Երևան, 25.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին». Հակոբ Բալաբեկյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ խելոք, հանգիստ երեխա էր: Էջմիածնում էինք ապրում, Հակոբը չորս տարեկան էր, երբ տեղափոխվեցինք Արտիմետ գյուղ: Հողամասում հայրիկն ինչ անում էր, նույնն էլ Հակոբն էր անում, օգնում էր մեզ ամեն հարցում: Շատ սիրում էր նկարել, երգում էր: Դպրոցում կարգապահ էր, շատ լավ էր սովորում, մինչև հինգերորդ դասարան գովասանագիր է ստացել: Տարրական դասարանի դասվարին էր շատ սիրում՝ Նվարդ Վարդանյանին: Իսկ հետո իր դասղեկը դարձավ Քրիստինե Խաչատրյանը, նրան ևս Հակոբս շատ էր սիրում: Որոշել էր՝ երբ զորացրվեր, 2023 թ.-ի սեպտեմբերի 1-ին վարդագույն վարդեր էր նվիրելու իր դասղեկին: Տղայիս փոխարեն ես եմ նրան վարդերը նվիրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինեն՝ Հակոբի մայրիկը:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո Հակոբը երկընտրանքի առջև կանգնեց՝ կահույքագործությո՞ւն սովորել, թե՞ վարսահարդարություն: «Հայրիկն ասաց, որ կահույքագործի աշխատանքը բարդ է, փոշին կազդի իր թոքերի ու շնչառության վրա: Վահանս սիրում էր այդ գործը, աշխատանքներ ունի, բայց հետևելով հայրիկի խորհրդին՝ ընտրեց վարսահարդարի մասնագիտությունը: Երբ դիմեցինք դպրոցի տնօրինությանը, որ Հակոբը ցանկանում է դուրս գալ իններորդ դասարանից, դպրոցի տնօրենը, ուսուցչական կազմը նեղսրտում էին՝ մեր սովորող, լավագույն աշակերտներից է, թող շարունակի ուսումը, բայց Հակոբս արդեն որոշել էր, իրեն չէինք կարող ստիպողաբար դպրոց ուղարկել: Երեք ամիս վարսահարդարություն սովորեց, շատ լավ վարսահարդար էր, աշխատեց մինչև բանակ գնալը, մեզ թիկունք կանգնեց»:

Մայրիկն ասում է՝ որդին ամեն ինչ հասցնում էր՝ և՛ հայրիկին օգնել, և՛ որպես վարսահարդար աշխատել, և՛ անգամ մեքենաների դիմապակիներ փոխելը սովորել: «Զորացրվելուց հետո մտադիր էր գյուղում վարսավիրանոց բացել, անգամ փոքր քույրիկին վարսահարդարման կամ դիմահարդարման դասերի ուղղորդելու մտադրություն ուներ, որ հետագայում միասին աշխատեին: Դա իր երազանքն էր: Շատ աշխատասեր էր, և իր աշխատասիրությունը, համեստությունը, իր նկարելու շնորհքը, ամեն ինչ Հակոբը ժառանգել է իր հայրիկից»: Հակոբը ծառայության է զորակոչվել 2021 թ. հունիսի 21-ին: Ծառայում էր Կապանում: Մայրիկն ասում է՝ որդու համար բանակը կարևոր և առաջնային դեր ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, որոնք կարող էին հիմք դառնալ տարկետում ստանալու, ծառայության ժամկետի հետաձգման համար, բայց հայրիկին ասաց, որ միայնակ է գնալու զինկոմիսարիատ. «Պետք է գնամ ծառայելու, զինվորական հագուստ հագնեմ, դրանով ենք տղամարդ դառնում, հասունանում»: Կատակով ասացի՝ քեզ համար կգնեմ այդ հագուստը, կհագնես, «մա՛մ, այդ հագուստը չեմ հագնելու տան մեջ ման գամ, այդ հագուստով պետք է հայրենիք պաշտպանեմ»: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մեջ, հաստատակամ էր ծառայելու իր որոշման մեջ՝ «երկու տարի է, իմացեք՝ գնացել եմ խոպան աշխատելու»: Ծանուցագիրը վերցրեց, գնաց, մազերը կտրեց, եկավ տուն՝ պատրաստ եմ, գնում եմ բանակ: Իսկ մեզ զգուշացրեց. «Պա՛պ ջան, մեր տան մեջ երաժշտություն չի հնչելու, տղաները Եռաբլուրում են, իրենք մեզ համար են զոհվել»»: Ծառայության ընթացքում Հակոբը երբեք որևէ հարցում չի դժգոհել:

«Զորակոչվելուց հետո հուլիսի 24-ին իր երդմնակալությունն էր: Գնացինք իր մոտ, երդմնակալության արարողությունից հետո տղաներին թույլ էին տալիս դուրս գալ, ծնողների հետ մի տեղ գնալ: Հակոբս ինձ իր ստացած պատվոգիրը տվեց՝ «մա՛մ, սա ձեր դաստիարակության արդյունքն է»: Իր զինակից ընկերները շատ լավն են եղել, իրենց զոհվելուց հետո ծնողներով շփվում ենք, բոլորը լույս տղերք են: Դժվարություններ ևս ունեցել են, հետո իմացել ենք, որ դիրքեր են բարձրացել, վրան չեն ունեցել, բաց երկնքի տակ են քնել, բայց Հակոբս երբեք մեզ ոչինչ չի ասել՝ «մա՛մ ջան, սաղ տոչնի ա, հե՛րս, սաղ տոչնի ա, մի նեղվեք, ամեն ինչ տղու համար է»»: 2022թ. ապրիլի 19-ին Հակոբն արձակուրդ է գալիս, անակնկալ մատուցում իր ընտանիքին, քանի որ վերջիններիս ասել էր, թե արձակուրդ գալ չի ստացվում: «Այդ օրը վերջին անգամ տեսա տղայիս: Իսկ հայրիկը Հակոբի ընկերոջ եղբոր երդմնակալությանը գնաց և այդ ժամանակ է տեսել Հակոբին: Միասին այդ օրը ժամանակ էին անցկացրել, ամուսինս ասում է՝ Հակոբի հայացքը կարծես մի բան խնդրեր, մինչև հիմա աչքիս առաջից չի գնում»: Սեպտեմբերի 5-ին Հակոբն ասում է, որ իրենց տանում են Մեղրիի «պոլիգոններ»՝ զորավարժության: Հակոբը հրետանավոր էր: «Սեպտեմբերի 8-ին մինչև զորամաս իջնելն ասաց, որ խրախուսանք են ստացել, արձակուրդ է գալու: Բայց զորամաս հասնելուց հետո զանգեց հայրիկին ու ասաց. «Տուն չեմ գալու, ուրիշների անուններն են գրել մեր փոխարեն»: Հայրիկն իրեն ոգևորեց, որ չնեղվի, կբարձրանա դիրքեր, կիջնի, հետո արձակուրդ կգա: Երբ դիրքեր էր բարձրանում, իրեն միշտ զգույշ լինելու խորհուրդ էինք տալիս:

Ամուսինս մասնակցել է 1990-ականների պատերազմին ու տղային միշտ զգոն և ուշադիր լինելու խորհուրդ էր տալիս: Սեպտեմբերի 12-ի երեկոյան հինգի կողմերն էր զանգեցի, ասաց՝ մա՛մ, խառն ենք, հաց ենք ուտում, որ դիրքեր բարձրանանք, կզանգեմ, ու էլ չզանգեց: Ամբողջ գիշեր ամուսինս անհանգիստ էր, կարծես սիրտը վկայեր, անընդհատ զանգում էր Հակոբին, անհասանելի էր: Առավոտյան վեց անց քառասուն զանգեցի երեխուն, զանգը գնաց, անջատեց: Արդեն գիտեինք պատերազմի մասին: Էլի զանգեցինք, արդեն անհասանելի էր: Իմ տղան ու իր ընկեր Շահենը մինչև յոթից տասը պակաս կռվել են մեծաքանակ թշնամու դեմ: Երկուսի վիրավորումն էլ գլխի շրջանում էր: Սեպտեմբերի 13-ին ամբողջ օրը որևէ լուր չստացանք, 14-ին ամուսինս գնաց Կապան: Այնտեղ ասել էին, որ երեխեքը անտառներում են, բայց թշնամու դիտակետում, ու դեռ չեն կարող տղաներին օգնության հասնել:

Հանգստացրել էին ծնողներին, ուղարկել տուն: Սեպտեմբերի 17-ին իմացանք, որ վիրավոր զինվոր կա, որին տեղափոխում են Սիսիանի հոսպիտալ: Ամուսինս հեռախոսով խոսել էր հետը, հարցրել Հակոբի մասին, նա էլ ասել էր, որ Հակոբն ու Շահենը դեպի անտառ են գնացել: Այդ մտքով տուն վերադարձավ: Սեպտեմբերի 19ին, սակայն, հրամանատարն ասում է, որ այդ դիրքերում որևէ մեկը չի փրկվել: Ինը հոգի են եղել, երկուսը լքել են դիրքը, յոթն անմահացել են: Երկու ընկեր միասին ծառայեցին, միասին անմահացան, մեզ էլ շատ հարազատ ընտանիքներ դարձրեցին: Առհասարակ, մեր յոթ տղաների ծնողներով շատ ենք հարազատացել»: Հակոբը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Օրեր անց նա տանն էր, հոկտեմբերի 3-ին նրա հուղարկավորությունն էր: Հակոբի ավագ քույրիկի կրտսեր որդին, որը ծնվել է նախորդ տարի, կրում է նրա անունը:

«Հակոբս ասում էր՝ բանակից գամ, աշխատեմ, առաջին աշխատավարձս մեծ քույրիկինն ու իր տղայինն է, խենթանում էր քրոջ ավագ տղայի համար, հաջորդ աշխատավարձը փոքր քրոջս եմ տալու, մյուսը քեզ ու պապային, իսկ հետո աշխատեմ, որ ինչ պակաս բան ունենք, լրացնենք: Այնքան երազանքներ ուներ: Ուզում էր երեք աղջիկ ունենալ ու մեկ տղա, երբ հարցնում էի, թե ինչու մեկ տղա, արձագանքում էր՝ որ տան լույսը վառ պահող լինի»: Իսկ ապրելու ուժ տիկին Քրիստինեն ստանում է իր ընտանիքից՝ դուստրերից, թոռնիկներից: «Իրենց համար ենք ապրում: Մեծ թոռնիկս այնքան նման է Հակոբին. երբ մեր տուն է գալիս, ինձ թվում է, որ Հակոբս է այն նույն տարիքում, երբ եկանք այս գյուղ: Հակոբը շատ կապված էր հայրիկի հետ, նրա թև ու թիկունքն էր: Հիմա հայրիկն ասում է՝ աչքիս ոչինչ չի գալիս, իմ Հակոբին եմ ուզում, իմ թևերը կոտրվեցին: Իրեն ասում եմ՝ դու ես մեր ընտանիքի թիկունքը, արձագանքում է՝ բա իմ թիկունքն ո՞ւր գնաց»:

Հ. Գ. Հակոբ Բալաբեկյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Արտիմետի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում շատերին թվում էր, թե Ռուսաստանը կսահմանափակի իր ներկայությունը Կովկասում. ռուսաստանցի փորձագետ ՈՒԵՖԱ-ն կարող է տուգանել Վրաստանին՝ ՀՀ հավաքականի երկրպագուների նկատմամբ ցուցաբերած արարքի համար Ռազմական գործողությունների ​​գոտում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ են զոհվել և վիրավորվել Վերին Լարսը կրկին փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար «Իմ ամենասիրելի օրերն այսպիսի տեսք ունեն». Սիրուշոն հանգստյան օրերից լուսանկարներ է հրապարակել Էր Ռիադում ավարտվել են ռուս-ամերիկյան բանակցությունները Պայթյուն-փլուզում՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ. shamshyan.com 45-ամյա տղամարդը ավտոտնակում ապօրինի հրացան էր պահում Զելենսկին Սպիտակ տանն է մոռացել գոտին, որը ցանկանում էր տալ Թրամփին Մարտի 25-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու 3 օրում գրանցվել է 23 ՃՏՊ․ 25 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումների ծավալներն աճել են. ինչպիսի՞ն է Հայաստանի ցուցանիշը Ե՞րբ է նշվում միջինքը և ո՞րն է դրա իմաստը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 14 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերին Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում Արտակ Բեգլարյանը Դանիայի խորհրդարանում կազմակերպված գիտաժողովում կոչ է արել ձեռնարկել միջազգային գործողություններ Ուրիշի կնոջը երկար նայելու համար 17-ամյա Գրիշա Պողոսյանի սպանության գործով մեկ անձ է կալանավորվել 24 ժամ ջուր չի լինելու Հզոր մագնիսական փոթորիկ է հարվածել Երկրին Մարտի 24-ին, 25-ին, 26-ին և 28-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Եմենի մայրաքաղաքում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով մի քանի մարդ է զոհվել Վթարի հետևանքով 6 հոգի հոսպիտալացվել է «Dodge Caliber»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնի․ արձանագրվել է վերջինիս մահը Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում իր թիմակիցների հետ այցելեց Գյումրու Անի և Մուշ թաղամասերԵՄ որ եկրին է նախազգուշացրել Վաշինգտոնը Սերգեյ Լազարևը անկեղծորեն խոսել է սիրելի մարդու կորստի մասին. «Ես երբեք այսքան չեմ լացել» «Սա կեղծիք է, լուրջ մի ընդունեք»․ մեդիափորձագետը ահազանգում է Ինչ իրավիճակ է Լարսում ԵՄ աշխատակիցները երեք տարվա ընթացքում յոթերորդ անգամ բարձրացնում են իրենց աշխատավարձերը Ադրբեջանական ԶԼՄ-ները ապատեղեկատվություն են տարածում. Թուրքիայի նախագահի վարչակազմ Արտակարգ դեպք Երևանում. ռեստորանի մոտից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 3 երիտասարդ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարությունըՀամաձայնագրի պատմական հանգրվանի տրամաբանական շարունակությունը ստորագրումն է. Միրզոյանը՝ Սիյարտոյին Սպիտակցի Հայկոյի որդին 1 տարի անց արդարացվեց Խաբել հարազատ երեխային, թե սեփական ժողովրդին՝ դա նույնն է․ Մհեր ԱվետիսյանԱյսօրվա կառավարիչները բոլորին իրենց արշինով են չափում․ Տարոն ՄարգարյանԱՄՆ-ն օրինական կարգավիճակից կզրկի ավելի քան 500 000 միգրանտի Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել Ծնվել է Սիրուն Մինասի 3-րդ երեխան (լուսանկար) Էդգար Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցը մնաց անփոփոխ Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետԳենդերային ապատեղեկատվությունը՝ որպես բռնությունը արդարացնող միջոց Հետցնցումներն արտացոլում են օջախային գոտում կուտակված սեյսմատեկտոնական լարումների լիցքաթափման պրոցեսը ՊԵԿ-ի կողմից կազմվող վարչական ակտերը կարգավորվում են ՀՀ հարկային օրենսգրքով Միրզոյանն ու Լավրովը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր Լոս Անջելեսից Երևան եկող քաղաքացին մինչ ինքնաթիռից իջնելը, հայտնաբերել է, որ իր պայուսակից գողացել են 9,5 հազար դոլար Նիկոլի աջակիցնե´ր, ի՞նչ եք անելու նրա փախուստից հետո. Ավետիք ՉալաբյանԺաննա Անդրեասյանը Գյումրիում հետևել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը Բախվել են «Ford Transit» ու «ՎԱԶ 2107», վիրավnր կա․ Shamshyan Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում