Երևան, 16.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Շատերին զարմացնող փաստ ֆրանսիացիների մասին. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հասկանալի է, որ երբ Ֆրանսիայում խոսում են ալկոհոլային խմիչքների մասին, գարեջուրը վերջին բանն է, որ հիշում են։ Կամ էլ ընդհանրապես չեն հիշում: Իսկապես, Ֆրանսիան, այսպես կոչված, «գինու գոտու» մաս է կազմում, և այդ երկրի հպարտությունը կոնյակը, գինին, շամպայնն ու արմանյակն են: Այնուամենայնիվ, Ֆրանսիայում ևս գարեջուր են եփում, ընդ որում՝ բավականին լավ, և այն, որ քչերը դրա մասին գիտեն, խոսում է ընդամենն այն մասին, որ ֆրանսիացիներն ավելի լավն են գինեգործության մեջ։ Շատերին կզարմացնի այն փաստը, որ Ֆրանսիայում գարեջրագործությունը սկսել է զարգանալ շատ ավելի վաղ, քան տարածաշրջանի մյուս այն երկրներում, որոնք այսօր պայմանականորեն կոչվում են «գարեջրի գոտի»՝ Կենտրոնական և Հյուսիսային Եվրոպան:

Գալլերը, որոնք հաջողությամբ պայքարում էին հռոմեական լեգեոնների դեմ, ծանոթ էին գարեջրագործության տեխնոլոգիային: Ֆրանսիայում հայտնաբերված վերջին հնագիտական գտածոների համաձայն, այնտեղ գարեջուր սկսել են եփել մոտ 2500 տարի առաջ, այսինքն՝ գինեգործության զարգացումից առաջ։ Այնուամենայնիվ, խաղողի այգիների համար իդեալական կլիմայական պայմանները Ֆրանսիան դարձրել են գինեգործների երկիր, իսկ գարեջուրը դարձել է միայն գյուղացիների և բանվորների համար զովացուցիչ ըմպելիք։ Դա անհավանական է թվում, բայց 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին Ֆրանսիայում կար գրեթե 3000 գարեջրի գործարան։

Անշուշտ կարելի է ասել, որ այդ գարեջրի գործարանների ճնշող մեծամասնությունը փոքր և կիսաարտադրական էին, բայց, ընդհանուր առմամբ, նրանք արտադրում էին գարեջրի զգալի ծավալ։ Արդյունաբերականացման ընթացքում գարեջրի փոքր գործարանները փակվեցին կամ պարզապես փոխարինվեցին գարեջրի խոշոր գործարաններով: Հետպատերազմյան տարիներին Ֆրանսիայում, ինչպես նաև այլ երկրներում սկսվեցին խոշորացման գործընթացներ, գարեջրի փոքր գործարանները հայտնվեցին խոշոր կորպորացիաների ձեռքում, հաճախ՝ արտասահմանյան: Ֆրանս ի ա յի դեպ քում դրանք դանիական Carlsberg-ն ու հոլանդական Heineken-ն էին։ Այն հեշտությունը, որով ֆրանսիական կառավարությունը գարեջրագործության ներքին արդյունաբերությունը օտարերկրյա կոնցեռններին հանձնեց, միայն ընդգծում է ֆրանսիացիների վերաբերմունքը գարեջրի նկատմամբ։

Ֆրանսիայում գարեջրի սպառումը մեկ անձի համար կազմում է տարեկան մոտ 31 լիտր, ինչը երկու անգամ ավելի քիչ է, քան, ասենք, Բելգիայում և Նիդեռլանդներում։ Սակայն, հաշվի առնելով երկրի բնակչությունը և ընդհանուր սպառումը՝ պարզվում է, որ Ֆրանսիայում ավելի շատ գարեջուր է արտադրվում, քան Բելգիայում և Նիդեռլանդներում միասին վերցրած։ Միևնույն ժամանակ, շուկայում կա միայն երկու խոշոր խաղացող՝ Kronenbourg - ը, որը պատկանում է Carlsberg-ին և արտադրում է գարեջրի կեսը, և Heineken-ը, որը զբաղեցնում է շուկայի մոտ մեկ քառորդը։ Արտադրված գարեջրի մնացած քառորդը բաժին է ընկնում բազմաթիվ միկրոգարեջրագործարաններին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Վթար՝ Երևանում, Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» ավտոբուսներՉինաստանը փորձում է հասնել մեզ արհեստական բանականության ոլորտում, մենք նրանց հետ կմրցենք շատ բարեկամական ձևով. Թրամփ Շիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինի Այն մասին, թե ինչպես է պետք մտածել և ինչպես գործել, որպեսզի մենք ապագայում կարողանանք վերադարձնել Արցախը․ Ավետիք Չալաբյան Ուկրաինայի ութ շրջանում օդային տագնապ է հայտարարվել «ՀայաՔվեն» գիտե` ինչպե´ս թոշակները բարձրացնել 15-20 տոկոսով. Հրայր Կամենդատյան Անձրև, ամպրոպ․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Այս իշխանությունը ծառայում է օտար ուժերի և ձերբակալում ազգային գործիչներին. քաղաքացի Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ ու ինչ «կռճոներ» կշպրտեն. Տիգրան Աբրահամյան Վթարային անջատումներ՝ հուլիսի 16-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ «Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանքՏարադրամի փոխարժեքները հուլիսի 16-ին Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ Բաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարել «6 տարեկանից աշխատել եմ կինոթատրոններում՝ մաքրելով դահլիճը». հանդիպում Ամիր Նադերիի հետ Սևիկյանը հաղթական գոլի հեղինակ է դարձել «Ֆերենցվարոշ»-ի կազմում Բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը խմբային փուլն ավարտեց հաղթանակով Անցած շաբաթ հայտնաբերվել է 421 ոչ սթափ վարորդ Հիմնանորոգվում է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի մի հատվածը Դուրովի գաղտնի ուղևորությունը Կազախստան՝ լի հիացմունքով ու տպավորություններով Բախվել են «Mazda»-ն ու մոտոցիկլը. վերջինը կողաշրջվել է և սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Քաղաքացիությունը՝ թանկով Կոնոր ՄաքԳրեգորը վերադառնում է Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շարունակել միջուկային բանակցությունները՝ փոխադարձ հարգանքի հիման վրա. Ֆաթիմա Մոհաջերանի 4 արծաթե և 2 բրոնզե մեդալ` պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարում Լուսինե Թովմասյանը պարզել է երրորդ երեխայի սեռը (տեսանյութ) ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում Ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի՞․ ի՞նչ եղանակ սպասել Գազամատակարարման անջատումներ են սպասվում ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Team-ը 16 000 000 ԿՎՏ տարեկան արտադրանքով արևային հզոր կայան է գործարկել Գեղարքունիքում Մասկի կյանքը վտանգի տակ․ սպանության փորձեր՝ հենց Tesla-ի մոտ Չեխիան զենք չի գնի Կիևի համար․ Չեխիայի վարչապետ «Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածու Արմավիրի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Foton Tunland»-ը․ կան տուժածներ. shamshyan.com Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Եկատերինբուրգում ձերբակալվել է օպերատիվ աշխատակցին վրաերթի ենթարկած ադրբեջանական համայնքի ղեկավարի որդին. Mash Սպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը (տեսանյութ) Air India-ն սարսափելի ինքնաթիռի վթարից հետո մասամբ կվերականգնի միջազգային չվերթների ժամանակացույցը Ի՞նչ անալիզներ է հարկավոր հանձնել տարին 1 անգամ Հայերը Հայաստանի տարածքով տեղաշարժվելու համար կանցնեն թուրքական անցակետով Արտասովոր ամպրոպային ամպեր. Սուրենյանը նոր հրապարակումներ է արել. լուսանկար, տեսանյութ Վերանշանակումներ ԱԱԾ-ում. վարչապետը որոշումներ է ստորագրել Պաշտոնանկություն Վայոց ձորի մարզպետի աշխատակազմում Վարդենիս-Մարտունի ճանապարհին BMW-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից, հայտնվել գազատար խողովակի վրա. կա տուժած Շանը մեքենային կապած վիճակում վարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրված Մայք Ուոլցը Սենատում ցուցմունքներ է տվել Վանաձորում տեղատարափ է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել