Երևան, 03.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանը հանրությանը պատրաստում է նոր զիջումների և ահաբեկում պատերազմով

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գյումրիում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ և հայտարարել, թե ուզում են ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, միևնույն ժամանակ Փաշինյանը նշում է, որ խաղաղությունը միայն հայկական կողմի որոշումից չէ կախված։

«Հայաստանի կառավարությունն ուզում է ստեղծել մի իրավիճակ, որ պատերազմը դառնա անհնար, սա շատ բարդ խնդիր է, չափազանց բարդ և շատ մեծ համբերություն է պետք։ Հայաստանի կառավարությունը տեսնում է, որ պաշտպանական համակարգերը , որոնց միջոցով պետք է ապահովի ՀՀ տարածքի անձեռնմխելիությունը, չի աշխատում, մեր անվտանգութունն ապահովելու համար մենք պետք է մեր լեգիտիմության գծերի վրա կանգնենք, իսկ մեր լեգիտիմության գիծը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանն է, որպեսզի որևէ մեկը մեր դեմ հարձակումն արդարացնելու հնարավորություն չունենա»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից այս չափազանց տրամաբանական թվացող միտքն իրականում սեփական հանրությանը հերթական անգամ ահաբեկելու հնարավորություն է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի համար։

Ըստ էության, 2020 թվականի պատերազմում կրած պարտությունից հետո բազմաթիվ վերլուծաբաններ նշում են, որ Փաշինյանը սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջները կատարելու նպատակով փորձելու է անընդհատ լարվածության մեջ պահել հանրությանը, ահաբեկել նոր պատերազմով, սերմանել վախ և այդ կերպ հանձնել ոչ միայն Արցախը, այլ նաև՝ տարածքներ Հայաստանի Հանրապետությունից, դա էլ փորձելով ներկայացնել որպես չափազանց «հայրենանվեր» քայլ։

Ըստ էության Փաշինյանն անշեղորեն շարժվում է այս ճանապարհով, բնավ չմտահոգվելով Հայաստանի Հանրապետության , նրա ապագայի և անվտանգային խնդիրների վերաբերյալ։ Գործող վարչախումբը չափազանց զբաղված է իշխանությունը պահելու, դրա «վայելքներից» օգտվելու քայլերով և երկրի ապագան նրան բացարձակապես չի հետաքրքրում։

Մյուս կողմից տարակուսելի է ընդդիմության և հանրության ակտիվ հատվածի վարքը, կարծես թողել են Փաշինյանին դեմ առ դեմ Հայաստանի Հանրապետության հետ և որևէ կերպ չեն փորձում կանխել նրա քայլերը։

Մանանա Արևշատյան

Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանումՈստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա ՍողոմոնյանՊեսկովը շատ վտանգավոր է անվանել Մակրոնի խոսքերը Ուկրաինա զորքեր ուղարկելու մասին Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Խոշոր վթար է եղել օկուպացված Քարվաճառում․ ադրբեջանցի զինվորականներ են վիրավորվել Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող ենԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ Բլինքենն ուշադիր հետևում է վրաստանյան զարգացումներին Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Զսպե՛ք ձեզ»․ լեզվակռիվ ԱԺ-ում Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենն Ադրբեջան է ժամանել Գազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Երևանի Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Գտե՞լ եք Սամվել Վարդանյանին ստորացնողներին, իհարկե՝ ոչ, սա սև խարան է այս իշխանությունների վրա․ Արթուր Խաչատրյան Մինչև լուսադեմ ոստիկանական ուժերը չեն թողել մարդ մտնի Կիրանց․ ինչ իրավիճակ է եղել Կիրանցում գիշերը «Հրաման եմ կատարել» արտահայտությունը ոչ ոքի չի ազատելու պատասխանատվությունից. Արմեն ՄանվելյանՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն է եղել«Mercedes»-ում, վիրավորներ կան Ջուր չի լինի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն հայտարարում է աշխատանքների ապահովման համար մրցույթ Ինչո՞ւ ընդդիմությունը չի աջակցում Տավուշյան շարժմանը․ Իշխան Սաղաթելյանի պարզաբանումը Ով է Բագրատ Սրբազանը և ինչ ուղի է անցել ԶԼՄ-ները առանցքային դերակատարություն ունեն իրավունքի գերակայության արժեքներով առաջնորդվող ժողովրդավարական պետության կայացման տեսանկյունից. ՄԻՊ Պլանային անջատումներ՝ մի քանի րոպեից Արշակ Կարապետյանի առաջարկը Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու վերաբերյալ մասնագիտական քննարկումների լայն դաշտ է բացել