Երևան, 12.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է․ ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։

Ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․

«Իմ երկու ընկերները՝ հանրային գործիչներ Ստեփան Դանիելյանը և Ավետիք Իշխանյանը, անդրադարձել են ԱԺ-ում ընդդիմության ներկայությանը։

Երկուսն էլ այն կարծիքին են, որ նման գործունեությամբ ընդդիմությունը լեգիտիմացնում է այս կառավարության գործունեությունը։

Ըստ էության, այս պատկերը ստեղծում է նորմալության իլյուզիա, որը ամենավտանգավոր խոչընդոտն է՝ հանրային արթացման և պայքարի համար։

Հայաստանում ոչ մի նորմալ բան չկա, հետևաբար՝ չի կարող լինել նորմալ ԱԺ աշխատանք։

Ընդդիմության սուր հարցերն աղավաղում են նաև հարցի սրությունը. սա 4 գյուղի խնդիր չէ, սա մի քանի հեկտարի կամ սահմանագծման խնդիր չէ։ Այս պատկերը շատ նման է Արցախի պետականության անկման համառոտ պատմությանը։

Սկզբում մարսեցինք Փառուխը, հետո դաշտերում աշխատողների վրա կրակոցները, ասում էինք՝ դե էպիզոդներ ենք, լռենք, հետո՝ էկոակտիվիստների սակավամարդ ակցիաները, հետո բոլոր ստորացումները, հետո՝ ճանապարհի լիակատար փակումը, հետո՝ Արցախի լիակատար կորուստը։ Այս ողջ ընթացքում այս ԱԺ-ն հանգիստ աշխատել է՝ բազմաթիվ հարակից թեմաներով, Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ և մեկ շաբաթ հետո։ Ընդ որում, այդ հարակից թեմաները միշտ իշխանությունն է բերում օրակարգ։

Հիմա նույնը կատարվում է Հայաստանի հետ։ Սա 4 գյուղի լոկալ խնդիր չէ, մեծ է հավանականությունը, որ այս ընթացքը մի պահից բերի պետության անկառավարելի փլուզման։ Ուրեմն՝ պայքարի և աշխատանքի բովանդակությունը պետք է փոխվի։ Ամեն ինչ պետք է փոխվի։

«Իշխանությանն ուղղված սուր հարցը» համատեղ աշխատանքի ժանրից է, նորմալության իլյուզիայի ձևավորման պրոցեսի մաս։ Ի՞նչ կապ ունի երեկվա ԱԺ-ն հայ հասարակության հետ։ Հասարակությունն այսօր 4-5 սոցիալական լուրջ թեմաներով լարվածության մեջ է, բայց ընդդիմությունը հասարակության առաջարկած օրակարգին էլ չի արձագանքում։

Ավետիք Իշխանյանը ասում է ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ՝ նկարագրելով խորհրդարանական իրականությունը։

Ես ինքս, օրինակ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե Սեյրան Օհանյանը, որը հայկական բանակի հիմնադիրներից է (ամենայն հարգանքով), ի՞նչ հարց կարող է ունենալ Նիկոլին։ Ի՞նչ հարց կարող է ունենալ գեներալը, երբ նրա ստեղծած բանակը տարել ջարդել են, իսկ իր ընկերներից, սպաներից, ենթականերից հազարները Եռաբլուրում են կամ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանատանը, որի ճակատագիրն էլ մշուշոտ է։

Ի՞նչ հարցի, ինչ պատասխանի մասին կարող է խոսք լինել, ինչի՞ մասին է, և ո՞ւմ է ներկայացնում այս ԱԺ-ն, նրա առանձին խմբակցությունները։Սրանք հարցեր են, որոնց մասին ժամանակն է բաց խոսել։ Եվ ամենևին հաճելի չէ այս մասին խոսել ու գրել, սակայն սա հետևանքն է այն բանի, որ ընդդիմադիր խմբակցության ներսում այս հարցերը քննարկվեին։ Չէ՞ որ կան տարբերակներ՝ այդ դահլիճում չլինելու և նորմալության իլյուզիան ընդհատելու, անգամ՝ առանց մանդատներից հրաժարվելու, եթե մարտավարության առումով այս պահին ճիշտը մանդատները գոնե ֆորմալ պահելն է։

Առաջիկա պայքարը պահանջելու է առավելագույն գրագիտություն և ազնվություն»,- գրել է Հովհաննիսյանը։

Կիևին ռուսական հարվածները «խաղաղություն ուժի միջոցով» հայեցակարգի մի մասն են. Մեդվեդև Ցեղասպանության ճանաչման համար պայքարելն ուժեղին է հատուկ. Հովհաննես Իշխանյան Կարևոր՝ թոշակառուների համար․ փոփոխություններ են նախատեսվում «Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ Ադամյան Փարիզն իրեն ստախոսի պես պահեց․ Զախարովա Գազամատակարարման դադարեցում՝ Կոտայքի մարզում Հայաստանում հասունանում է շատ ավելի խորքային մի պոռթկում, քան սովորական իշխանափոխությունը․ Վահե Հովհաննիսյան Իրական Հայաստան էիր ուզում, դե ստացի Իրական Հայաստան. քաղաքագետ Ուկրաինան պատրաստ է բանակցությունների․ Ումերով Դժnխք՝ Կիևում. ինչ է հայտնի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանքՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Շոյգուն հանդիպել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Առաջին քննարկումը՝ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունում Արտակարգ դեպք. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Ուրալի օդանավակայանում Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել «Տանում եմ ձեզ ինձ հետ». Սիրուշոն Հռոմից տեսանյութ է հրապարակել Կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, դանակը դրել պարանոցին, գումար պահանջել Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ ԵՄ–ում պատկերացնո՞ւմ եք պաշտոնյայի հայրը «համբալ» անվաներ քաղաքացիներին․ Աննա Գրիգորյան Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել է«Կուզեի փոխել ստանդարտը». Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի պրեմիերան և հայտնի հյուրերը Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել. «ՀայաՔվե»-ն շնորհավորում է բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ 1972թ-ի այս օրը, գիշերային ժամերին ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան «Դժոխքի վերածեցին համ իմ երեխու կյանքը, համ էդ երեխու կյանքը». Մայրը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասինՍա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք․ ԱԱԾ Եգիպտոսի իշխանությունները դեմ են Գազայի բնակչության վերաբնակեցմանը Ջուր չի լինելու մի շարք հասցեներում․ ջուր հավաքեք Վտանգված է արդեն Հայաստանի 60 տոկոսը. Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում նոր հարձակումների համար Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աննա Հակոբյանը Հայաստանի դիվանագիտական համայնքը բնորոշել է որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ». Սողոմոնյան Ո՞վ է գիշերը մահացած 26-ամյա տղան ՀայաՔվեն պայքարում է մարդկանց սոցիալական իրավունքների համար. Արմեն Մանվելյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավորում են արցախցիներին․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր «Սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են»․ անչափահաս երեխաների ներկայությամբ սպառնացել է նախկին կնոջը, հարվածներ հասցրել Աղազարյանն ու Ալսանյանն առանձնացել են, արդեն իրենց կուսակցությունով են ԱԺ-ում ՉԼ․ ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ) Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ Մալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանի շտապ հայտարարությունը Պլանային անջատումներ փետրվարի 12-ին Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա