Երևան, 27.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Օրերս «Միասնություն» համազգային շարժման առաջնորդ Արման Վարդանյանը հյուրընկալել է «Ժամանակակից դիվանագիտության զարգացման» հիմնադրամի և «Հայկական սփյուռքի կենտրոնի» հիմնադիր և նախագահ Ամրամ Պետրոսյանին։ Ի թիվս այլ հարցերի՝ զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և դրանց ապագային:

«Միասնություն» շարժման առաջնորդ Արման Վարդանյանը ցավով նշել է, որ Սփյուռքի հետ աշխատանքները պատշաճ մակարդակով չեն տարվում, իսկ պետությունն, իր հերթին, արել է ամեն բան, որպեսզի Սփյուռքի մասնակցությունը հայաստանյան գործընթացներին սահմանափակվի միայն ներդրումներ կատարելով՝ չնայած նրան, որ այդ մասնակցությունն էլ այսօր ձգտում են հասցնել նվազագույնի, և վերջին տարիներին հստակ նկատվում է Սփյուռք-Հայաստան կապերի պասիվությունը: Վարդանյանը նշել է նաև, որ օրհասական պահերին մշտապես մեծ է եղել սփյուռքահայության ներգրավվածությունը հայրենիքի առջև ծառացած խնդիրների լուծմանը, սակայն այսօր արվում է ամեն բան Սփյուռքի գործոնը զրոյի հասցնելու համար: Ըստ «Միասնություն» շարժման առաջնորդի՝ այս իրավիճակը պետք է փոխել և միահամուռ ուժերով մեկտեղելով ռեսուրսները՝ գտնել մեր երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու ուղին:

«Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը և այն մարտահրավերները, որոնց առջև այսօր կանգնած ենք, պարտավորեցնում են մեզ լինել խելացի և օգտագործել մեր մրցակցային առավելությունները՝ ի դեմս հզոր Սփյուռքի»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ հայրենիք-Սփյուռք համագործակցության համատեքստում գլխավոր շեշտը պետք է դնել հայակենտրոն մտածողության վրա:

Ամրամ Պետրոսյանն, իր հերթին, նշել է, որ իր ղեկավարած կառույցը այսօր ակտիվորեն աշխատում է վերը նշված նպատակները իրագործելու համար․ հայկական համայնքներում բացվում են համապատասխան կենտրոններ: Նմանատիպ կենտրոններ են բացվել նաև Հայաստանում՝ Երևանում, Սյունիքի, Լոռու և մի շարք այլ մարզերում։ Կառույցը, Պետրոսյանի գլխավորությամբ, հաջողությամբ մշակում է Հայաստանի զարգացման, Սփյուռքի հետ երկխոսության խորացման, համայն հայության համախմբման մեխանիզմները:

«Այս իրավիճակում յուրաքանչյուր հայ՝ անկախ նրանից՝ ապրում է Հայաստանո՞ւմ, թե՞ արտերկրում, պարտավոր է օգտակար լինել Հայաստանի Հանրապետությանը, քանի որ դժվարին և ծանր ժամանակներում ենք ապրում: 

«Մեր հայրենիքին կարող ենք օգտակար լինել միայն միասնական օրակարգով և մեր բազմաթիվ կապերի շնորհիվ, այդ թվում՝ համաշխարհային, տարբեր տրանսազգային ընկերությունների և կենտրոնների հետ, որտեղ հայերի դերը անչափ մեծ է, այդկերպ փորձենք դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից ու ուժեղացնել մեր երկիրը»,- նշել է Պետրոսյանը:

Արման Վարդանյանն, իր հերթին, կարևորել է «Հայկական սփյուռքի կենտրոն» հիմնադրամի գործունեությունը և «Միասնություն» շարժման անունից պատրաստակամություն հայտնել՝ աջակցելու հիմնադրամի նախաձեռնությունները կյանքի կոչելուն:

«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում և հասնել գործնական լուծումների մշակմանը: Միայն միասնականությամբ և համայն հայության ընդհանուր տեսլականի ու գործնական քայլերի մեխանիզմների համադրմամբ կարող ենք օգտակար լինել մեր երկրին և զարգացնել այն»,-ասել է Վարդանյանը՝ անչափ կարևորելով նաև  համահայկական ցանցային պլատֆորմների ստեղծումը, ինչը կդյուրացնի աշխարհով մեկ սփռված հայերի հաղորդակցությունը՝ այն դարձնելով առավել բազմաֆունկցիոնալ:

Կոտայքի հյուրանոցում 2 դի են հայտնաբերել, ևս 2 անձանց հիվանդանոց է տեղափոխել Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ»Ինչ փոխարժեք է սահմանվել ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Ձեր բախտը շատ հարցերում բերում է. ապրիլի 27-ի աստղագուշակԱջակցություն գյուղատնտեսական նշանակության հողերի միավորմանը. պետությունը կփոխհատուցի ձեռք բերվող և միավորվող հողերի կադաստրային արժեքի 30 տոկոսը. «Փաստ»Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ»Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ»Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ»Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման Թաթոյան Գեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Գեղարքունիքում և Կոտայքում հարկադիր քարաթափման աշխատանքներ են կատարել Հրմշտոց, ուժի կիրառում․ Կիրանցում բախումները շարունակվում են, Բագրատ Սրբազանը ևս այստեղ է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Այս պահին փակ են Իջևան–Նոյեմբերյան և Երևան–Սևան միջպետական ճանապարհները Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցիՀայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ռուսաստանը կարող է «տոնական» հարված հասցնել մայիսի 9-ին. Զելենսկու գրասենյակ Էրդողանը ծրագրում է մայիսի 9-ին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին․ Bloomberg Ալիևը Շոլցի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող բանակցությունները Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԵթե Պեկինը միջոցներ չձեռնարկի այս խնդիրը լուծելու համար, դա կանի Վաշինգտոնը. Բլինկենը Չինաստանին պատժամիջոցներով է սպառնացել ՌԴ-ին օգնելու համար Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի Սևանի հոգեկան առողջության կենտրոնում պացիենտների վերջույթները կապվել են սավաններով կամ հագուստով. ՄԻՊ Ստամբուլում քրեական դատարանը կնոջը դատապարտել է 1,794 տարվա ազատազրկման Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով Հայաստանն ու Իտալիան քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում