Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն...». Մարտին Ավետիսյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Շիկահողում․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարտինս բարության, համեստության, նվիրվածության իսկական խորհրդանիշ էր բոլորիս համար: Խիզախ էր, իր որոշումներից հետ չէր կանգնում, ուներ հստակ նպատակներ: Աշխատասեր էր, էներգիայով լի: Առհասարակ, և՛ աշխույժ էր, և՛ հանգիստ, իր տարիքի համեմատ լուրջ ու հավասարակշռված: Հարգալից էր բոլորի հանդեպ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Աննան՝ Մարտինի մայրիկը:

Դպրոցում սովորելու տարիներին որդին շատ է սիրել «Հայոց պատմություն» առարկան: «Բազում խմբակների է հաճախել՝ պարի, նկարչության, սպորտային: Բայց պարի հանդեպ յուրահատուկ սեր ուներ, փոքրուց էր պարում, իր ապագան կապում էր պարի հետ: Մշակույթի պալատում «Բերդ» պարն էր պարում, այնքան խրոխտ, այնքան հպարտ: Հիշում եմ նաև դպրոցական տարիներին Ամանորի տոնահանդես էին կազմակերպել, բոլոր դասարանները ամանորյա երգեր էին ներկայացնելու: Մարտինի դասարանին բաժին էր հասել Ռափայել Պատկանյանի «Նոր տարին»: Դասարանցիները դժգոհեցին, թե տխուր երգ է, իսկ Մարտինս ոտքի կանգնեց ու սկսեց երգել. «Երնեկ, թե այս Նոր տարին...»: Զգացողություն էր, որ վրեժն ու հավատը միախառնված էին Մարտինիս երգի մեջ: Իր կատարման շնորհիվ նրա դասարանը հաղթեց»:

Բանակում ծառայելուց և վերադառնալուց հետո Մարտինը մտադիր էր ուսումը բուհում շարունակել: Նա ծնվել է Օշականում, ավարտել է տեղի Մեսրոպ Մաշտոցի անվան դպրոցը: 2021 թ.-ի մարտի 4-ին Մարտինը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Կապանում: «Նախքան ծառայության մեկնելը մարտական էր տրամադրված. «Էլ ինչ տղա, որ չպետք է ծառայի, մա՛մ: Ոչ մեկից ոչնչով պակաս չեմ»: Երբ 18 տարեկանը լրացավ, նախքան ծառայության մեկնելն ասաց, որ ուզում է ձեռքի վրա խաչի տեսքով դաջվածք անել: Բայց ես չէի ուզում, մի տեսակ սիրտս կծկվում էր: Համոզեց, այտս համբուրեց՝ մա՛մ, ուզում եմ, որ լինի: Սիրտս լցվեց, ամբողջ մարմնովս սարսուռ անցավ: Երբ հարցրեցի, թե ինչո՞ւ է ուզում դաջվածք անել, արձագանքեց՝ 44-օրյա պատերազմի ժամանակ շատերին դաջվածքների միջոցով են ճանաչել:

Երբ բարկացա, թե ինչու է նման բաներ խոսում, պատասխանեց՝ մա՛մ, բանի տեղ մի դիր: Ու մոռացանք այդ զրույցի մասին: Բայց իր ծառայության ամիսների ընթացքում իմ մեջ միշտ եղել է վախի զգացողություն: Ամբողջ գիշեր չէի քնում, երբ իմանում էր, ասում էր. «Մա՛մ ջան, այդպես ինձ օգուտ չես տալիս, հանգիստ քնիր: Բա ես ինչի՞ եմ կանգնած սահմանին»»: 2022 թ.-ի սեպտեմբերի 4-ին լրացել է Մարտինի ծառայության մեկուկես տարին: Սեպտեմբերի 9-ին Մարտինը բարձրանում է դիրքեր: «Սիրում էր ծառայությունը դիրքերում. «Տղեն պետք է պոստերում ծառայի, մա՛մ»: Բայց նաև ասեմ, որ վերջին անգամ դիրքեր բարձրանալիս ասաց. Մա՛մ ջան, ոնց որ չուզենամ բարձրանամ դիրքեր»: Կատակի տվեցի, որ իրեն հանգստացնեմ. «Իմ Սյունյաց արծիվ, ինչի՞, դիրք բարձրանալուց վախենո՞ւմ ես»:

«Չէ, մա՛մ ջան, չեմ վախենում, բայց սրտիս մեջ տագնապ կա»: Բայց նաև չէր կարողանում բացատրել, թե դա ինչի հետ է կապված: Մարտինիս ծառայության մեծ մասն անցել է մեր երկրի հարավային սահմանն անառիկ պահելով: Երբեք չի դժգոհել որևէ բանից, միայն այդ մեկ անգամը, այն էլ՝ միայն ինձ խոստովանեց իր ունեցած տագնապային զգացողության մասին»: Սեպտեմբերի 12-ի գիշերը՝ ժամը իննից մինչև տասն անց երեսուն, Մարտինը խոսել է մայրիկի հետ: «Այդ օրը խոսել էր բոլոր հարազատների ու ընկերների հետ, ասել էր, որ վերադառնալու է, բոլորին հավաքի ու քեֆ անեն: Իրեն պետք է արձակուրդ տային, բայց բարձրացրեցին դիրքեր»: Հետո սկսվեց պատերազմը, բայց նախքան դա տղաները դիրքում իրենց ընկերոջ ծննդյան օրն էին նշում: Մարտինը չորս ժամ կռվել է թշնամու ուժերի դեմ, ստացել նահանջի հրաման, բայց, ինչպես տիկին Աննան է ասում, կար մի մայր ու մի հայրենիք:

«Ուժասպառ եղած ընկերոջ ձեռքից վերցրել է գնդացիրը ու մեծաթիվ կորուստներ պատճառել թշնամուն, ПК-ով փորձել կանխել նրա առաջխաղացումը: Դիրքի տղաների կյանքը փրկել է: Մի դիրքում կռիվ տալուց հետո տեղափոխվել է հարևան դիրքը: Կապիտանը և դիրքի ավագը լքել են տղաներին՝ նրանց թողնելով թշնամու հետ մենակ»: Մարտինը մարտնչել է թշնամու դեմ, պատճառել մարդկային ուժի մեծ վնասներ, փրկել իր զինակից ընկերների կյանքը և սեպտեմբերի 13-ին անմահացել Շիկահողում: «Սեպտեմբերի 12-ի գիշերը զրուցեցինք, իրար հրաժեշտ տվեցինք: Սեպտեմբերի 13ին՝ գիշերը ժամը երեքին, կարծես քնիս մեջ լսեցի Մարտինիս հոգոցը, թե ինչպես է ասում՝ մա՛մ, ու կտրուկ արթնացել եմ քնից:

Հեռախոսս վերցրեցի ու հասկացա, որ պատերազմ է սկսվել»: Ինչպես շատ տղաների դեպքում, Մարտինի պարագայում ևս ծնողներին ասել են՝ նա անտառներում է: Օրեր շարունակ ծնողներն ու հարազատները Մարտինին փնտրել են ողջերի մեջ, բայց օրեր անց ԴՆԹ հետազոտությունը հաստատել է Մարտինի ինքնությունը: Նկարներով նա անճանաչելի է եղել: Ինչպես դպրոցական տարիներին գրված շարադրություններից մեկում է Մարտինն ասել, «երբ մեծանամ, կցանկանայի մի լավ գործ անել իմ հայրենիքի համար, որովհետև ես էլ արժանի զավակն եմ իմ հայրենիքի»:

Անձնազոհություն հանուն գաղափարի, հանուն հայրենիքի, հանուն ընկերների ու ընտանիքի: Արդյոք սա Մարտինի նախանշած «լավ գործը» չէ՞: Բայց թող որ Մարտինն ու հազարավոր տղաներ ապրեին ու արարեին հանուն հայրենիքի: Ապրելու ուժի մասին: «Սկզբում, կարծես, տաք լինես, չես հավատում կատարվածին, սպասում ես որդուդ: Իսկ հիմա արդեն մտածում եմ, որ Մարտինս կասեր. «Մե՛րս, հզո՛րս, ապրի, որ ապրեմ, ժպտա, որ խաղաղվեմ, եղբորս աչքերն արցունքոտ մի թող: Հիշիր, որ պաշտում եմ քեզ ու կամ, քանի դու կաս»: Հենց թուլանում եմ, այս բառերն են գալիս աչքիս առաջ, գիտեմ, որ Մարտինս հենց այս բառերով ինձ կդիմեր: Ամեն անգամ դիրքեր բարձրանալուց ասում էր՝ մե՛րս, չնեղվես, կիջնեմ դիրքերից ու կգամ տուն, բայց չեկավ»:

Հ. Գ. - Մարտին Ավետիսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական հերթապահություն» և «Մարշալ Բաղրամյան» մեդալներով: Հուղարկավորված է Օշականի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՄԱՅԻՍԻ). Առաջին պինդ նյութային լազերը, «մշակութային» հեղափոխությունն ու ալկոհոլիզմի դեմ պայքարը. «Փաստ»«Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՎրաերթ՝ Կոտայքում. «Lexus KX 460»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան Ինձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան Ո՞ր ճանապարհը կընտրի Հայաստանի հասարակությունը. «Փաստ»Արցախցիներին բնակարան կտրամադրվի, ինչպե՞ս Ինչպե՞ս են նրանք գալիս իշխանության. «Փաստ»Սլովակիան հայտնել է, որ վարչապետ Ֆիցոյի վիճակը կայուն է Պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ը Տեղի ունեցածը մեծ hաջողություն եմ համարում․ Փաշինյանը՝ Տավուշի գյուղերը hանձնելու մասին «Ռուբիկիս ապրեցնելու, տղաների կյանքի գնով պահված հայրենիքը տեսնելու ու ընտանիքիս համար եմ ապրում». Ռուբիկ Գուլեյանն անմահացել է Մարտակերտում՝ հրադադարից երկու ժամ առաջ. «Փաստ» Կիրանցում լարված է․ հերոս տղերքի սխրանքն են վաճառում․ ԱԱԾ աշխատողներ են այնտեղԳիշերը գերագույն ստահակն ադրբեջանին է հանձնել Հայրենիքի ևս մի կտոր. Ռուբեն Մելիքյան «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետԲուժաշխատողների թեստավորման ողջ գործընթացը կիրականացվի էլեկտրոնային եղանակով. նախագիծ. «Փաստ»Կալանավորվել է ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունըԱլմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Սահմանազատման արդյունքում ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում Գազ չի լինի Իշխանությունը կասկածում է Էրատո ջոկատի անդամին Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Թանկարժեք մետաղների գներն աճել են Լվացքի մեկ մեքենան կարող է դառնալ չորս ծառ. «Վեգան» սոցիալական պատասխանատվություն է ստանձնում, ստեղծելով Կանաչ ֆոնդ Նշված հատվածներում սահմանային գծի վերարտադրումը ավարտվել է, համաձայնեցվել, ստորագրվել և այդ հատվածներում սահմանը համարվում է դելիմիտացված․ վարչապետի աշխատակազմ 24 ժամ ջուր չի լինելու Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ»Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ)