Երևան, 28.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կա՛մ ավանտյուրիստ են, կա՛մ չեն հասկանում ի՞նչ է նշանակում ազգային անվտանգություն․ Արշակ Կարապետյան

ՎԻԴԵՈ

Հարցազրույցը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի հետ։

«Մենք կորցրեցինք երեք ու կես տարի, ինչը բավարար էր, որ մեր անվտանգությունը մենք վերականգնեինք և նույնիսկ զարգացնեինք, բայց ոչինչ չարվեց՝ ոչինչ»,- ասել է ՀՀ ՊՆ նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարին տված հարցազրույցում: Հարցազրույցում գեներալ Արշակ Կարապետյանը կարևոր տեղեկատվություն փոխանցեց. «2021թվականին, երբ նշանակվեցի ՊՆ նախարար, մենք պայմանավորվեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և ռուսական տարբեր ակադեմիաներից Հայաստան եկան 40 բարձրաստիճան գենեալներ, սպաներ, ռազմական ոլորտի պրոֆեսորներ: Նրանք բանիմաց, փորձառու սպաներ, գեներալներ էին: Նրանք մեզ մոտ աշխատեցին 1,5 ամիս ու ստեղծեցին մի փաստաթուղթ, որը քննարկեցինք, ընդունեցիք, և այն պետք է իրագործեինք: Փաստաթուղթը խոսում էր մեր ապագա անվտանգության համակարգի մասին: Դրանից հետո, երբ հանդիպեցինք ՌԴ ՊՆ նախարարի հետ, և նրան շնորհակալություն հայտնեցի այդ աջակցության համար, ասացի, որ դրանով ձեր աշխատանքը չի ավարտվում, հիմա էլ խնդրում եմ ուղարկեք մասնագետներ, որպեսզի փաստաթուղթը կարողանանք իրագործել: Մենք ունեինք մոտ 80 սպաների ցուցակ, որոնք պետք է գային ՀՀ ու 3 տարի աշխատեին Հայկական բանակում, որպեսզի կարողանայինք մեր բանակը զարգացնել»:

Գեներալը տեղեկացրեց, որ հիշատակված փաստաթղթում նշվում էր նաև այն զենքերի ու զինատեսակների մասին, որոնք պետք է մատակարարվեին հայկական բանակին, իսկ դրանց ապահովման մի մասն իր վրա էր վերցրել ռուսական կողմը: Արշակ Կարապետյանը համոզված է. «Եթե այդ ամենը մենք իրագործեինք, դժվար թե կորցնեինք Արցախը, դժվար թե մենք այսօր վախով նայեինք սահմանից այն կողմ»: Դառնալով իր՝ ՊՆ նախարար եղած շրջանին, Կարապետյանն ասաց. «Ես Փաշինյանին ասել եմ՝ ինձ պետք է 3 տարի խաղաղություն, դա ասել եմ նաև Արայիկ Հարությունյանին՝ Արցախ կատարած այցիս ժամանակ: Ինձ համար մեկ բան հստակ էր՝ մենք պե՛տք է պաշտպանեինք Հայաստանն ու Արցախը»:

Ի պատասխան դիտարկմանը, թե 2021-ին ձեզ չի թույլատրվել կրակելու հրաման տալ հայ զինվորին և մեր երկրից դուրս շպրտել թշնամուն, Կարապետյանն ասաց. «Կհիշենք՝ թշնամու ներխուժման ժամանակ տեղի ունեցած այդ ձեռնամարտերը, այն ժամանակ ես ԳՇ պետի առաջին տեղակալ էի ու հրաման տալու իրավունք չունեի: Զարմացած էի, որ չկրակելու հրաման էր տված, դրա համար ձեռքով էին կռվում մեր զինվորները: Երբ դարձա ՊՆ նախարար, իմ առաջին հրամանը եղավ հետևյալը, եթե մեկ սանտիմետր անցան՝ մեկ անգամ զգուշացրեք, երկրորդ անգամ կրակ բացեք»:

Մանրամասները դիտեք տեսանյութում

Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինիՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր Քաղաքացիները փակել էին Մարտունի-Վարդենիս ավտոմայրուղին«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Սյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ) Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ Պեսկով Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցելԵրիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ) Պարզվում են Կիրանցի մոտ «Մերսեդես»-ի անվադողը դանակով ծակելու դեպքի հանգամանքները․ ՔԿՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել է Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին Ճանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ) ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարըԿա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և 20-ից ավելի վիրավորներ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե ԹանդիլյանԵկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Ցանկացած տնտեսվարող սուբյեկտի գործունեության մեջ ռիսկային երևույթների արձանագրումից հետո ՊԵԿ-ը կարող է իրականացնել ստուգումներ. պարզաբանումՆԳՆ-ն հայտարարություն է տարածելՔաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ) 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել ու մահացելՄեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային Հայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրը Մոսկվայում ձերբակալվել է Կրոկուսի ահաբեկչության գործով 12-րդ անձը․ նա 20 տարեկան է 24 ժամ ջուր չի լինիՌուսաստանը նոր հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին Ապրիլի 28-ը՝ գարնան լավագույն օրը. ի՞նչ է պետք իմանալ այ օրվա մասին Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատերՔաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր ԳրիգորյանինՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց Մայիսի ոչ աշխատանքային և տոնական օրերը ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումՊՆ-ից հերքում են պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմումներ գրելու մասին լուրը Ստամբուլում մինչև 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Թուրքիան շատ կարևոր դաշնակից է ՆԱՏՕ-ում. Ռյուտե Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Վթար՝ Սյունիքում․ բախվել են «Nissan X-Trail»-ն ու «Honda CRV»-ն, նաև վիրավոր երեխաներ կան