Երևան, 05.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ես ընտրում եմ այն դերերը, որոնք ցանկանում եմ մարմնավորել». Էվա Խաչատրյանը՝ սիրուհու դերի և համարձակ կերպարի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Թատրոնի և կինոյի դերասանուհի Էվա Խաչատրյանը հաճախ է հեռուստադիտողին ներկայանում համարձակ կերպարներում և «Բարի օր» գեղարվեստական ֆիլմում դերասանուհին մարմնավորել է գլխավոր հերոսի սիրուհուն՝ Սուսոյին: Դերասանուհին Tert.am.life-ի հետ զրույցում ասաց, որ վաղուց է, ինչ էկրաններին սեքսուալ կանանց մարմնավորելու մտավախություն չունի.

«Ես ընտրում եմ այն դերերը, որոնք ցանկանում եմ մարմնավորել, երբ ստացա Սուսոյին մարմնավորելու առաջարկը, մենք փորձեր ունեցանք, ես հասկացա, որ մեկ այլ գույն ենք ստանալու, այսինքն՝ Սուսոն և Էվան իրար հետ կապ չեն ունենալու, ես էլ ստեղծագործելու հնարավորություն եմ ունենալու: Շատ սիրով եմ աշխատել այս կերպարի վրա, քանի որ գիտեի՝ Սուսոն սպասված է: Նշեմ, որ վաղուց հարմարվել եմ շուկայի թելադրանքին և պահանջներին, իսկ թատրոնում նաև դրամատիկ դերեր կերտելու հնարավորություն եմ ունենում՝ բացահայտելով իմ մյուս դերասանական շերտերը»:

Էվայի խոսքով՝ նախքան առաջարկը ստանալը ծանոթ էր տաքսիստ Հենդոյի կերպարի հետ.

«Շատ տեսանյութեր էի դիտել, սիրում էի այս կերպարը: Վստահ եմ, որ մեր իրականությունում շատ «հենդոներ» և «սուսոներ» կան: Ի դեպ, կերպարը ստեղծելիս՝ մեր դիմահարդարը հենց Սուսոյի նման աղջիկ էր տեսել, այսինքն ուներ «ոգեշնչման աղբյուր»: Այս կերպարները հորինված չեն, վերցված են մեր հասարակությունից, նրանց կարելի է հաճախ հանդիպել: Ես ինքս շատ «սուսոների» գիտեմ: Ռեժիսորների հետ շատ եմ աշխատել, որպեսզի մեր Սուսոն գռոտեսկային չլինի, կան տեսարաններ, որոնք նկարահանել ենք, սակայն ֆիլմում տեղ չեն գտել, օրինակ՝ հատուկ Սուսոյի համար քայլվածք էինք հորինել, որը շատ էր զվարճացնում Գրիգոր Գասպարյանին: Կարծում եմ՝ արդյունքում գտել ենք այն Սուսոյին, որը պետք էր»,-ասաց դերասանուհին:

 

Էվայի խոսքով՝ բավական հեշտ նկարահանումներ են ունեցել:

«Մհերը շատ լավ խաղընկեր է, մեր տեսարանները շատ հարթ են անցել: Իսկապես լավ մթնոլորտ էր նկարահանման հրապարակում, իսկ դժվարությունները թիմային հաղթահարվել են: Նախքան նկարահանումները հանդիպում էինք ռեժիսորների հետ, քննարկումներ էինք ունենում, աշխատում էինք ամեն դետալի վրա»,-նշեց դերասանուհին:

Ըստ նրա՝ մեծ պատասխանատվությամբ էր մոտենում ֆիլմի պրեմիերային՝ մեծ սպասելիքներ ունենալով

«Ի սկզբանե հավատացել եմ, որ «Բարի օրը» հաջողելու է: Այդպես էլ եղավ. միայն դրական արձագանքներ եմ լսում, չդադարող sold out-ներն էլ փաստում են ասածս: Շուտով՝ ապրիլի 14-ին և 28-ին, մեր ֆիլմը կցուցադրվի նաև Լոս Անջելեսում: Լիահույս եմ, որ այնտեղ էլ կսիրվի: Առհասարակ, ուրախ եմ, որ «Բարի օր» ֆիլմում նկարահանվել եմ: Առաջին իսկ օրվանից Մհերին ասել եմ, որ մեծ հաջողություն ենք ունենալու, նույնն էլ ասում էի նաև պրոդյուսերներին: Ուրախ եմ, որ ֆիլմն այսքան գնահատված է: Կարծում եմ, որ «Բարի օրը» և ընտանեկան, և ընկերական, և սիրային ֆիլմ է: Մեր իրականությունն է՝ մեր խնդիրներով: Կարևոր խնդիրներ ենք բարձրացրել, դաստիարակչական բնույթ էլ ունի ֆիլմը, ցույց են տալիս՝ ինչպիսին պետք է լինի ընտանիքի մոդելը՝ մերժելով սիրուհու գոյությունը: Ինչպես նաև ամենակարևորը ֆիլմում կա սեր»:

 

Հավելենք, որ «Բարի օր» ֆիլմը, որի գլխավոր հերոսը տարիներ շարունակ արթնանում է հոկտեմբերի 14-ին, իսկ օրն ու իրադարձությունները տևական ժամանակ չեն փոխվում:

Ֆիլմի ռեժիսորները Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանն են: Գլխավոր դերակատարներն են Մհեր Մխիթարյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Վարդան Քոչարյանը: Ֆիլմում էպիզոդիկ դերերում կարելի է հանդիպել Գարիկ Մարտիրոսյանին, Մենչին, Արկադի Դումիկյանին, Իվետա Մուկուչյանին և այլոց:

Փոքրիկ դրվագներով են հանդես եկել նաև ֆիլմի ստեղծագործական անդամները, այդ թվում՝ ռեժիսորները, պրոդյուսերներից՝ Արտյոմ Հակոբյանը և այլք: Հավելենք, որ ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ամարաս Գասպարյանն է:

Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Շվեդիայի Եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսինՖրանսիացի զինվորականներն արդեն Ուկրաինայում են. ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի նախկին օգնականԼորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա ՎինտուրըԲագրատ Սրբազանի շարժումը հասավ Սևան՝ ուղիղՉավի․ Արդյունավետության պակասը սպանում է «Բարսելոնային»Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերԱրտակարգ իրավիճակ՝ Երևանի «Հրազդանի» կիրճում․ անձրևի հետևանքով թափված քարերը ճանապարհը դարձրել են վտանգավոր Ուժեղ պայթյուններ են տեղի ունեցել Սլավյանսկայա ՋԷԿ-ում (ֆոտո)Անձրևային եղանակը կշարունակվի. սպասվում է նաև կարկուտԵրեւանից 15 հոգով միացել ենք այս շարժմանը. քայլերթի մասնակիցՕրը շատ հարմար է ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար. մայիսի 5-ի աստղագուշակՎթար Արագածոտնիում. վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոցԱդրբեջանն ու Թուրքիան չեն տեսնում Հայաստանն այս տարածաշրջանում. Արշակ Կարապետյան Գերարդյունավետ արևային վահանակներ. գիտնականները բացահայտել են գաղտնիքը` օգտագործելով քվանտային ֆիզիկանՄի շարք հասցեներում գազ չի լինի Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա եղանակի կանխատեսումը Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Երթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Իջևանն անցանք, ուղղությունը` Հաղարծնի վանք․ «Տավուշը հանուն հայրենիքի» (տեսանյութ) Խոշոր վթար՝ Արագածոտնում. «Pathfinder»-ը բախվել է էլեկտրասյանը, տապալել այն և մի քանի պտույտ շրջվել, վիրավորներ կան Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Բագրատ Սրբազանը ցույց տվեց Աշոտ Երկաթի տնկած ծառը, որը մատուռի է վերածվել Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Էջմիածնից քաղաքացիները միանում են դեպի Երևան քայլերթին Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանըՔայլերթ` հանուն հայրենիքի. պայքարը Տավուշից գալիս է ԵրևանՏեղատարափ անձրևի հետևանքով 15 րոպեում 2111 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ ՓԾ Ստացվում է, որ «առաջնորդություն» է կոչվում սեփական պետությունը, մեղմ ասած, ոչ ձեռնտու պայմաններին հարմարեցնելը. Իրանագետ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարը Փարիզում հեծանվորդի է վրաերթի ենթարկել «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըՎերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին, որոնք առաջնահերթություն են տալիս երկրի եվրոպական ապագային. Միշել Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Չեխիայի վարչապետը հայտարարել է Ուկրաինայի հետ հնարավոր խորհրդակցությունների մասին 2024 թվականին Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Շարժումը տավուշյանից կվերածվի համազգայինի, որը պետք է արտահայտվի Երևանում. Սուրեն Պետրոսյան