Երևան, 10.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ոչ մի լավ բան չարժե սպասել նման հայտարարություններից, ընդհակառակը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տարածաշրջանային այցի շրջանակներում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի «վերջին կանգառը» Հայաստանն էր՝ Երևան, Հանրապետության հրապարակ: Միանգամնց նշենք, որ բարձրաստիճան ՆԱՏՕ-ական հյուրին Երևանում չափազանց ջերմ ընդունեցին: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը քաջաբար ելավ կառավարության շենքից ու Ստոլտենբերգին անձամբ դիմավորեց իր աշխատավայրի` սովորաբար տարաբերետակիր ոստիկանական վաշտերով լցոնված հրապարակահայաց մուտքի մատույցներում:

Ճեմելով գնացին առանձնազրուցելու: Ասուլիսից հետո էլ նորից անձամբ ճանապարհեց մինչև սպասարկող ավտոմեքենայի դուռը՝ մարտյան անձրևի խոշոր կաթիլներից պաշտպանող, թիկնապահների բռնած մեծ, սև անձրևանոցների հովանու ներքո: Բայց այդ՝ ֆիլմանկարագրական դրվագներից բացի, ավելի հետաքրքրական ու կարևոր բաներ տեղի ունեցան: Մասնավորապես, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի ու Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Ստոլտենբերգը մի ամբողջ շարք ուշագրավ հայտարարություններ արեց, այդ թվում՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը սատարելու, խաղաղության գործընթացը խրախուսելու առումներով: Բայց այդ, այսպես ասենք, «պարտադիր ծրագրից» զատ, նա՝ Ստոլտենբերգը ընդգծված հակառուսական, կտրուկ, թշնամական հայտարարություններ հնչեցրեց: Շեշտենք՝ Երևանից:

Մասնավորապես, Յենս Ստոլտենբերգը նախ հայտարարեց. «Պատերազմն Ուկրաինայում սթափեցնող հիշատակում է խաղաղության արժեքի մասին։ Ես ողջունում են ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ»: Բայց դա ամենը չէր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը գործընկերներին կոչ արեց իրենցից կախված ամեն բան անել, որպեսզի «Պուտինը չհաղթի իր ագրեսիվ պատերազմում»: Ստոլտենբերգը, ընդունելով, որ իրավիճակը մարտադաշտում (Ուկրաինայում) իրենց համար ծանր է, այդ պատճառով էլ անհրաժեշտ է ավելացնել աջակցությունն Ուկրաինային, հետևյալ ֆրազը «մեխեց». «Եթե Պուտինը հաղթի, կառաջանա իրական սպառնալիք, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի, և դա կոգեշնչի ավտորիտար այլ սուբյեկտների»:

Փորձենք հնարավորինս առանց հույզերի դիտարկել իրավիճակն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի արած հայտարարությունները, բնորոշումները: ՆԱՏՕ-ն, հասկանալի է, Ռուսաստանի ոխերիմ թշնամին է, ՆԱՏՕ-ի նպատակը պարզ է՝ Ռուսաստանի ոչնչացումը, Ռուսաստանի եղած-չեղած ռեսուրսները անվճար կամ որպես ռազմավար տնօրինելը: Դե, Նապոլեոնը փորձեց ժամանակին, ավարտվեց Փարիզում ռուսական զորքի հաղթահանդեսով, Գերմանիան փորձեց, հայտնի է, թե ինչ եղավ: Թերևս որոշել են «մի հատ էլ փորձել»: Բայց դա դեռ մի կողմ:

ՆԱՏՕ-ն Ռուսաստանի թշնամին է տվ յալ դեպքում, ՆԱՏՕ-ն այս պահին չի կարողանում ռեալ աջակցություն ցուցաբերել իր հովանավորյալ Ուկրաինային, որը պարտություն է կրում ռազմադաշտում, և այդ ենթատեքստում միանգամայն սպասելի են Ստոլտենբերգի հայտարարության ենթատեքստն էլ, տոնայնությունն էլ: Սակայն նա նման հայտարարություն չի անում Եվրոպայում ինչ-որ տեղ: Նա նման հայտարարություն չի անում անհամեմատ արևմտամետ դիրքորոշված Վրաստանում, նման բան չի ասում ՆԱՏՕ-ի հիմնական անդամ ու դաշնակից Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ալիևի ներկայությամբ՝ Բաքվում: Այլ գալիս ու նման՝ ընդգծված հակառուսական հայտարարություն է անում հենց Երևանում, անձամբ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ: Դա սադրանք չէ, հապա ի՞նչ է:

Ընդգծենք. Նիկոլ Փաշինյանը ոչ մի կերպ չհակաճառեց, չհակադարձեց Ստոլտենբերգին: Օրինակ՝ չնշեց, որ ինքն ընդամենը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլ ոչ թե, ասենք, լիարժեք համերաշխություն է հայտնել Ուկրաինային: Ի դեպ, բավականին վիրավորական է, անգամ՝ ազգային արժանապատվության ոտնահարում է, եթե Հայաստանը «համերաշխ լինի» Ուկրաինայի հետ, որը ցնծագին արտահայտություններով ու ձևակերպումներով, ջերմորեն շնորհավորել է Ալիևին՝ Արցախը զավթելու, Արցախում ցեղասպանություն իրականացնելու, Արցախը հայաթափելու հետ կապված: Այսինքն, ի՞նչ, Հայաստանը համերաշխ է... հայերի դեմ ցեղասպանական ոճիր իրագործած թշնամուն հենց այդ կապակցությամբ շնորհավորող Զելենսկու հե՞տ...

Վերադառնանք, սակայն, Ստոլտենբերգին: Պետք չէ քաղաքագիտության հանճար լինել՝ հասկանալու համար, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը տարածաշրջան եկել էր հիմնական նպատակ ունենալով, ինչպես ասվում է, անձամբ տնտղել Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի ղեկավարների տրամադրությունները՝ Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու հնարավորության համար: Ադրբեջանում Ստոլտենբերգին պարզորոշ հասկացրել են, որ Բաքուն Ուկրաինայի հարցում հումանիտար աջակցությունից այն կողմ չի գնա: Վրաստանում, որ, անկախ ամենից, չափազանց հավասարակշռված քաղաքական կուրս է վերցրել (միանգամայն խելամտորեն), Ստոլտենբերգը հազիվ թե կարող էր որևէ դրական ակնկալիք ունենալ՝ իր հետապնդած նպատակին հասնելու իմաստով:

Իսկ ահա Հայաստանում, որի ղեկավարությունը հատկապես վերջին 2 տարին ընդգծված հակառուսական կեցվածքով է աչքի ընկնում, Ստոլտենբերգը իրեն թույլ տվեց նախ՝ Հայաստանը հռչակել Ուկրաինայի ու Զելենսկու հետ համերաշխ, ապա նաև Ռուսաստանի դեմ նշված հայտարարություններն արեց: Դա սառը, դաժան ու հակահայ հաշվարկ էր: Ավելին, Ստոլտենբերգը պարզորոշ հասկացրեց, որ իրենց առանցքային նպատակը Ռուսաստանի պարտությունն ու մեր տարածաշրջանից նրան դուրս մղելն է, որից հետո Հայաստանի վերահսկողը լինելու է ՆԱՏՕ-ի սիրելի դաշնակից ու անդամ Թուրքիան: Սա ասվեց գրեթե բաց տեքստով: Ստոլտենբերգի խորհրդատուները թերևս պիտի նրան հուշեին, որ Ուկրաինայի հետ Նիկոլ Փաշինյանը գուցե համերաշխ լինի, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի ժողովուրդը նույն մոտեցումն ունի:

Բայց շատ հավանական է, որ Ստոլտենբերգը պարզապես Նիկոլ Փաշինյանի անունից ասաց այն, ինչ ցանկանում է լսել Արևմուտքը վերջինիս շուրթերից, այլ ոչ թե բավարարվի հայտարարությամբ, թե այս հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Ամենից վատն այն է, որ ՀՀ ղեկավարություն համարվողների թողտվությամբ, եթե ոչ՝ մասնակցությամբ, Հայաստանը կարող է վերածվել աշխարհաքաղաքական բախման կետի: Թե դրա հետևանքով ի՞նչ կմնա Հայաստանից, նույնիսկ չենք ցանկանում դիտարկել: Ցանկացած տրամաբանող մարդու այդ ամենը ոչ պակաս հասկանալի է: Հասկանալի է, որ դա ինչ-որ օտարազգի, ավելին, մեր դաշնակցի թշնամի Ստոլտենբերգին չի հուզում: Բայց շատ վատ է, եթե չասենք՝ ահավոր է, որ դա գործնականում չի հուզում ՀՀ ղեկավար համարվողին ու նրա քաղաքական խմբակին: Ոչ մի լավ բան Ստոլտենբերգի հայտարարությունից չարժե սպասել: Ցավալի է, բաց դրա հետևանքները շուտով նաև կզգացվեն:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Անդրեասյանը Իսպանիայի մշակույթի նախարարի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 11-րդ մրցույթի մասնակիցների անունները Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Հրապարակ եկողները հայրենատեր մարդիկ են. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԱրտակարգ դեպք՝ Արմավիրում․ 2-ամյա երեխան մետաղական հերակալը մտցրել է վարդակի մեջ և էլեկտրահարվել Անասունը դու ես. ոստիկանը՝ ցուցարարինԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Ես երկքաղաքացի եմ, որը չեմ էլ թաքցրել․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները կտևեն երկու օր Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ումԲաքվի մամուլը սպառնում է, որ եթե Սրբազանի շարժումը հաղթի, իրենք ու թուրքերը զորք կմտցնեն Եթե ժողովուրդը ցանկանա, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ․ Սրբազանը՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը Երևանի քաղաքապետի հրավերով Երևանում է Անգլիայի ազգային բալետը՝ Ակրամ Խանի լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացմամբԳնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Ես ո՛չ հավակնություն ունեմ, ո՛չ էլ ցանկություն, կարծում եմ ճիշտ չէ․ Բագրատ Սրբազանը՝ իր՝ վարչապետի թեկնածու լինելու մասին Բրյուսովի անվան համալսարանի դռները փակ են Ալեն Սիմոնյանը 2018 թ․ իր հպարտությունն էր հայտնում, որ եկեղեցին միացել է իրենց. Դավիթ Հակոբյան Միացել եմ Սրբազանի ուղերձով․ Գրիգորի Խաչատուրովը միացավ Սրբազանի շարժմանը Հայոց Համազգային Միասնություն կուսակցության անդամները ազատ են արձակվել ոստիկանության բաժնիցԲագրատ սրբազանը մտավ Կոնսերվատորիա Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Սահմանադրությամբ չի ընտրվում որևէ անձ գործադիր իշխանության ղեկավարի պաշտոնում, այլ ընտրվում է կուսակցություն.Վարդևանյան Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ԵՊՀ-ի, Ագրարային համալսարանի, ՀԱՊՀ-ի, Բրյուսովի և Կոնսերվատորիայի որոշ ուսանողները միացել են Սրբազանի շարժմանը ՆԳՆ-ն՝ փակ փողոցների մասին հայտարարությունների վերաբերյալ Միկա Բադալյանը բերման է ենթարկվել Սյունիքում գազի թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել ընտանիքի 5 անդամներ, այդ թվում՝ անչափահասներ Քայլ առ քայլ հեսնելու ենք մեր նպատակին, սիրելի՛ ուսանողներ, մի՛ վախեցեք․ Սրբազան Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ ՍարգսյանԴիլիջանում ևս դասադուլ է Գազամատակարարման պլանային անջատումներ մայիսի 10-16-ը՝ ՀՀ մարզերի և Երևանի մի շարք հասցեներում Բայրամովը մեկնել է Ղազախստան Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ ԾառուկյանԲագրատ սրբազանը ԵՊՀ բակում էԱռաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկանՄենք ամեն քայլով սատարում ենք այս շարժմանը․ Տիգրան Աբրահամյան «Գիշերը որոշ ՔՊ-ականներ կապվել են մեզ հետ»․ Սուրեն Պետրոսյան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց Փակվել է Երևանի մուտքը Արարատի մարզի կողմից«Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիանԱմեն ինչ հնարավոր է. Սրբազանն՝ Արման Թաթոյանին վարչապետի թեկնածու դիտարկելու մասին Կրակոցներ՝ Աշտարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են «Mercedes» ու «Lada» մեքենաներ Հանրությունը ինքն էր պահանջում հրաժարական, ես ուղղակի հանրության զգացումները ձևակերպել և հնչեցրել եմ․ Բագրատ Սրբազան