Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է․ ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իմ երկու ընկերները՝ հանրային գործիչներ Ստեփան Դանիելյանը և Ավետիք Իշխանյանը, անդրադարձել են ԱԺ-ում ընդդիմության ներկայությանը։

Երկուսն էլ այն կարծիքին են, որ նման գործունեությամբ ընդդիմությունը լեգիտիմացնում է այս կառավարության գործունեությունը։

Ըստ էության, այս պատկերը ստեղծում է նորմալության իլյուզիա, որը ամենավտանգավոր խոչընդոտն է՝ հանրային արթացման և պայքարի համար։

Հայաստանում ոչ մի նորմալ բան չկա, հետևաբար՝ չի կարող լինել նորմալ ԱԺ աշխատանք։

Ընդդիմության սուր հարցերն աղավաղում են նաև հարցի սրությունը. սա 4 գյուղի խնդիր չէ, սա մի քանի հեկտարի կամ սահմանագծման խնդիր չէ։ Այս պատկերը շատ նման է Արցախի պետականության անկման համառոտ պատմությանը։

Սկզբում մարսեցինք Փառուխը, հետո դաշտերում աշխատողների վրա կրակոցները, ասում էինք՝ դե էպիզոդներ ենք, լռենք, հետո՝ էկոակտիվիստների սակավամարդ ակցիաները, հետո բոլոր ստորացումները, հետո՝ ճանապարհի լիակատար փակումը, հետո՝ Արցախի լիակատար կորուստը։ Այս ողջ ընթացքում այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է՝ բազմաթիվ հարակից թեմաներով, Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո։ Ընդ որում, այդ հարակից թեմաները միշտ իշխանությունն է բերում օրակարգ։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Սա 4 գյուղի լոկալ խնդիր չէ, մեծ է հավանականությունը, որ այս ընթացքը մի պահից բերի պետության անկառավարելի փլուզման։ Ուրեմն՝ պայքարի և աշխատանքի բովանդակությունը պետք է փոխվի։ Ամեն ինչ պետք է փոխվի։

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։ Հասարակությունն այսօր 4-5 սոցիալական լուրջ թեմաներով լարվածության մեջ է, բայց ընդդիմությունը հասարակության առաջարկած օրակարգին էլ չի արձագանքում։

Ավետիք Իշխանյանը ասում է ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ նկարագրելով խորհրդարանական իրականությունը։

Ես ինքս, օրինակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե Սեյրան Օհանյանը, որը հայկական բանակի հիմնադիրներից է (ամենայն հարգանքով), ի՞նչ հարց կարող է ունենալ Նիկոլին։ Ի՞նչ հարց կարող է ունենալ գեներալը, երբ նրա ստեղծած բանակը տարել ջարդել են, իսկ իր ընկերներից, սպաներից, ենթականերից հազարները Եռաբլուրում են կամ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, որի ճակատագիրն էլ մշուշոտ է։

Ի՞նչ հարցի, ինչ պատասխանի մասին կարող է խոսք լինել, ինչի՞ մասին է, և ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, նրա առանձին խմբակցությունները։Սրանք հարցեր են, որոնց մասին ժամանակն է բաց խոսել։ Եվ ամենևին հաճելի չէ այս մասին խոսել ու գրել, սակայն սա հետևանքն է այն բանի, որ ընդդիմադիր խմբակցության ներսում այս հարցերը քննարկվեին։ Չէ՞ որ կան տարբերակներ՝ այդ դահլիճում չլինելու և նորմալության իլյուզիան ընդհատելու, անգամ՝ առանց մանդատներից հրաժարվելու, եթե մարտավարության առումով այս պահին ճիշտը մանդատները գոնե ֆորմալ պահելն է։

Առաջիկա պայքարը պահանջելու է առավելագույն գրագիտություն և ազնվություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Բելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել ենՇղթայական ավտովթար՝ Երևանում․ ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար․ Գառնիկ Դանիելյան