Երևան, 22.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ng.ru-ն «Փաշինյանին հետապնդում է Ղարաբաղի ուրվականը» վերնագրով հոդվածում գրում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ վտարանդի իշխանությունը դեռ գոյություն ունի Երևանում, մարդիկ աշխատում են կամավոր հիմունքներով, մասնավորապես պահպանվել է խորհրդարանը։ Տեղեկանալով այդ մասին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նման հայտարարությունները սպառնում են երկրի ազգային անվտանգությանը։ Ռուս-հայկական համալսարանի դոցենտ Անտոն Եվստրատովը ng.ru-ի հետ զրույցում բացատրել է, որ Հայաստանի իշխանությունների և ԼՂՀ նախկին ղեկավարության ներկայիս հարաբերությունները այժմ պայմանավորված են Երևանի՝ ոչ մի կերպ Ադրբեջանին չսադրելու ցանկությամբ:

Այդ առումով Ղարաբաղի պետականության ցանկացած ատրիբուտ ընկալվում է որպես Բաքվին հրահրող, հետևաբար՝ զուտ բացասական գործոն։ Բացի այդ, փորձագետը չի բացառել, որ Ղարաբաղյան պետության գաղափարներից հրաժարվելը կարող է լինել Երևանի արևմտյան գործընկերների պահանջներից մեկը, որոնք պատրաստ են օգնել նրան միայն «միջազգային ճանաչված» սահմաններում։ «Չնայած դրան, Ղարաբաղի նախկին իշխանությունների ներկայացուցիչների շրջանում շրջանառվում է վտարանդի կառավարության գաղափարը, և եթե Փաշինյանը դա հայտարարել է ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ, ապա կարելի է կանխատեսել Հայաստանի իշխանությունների կողմից այդ գաղափարները կրող ղեկավարների վրա ճնշումների ավելացում, այդ թվում ԱԱԾ-ի միջոցով, ներառյալ վարչական հետապնդումները, ձերբակալությունները և նույնիսկ քրեական գործերը»,- ասել է Եվստրատովը։

Հայ քաղաքագետ Տիգրան Քոչարյանը նույնպես չի բացառել քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր կպաշտպանեն ղարաբաղահայության՝ վտարանդի իշխանություն ունենալու իրավունքը։ Միաժամանակ, նրա կարծիքով, Շահրամանյանը Երևանի հետ չվիճելու նպատակով երկար ժամանակ իրեն շատ պասիվ է պահել, ուստի դժվար թե նա կարողանա հույս դնել ժողովրդական լայն աջակցության վրա։ «Փաշինյանը զգում է նրա թուլությունը, ուստի կարող է գնալ մինչև վերջ և ամբողջությամբ լուծարել ԼՂՀ ներկայացուցչությունը Հայաստանում։ Այժմ գնդակը Շահրամանյանի դաշտում է։ Նա և իր շրջապատը կա՛մ պետք է իրենց հռչակեն որպես ղարաբաղահայության առաջնորդներ, կա՛մ պետք է հետ քաշվեն»,- կարծիք է հայտնել Քոչարյանը։

Ինչ վերաբերում է բուն փախստականներին, ապա նրանցից շատերը բարոյալքված են, նշել է փորձագետը, վերջին վեց ամսվա ընթացքում Փաշինյանի կողմնակիցները նրանց պարտադրել են այն միտքը, որ իրենք են մեղավոր իրենց դժբախտությունների համար, մինչդեռ Հայաստանի իշխանությունները բոլոր ուժերով օգնում են նրանց։ Նման քաղաքականության արդյունքը պետք է լինի ղարաբաղցիների՝ սեփական պետության նկատմամբ ունեցած հավակնություններից ամբողջական հրաժարումը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 
Սաղմոսավան գյուղում՝ Քասաղի կիրճում փրկարարներն օգնության են հասել քաղաքացունՀայաստանում 2-րդ անգամ անցկացվել է Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսըԻշխանությունն արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումներԿապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումիցԷդվարդ Ասրյանը հետևել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում անցկացվող բասկետբոլի առաջնությանը (լուսանկարներ)Քիչ առաջ այրել են Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի մեքենանԹումանյանի անվան զբոսայգում, կկայանա «Երևանի բալետային փառատոն» նախագիծըՄի շարք հասցեներում վաղը ջրանջատումներ են սպասվումՌոնալդուն շնորհակալություն է հայտնել Կրոսին«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա օրակարգը հայտնի էՄեզ միացնողը եղել է հայրենիքն ու եկեղեցին, բայց բաժանողը չի եղել հայրենիքն ու եկեղեցին. ՍրբազանՀամաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանըԿենդանակերպի նշաններ, որոնք հաջողակ կդառնան մայիսի վերջինՄայիսի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք. ԴանիելյանԱրտակարգ դեպք՝ Երևանում․ քարերով կոտրել են հայտնի «Ռոյալ մյուզիք հոլ»-ի ապակիներըԵրևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրաARARAT-ի հատուկ երեկո` նվիրված Շառլ Ազնավուրի 100 ամյակինՕլիմպիական խաղերից առաջ հայ մարզիկներից մի քանիսն ուսումնամարզական հավաք կանցկացնեն ՄարսելումՄբապեն հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնումՀարկերի մասին կխոսեմ, ուղիղ ասում եմ՝ այդ շոշափուկների հետ խոսելու բան չունեմ. ՍրբազանՉինաստանը կպատասխանի ցանկացած գործողության, որը կխաթարի իր ամբողջականությունը. Չինաստանի ԱԳՆԻրանի նախագահի գրասենյակի ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Ռայիսիի ուղղաթիռի վթարիցԱյս իշխանությունը իր բոլոր մեղքերը բարդում է շարժման վրա, բայց մեղավորն իրենք են. զոհվածի մայր (տեսանյութ)Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթելԱրտաքին հետախուզության ծառայության պետը նոր տեղակալ ունի․ Փաշինյանը որոշում է ստորագրելՔՊ ական պատգամավորը համաձայն է, որ Շուռնուխի տների և շանապարհների կառուցման հարցում թերացել ենԱդրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ)«Զվարթնոցում» hացադnւլ անող ֆրանսահայ Լեո Նիկոլյանը հայտնել է, որ օդանավակայանում փորձել են թալանելԱյն, ինչ կատարվում է Գազայում, ցեղասպանություն չէ. ԲայդենՀՀ ՊՆ հայտարարությունը Ադրբեջանական, թուրքական թեզերը շարժման մասին նույնն են ինչ ՀՀ իշխանություններինը․ Բագրատ Սրբազան Ձեր հարազատներն էլ են այդ Շարժման մեջ, գործակա՞լ են. Աննա Գրիգորյանը` իշխանությանը (տեսանյութ) Թռիչքի ժամանակ 1 ուղևոր է մահացել, 30-ը՝ վիրավորվելԱդրբեջանում ականի պայթյունից հովիվ է մահացել Ծառատունկի արդյունքները՝ Իմ Անտառ Հայաստանի հետ․ Մի Դրամի Ուժը Հայտնի է՝ ինչն է եղել Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման պատճառը Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը Ուրացող է նա, ով կփորձի օտար լինելու զգացումը մտցնել արցախցիների մեջ. ՍրբազանԲագրատ Սրբազանը կհանդիպի տնտեսագետների հետ Մանրամասներ՝ արցախցի պաշտոնյաների հետ փակ հանդիպումից Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Ալիևը հայտնել է՝ ինչ կարևոր պայմանավորվածություն էր ձեռք բերել Իրանի նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ Իրանի նախագահի աճյունը Թավրիզից տեղափոխվել է ԹեհրանՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված համերգի գլխավոր հովանավորUcom ընկերության աջակցությամբ Հայաստանում կմեկնարկի հերթական «Արևորդի» փառատոնը24 ժամ ջուր չի լինի Համացանցում տեսանյութ է հայտնվել Իրանում՝ Ռայիսիի տնից, որում պատկերված է Իրանի մահացած նախագահի մայրը ԶՊՄԿ-ն կրկին դուրս է գալու առաջին հորիզոնական Մակրոնն օրվա ընթացքում կայցելի Նոր Կալեդոնիա