Երևան, 20.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Չարագուշակ «մտքեր»՝ Հայաստանի «պատմականացման» մասին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երկրի հակառակ կողմ»-ից եկողը, ըստ երևույթին, ձեռնամուխ է եղել եղած-չեղած երկիրը ոչ միայն գրքի կամ թերթի էջերում «հակառակելու», այլ բառով ասած՝ «թարսելու» գործի վերջին արարներին: Դժվար է այլ կերպ ընկալել այն արտահայտությունները, որ նախօրեին Փաշինյանն արտաբերեց Գյումրիում իր ՔՊ-ի նախաձեռնող խմբի հետ հանդիպման ընթացքում: Ի դեպ, մի «մանրուք» թվացող հարց է ծագում: Փաշինյանի ՔՊ-ն 9 տարեկանը շուտով բոլորող կուսակցություն է, հիմնադրվել է 2015 թ. մայիսի 30-ին: Հարց է ծագում, թե այդ ի՞նչ ՔՊ «նախաձեռնող խմբերի» հետ է Հայաստանի տարբեր անկյուններում հանդիպում Փաշինյանը և իր «կոդավորված» ելույթներն ունենում: Սովորաբար, «նախաձեռնող խմբեր» ունենում են նոր-նոր ձևավորվող շարժումները, դեպի հիմնադիր համագումար ընթացող քաղաքական ուժերը, կուսակցությունները կամ գլոբալ ընտրական պրոցեսների գնացողները: Բայց 9 տարվա «փայլուն» պատմություն ունեցող կուսակցության ղեկավա՞րն ինչու է դեռևս «նախաձեռնող խմբերի», այլ ոչ թե «կուսակտիվի» հետ հանդիպում:

Ի՞նչ է, ՔՊ-ն վերակազմավորո՞ւմ են, թե՞ այլ տարբերակներ կան խորքում: Ինչևէ: Վերադառնանք գլխավոր քպականի, այն է՝ Փաշինյանի խնդրո առարկա ելույթին: Սակայն մի փոքրիկ հիշեցում-վերապահում էլ անենք. սովորաբար, Փաշինյանն ինչ ասում է, իրականում դրա հակառակն է անում: Ամենից ցցուն օրինակը Արցախն է: Այ, գնաց, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ֆալցետով բղավեց՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», ապա, առանց որևէ դժվարության, ուրացավ Արցախն ու այն հռչակեց ադրբեջանապատկան: Եվ, ահա, Փաշինյանը, որի կործանարար իշխանափոխության ընթացքը, հիշեցնենք, մեկնարկել էր Գյումրուց, «հայրաքաղաքում» իր «նախաձեռնող խմբի» հետ հանդիպմանն ասում է, թե, իր կարծիքով, «տեղի է ունենում շատ ցավոտ անցում՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես, պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»:

Ավելին, նա ասում է, թե՝ «ՔՊ-ի առաքելությունն է առաջնորդել մեր ժողովրդի և մեր պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումը, որովհետև ես կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների հիմնական մոտիվացիան, ես կվախենամ, որ շատ մեծ է հավանականությունը, որ իրական Հայաստանը նույնպես կդառնա պատմական Հայաստան»: Ըստ էության, սա խոստովանություն է, եթե կուզեք՝ ինքնախոստովանություն՝ ՔՊ-ի ու անձամբ Նիկոլ Փաշինյանի «պատմական առաքելության» մասին: Ի դեպ, այս մասով Արցախի պահով արդեն հաջողել են: Ու ոչ միայն Արցախի մասով: Կա՛ր իրական Արցախ՝ իր իրական պաշտպանության բանակով, որ Հայաստանի անվտանգության հզոր վահանն էր: Ընդամենը մի քանի տարի, և ունենք ձևավորված անվտանգային համակարգի կազմաքանդում ու փլուզում, պաշտպանունակության հետևողական կազմաքանդում, իսկ իրական Արցախն իսկապես էլ վերածվել է «պատմական Արցախի»:

Հիմա նա (նրանք) նույնը ակնարկում է բուն Հայաստանի Հանրապետության մասին: Չէ, դուք մի հատ «հիացե՜ք», էլի: Իրական Հայաստանն ինստիտուցիոնալ կազմաքանդման ենթարկած Նիկոլ Փաշինյանը խոսում է երկարաժամկետ ինստիտուցիոնալ զարգացումից և նման առաքելություն ունենալուց: Նրանց համար, ովքեր փաշինյանական շրջախոսությունները միանգամից չեն ընկալում, մի փոքր «թարգմանենք», թե ինչ է ասում: Իսկ նա անթաքույց ասում է, ակնարկում է հատևյալը. եթե չհրաժարվեք ազգային ամեն ինչից, չհրաժարվեք պատմական հիշողությունից, չհրաժարվեք Ցեղասպանության դատապարտումից ու պահանջատիրությունից, չհրաժարվեք ձեր հավատքից, չհրաժարվեք Արցախից, կարճ ասած՝ եթե չդադարեք հայ լինելուց, ապա...

Հայաստան չի լինի: Իսկ թե ով է հասցել նման վիճակի, որի մասին 5-6 տարի առաջ ամենամղձավանջային երազում, ամենաֆանտաստիկ երևակայության մեջ անգամ հնարավոր չէր պատկերացնել, ոչ մի խոսք: Բայց ահա այդ անձը, այդ գործիչը, ով անմիջական, հենց ուղղակի պատասխանատվություն է կրում կատարված աղետի համար, համարձակվում է նշված հանդիպմանն ունեցած ելույթում այսպիսի բաներ ասել. «Բայց հետո տեղի ունեցավ ահասարսուռ մի բան, ըստ էության, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ ճիշտ այն, ինչ նկարագրված է վեպում («Երկիր Նաիրի»): Նույնիսկ սարսափելի է՝ ինչ ճշգրտությամբ տեղի ունեցավ այդ ամեն ինչը: Մենք պետք է դրա հետ առերեսվենք, բայց պետք է նաև վերաբերմունք ձևավորենք այդ պրոցեսի նկատմամբ»: Այստեղ նույնիսկ մեկնաբանելու բան չկա. ճշգրտորեն ծրագրված ու իրագործված օպերացիան ճշգրտությամբ էլ պիտի տեղի ունենար:

Այստեղ միայն մեկ բան տեղին է ասված: Առերեսվելը: Այո, այս ամենի պատասխանատուներն ու մեղավորները պետք է դրա հետ առերեսվեն: Մեկ այլ «փայլուն», կարելի է ասել՝ զմայլահունչ մեջբերում Փաշինյանի ճառից. «Մեր քաղաքական նպատակը հետևյալն է. ստեղծել մի իրադրություն, և այ էս երկրի շուրջ, որ պատերազմն ուղղակի դառնա անհնար: Սա շատ բարդ խնդիր է, մեզ բոլորիս մեծ համբերություն է պետք»: Դեռ մի կողմ թողնենք Հայաստանի մասին «էս երկիրը» տոնայնությամբ խոսելու հանգամանքը: Բայց երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, ուրեմն՝ պատերազմ է լինելու: Որքան ավելի շատ է նա խոսում խաղաղությունից, այնքան շոշափելի է դառնում պատերազմի իրական սպառնալիքը: Թե բա՝ այնպես անել, որ «պատերազմն անհնար դառնա»: Թերևս մի տարբերակ կա, որով Փաշինյանը կարող է պատերազմը դարձնել անհնարին. պարզապես լուռումունջ հեռանալ (չենք օգտագործում իր իսկ բառերը) ու շանս տալ պատերազմն անհնար դարձնել, իսկ երկիրը փրկել:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանական ստատուսներն ավելի խոցելի են դարձնում Հայաստանը․ Տիգրան Աբրահամյան Մարտուն Գրիգորյանը հանդիպել է արցախցիների հետ Որպեսզի անճաշակ երաժշտությունը չկլանի որակյալին. «Փաստ»Անձրև, թաց ձյուն. տեղումնաբեր ցիկլոնը Հայաստանում է. ինչ է ասում Գագիկ Սուրենյանը Ձևավորվել է «Արթուն ենք» հանրային շարժումը՝ իշխանափոխության պահանջովՌուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Կապահովվի Հայաստանի թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների կամ հավաքածուների շարժի նկատմամբ պետական վերահսկողություն. «Փաստ»Ոչ մի նոր բան. 2018 թվականից հետևողականորեն արել են այդ ամենը. «Փաստ»Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ»«Իրենց տեղը պետք է զիջեն այն մարդկանց, որոնք կկարողանան բանակցել, ինչպես բանակցվել է մինչև իրենց». «Փաստ»Փաստացի գործ ունենք վերջնագրի հետ. «Փաստ»Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին «Ես շատ անկյունները կլորացրած եմ ասել, տիկին Ավանեսյան»․ Թորոսյանը՝ ԲԿ-ների պարտքերը չվճարելու մասին Գազ չի լինելու Աննա Դովլաթյանի նոր հրապարակումըՀայաստանի բասկետբոլի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Կոստա Ռիկայի հետ Ցուցարարները հավաքվում են Բուենոս Այրեսի Կոնգրեսի շենքի մոտ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Վերջին օրերի Ադրբեջանի լիովին կեղծ՝ հրադադարի խախտումների մեղադրանքները ՀՀ-ն կտրականապես մերժում է. Միրզոյան Բաքվից դեռևս չունենք դրական արձագանք հաղորդակցությունների և սպառազինության վերահսկման առաջարկների առնչությամբ.Միրզոյան 18-ամյա տղան փորձել է կամրջից գետը նետվել, 15-ամյա երեխան փրկել է նրան՝ բռնելով ոտքից Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Դիարբեքիրը՝ որպես «հայկական Աթենք» Երևան-Սևան ավտոճանապարհին «Mercedes GLE»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել՝ հայտնվելով ձորում. կան տուժածներ Արտակարգ դեպք․ 18-ամյա տղան փորձել է կամրջից իրեն գետը նետել Առաջիկա օրերը կրկին անձրևային կլինեն․ օդի ջերմաստիճանը 10-12 աստիճանով կնվազի Ադրբեջանը ծուղակում է հայտնվել և ելքեր է փնտրում. որ դեպքում ԵՄ դիտորդները կհեռանան ՀՀ-ից. տեսանյութ «Կփորձենք լավ հանդես գալ»․ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Վրաստանի հավաքականի հետ խաղի մասին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու «Վերջին Զանգ»-ից հայտնի Հենրին` Լևոն Մկրտչյանը, ամուսնացել է 2018-2024 թվականներին ոստիկանների կողմից խոշտանգման 1100-ից ավելի դեպք է արձանագրվել. Լևոն Քոչարյան Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով պայմանագրի ստորագրմանը. Միրզոյան Բողոքի ակցիայի մասնակիցները բացել են Մամիկոնյանց փողոցը Մեքենան բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Ընտանիքի 6 անդամներ, այդ թվում՝ 2 երեխա, «էկզոգեն թունավորում» ախտորոշումով տեղափոխվել են հիվանդանոց Ի՞նչ է կատարվում սահմանին․ ՊՆ հաղորդագրությունը Բախվել են կանչի վայր մեկնող շտապօգնության ավտոմեքենան և «Tesla»-ն Հայաստանում ձյուն է տեղում Ինչպես է Արա Դեղտրիկյանը պարում գործընկերների հետ. համացանցում բացառիկ կադրեր են հայտնվել Տեղի է ունենում Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույցը 175-ը՝ 175-ի դիմաց. Մոսկվան ու Կիևը գերիներ են փոխանակել 3 երեխայի հայր էր, պոստերից նոր էր վերադարձել. նոր մանրամասններ՝ Արմավիրի ողբերգական վթարից ՌԴ-ն և ԱՄՆ-ն աշխատում են Սև ծովում նավերի դեմ հարվածների մորատորիումի վրա Պայմանագիրն ու համաձայնագիրը ունեն տարբերություններ՝ իրավական և գործնական տեսանկյունից․ Քոչարյան ՀՖՖ-ն ներկայացրել է Հայաստան-Վրաստան հանդիպմանը մարզադաշտ մուտք գործելու ընթացակարգը. տեսանյութ Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է՝ հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել. Փաշինյան 36-ամյա վարորդը «Volkswagen»-ով գլխիվայր շրջվել է. Shamshyan Թիվ 76 հիմնական դպրոցի դասադուլը, տնօրենի՝ աշխատանքից հնարավոր ազատումը․ ի՞նչ է մտածում քաղաքապետարանը Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը