Երևան, 16.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Իմ նպատակն է, որ հերոս տղաների մասին պատմող գրքերը թարգմանվեն և օտարներին ներկայացնեն նրանց սխրագործությունները»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր շատ գրքեր, հոդվածներ, ֆիլմեր պատմում են պատերազմի բովով անցած տղաների մասին: Հովհաննես Ջավախեցին այս կարևոր առաքելության մեջ իր ներդրումն ունի մի քանի գրքի տեսքով: Ասում է՝ իր համար առաջնային է կատարված աշխատանքի կարևորությունը, այն, թե ինչպես է ներկայացնում մեր հերոսներին: «Ստեղծագործելով՝ կարծես հերոսի հետ անցնում եմ պատերազմի բովով: Այդ ճանապարհին հայրենասիրություն կա, ոգի: Շատ ծանր է այս ուղին, բայց նախքան գրքեր հեղինակելը, սկսեցի բանաստեղծություններ գրել: Կարծես ինքս ինձ վրա աշխատեցի, որ կարողանամ նախաձեռնել այս կարևոր գրքերի հեղինակությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հովհաննեսը:

Նշում է՝ մեր բոլոր հերոսներին ու նրանց ծնողներին ճանաչել է ընկերոջ՝ Սարգիսի միջոցով: «Սկզբում գրում էի պատերազմի մասին, բայց հետո Սարգիսն առաջարկեց տղաներից յուրաքանչյուրի մասին անհատական բանաստեղծություններ գրել, ինձ ուղարկեց նրանց կենսագրությունները, սկսեցի ստեղծագործել, բանաստեղծությունները տարածում էինք սոցցանցային տիրույթում: Ծնողները տեսնում էին, որ մեր նախաձեռնությամբ, առանց որևէ ակնկալիքի ու շահի, տղաներին տողեր ենք նվիրում: Նրանք տեսնում էին, որ մենակ չեն»,-նշում է զրուցակիցս:

Արդեն իսկ տպագրված գրքերի մասին: Նոյ Թևանյանի մասին պատմող՝ «Կյանքս՝ ի սեր հայրենիքիս» գրքի պարագայում Հովհաննեսը համահեղինակ է, «Հադրութի հերոս Արկոն» գրքի պարագայում համատեղ աշխատանք է Արկոյի քույրիկի՝ Մարիամի հետ, այս գրքի դեպքում Հովհաննեսը նաև գրքի խմբագիրն է, իսկ «Կամավոր Հովսեփը» նրա հեղինակային գիրքն է: «Գրքերում ընթերցողը գտնելու է տղաներին նկարագրող ու հիշատակող տողեր: Բանաստեղծությունների միջոցով ընթերցողը հասկանալու է, թե ինչպիսի հայրենասեր տեսակ է եղել Նոյ Թևանյանը, ինչպես է մարտնչել թշնամու դեմ: Նույնն էլ՝ Արկոյի և Հովսեփի պարագայում: Տղաների կերպարը կբարձրացնի նոր սերնդի հայրենասիրական ոգին: «Կամավոր Հովսեփը» գրքում կա մի քանի գլուխ՝ հերոսի կենսագրությունը, նրա մարտական ուղին ու նրա մասին կարծիքներ, մայրիկի՝ տիկին Անահիտի խոսքը որդուն, պատմվածքներ և բանաստեղծություններ: Շուտով ընթերցողի սեղանին կդրվի Եղնիկներում մարտնչած Ռոբերտ Հասրաթյանի մասին պատմող գիրքը»:

Հովհաննեսն ասում է՝ իր նպատակն այն է, որ տպագրված գրքերը Հայաստանի սահմաններից դուրս գան և թարգմանվեն տարբեր լեզուներով: «Կարևոր է, որ մեր հերոս տղաների մասին գրքերը թարգմանվեն, շրջեն Հայաստանի սահմաններից դուրս և օտարներին պատմեն տղաների սխրագործությունների մասին: Թշնամին փորձում է խեղաթյուրել մեր պատմությունը, իսկ տղաների մասին պատմող գրքերը լավագույնս կներկայացնեն մեր տղաների ոգին, հայրենասիրությունը: Սա բավականին բարդ, ժամանակատար ու ֆինանսներ պահանջող աշխատանք է»,-եզրափակում է հեղինակը:

Հովհաննես Ջավախեցին «Սերն իմ հոգու ընդերքում» գրքի հեղինակն է, շուտով ընթերցողի սեղանին կդրվի սիրո մասին «Լուսնի շողերի ներքո» բանաստեղծությունների ժողովածուն:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»Ո՞վ է զորքերի հետքաշման հրամանը տալիս․ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովը դրա իրավունքը չունի. Բագրատ Սրբազան Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ 101 գիտնականներ միացել են Բագրատ Սրբազանի շարժմանը Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը. Սրբազան (տեսանյութ) Զորամասերում ստուգվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի վիճակը Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» Վաղն էլ կասեն չպետք է ձեզ հայ անվանեք, մնաց մի քայլ. Ա. Կարապետյան «Հանգի'ստ, հե'տ գնացեք». քաշքշուք` ոստիկանների և Սրբազանի Շարժման մասնակիցների միջև (տեսանյութ) Այս անունը քիչ տվեք. Սրբազանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Այս շարժմանը դեմ խոսում են Փաշինյանը, Բաքուն և Անկարան․ Արմեն ՄանվելյանՏավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից (լուսանկարներ, տեսանյութ)Ցույցի մասնակից աղջիկներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. Սրբազանը օգնություն ցուցաբերեց (տեսանյութ) Այսօր առանցքային օր է, սպասում ենք տեղեկությունների․ Բագրատ Սրբազան Անխուսափելի է, որ Փաշինյանն իշխանությունը կորցնելու է․ Շարմազանով Դիրքեր առանց մեկ կրակոցի. հարձակումը չի կարելի հեշտացնել․ Նաիրի Սարգսյան Պատվիրակությունները փորձում են անցնել․ լարված իրավիճակ Օպերայի ճանապարհին Ոստիկանները զինված են արցունքաբեր գազով Մի շարք հուշարձաններում իրականացվել են մշտադիտարկման աշխատանքներ AMIO Mobile բանկինգը այսուհետ կունենա նոր հնարավորությունԲագրատ Սրբազանն ասաց՝ առավոտից ում հետ ու ինչ հանդիպումներ է ունեցելՌԴ ԶՈՒ-ն գրավել է Ռաբոտինո, Գլուբոկոե, Լուկյանցի գյուղերը Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումի երկրորդ օրվա բանախոսներն ու անակնկալները ՀԻՄԱ․ ոստիկանները սրճարաններից հեռացնում են նստած մարդկանց. թույլ չեն տալիս, որ սպասարկեն Այս պահին Տավուշում ընթանում են հայ-ադրբեջանական բանակցություններԱրտակարգ դեպք՝ ԲալահովիտումՈրևէ մեկը իրավասու չէ միանձնյա փոփոխելու ՀՀ սահմանները. Ավետիք ՉալաբյանՀավաքը չենք հետաձգելու, ակնհայտ է՝ իշխանությունները վախեցած են․ Գառնիկ Դանիելյանը՝ Օպերայի հարակից տարածքները ոստիկանության կողմից փակելու մասին Կիրանցում անորոշություն է. ի՞նչ է լինելու ՈՒՂԻՂ․ Սրբազանի կոչով քաղաքացիները շրջափակում են Օպերան, որտեղ Փաշինյանն է գտնվում Տեղի է ունենում ՀՀ իշխանության տարածքի նվիրատվություն. Մենուա ՍողոմոնյանԱրևային էներգետիկան հանգեցնում է արծաթի պահանջարկի կտրուկ աճիԲանակցությունների ընթացքում քննարկվել է որոշ շրջաններից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը. Զախարովա Ռուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Մի դրամի ուժը ամփոփում է Դասավանդիր Հայաստանի հետ երկամյա ծրագիրըՎթար՝ Արարատում. բախվել են «Volkswagen Passat»-ն ու «Mazda»-ն, որոնում են վթարի պատճառ «Jeep»-ը Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 82,89 դոլար «Քիչ մնաց, պինդ կացեք». Աշխատանքից ազատվել է արյունաբանության եւ ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը Էրդողանը գիշերն արտակարգ հանդիպում է հրավիրել․ նոր հեղաշրջման սպառնալիք կա ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնել է հեռախոսահամարով միջազգային փոխանցումների հնարավորություններըՔրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 3 մարզերում Քաղաքացիների անհնազանդության ակցիան Խանջյան փողոցում Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ ԱԱԾ-ն ու դատախազությունը սպասում են Մասիսում վիճելիս փայտերով և մահակներով հարվածել են քաղաքացուն, նա էլ գազային ատրճանակից կրակել է. կիրառվել է տնային կալանք