Երևան, 12.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Բա էլ ժամանակ կունենա՞ն իրենց իրական գործով զբաղվելու. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբեմն տպավորություն է, որ Հայաստանը վերածվել է ամենաիսկական Չիկագոյի: Բայց՝ ոչ ժամանակակից, այլ անցյալ դարի 20-30-ականների գանգստերական «ռազբորկաների» Չիկագոյի: Մարդը ելել է փողոց, ծեծելով՝ տվել-սպանել են: 18 տարեկան տղան գնացել է քոլեջ՝ դասի, քաշել մի անկյունում դանակահարել՝ սպանել են: Մի երիտասարդ զույգ, երևի «նախկինների» ժամանակներին խաբվելով, կեսգիշերին վերադառնում էր վերջին կինոսեանսից, ու մեկ էլ՝ աջից են կրակում, ձախից են կրակում, ինչ-որ ավտոներ են «ճռռացնում», իբր այդ ամենը քիչ է, մի հատ էլ՝ «գը-գը՜մփ», նռնակ է պայթում: Մեկ ուրիշ դեպքում մարդուն իր մեքենայի մեջ ծեծում են դաժանաբար, կրակում են: Ու էլի, ու գրեթե ամեն օր...

«Կինո», բայց արդեն լրիվ իրականության մեջ... Կարծում եք, թե ձեզ ի՞նչ ենք նկարագրում: Ինչ-որ երևակայական բա՞ն: Ոչ, ընդամենը միայն վերջին մեկ՝ ոչ լրիվ շաբաթվա լուրերն ենք վերապատմում: Ընդամենը վերջին մեկ շաբաթվա: Երկրում կրիմինալ «բեսպրեդել» է: Կարճ ասած՝ «նյու-վասյուկի»՝ «օլդ չիկագոյական» կոկտեյլ՝ հնդկական մատուցմամբ: Լավ, ինչի՞ մասին է սա խոսում: Իսկ սա խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը իրենց պաշտելի ղեկավար Նիկոլ Փաշինյանի սիրելի կետում է՝ «զրոյական»: Ամեն ինչով՝ զրո:

Ինչո՞վ են զբաղված ոստիկանությունն՝ իր բազմազան ստորաբաժանումներով (ջրային ու ցամաքային պարեկներ, քրեական հետախույզներ, հատուկջոկատայիններ, հա, չմոռանանք՝ «գործտվողներ»), այլ իրավապահ միավորները: Ասել, թե նրանք ոչնչով զբաղված չեն, ճիշտ չի լինի: Փաշինյանի ղեկավարության ներքո ոստիկանությունը, ՆԳՆ-ն, ԱԱԾ-ն, դատախազություն, ու քննչականն էլ՝ ձեզ փեշքեշ, քիթ սրբելու ժամանակ չունեն: Չենք ծաղրում, լուրջ ենք ասում՝ գերզբաղված են: Բայց... ինչո՞վ: Ասենք: Հո գաղտնի՞ք չէ: Օրինակ՝ օրերով «ֆեյսբուքներում» նստած հետևում են, թե ով ինչ է գրել Նիկոլ Փաշինյանի հասցեին, որպեսզի վրա տան, հարձակվեն այդ մարդկանց վրա, գործեր հարուցեն, ճնշեն, բզկտեն, քարշ տան «քաղմաս»: Էլ ինչո՞վ են զբաղված: Զբաղված են ընդդիմադիր գործիչներին ճնշելով: Զբաղված են քաղաքական գործեր «կարելով»:

Զբաղված են Նիկոլ Փաշինյանի անձնական ու քաղաքական շահերը սպասարկելով... Այ, թե ինչով են զբաղված Փաշինյանի իրավապահները: Բա կարծում եք՝ հե՞շտ է: Էլ ժամանակ կմնա՞ իրենց գործով զբաղվելու համար: Հաջորդ խնդիրը, ինչի մասին խոսում է առկա վիճակը: Երկրում պետական իշխանությունը սաստիկ թուլացած է: Մշտական ստախոսության, թշնամու շահերի սպասարկման, ոչ ադեկվատ ու ոչ նորմալ դրսևորումներով, ինչպես նաև մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ օրվա իշխանությունը երկրում ոչ մի հեղինակություն չունի, ոչ մի բանի վրա իրական ազդեցություն չի կարողանում ունենալ, ոչ մի վստահություն ոչ մեկին չի ներշնչում: Ինչ-ինչ, բայց իշխանության թուլությունն ու իրավապահ մարմինների՝ «քաղաքական ժանդարմերիայի» վերածվելն ամենից արագ ու ամենից խորը զգում են քրեական տարրերը, քրեական արարքների հակված շրջանակներն ու անձինք:

Ավելին, երբ երկրում կառավարման առումով խայտառակ ու ապօրինի իրավիճակ է, յուրաքանչյուրն իր անձնական, կենցաղային, խմբակային հարցերը փորձում է լուծել իր իմացած եղանակներով ու միջոցներով: Էհ, մեկը վարչապետ է, կարողանում է ավտոշարասյունով տրորել-սպանել երիտասարդ հղի կնոջն ու նրա երեխային, որ շուտով պիտի ծնվեր, ու ոչ մի կերպ ոչ մի պատասխանատվության ոչ մեկը դրա համար չի ենթարկվում: Մեկ ուրիշն էլ, այդքան հնարավորություն չունի, բայց կարծում է, որ կարող է, օրինակ՝ կենցաղային հարցը լուծել՝ դանակը դիմացինի փորը մտցնելով, կրակելով: Եվ այսպես շարունակ: Մեկ ուրիշը, որ այլ հանգամանքներում պիտի սրան-նրան խնդրեր, որպեսզի ինչ-որ ակումբում «նիսյա» (ապառիկ) սուրճ կամ գարեջուր կլաներ, հիմա պետական ինչ-ինչ լծակների մոտ է հայտնվել, իրեն ամենատեր ու անպատիժ է կարծում, աջուձախ կրակում է... և էլի՝ այսպես շարունակ: Բացի ոստիկանության՝ «քաղաքական ժանդարմերիա» վերածվելուց, բացի՝ իրավապահ համակարգը մեկ անձի քմահաճույքների սպասարկման տակ դնելուց, այլ հանգամանքներ էլ կան:

Ինչ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, 2018 թվականից սկսած շարունակաբար աճում ու բազմապատկվում է ներհասարակական ատելությունը, չարությունը, ներքին անհանդուրժողականությունը, իրարակերությունը: Դա քարոզվում է պետական ամենաբարձր ամբիոններից ու քարոզվում է առաջնահերթ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպականների կողմից: Պետական իշխանությունը դարձել է ատելության հուժկու գեներատոր: Այդ մաղձն ու չարությունը, այդ ատելությունը, բնականաբար, բազմապատկվում ու հակադարձվում են և ավելի ու ավելի շատանում: Դա չի կարող երկրում նման խայտառակ վիճակի չհանգեցնել, մանավանդ, քիչ վերը նկարագրված իրողությունների պայմաններում: Ու, ինչպես երևում է, այս չարացածությունը, այս՝ ներսից երկիրն ու հասարակությունը քայքայող ատելությունը հաղթահարելու մի տարբերակ կա. ազատվել ատելության գեներատոր իշխանությունից, որը բացառապես մեկ նպատակ է հետապնդում՝ իր անձնական շահի ու սեփական մաշկն անվնաս, աթոռն անսասան պահելու նպատակը: Իսկ դա ոչ մի կերպ չի համընկնում ապրելու և ապագա ունենալու՝ հասարակության շահերի հետ:

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեղի է ունեցել «Սյունիքի ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքի շնորհանդեսըՊուտինը Շոյգուին նշանակել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարՎարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ. Բագրատ Սրբազան28-ամյա վարորդը «Mitsubishi Pajero»-ով «Չայնիի» ոլորաններում գլխիվայր շրջվել էԵրևանում և 5 մարզերի տասնյակ հասցեներում լույս չի լինիԲելգորոդում բնակելի շենքի մուտքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-իԲրազիլիայում հորդառատ անձրևների հետևանքով 143 մարդ է զոհվելԵկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան«Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել են «Mercedes»-ն ու «Toyota Camry»-ն«Արարատ-Արմենիան»՝ Հայաստանի գավաթակիրԲագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆԱմեն օրվա ավարտին Ս. Աննա եկեղեցու բակում կամփոփվեն շարժման արդյունքներն ու կներկայացվեն անելիքները. Բագրատ սրբազանՎաղն առավոտյան ժամը ութից՝ տոտալ դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը. Բագրատ ՍրբազանԱնցումային Կառավարություն պիտի ունենանք․ Բագրատ Սրբազան «Սուտ եք ասում». Փաշինյանի մասին տեսանյութը` Սրբազանի առաջնորդած հանրահավաքինՈղբերգական դեպք՝ Երևանում. թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամահ է եղելԼոռու մարզի մի շարք համայնքներում ուժգին կարկուտ է տեղացելՇատերին հետաքրքրում է մեկ հարց՝ պատերազմ լինելո՞ւ է, թե՝ ոչ. Վահագն ՄելիքյանՍա մեր ամոթն է, զոհվածի մորն են քաշքշել. սրբազանՈւսանողներն անվերապահ աջակցում են սրբազանին․ դասախոսԱրագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած. կան վիավորներՎեհափառ Հայրապետն իմ հայրն է. այսօր ամեն ինչ կիմանաք գործընթացի մասին. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեքսիկայի ափերի մոտ 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԳազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 35 հազարըՇպիոնները դուք եք․ քաղաքացին՝ ՔՊ-ին (տեսանյութ)Վաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահըԵրիտասարդները երթով գնում են Հանրապետության հրապարակ` միանալու Բագրատ Սրբազանի հանրահավաքին․ ուղիղՇրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվԱյրվել է 7 անվադող, մալուխներ, փլուզվել է պատը․ մանրամասներ՝ Արարատում տեղի ունեցած պայթյունիցԻսրայելը շարունակում է ռազմագործողությունը ՌաֆահումՆարեկ Սիմոնյանը հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին և դուրս եկավ եզրափակիչԵրևան-Մոսկվա տոմսերն եռակի թանկացել են. որքա՞ն արժե այս պահին«Յոթ տղամարդով ծեր կնոջ հախից մի կերպ եկան...»․ սա հայ ոստիկանի պատիվը ոտնահարող արարք է․ Զաքարյան Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակչում (տեսանյութ) Խոշոր վթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով Պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով լույս չի լինելու Իսրայելի ցամաքային հարձակումը Ռաֆահի վրա կարող է զանգվածային զոհերի պատճառ դառնալ. Շոլց Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024–ի» եզրափակիչ փուլը․ ուղիղ Բագրատ Սրբազանը մայիսի 12-ին Սուրբ Պատարագի կմասնակցի Երևանի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Մայիսի 12-ին Մատենադարանի դիմացից կմեկնարկի երիտասարդական երթ՝ դեպի Հանրապետության հրապարակ Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից․ մանրամասներ Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին Վահագն Խաչատուրյանը Լոս Անջելեսի իր կեցավայրում ընդունել է Փասադենայի քաղաքապետ Վիկտոր Գորդոյին «Opel»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ Տավուշի և Շիրակի թեմի առաջնորդները միասին լուսանկար են հրապարակել Ադրբեջանում երկորրդ երկրաշարժն է գրանցվել Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում