Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր. մարտի 12-ի աստղագուշակ

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ.  Այսօր նոր ոչինչ տեղի չի ունենում, սակայն իրադարձությունները զարգանում են ձեզ համար բավական հաճելի հունով: Ձեր ցանկությունների իրականացմանը շատ քիչ ժամանակ է մնացել, կարելի է և համբերել: Հնարավոր են հետաքրքիր բացահայտումներ և հանդիպումներ: Ձեր անձնական հմայքը մեծապես օգնում է նոր ընկերներ գտնելու հարցում:

Կարելի է օծանելիք, զարդեր, հագուստ և տան ինտերիերի համար դեկորատիվ իրեր գնել. այդ գործում ձեր անզուգական ճաշակը ձեզ շատ կօգնի: Լավ օր է ընկերների միջավայրում ժամանակ անցկացնելու համար:

Ցուլ.  Սա այն օրերից է, երբ ձեր տրամադրությունն ու էմոցիաները վայրիվերումների մեջ են: Նշանի որոշ ներկայացուցիչներ պահի ազդեցության տակ հողին են հավասարեցնում այն, ինչը երկար ժամանակ և փութաջանորեն կառուցում էին, իսկ հետո էլ իրենք իրենց խարազանում: Պետք է ձգտեք ամեն գնով խուսափել «տաք գլխով» որոշումներ կայացնելուց:

Այսօր հատկապես լավ է զբաղվել այնպիսի գործերով, որոնք շտապողականություն չեն պահանջում, հակառակը` օգնում են կենտրոնանալուն: Հետևեք ձեր հոգեկան հավասարակշռությանը, դա է հաջողության հասնելու գրավականը:

Երկվորյակներ. Օրը լի է բազմաթիվ գայթակղություններով, այնպես որ դժվար կլինի հավասարակշռված ու հանգիստ կեցվածք ընդունելը: Ստիպված եք լինելու ոչ պարզ որոշումներ կայացնել: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ: Դուք կտրուկ և վիրավորական արտահայություններ եք թույլ տալիս, ինչը չի կարող վրիպել շրջապատի ուշադրությունից:

Նոր ծանոթների հետ աշխատեք զգույշ լինել, քանի որ նրանք կարող են չարաշահել ձեր վստահությունը: Խոհեմությունն ու նրբանկատությունը կօգնեն շրջապատի հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու գործում:

Խեցգետին. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է.  սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի որոշ ներկայացուցիչներ վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուսներն էլ դատարկ բաների վրա ծախսում են ահռելի գումարներ:

Մտերիմները փորձում են ձեզ աջակցել և հաճելի անակնկալներ անել, օգնում են դրական տրամադրվածություն ձեռք բերել: Այդ ամենը չի կարող իր դրական հետևանքը չունենալ, և երեկոյան դուք դա անպայման կզգաք:

Առյուծ.  Օրվա առաջին կեսն անիմաստ գործերի և կոնֆլիկտների ժամանակահատված է: Դրական էմոցիաներ ստանալու միակ ձևը դրանց համար ինքնուրույն նախապայմաններ ստեղծելն է:

Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները, ընդ որում ձեզ լավ լուրեր են սպասվում: Կարելի է փոքր գնումներ անել, իսկ ահա խոշորներն ավելի լավ է հետաձգել: Նշանի որոշ ներկայացուցիչներ դրսևորում են գործարարական ունակություններ, կնքում խիստ շահավետ գործարքներ:

Կույս. Օրը կարելի է լավ անցկացնել` առանց ձեր առջև բարդ խնդրներ դնելու: Բավարարվեք քչով` աստիճանաբար շարժվելով ճիշտ ուղղությամբ: Մարդիկ, ովքեր կսկսեն այսօր ձեզ օգնել, դեռ երկար ժամանակ կմնան ձեր դաշնակիցը:

Ձեր անձնական հմայքն իր գործն անում է, անվերջ զգում եք, որ մեծ տպավորություն եք թողնում շրջապատի վրա: Կարելի է օգտվել բարենպաստ պահից և սկսել հետաքրքիր ծանոթություն, որն էլ շուտով ռոմանտիկ երանգ կստանա:

Կշեռք. Օրն անցնում է բավական հանգիստ` առանձնապես ոչնչով աչքի չընկնելով, չտխրեցնելով և չուրախացնելով: Հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած սցենարով և հաջողություններ գրանցում: Եթե մի փոքր ավել ճկունություն դրսևորեք, օրն ավելի հետաքրքիրը կդառնա:

Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բարդ կլինի ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ միասնական կարծիքի գալը:

Կարիճ. Առավոտյան կթվա, թե օրն այնքան էլ հաջող չէ, սակայն շուտով իրավիճակը կփոխվի, քանի որ ժամանակի հետ կուժեղանա դրական ազդեցությունների միտումը: Օգտագործեք օրվա առաջին կեսն ինքնուրույն աշխատանքի համար, իսկ երկրորդը` գործնական հարցերի քննարկման և համատեղ նախագծերում մասնակցելու համար:

Օրվա ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն: Դուք ձեռնամուխ չեք լինում այնպիսի բաների, որոնք ձեր ուժերից վեր են և ձեր եռանդը խելամիտ եք ծախսում: Այսօր դուք հեշտությամբ և հաճույքով եք կորցնում գլուխը, սակայն գործը լուրջ հարաբերությունների չի հասնում:

Աղեղնավոր. Օրն անհանգիստ ու բարդ է, լի աննշան իրադարձություններով և միջադեպերով, որոնք ձեզ խանգարում են կենտրոնանալ առավել կարևոր բաների վրա: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, որոնք առնչվում են անշարժ գույքի հետ:

Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է, հաճախ եք կորցնում հավասարակշռությունը, գործում եք հակառակ սթափ դատողությանը: Ստիպված եք լինելու հետաձգել նախապես ծրագրվածը, ինչը ձեզ կտխրեցնի: Աճում են չարդարացված ծախսերը:

Այծեղջյուր. Օրն առավելապես հարմար է նախկինում ձեռնարկած գործերն ավարտին հասցնելու համար: Արդյունքի հասնելու համար սովորականից ավելի շատ ջանք ու հետևողականություն պետք է գործադրեք, սակայն զղջալու առիթ չեք ունենա, քանի որ ձեռք կբերեք այն, ինչին վաղուց սպասում էիք: Ձեր ինքնավստահությունը մեծապես կօգնի գտնել ազդեցիկ հովանավորներ: Ձգտեք լուրջ վերաբերվել մտերիմների ցանկություններին, մի հրաժարվեք ընտանեկան գործերին մասնակցելուց: Այսօր հենց դուք պետք է հոգ տանեք այն մասին, որ ձեզ համար թանկ մարդիկ իրենց հարմարավետ զգան, չկորցնեն ապագայի հանդեպ իրենց հավատը:

Ջրհոս. Այսօր կարևոր որոշումներ կկայացնեք, որոնք կօգնեն հասնել մասնագիտական հաջողությունների և նոր բարձունքներ նվաճել: Ընդ որում, օրվա առավել նշանակալի հաջողությունները կապված են աշխատանքի և ոչ թե անձնական կյանքի հետ: Այսօր նաև կարելի է ռիսկի դիմել, փորձել նորը:

Թեթև հոգնածություն կզգաք, բայց դա միայն հաճելի զգացում կլինի, քանի որ օրվա հաջողությունները ձեզ կհամակեն արվածով հպարտանալու զգացումով:

Ձկներ. Այսօր մասնագիտական դաշտում պետք է պատրաստ լինել անսպասելի իրադարձությունների. դրանք բոլորը ձեզ համար դրական լուծում կստանան:  Հնարավոր են նոր գործընկերային ծանոթություններ, որտեղ կարևոր դեր կխաղա անձնական համակրանքը, այնպես որ մի խուսափեք օգտվել ձեր բնատուր հմայքից: Էմոցիոնալ առումով օրը բարենպաստ է: Սուք հեշտությամբ եք շփվում ինչպես մտերիմների, այնպես էլ նոր ծանոթների հետ: Ոմանց սպասվում է  հիշարժան հանդիպում և ռոմանտիկ առաջարկներ:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են ԵրևանԵրեկվա հորդառատ անձրևի հետևանքով Երևանի Դավիթ Բեկ փողոցի բնակարանները ամբողջությամբ լցվել են ջրով (տեսանյութ) Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերությունները 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը