Երևան, 20.Հունիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, սահմանի բացման հարցում ՀՀ մոտեցմանը, առկա համաձայնությանն ու ակնկալիքներին, Ադրբեջանի հետ բանակցային գործընթացին, ինչպես նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց 

Անդրադառնալով Անթալիայի դիվանագիտական ֆորումի միջավայրին՝ Միրզոյանը հայտնել է. «Անթալիայի դիվանագիտական ֆորումն իսկապես տպավորիչ է։ Ես երկրորդ անգամ հնարավորություն ունեցա մասնակցել Ֆորումին։ Առաջին անգամ ներկա եմ եղել երկու տարի առաջ»։ Անդրադառնալով Քահրամանմարաշում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով նախորդ տարի ֆորումի չկայացմանը՝ նախարար Միրզոյանը հիշատակել է երկրաշարժից հետո իր այցը Թուրքիա՝ աղետի գոտի, ինչպես նաև Անկարա։ 

«Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում նշանակվել են հատուկ ներկայացուցիչներ, որոնք ունեցել են հանդիպումներ և հեռախոսային շփումներ։ Հեռախոսազրույցներ են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև: Առկա են շարունակական շփումներ, որոնք դրական դինամիկա են ապահովում»,- նշել է Արարատ Միրզոյանը: 

ՀՀ ԱԳ նախարարը նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել բացել Թուրքիայի և Հայաստանի միջև ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագիր կրողների համար։ ՀՀ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ պատմական Անիի կամրջի վերականգնումը ևս քննարկում է՝ հիշեցնելով, որ որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել սահմանամերձ շրջաններում ենթակառուցվածքների և ճանապարհների կառուցման վերաբերյալ։ «Հայաստանն անկեղծորեն ցանկանում է, որ պետական սահմանները հնարավորինս շուտ բացվեն, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և ընդլայնվեն երկու ժողովուրդների ու մշակույթների միջև կապերը»,- նշել է նախարարը:

Երկու երկրների միջև բաց սահմանների առավելությունների մասին հարցին ի պատասխան Միրզոյանը նշել է. «Սահմանների բացման առավելությունները ակնհայտ են: Առաջին հերթին սա շատ կարևոր է մարդկանց համար։ Հարաբերությունների զարգացումը, տնտեսական հարաբերությունների աճն առաջին հերթին օգուտ կբերեն մարդկանց, ինչը Հայաստանի քաղաքացիների մեծ մասը գիտակցում է»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ 

«Ցանկանում եմ օգտագործել այս հնարավորությունը՝ վերահաստատելու մեր հանձնառությունը խաղաղության օրակարգին: Մենք շարունակում ենք բանակցություններն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ և շարունակում ենք այս գործընթացն ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն ամրապնդելու համար»,- նշել է Արարատ Միրզոյանը:

Նշելով, որ կողմերի միջև խնդիրներից մի քանիսի շուրջ հաջողել է պայմանավորվածություններ ձեռք բերել՝ Միրզոյանը շեշտել է, որ երկու կարևոր հարցերի շուրջ կողմերը տարբեր մոտեցումներ ունեն. «այս խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրների սահմանազատման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային հաղորդակցություններին ու փոխկապակցվածությանը»:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ կողմերն առաջին հերթին պետք է վերահաստատեն տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հավելելով, որ Հայաստանը պնդում է, որ սահմանազատման գործընթացը պետք է տեղի ունենա 1991թ. ստորագրված Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն: Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության պայմանագրի նախագծում։ Արարատ Միրզոյանը հավելել է, որ այս հարցում Հայաստանը չի կարողանում դրական արձագանք ստանալ Ադրբեջանից։

Միևնույն ժամանակ, տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ Արարատ Միրզոյանը հայտնել է. «Մենք հետաքրքրված ենք տրանսպորտային կապուղիների բացմամբ: Առաջին հերթին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների բացումը մեզ համար նույնպես շատ կարևոր է, մեզ համար ևս տնտեսական մեծ օգուտներ է ապահովելու: Հայաստանի կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը կարևոր է տնտեսական առումով, ինչպես նաև որպես տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիք։»  

ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանն ընդգծել է. «Մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցային ուղիներով ապրանքների և մարդկանց անվտանգությունն ապահովվի երրորդ երկրների կողմից. տարածաշրջանում տրանսպորտային ուղիները պետք է լինեն այն երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, որտեղ դրանք գտնվում են: Կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները: Գործընթացը պետք է կառուցվի այդ սկզբունքների հիման վրա»։ 

Հայաստանի ԱԳ նախարարը հավելել է, որ նույն հավասարության սկզբունքը տարածվելու է Ադրբեջանով անցնող տրանսպորտային կապուղիների վրա, և որ այստեղով անցնող ճանապարհների վերաբերյալ նույն իրավազորությունը պետք է պատկանեն Բաքվին։ Միրզոյանն ընդգծել է, որ թեմայի վերաբերյալ ադրբեջանական կողմը համարժեք արձագանք չի տվել:

Արարատ Միրզոյանն, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը որոշվել է նախարարների առաջիկա հանդիպման ժամկետը, նշել է,  որ առաջիկա հանդիպման ժամկետը հայտնի չէ: Արարատ Միրզոյանը հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Ջեյհուն Բայրամովի հետ՝ հավելելով, որ հույս ունեն շուտով հստակեցնել նոր հանդիպման ժամկետները։

«Ներկայում իրապես խաղաղության հնարավորություն ունենք:»

Ի պատասխան այն հարցին, թե ինչ հնարավորություններ կտա Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը երկու երկրներին և տարածաշրջանին՝ Արարատ Միրզոյանն արձագանքել է. «Խաղաղության օգուտների մասին խոսելը փոքր-ինչ անիմաստ է, քանի որ խաղաղության օգուտներն ինքնին պարզ են: Սա անվիճելի թեմա է»:

Միրզոյանը նշել է. «Կարծում եմ, որ մեր ժողովուրդները խաղաղության կարիք ունեն: Ինչպես աշխարհի մյուս ժողովուրդները, մեր ժողովուրդները ևս արժանի են խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական ​​թշնամանքի: Այժմ մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք»:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ

Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։ 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով:

«Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։

Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր. «Փաստ»Արձագանքում են միայն «յուրային-ոչ յուրային» մոտեցմամբ. «Փաստ»15 հայ դպրոցականներ մեկնում են Մոսկվա՝ մասնակցելու «Հիշողության գնացք» նախագծին Հունաստանում շոգի ու բուռն քամիների պատճառով 62 վայր է հրդեհվել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերին Բախվել են մեքենան ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Ջուր չի լինելու․ հասցեներ«Ռուսաց լեզու» առարկայից դրական միավորի շեմը չի հաղթահարել դիմորդների 32 տոկոսը, իսկ 20 միավոր ոչ ոք չի հավաքել Վիետնամը պատրաստ է ընդունելու ՌԴ նախագահին․ նրա ինքնաթիռը ժամանեց Փհենյանից Ադրբեջանում ԼՂ-ի դեմ ռազմական գործողությունները քննադատողները ենթարկվել են հետապնդումների Երևանը նոր գլխավոր հատակագիծ կունենա Մահացել է 44-օրյա պատերազմում անմահացած Հրաչ Գաբրիելյանի մայրը Գերմանիան 2-0 հաղթեց Հունգարիային ու վաստակեց պլեյ-օֆֆի ուղեգիր «Как только, так сразу". տրանսպորտի թանկացումը հետաձգվում է Կուրգանում կինն ընկել է հինգերորդ հարկի պատուհանից, կյանքը փրկել չի հաջողվել Ամրակայվում է Սյունիքի մարզի Շիկահողի պատմական կամուրջը Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին Բաքուն Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ ցանկություն չունի. Սուրենյանց Ծաղկալանջ գյուղում այրվել է ավտոմեքենա Փաշինյանը հրաժեշտ է տվել Գերմանիայի դեսպանին Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի նորանշանակ դեսպանը Մեր օրերում հայրենիքը սիրելու համար մարդիկ դատապարտվում են ազատազրկման Մարդկանց նվաստացնում են, որ նրանք իրենց տարածքները հանձնեն Ադրբեջանին. Գառնիկ Դանիելյան Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնն ամփոփվել է «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը Տեսանյութ․ Ինչ է ասել Կարապետյանը և ինչու են աղմկում նիկոլական «թնդանոթները» Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը Գազ չի լինի Հիմա մի փոսի մեջ ենք, որտեղից պետք է դուրս գանք. մարդիկ կան, հուսալքված են, բայց գյուղը չպետք է լքենք. Կիրանցի վարչական ղեկավար Ողբերգական վթար՝ Գեղարքունիքում. «BMW»-ն մխրճվել է բեռնատարի կցորդիչի մեջ, զnh կա ՀԱՊԿ-ից հեռանալու հիմքերը դրվել են Խաչատուրովի ձերբակալության պահին Էրդողանը զանգել է Փաշինյանին. նոր նախապայմանների սպասումո՞վ Փաշինյանը նոր հասարակություն է կերտում՝ անուղեղ և անհայրենիք Արևմուտքի և Ռուսաստանի պայքարը Հայաստանի համար սրվում է «Ֆրանսիայի կողմից Հայաստանին զինելն անընդունելի է». Հաջիև Հարյուրավոր հասցեներ ժամեր շարունակ առանց ջրի կմնան Փարիզը հրահրում է զինված առճակատման հերթական փուլը Հարավային Կովկասում․ Զախարովա Ուղեծրային արևային էներգիայի մեջ արվող ներդրումների աճը կայուն է լինելուԳնալու եմ Կիրանց, Ոսկեպար՝ իմ աչքով տեսնելու այդ ինչ փշալարեր, ցանցեր են․ Բագրատ Սրբազան Սյունիքի մարզի խոշորագույն հարկատուն ԶՊՄԿ-ն է Ալիևը Նիկոլից անկլավներ ու միջանցք է պահանջում, Նիկոլն էլ համաձայն է. Արամ ՊետրոսյանԱռինջ գյուղում խմելու ջուրը մի քանի օր է ողողել է մի ամբողջ թաղամաս, «Վեոլիա ջուրը» դեռ խնդրին լուծում չի տվել Տեղումներ են սպասվում Խնայում ենք Wildberries-ում IDBank-ի հետ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» միկրոավտոբուսը և «VAZ»-ը. կան տnւժածներ 17-ամյա պատանին հետախուզվում էր կողոպուտի փորձի մեղադրանքով Արտառnց դեպք՝ Երևանում․ քաղաքացին հայտնել է, որ ավտnբnւսի վարnրդը կիթառnվ hարվածել է իր գլխին Մայրաքաղաքում նորոգվում են բակային տարածքները Սուրեն Պետրոսյանի հետ պետք է որոշենք՝ ճանապարհը միասին անցնելո՞ւ ենք, թե՞ ոչ․ Սրբազան Մինչև այսօր ունենք կալանավորվածներ, այսօր էլ շարունակում են hալածանքները, ոստիկանական գործողությունների դեմ հաղորդումներ ենք ներկայացնելու․ Բագրատ Սրբազան