24live

«Ուրարտուի» մարզումն ԱՄԷ-ում (ֆոտո) Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Նվեր Ծառուկյանը երբեք չի թաքնվել և ներկայումս ևս չի թաքնվում քննությունից․ Էմին Խաչատրյան Գիտական ​​բանաձեւն ապացուցում է, թե ինչու են այս 10 սուպերմոդելներն ամենագեղեցիկն աշխարհում Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում Նեյմարը մոտ է «Սանթոս» վերադառնալուն Եռահարկ բնակելի շենք է փլուզվել Թուրքիայում (տեսանյութ) ՌԴ դեսպանը ՀՀ ՊԵԿ նախագահին հույս է հայտնել՝ հարաբերություններն ավելի կամրապնդվեն ԵԱՏՄ շրջանակում Էլեկտրական հեծանիվով արկածները Հայաստանում․ The Financial Times Շիրակի մարզում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վարորդներից մեկը ԿԸՀ-ի նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրն է Մի օր կհաշվենք այն հսկայական ռեսուրսները, որոնք այս իշխանությունը վատնում է ուրվականների բռնոցիների և մասկիշոուների վրա․ Տիգրան Աբրահամյան Նման միջադեպերը չեն բխում երկու երկրների շահերից. Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Ազատազրկվածները դիմում են հացադուլի, ինքնավնասման, ինքնասպանության․ ՔԿՀ-ներում խայտառակ վիճակ է․ ահազանգ Ի՞նչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին այս պահին Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Պուտին. Ռուսաստանը չի հրաժարվել դոլարից Մյանմայում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ղազախստանը AZAL ավիաընկերության ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին Երևանում բախվել են «iCar» էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա Խմել են, ծեծել, սպանել ընկերոջն ու հափշտակած հեռախոսը որպես փոխհատուցում տվել տաքսիստին. կան ձերբակալվածներ Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներովՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ճանապարհներին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի առաջին տրանշըԹրամփը հրամայել է, որ տրանսգենդեր կանայք իրենց պատիժը կրեն տղամարդկանց բանտերում Ռուսական կողմը վերադարձրել է 757 ուկրաինացի զինվորականի մшրմին Թանկարժեք մետաղների գները և փոխարժեքները Նշել է ծննդյան 39-ամյակը, հաջորդ օրը մահացել․ մանրամասներ ողբերգական դեպքից Նար-Դոսի փողոցում «BMW»-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է (տեսանյութ) Լսարանում 16 տարեկան անչափահասի են դանակաhարել Ադրբեջան-Թուրքիա չդադարող փոխայցերին պետք է պատշաճ ուշադրություն դարձնել․ Տաթևիկ Հայրապետյան 2025 թվականի հունվարի 27-ից կկիրառվեն նավիգացիոն կապարակնիքներ Թեհրանը բողոքի նոտա է հղել Բաքվին Մոսկվայի հետ հարաբերությունները խզելու և Արևմուտքի հետ դաշինքի հույս ունենալու ճանապարհին, Նիկոլը՝ Հայաստանի համար հերթական պարտությունն է կրում․ Արտակ ԶաքարյանԿԳՄՍՆ-ն հունվարի 1-ից դադարեցրել է ՀՀ-ում Էրազմուս+ ազգային գրասենյակի գործունեությունը. հայտարարություն Հայհոյանքներ, միջադեպ. ինչ է կատարվել Գյումրու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունից առաջ Անդրեն կոտրեց լռությունը․ երգչի հրապարակումը` բաժանման լուրից հետո Միկրոավտոբուսն ընկել է ձորը, 3 մարդ մաhացել է, 15-ը՝ վիրավnրվել. Թուրքիա (տեսանյութ ) Հետամուտ ենք լինելու իշխանափոխությունից հետո հակազգային բոլոր օրենքների չեղարկմանը Կոտայքի մարզում որդին կոտրել է մոր շիրմաքարը.մանրամասներ Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն անմիտ քայլ է. Արամ ՊետրոսյանԾեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է. երիտասարդները ձերբակալվել են Տղամարդը «ՆՈԱ» Ֆուտբոլի ակադեմիայից «Պոլիտրավմա հարցականով» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ռաս ալ-Խայմայում կայացել է Ortak x B.F.T.H. Arena Awards 3.0-նԵրեխաներով ավտոբուս է վթարի ենթարկվել, մեկը մաhացել է․ ՌԴ (լուսանկար) ՀՀ-ում վիրուսային հեպատիտ Ց-ի հիվանդություն ունեցող շուրջ 1000 անձ անվճար ստացել է նորագույն դեղեր ԱրարատԲանկը՝ Mastercard-ի «ՓՄՁ-ներին ուղղված բանկային ծառայությունների գերազանցություն» մրցանակակիրԹուրքիան և Սիրիան քննարկել են համագործակցության հարցեր Բաղրամյանում բախվել են «Volkswagen» և «Mercedes» մեքենաները, վիրավnր կա․ Shamshyan ՔՊ-ին հանձնարարվել է քվեարկել «Եվրաքվե»-ի օգտին Կենդանակերպի այս նշանները կարիերայի և ֆինանսների լուրջ աճ կունենան. հաջողության ժամանակը սկսվում է