Երևան, 11.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Փաշինյանի օրերը հաշված են. նա հեռանալու է և անպայման պատասխան է տալու». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իր հերթական ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնահատուկ անդրադարձ է կատարել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին՝ ի մասնավորի նշելով, թե վերջինս լինելով պաշտպանության նախարար, նոյեմբերի 14-ին չի զեկուցել իրեն, որ ադրբեջանցիները դիրքեր են վերցրել։

«Փաստը» դիմեց Արշակ Կարապետյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: Պաշտպանության նախկին նախարարը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանի համար սուտ ասելը դարձել է պարզապես ավանդույթ: Նա տեղեկացրեց, որ նոյեմբերի 14-ին ինքը եղել է Դուբայում, որտեղ շատ կարևոր հանդիպում է եղել, ինչպես նաև զբաղված է եղել զենքի գնման ու ներկրման հարցերով: «Այսինքն, ֆիզիկապես ես չէի կարող որևէ բան զեկուցել նրան: Դա պետք է աներ անձը, որն այդ ժամանակ կատարում էր պաշտպանության նախարարի պարտականությունները»:

Կարապետյանը նաև տեղեկացրեց, որ 2021 թ. հոկտեմբերի վերջին ինքը, որպես պաշտպանության նախարար, եղել է Մոսկվայում, Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների միջնորդությամբ, որոնց անունը չցանկացավ նշել, հանդիպել է ադրբեջանական կողմի հետ: «Մենք պայմանավորվածություն էինք ձեռք բերել, որ ադրբեջանցիները պարտավոր են նահանջել իրենց ներխուժած դիրքերից, ավելին՝ երկու շաբաթ անց պետք է նոր հանդիպում լիներ՝ այդ հարցին վերջնական լուծում տալու համար: Սակայն երկրի ղեկավարը նոյեմբերի 15-ին ինձ առաջարկեց ազատման դիմում գրել, ես հրաժարվեցի, որից հետո ինքը որոշում կայացրեց ինձ պաշտոնանկ անել»:

Քանի որ խոսվեց Ռուսաստանի մասին, հարցնում ենք՝ նույն ասուլիսում խոսվել է այն մասին, որ Կարապետյանը պաշտպանության նախարար է նշանակվել ՌԴ «ցուցումով»: «Դա բացարձակ սուտ է: Գուցե թե իրականություն լինի միայն այն, ինչի մասին նշեց Նիկոլ Փաշինյանը, թե իմ՝ նախարար նշանակվելու հարցում հնարավոր է՝ անտեսված չի եղել իմ մոտ հարաբերությունները ՌԴ-ի մի շարք շրջանակների հետ: Սա նույնիսկ տրամաբանական կարող է լինել»։ Ի դեպ, Կարապետյանը հավելեց, որ իր պաշտոնավարման շրջանում Ռուսաստանի հետ ակտիվ աշխատանքներ են տարվել, և երեք տարում Հայաստանի բանակը այնպիսի վիճակում պետք է լիներ, որի պարագայում ոչ միայն ադրբեջանցիները չէին կարող ներխուժել ՀՀ տարածք, այլև չէինք կորցնի Արցախը:

Մեր հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը որոշեց անվանապես անդրադառնալ իրեն, արդյո՞ք դա կապ ունի իր քաղաքական ակտիվության հետ, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդն ասաց. «Որովհետև ինքն էլ է հասկանում, որ իր օրերը հաշված են: Ինքը հեռանալու է և անպայման պատասխան է տալու՝ թե՛ Արցախի համար, թե՛ մեր գերիների համար, որոնց հարցերով բացարձակ չի զբաղվում, հայ պատմության ընթացքն այսպես աղճատելու համար: Ընդ որում, միայն ինքը չէ, իր կողքին գտնվողներն էլ են պատասխան տալու: Մեր պատմության մեջ Նիկոլ Փաշինյանն ամենաթույլ, ամենավախկոտ ու ամենադավաճան ղեկավարն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ»Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ»Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ»Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ»Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները Կարծում եմ՝ մեր մայրիկներն էկրանից այն կողմ լաց էին լինում. «Լադանիվա» Վաղը՝ ժամը 11:00-ին, փակվելու է Թբիլիսյան խճուղին, զուգահեռ Տիգրան Մեծ փողոցը. Սրբազան Խոշոր ավտովթար՝ Երևանում․ մեքենան գլխիվայր շրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին Հունահայոց ազգային առաջնորդարանը, Հայ կաթողիկե եկեղեցին՝ ի զորակցություն «Տավուշի» շարժմանը Ես ձգտում չունեմ վարչապետ դառնալու, բայց ժամանակից առաջ չընկնեք, ինչ կլինի, Աստված կտնօրինի. Սրբազան (տեսանյութ) Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, ես չեմ ուզում էս կյանքից նզովված գնալ. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սսպասումս Փաշինյանի հրաժարականն է. Ռոմելա Սարգսյան (տեսանյութ) Վաղը հանրահավաք չի լինի, կլինեն անհնազանդության գործողություններ․ Բագրատ Սրբազանը ներկայացրել է առաջիկա օրերի անելիքները (տեսանյութ) Սրբազանը չի ստում, ստում են մեզ «նարկոբարոն» ու «լափամանից լափողներ» ասողները. Անաիս Սարդարյան (տեսանյութ) Հունգարիայում գնահատել են ՀՀ ԶՈւ դաշտային շարժական հոսպիտալը՝ խաղաղապահ առաքելություններում ներգրավվելու համար Բագրատ սրբազանի առաջնորդած հանրահավաքը՝ Հանրապետության հրապարակում․ ուղիղ Հավատացե՛ք, մի քայլ է պակասում մեզ անհրաժեշտ, բայց ոչ բավարար հաղթանակից․ Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Խաչատուրով եղբայրները մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած հանրահավաքին (տեսանյութ) Չընկճվել, վտահել ու առաջ շարժվել. Հրաչյա Հարությունյան (տեսանյութ) Չսպառնա՛ք. վատը ձեզ համար ա լինելու, ուսանողի համար չի կարա վատ լինի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մեծ թվով ուսանողներ ու երիտասարդներ են միացել․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) «Մեր պահանջով չորս գյուղ է վերադարձվում, այդպես էլ շարունակվելու է, այստեղ խոսքի իրավունքը մեզ է պատկանում»․ Ալիև Փակել են Երևան֊Ապարան միջպետական մայրուղին (տեսանյութ) Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը հանրահավաք է անցկացնում Հանրապետության հրապարակում․ ուղիղ Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Կարճ ուղեցույց «Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքների մասնակիցների համար Չկա այնպիսի քաղաքական գործիչ, որը կոնսոլիդացիայի այդ մակարդակն ապահովի, ինչ Բագրատ Սրբազանը, գուցե դիտարկվի հենց նրա թեկնածության հարցը․ Սուրենյանց Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Նիկոլը չունի ժողովրդի աջակցությունը. ՇարմազանովԱլիևները մեկնել են օկուպացված Շուշի Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Կարատեի աշխարհի չեմպիոնը համախմբման կոչ է անում. կանգնած է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման կողքին Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում