Երևան, 14.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ոչ թե ընդհանուր գաղափարն է վատը, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էլեկտրոնային դեղատոմսերը բողոքի մեծ ալիք են բարձրացրել: Չնայած շատերը դեմ չեն դրանց ներդրմանը՝ հատկապես որոշ դեղամիջոցներ նկատի ունենալով, բայց ընդգծում են՝ առողջապահական համակարգը պատրաստ չէր այս ռեֆորմին, պոլիկլինիկաներն աշխատում են գերծանրաբեռնված:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշում է՝ այսօր առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները մասնագիտական փորձաքննության ենթարկելը բավական բարդ է: «Դժվար է հասկանալ և մեկնաբանել, թե ինչ է արվում և ինչու: Որպես համեմատական օրինակ՝ բերեմ աղի հետ կապված որոշումը, երբ ռեստորանների սեղաններից աղը հավաքեցին: Եթե ինձ հարցնեն՝ աղի չարաշահման դեմ պայքար մեզ պե՞տք է, թե՞ ոչ, կասեմ, որ միանշանակ պետք է: Հետո կհավելեմ, որ կատարյալ հիմարություն էր այդ նախագիծը: Կհարցնեն, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ մի կողմից՝ պնդում ես, որ պետք էր աղի չարաշահման դեմ պայքար, մյուս կողմից՝ դա հիմարություն ես բնութագրում: Մեկնաբանեմ:

Ախտորոշելով, որ ունենք աղի չարաշահման պրոբլեմ, բերում են գրանտային ծրագիր, որով պետք է գործ անել: Գործը չեն անում, բայց պետք է «մարսեն» այդ փողերը: Նայում են երաշխավորություններին, հասկանում են, որ դրանցից որևէ մեկը չեն արել, տեսնում են, որ ամենավերջում մանր տառերով գրված է, որ սա կանեք, սա կանեք և այլն, օգուտ չի լինի, նոր կարող եք փորձել նաև սեղաններից աղը հավաքել: Եվ երբ բերում ես սեղաններից աղը հավաքելու որոշում, դոնորիդ ասում ես՝ մնացածը արել եմ, օգուտ չի տվել, սա եմ անում, անգամ այս ծայրահեղ քայլին ենք գնացել: Մինչդեռ մենք գործը չենք արել: Հաջորդ օրինակը՝ ծխախոտի դեմ պայքարը: Ոչ մի բան չես անում, որ քո հասարակությունը քիչ ծխի, քարոզչության և մնացած բաների համար բերված փողերը մարսելու համար, դոնորներիդ ասում ես՝ տեսեք, ընդունել եմ աշխարհի ամենախիստ օրենքը: Դոնորն էլ հո չի տեսնում, որ օրենքն ընդունել ես, բայց այդ օրենքին հետևող չկա: Արդյունքում ունենում ես օրինախախտ քաղաքացիների խումբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պիպոյանը:

Անդրադառնալով էլեկտրոնային դեղատոմսերի խնդրին՝ ընդգծում է՝ չգիտի, թե այս ամենն ինչի համար է արվել, բայց կարող է փաստել մեկ բան՝ շատ զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում այդպիսի անցում չի արվում: «Խոսում եմ մեզ հետ անհամեմատելի եզրեր ունեցող առողջապահական համակարգեր ունեցող երկրների մասին: Այսինքն, ցավազրկողը, որն Իտալիայում և Ֆրանսիայում առանց դեղատոմսի է վաճառվում, մեր մոտ դեղատոմսով է վաճառվում: Ի՞նչ է տեղի ունեցել՝ հերթական անգամ մի քանի հոգի սեղմել են ինքնահավանի կոճակը՝ առանց հանրային քննարկումների, մասնագիտական ու փորձագիտական կարծիքները հաշվի առնելու: Ընդ որում, մասնագիտական և փորձագիտական կարծիքներն էականորեն տարբեր են, որովհետև այնպես չէ, որ այստեղ կարծիք պետք է հայտնեին միայն դեղատները կամ միայն պոլիկլինիկաները, պետք է նաև ներգրավվեին այն կողմերը, որոնք ուղիղ աշխատում են մարդկանց հետ, որոնք գործ ունեն դեղատների և պոլիկլինիկաների հետ: Դեղատները միայն իրենց տեսանկյունից են հարցին նայելու, պոլիկլինիկաները՝ իրենց տեսանկյունից, իսկ քաղաքացին շփվում է և՛ պոլիկլինիկայի, և՛ դեղատան հետ և ունի խնդիրներ:

Քաղաքացու տեսանկյունը դեղատունը և պոլիկլինիկան չեն ներկայացնելու: Երբ ասում ենք համայնքի ներկայացուցիչներ, նկատի ունենք նաև այս մարդկանց շահերը ներկայացնող խմբերին: Եթե քննարկումներ անեին, բնականաբար, որոշումն այս տեքստը չէր ունենա: Ամենասարսափելին այն է, որ համակարգ ներդրած մարդիկ չեն էլ ընդունում ու հասկանում, որ վատ բան են ներդրել, այսինքն՝ ոչ թե ընդհանուր գաղափարն է վատ բան, այլ այն արժեզրկում են իրենց հերթական սխալներով, ինչպես աղի չարաշահման դեմ պայքարի դեպքում: Պայքար պե՞տք է, պետք է, բայց դա բացարձակ ոչ մի կապ չունի սեղանից հավաքվող աղի հետ: Առողջապահության նախարարն, իրավաբան լինելով, գոնե պետք է նայի մինչև իրեն տրված առողջապահության նախարարի այն հրամանները, որտեղ առանց օրենքի, առանց կառավարության որոշման, երեխաների համար աղի օրական սահմանված նորման ավելի շատ է, քան նա ասում է իր հրապարակային խոսքում: Սա նրա համար, որ հասկանանք, թե որքան աբսուրդ է ամեն ինչը: Նա խոսում է հինգ գրամից, բայց առողջապահության նախարարի հրամաններում վեց գրամ է գրված: Նոր համակարգի ներդրման դեպքում առաջին բանը, որ պետք է անեին, օրինակ՝ վեց գրամը հինգ դարձնելն էր»,-նշում է մեր զրուցակիցը:

Շեշտում է՝ փորձագիտական հանրույթը խորքային քննարկման է ենթարկում նաև Արմմեդ համակարգի հարցը: «Սրա հետ կապված կոռուպցիոն լուրջ սկանդալ կարող է հասունանալ, եթե վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը փորձի հասկանալ, թե այդ ո՞ր մի էլեկտրոնային հարթակն է «պիտի»-ներով ծառայություն մատուցում: Կոռուպցիան միայն կաշառքը չէ, կոռուպցիան այն է, երբ բերում ես իրավակարգավորում, որը կոնկրետ ենթակառուցվածքի համար ֆինանսական հոսքեր է ապահովում: Հիմա Արմմեդից օգտվելը փող է, մարդը չի կարող ձրի օգտվել Արմմեդից: Ավտոմատ բերում ես մի համակարգ, որ բոլորը ստիպված լինեն այդ փողը մուծել»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Բայց նախարարությունը, որը վստահ է իր որոշման արդյունավետության հարցում, որպես երկաթյա փաստարկ ներկայացնում է այն, որ մարդիկ ստեղծված իրավիճակում ավելի քիչ կզբաղվեն ինքնաբուժությամբ: «Արտերկրում Իբուպրոֆենի 200 և 400 մգ-ը առանց դեղատոմսի է վաճառվում, իսկ 800ը՝ դեղատոմսով, որովհետև այնտեղ որոշումները կայացվում են ոչ թե մատների արանքով, երկու-երեք հոգու կողմից սիրողական մակարդակում, այլ ապահովում են ներառականություն: Ինչո՞ւ են ապահովում ներառականություն: Եթե ինձ հարցնեն, թե կոնկրետ հարցի վերաբերյալ ի՞նչ ես կարծում, կարձագանքեմ՝ չեմ կարող կարծել, քանի որ դրա համար հարկավոր են վիճակագրական թվեր, մոնիտորինգներ, տարբեր կարծիքներ լսել: Մինչև բոլորի կարծիքը չլսեմ, ինչպե՞ս կարող եմ ճշգրիտ դիագնոզ դնել: Սա մոտավորապես նման է հետևյալին՝ առանց սոնոգրաֆիայի ներքին որևէ օրգանի բուժում նշանակել, կամ առանց արյան անալիզի որոշել, որ հավանաբար լ յարդն է ախտահարված, և լ յարդի բուժում ենք իրականացնելու:

Պատկերացրեք՝ մարդու լյարդի հետ կապված կասկած ունենանք, բայց ո՛չ արյան անալիզ ունենանք, ո՛չ սոնոգրաֆիա ու սկսենք բուժել: Նույն վիճակն է, երբ առանց իրական վերլուծությունների, որոշում ես այս ոլորտում գործ ու միջամտություն անել»,-հավելում է մեր զրուցակիցը: Հանրային իրական քննարկումներն այժմ իսպառ բացակայում են, իսկ տարիներ առաջ քննարկումների, վերլուծությունների արդյունքում հանրային սեկտորը հասնում էր ոլորտային կտրուկ շրջադարձերի: «Կարող էր կոնֆլիկտային լինել, կարող էին քիչ բան լսել, բայց վերցրեք կամայական ոլորտ և տեսեք, թե ինչ մեխանիզմներով էր աշխատում:

Ավելին, ընդդիմադիր պատգամավորներից սկսած ներկա էին այդ քննարկումներին, և շատ դեպքերում ԱԺ ամբիոնից հաջորդ նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավորները ելույթ էին ունենում և հայտնում էին ոչ թե իրենց կարծիքը, այլ հանրային քննարկման ժամանակ ինչ-որ փորձագետից լսած կարծիքը: Այս պրակտիկան հիմա վերացել է, եթե հանրային ինչ-որ քննարկումներ տեղի են ունենում, դրանց հրավիրվում են հիմնականում այն մարդիկ, որոնք գալիս են ծափ տալու այս կամ այն որոշմանը: Մեր երկիրը ժամանակին ուներ սահմանադրական մարմին, որը Սահմանադրությամբ ամրագրված առ այսօր կա՝ Հանրային խորհուրդը: Ինքս դրա անդամ չեմ, ինքնակամ դուրս եմ եկել այդ խորհրդից: Այս պահի դրությամբ, որ հասկանաք, թե որքան է կարևորվում հանրային կարծիքը, անգամ Հանրային խորհուրդը պարալ իզացված է, խորհրդի նախագահ նշանակված չէ, որ հանրային մարմինը հանրային փորձաքննության ենթարկի այս կամ այն որոշումը: Պարալիզացված է, քանի որ խորհրդատվական կարծիքը իշխանությունների համար հիմնականում լինում էր ոչ ականջահաճո»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Անձրև, ամպրոպ. եղանակը՝ Հայաստանում Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Այսօր Բագրատ Սրբազանը կայցելի ԵՊՀ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել Ջուր չի լինելու․ հասցեներ Նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Բագրատ Սրբազան «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Առանց զոհաբերության ոչինչ չի նվաճվում, սա այսպես է անձնական և հավաքական առումներով. Սրբազան (տեսանյութ) Կրթական դասադուլը կշարունակվի նաև վաղը Օրվա ամփոփիչ հավաքը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ․ ՈՒՂԻՂ Սահմանվել է ավարտական քննությունների ժամանակացույցը Սարի թաղում աշխատանքներ կատարելիս տրակտորը շրջվել է. փլուզվել է ճանապարհի հենապատը Շոյգուն՝ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Խաղաղ ճանապարհով տարածքներ տալը սառը պատերազմ է. Մովսեսի գյուղապետ Արշակ Սրբազանի արձագանքը Արսեն Թորոսյանի գրառմանը Դոլարն ու եվրոն էժանացել են Ժամանակակից հանքային տեխնիկան առավել հարմար է շահագործել, հեշտ է կառավարվում, դրան զուգահեռ, սակայն, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունդ չի նվազում. ԶՊՄԿ աշխատակից՝ Արմեն Արշակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել «Տեղ ասեմ արի արա». բիրտ ուժ կիրառող ոստիկանի կինը «բազար» է սարքել հրապարակման տակ Կենդանակերպի այս նշանները մայիսի 15-ից կկարողանան բարելավել իրենց ֆինանսական վիճակը Շարժումը մեծ էներգիա ունի, սա համազգային զարթոնք է (տեսանյութ) Իսպառ բացակայում է ոստիկանության գործողություններում օրինական հիմքը. Աննա ՄկրտչյանՈստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Մեգամոլի անվտանգության աշխատակիցներն արգելեցին Հայաստանի դրոշով մուտք գործել մոլ (տեսանյութ) Դա հանցանք է, Հովիկ Աղազարյանին պետք է կանչեն ԱԱԾ․ Բագրատ Սրբազանը՝ Աղազարյանի՝ 70 տոկոս ցուցարարները փողով են գնում հանրահավաք հայտարարության մասին Երեկոյան կհասկանանք վաղվա մեր անելիքները, այս պահին հանդիպումներ ունեմ. Սրբազան (տեսանյութ) Փարաջանովի շունչը՝ Գյումրու Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանի հարկի ներքո «Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ Ղազախստանում կնոջ սպանության համար մեղադրվող նախկին նախարարը դատապարտվել է 24 տարվա ազատազրկման (տեսանյութ) Ուկրաինայի ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը կտրուկ ընկել է. խոցվել է ռուսական հրթիռների միայն 30%-ը Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի Ծափողջույններով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Ակնթարթային փոխանցումներ դեպի ՌԴ և ՌԴ-ից Հայաստան` հեռախոսահամարի միջոցով«Սուրբ նահատակ Բոնիֆատիոս» հիմնադրամի հետ գործակցության արդյունքում Բարդուղիմեոս առաքյալի մասունքները իրենց հանգրվանը կգտնեն Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցումԱրթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատըՀայաստանը պետք է աջակցի ՎԶԵԲ ընդլայնմանը Աֆրիկայի եւ Իրաքի մի շարք երկրների ներգրավմամբ. փոխնախարար Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,52 դոլար Լոռիում «Mercedes»-ը գլխիվայր շրջվել ու բախվել է ծառերին. 3 հոգի տեղափոխվել է ԲԿ ԱՄՆ-ում արևային էներգիան աճում է կտրուկ տեմպերովԱմբողջ Տավուշը սրբազանի հետ է. Տավուշից եկած քաղաքացի (տեսանյութ) Թարգեք, շատ զզվելի է. Լուսինե Թովմասյանի համար Սրբազան շարժման մասին հարցը զզվելի է