Երևան, 15.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Կյանքի դժվարությունների դեմ Ռուզաննան միայնակ է պայքարում, նրան ուժ է տալիս Եռաբլուրում ննջող Վալերին...

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Վալերի Գասպարյանն Արցախի Սարուշենից էր, փրկարար ծառայության սպա։ Նրա կինը՝ Ռուզաննան, MediaHub-ին պատմում է, որ չնայած Արցախում ստեղծված իրավիճակին ու վերջին տարիների դժվարություններին, բոլոր փորձությունները հաղթահարում էր, որովհետև նույնիսկ ամենաանհնարին թվացող խնդիրը լուծում էր ստանում, երբ դրանով զբաղվում էր Վալերին։

«2008 թվականին, երբ Արցախում Լևոն Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց «Մեծ հարսանիք»-ը, այդ ժամանակ ես ու Վալերին ևս ամուսնացանք։ Երջանիկ էինք, համատեղ ապրած տարիները մեզ ավելի շատ երջանկություն պարգևեցին, երբ լույս աշխարհ եկան մեր բալիկները՝ Սյուզաննան, Վալերիան և Վլադիմիրը»,- պատմում է Ռուզաննան։

Ինքն ու ամուսինը բախտակիցներ են։ Նրանց հայրերը զոհվել են արցախյան առաջին ազատամարտում։ Դժվար մանկությանը զուգահեռ Արցախի Սարուշենում գրեթե միասին են մեծացել՝ իրար հավանել, հետո ընտանիք ստեղծել։ Ռուզաննայի խոսքով՝ ամուսինը շուրջ 18 տարվա փրկարար ծառայողի փորձ ունի։ Մշտապես եղել է դեպքի վայրերում, օգտակար եղել՝ ում ինչով կարող էր։ Դրան զուգահեռ նաև մեքենաների վերանորոգման աշխատանքով էր զբաղված։

«Ամեն ինչ անում էր ընտանիքը կայուն պահելու համար։ Իր մասնագիտական առաքելությունից բացի, Վալերիի համար միշտ առաջնային էր հայրենիքի պաշտպանությունը։ Մասնակցել է ապրիլյան և 44-օրյա  պատերազմներին։ 2015 թվականին հայտնվել էր շրջափակման մեջ, հազիվ մազապուրծ է եղել, 2020-ին, չնայած պատերազմի մասշտաբներին, էլի փրկվել է»,- ասում է մեր զրուցակիցը։ 

Ռուզաննայի երջանկությունն ընդհատվեց նախորդ տարվա ռազմական գործողությունների ժամանակ։ Հասկանալով իրադրության լրջությունը ու հեռվում դիտարկվող ադրբեջանական զորքի կուտակումները՝ վերցրել է զենքն ու միացել հայրենիքի պաշտպանությանը։ 

«Սեպտեմբերի 19-ին մենք տանն էինք, ինքը դուրս եկավ իր գործերով։ Ժամը 11-ի սահմաններում հորեղբորս կինը զանգեց ու ասաց՝ «չվախենաս, բայց կուտակումներ կան, ինչ-որ մին ամեն դեպքում սպասվելու է», ես իսկապես խուճապի չեմ մատնվել։ Հետո Վալերին եկավ, տնից հաց ու այլ ուտելիք վերցրեց, փոխեց հագուստը ու գնալուց առաջ վզից հանեց շղթան, իրեն հատուկ հումորով ասաց` «չգիտեմ ինչ կլինի, եթե չգամ, սա Վլադիմիրին կտաս»։ Ես հարցրեցի իրավիճակից, ասաց, որ կուտակումները շատ են, գյուղը պետք է պահվի։ Հետո հրահանգեց, որ երեխաների համար տաք հագուստներ վերցնեմ, փաստաթղթերը հավաքեմ»։

Վալերիի գնալուց շատ ժամանակ չանցած սկսվում է պատերազմը։ Երկար մղած մարտերի ընթացքում ադրբեջանական զորքերն առաջանում են դեպի  Սարուշեն։ Ռուզաննան ասում է, որ ամուսինը կարող էր և չգնալ ռազմադաշտ, քանի որ փրկարար ծառայող էր, բայց իրավիճակից ելնելով՝ առաջիններից մեկը հենց փրկարարներն են զենք ստացել։

«Գիշերը գյուղը տարհանվեց։ Մենք անտառներով գնացինք հարևան գյուղ։ Այնտեղից մեր համայնքի ղեկավար Կարեն Գասպարյանը վիրավոր վիճակում եկավ ու մեզ տեղափոխեց Ստեփանակերտ։ Գյուղի տղամարդիկ այդ ընթացքում պաշտպանեցին Սարուշենը, մինչև բոլորս գնացինք։ Եթե տարհանումն այդքան կազմակերպված չլիներ, չգիտեմ՝ ինչ կլիներ մեր վիճակը»,- ասում է նա։

Թեժ մարտերի ընթացքում, հենց Սարուշենի մատույցներում ընկերոջը՝ փրկարար Գեղամ Ղազարյանին օգնելու նպատակով առաջանալիս, կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստանում նաև 41-ամյա փրկարարը։ Նրան հետմահու շնորհվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան։ 

2023 թվականի պատերազմում Ռուզաննան ամենաշատն է կորցրել, ամենաթանկն է կորցրել։ Սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ ամուսնուց բացի զոհվել են նաև 2 եղբայրները։ Երիտասարդ կինն այժմ միայնակ է պայքարում կյանքի դժվարությունների ու անարդարությունների դեմ։ Իսկ երբ ուժասպառ է լինում, նրան նորից ուժ է տալիս Վալերին, որ հավերժ ննջում է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Գազ չի լինելու Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Մատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես Տաթևացու ԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Վաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. Սրբազան 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել են Ձեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդին Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Բագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ամփոփում է օրըՍպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի Երևանում կտեղադրվի ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի արձանը Ռուս սահմանապահները Հայաստանում մնում են, հսկելու են Հայաստանի սահմանը Թուրքիայի և Իրանի հետ (տեսանյութ) Դոլարի և եվրոյի փոխարժեքները աճել են Քավության նոխազի փնտրտուքներով 36 ժամ գազ չի լինի Առաջիկայում շահագործման կհանձնվի Իգդիր-Նախիջևան գազատարը. Թուրքիայի էներգետիկայի նախարար Արմեն Աշոտյանը նստած է նրա համար, որ փողոցում շարժումներին նոր թափ չտա. Աննա Մկրտչյան Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները մի փոքր աճել են Ռուս սահմանապահների ժամանակավոր օպերատիվ խմբերը ՀՀ-ից դուրս կբերվեն. առաջիկայում կփակենք «Զվարթնոց»-ի սահմանային անցակետը. Բորտնիկով Ինչո՞ւ է նյարդայնանում վարչախումբը Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել ապօրինի գործընթացի մասնակիցներին ԵԱՏՄ-ում արդյունավետ կոոպերացիայի և Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ Հայաստանը տնտեսական աճի տեմպերով դարձել է համաշխարհային առաջատարներից մեկը. Կոպիրկին Ուզբեկստանում բնակչությունը տանիքից արևային էներգիա է վաճառումՎրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը Ժողովու’րդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին Պուտինի թափանցիկ ակնարկը. Հարևանների հետ նոր հարաբերություններ Կոչս մեր լուսավոր երեխաներին մեկն է՝ միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ. Գագիկ ԾառուկյանՀուսով ենք, որ շուտով Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք կբերվի համապարփակ և կայուն խաղաղության համաձայնություն. Բայրամով ՊՆ հայտարարությունը Սրբազան շարժումը դատապարտված է հաջողության հասնելու, հակառակ դեպքում 1915 թվականի կրկնությունը ուրվագծվելու է մեր աչքի առաջ ու լինելու է էլ ավելի դաժան. Արմեն Մանվելյան«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում գլխավոր դատախազությունՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Բագրատ սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով Սրբազանը փուռ մտավ և հյուրասիրեց շարժման մասնակիցներին Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ Գ. Զաքարյան. Կապիտալի շուկայի զարգացումը կարևորագույն նշանակություն ունի տնտեսության զարգացման համար Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված միջոցառմանը Ոստիկանությանը հրահանգվել է կոշտ արձագանքել ցուցարարներին Ինչո՞ւ են մարդիկ որոշել հալեցնել պանիրը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՄԱՅԻՍԻ). Ստեղծվել է Վարշավայի պայմանագրի երկրների դաշինքը. «Փաստ»Երևանում կտեղադրվի Երվանդ Մանարյանի բրոնզե արձանը Կրակոցներ՝ Արարատի մարզումԻմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. ստի մասին տեսանյութը շատ տարածեք. Բագրատ սրբազան Արևմուտքն էլ է շահագրգիռ՝ ազատվել Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ սրբազանին