Երևան, 15.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հեղինակային «պատերազմ» սենդվիչի հայտնագործման համար․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուբեն» սենդվիչը (Ռուբենա սենդվիչ, Ռուվիմ սենդվիչ) ամերիկյան գրիլային բուտերբրոդ է, որը բաղկացած է աղ դրած տավարի մսից, շվեյցարական պանրից, թթու կաղամբից, կետչուպի և մայոնեզի խառնուրդից, որը կոչվում է «ռուսական սոուս», և տարեկանի հացի կտորներից: Այդ ամենն իրար վրա հավաքելուց հետո այն պատրաստվում է թավայի մեջ կամ բովվում է բուտերբրոդ պատրաստելու սարքի մեջ: «Ռուբեն» սենդվիչի ծագման վարկածներից մեկն ասում է, որ այդ բուտերբրոդի գյուտարարը Ռուբեն Կուլակովսկին է (նրան կոչել են նաև Ռուբին Քեյ)՝ հրեա վաճառական, որը ծնվել է Լիտվայում և բնակվել Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքում:

Ըստ մեկ այլ վարկածի, 1920-1935 թվականներին պոկեր խաղացողներն են ամեն շաբաթ հավաքվելով Blackstone հյուրանոցում՝ դա ստեղծել: Նրանց թվում է եղել նաև հյուրանոցի սեփականատեր Չարլզ Շիմմելը: Սենդվիչը, որն առաջին անգամ տեղական ճանաչում ստացել է այդ ակումբի շնորհիվ, Շիմմելը ներառել է Blackstone- ի ճաշացանկում: Արդյունքում դրա ժողովրդականությունը տարածվել է, իսկ հյուրանոցի նախկին մի աշխատակից շահել է այդ բաղադրատոմսի ազգային մրցույթը, և Օմահայում մարտի 14-ը հայտարարվել է «Ռուբեն» սենդվիչի օր: Մեկ այլ վարկածի համաձայն, դրա ստեղծողը Առնոլդ Ռուբենն էր՝ Նյու Յորքի Reuben's ռեստորանի (1908-2001) գերմանացի-հրեա սեփականատերը: Համաձայն լրագրող և ռեստորանների փորձագետ Քրեյգ Կլայբորնի, հենց Առնոլդ Ռուբենն է ստեղծել «Հատուկ Ռուբեն» սենդվիչը դեռ 1914 թվականին։ Դա եղել է հանպատրաստից ստեղծագործություն, երբ Բրոդվեյի մի հայտնի դերասանուհի գիշերն այցելել է Ռուբենի ռեստորան, բայց ռեստորանում ուտելիքը վերջացած է եղել, և պատրաստվել է «Ռուբեն» սենդվիչը:

Այդ սենդվիչի առաջացման այլ վարկածներում նշվում է Reuben’s Delicatessen ռեստորանի շեֆ-խոհարար Ալֆրեդ Շոյինգը, որը 30-ականներին Ռուբեն Առնոլդ կրտսերի՝ որդու համար է այդ բուտերբրոդը ստեղծել: Նշենք, որ «Ռուբեն» սենդվիչը մի քանի տարբերակ ունի։ Ռուբենի մոնրեալական տարբերակում աղ դրած տավարի միսը փոխարինված է մոնրեալական ոճով ապխտած մսով: Վայրը, որտեղ տրվում է այդ ուտեստը, հանդիսանում է Մոնրեալի արագ սննդի կետ Schwarz ռեստորանը: Որոշ վայրերում տավարի մսի փոխարեն օգտագործվում է սուդակ ձուկ, և այդ բուտերբրոդը կոչվում է «Սուդակով Ռուբեն»։ «Գրուպեն Ռուբեն» սանդվիչում ևս տավարի մսի փոխարեն օգտագործվում է ձուկ, իսկ թթու կաղամբի փոխարեն օգտագործվում է կոուսիլու աղցան։ Այդ տարատեսակին կարելի է հաճախ հանդիպել Ֆլորիդայի ռեստորաններում։

Ձվային «Ռուբեններում», որոնք նաև կոչվում են «Իռլանդական ձվային ռոլլիներ» կամ «Ռուբենի գնդիկներ», օգտագործվում է սովորական աղացած տավարի միս, թթու կաղամբ ու պանիր՝ փաթաթված ձվածեղով, և սովորաբար դա մատուցվում է Հազար կղզիների սոուսով: Այդ սենդվիչն առաջին անգամ մատուցվել է Վիսկոնսինի Միլուոկի քաղաքում գտնվող Մադերի գերմանական ռեստորանում, որտեղ շեֆ-խոհարար Դենիս Վեգները դրանք ստեղծել է 1990 թվականի ամառային փառատոնի համար։ «Ռեյչել սենդվիչը» պարունակում է հնդկահավի միս՝ տավարի մսի փոխարեն, և թարմ կաղամբով աղցան՝ թթու կաղամբի փոխարեն:

Միացյալ Նահանգների որոշ հատվածներում, հատկապես Միչիգանում, հնդկահավի այդ տարբերակը հայտնի է որպես «Ջորջիա Ռուբեն» կամ «Կալիֆորնիական Ռուբեն», որի մեջ կարող է «ռուսական սոուսի» փոխարեն լինել ամերիկյան բարբեքյու սոուս կամ ֆրանսիական սոուս: «Ռուբեն» սենդվիչի բուսական տարբերակները, որոնք կոչվում են «Veggie Reubens», բացառում են միսը՝ այն փոխարինելով բուսական բաղադրիչներով, ներառյալ՝ ցուկինի, վարունգ, «ցորենի սպիտակուց», սունկ, տեմպե և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դասագրքերից հանել են Արցախյան ազատամարտը. պատմաբանը ահազանգում է Փաշինյանի հետ հանդիպմանը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղության և կայունության հաստատման ջանքերին (տեսանյութ)ԱՄՆ փոխնախագահի հերքումն՝ Ուկրաինա զորք ուղարկելու մասին, ընդունել ենք ի գիտություն․ Պեսկով Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում այրվել է հատուկ տեխնիկա. իրականացվում է ստուգում Կյանքից հեռացել է «Ֆանֆան վարդակակաչ» ֆիլմի դերասանուհի Ժենեվևա Պաժը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԴոնալդ Թրամփը Չինաստանի դեմ ռեկորդային՝ 600 մլրդ դոլարի ներմուծման մաքսատուրքեր է սահմանելԳերմանիայի կանցլերը դեմ է առանց Ուկրաինայի՝ Ռուսաստանի հետ բանակցելուն «Հիմա ասա». Էրիկ Կարապետյանը նոր երգ է ներկայացրել«Կրասնոդարը» դեմ չէ Էդուարդ Սպերցյանի տեղափոխությանը Անգլիա ԱՄՆ նահանգներից մեկում կարող են մտցվել հրազենից ճիշտ օգտվելու կանոնների դասեր մանկապարտեզներում Սևանա լճի հասակը հաշվվում է մոտ 25 հազար տարի. մանրամասներ Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումՇոլցին խոստացել են վերադարձնել կանցլերի պաշտոնին Ռուսաստանում կարծիք են հայտնել, որ Պուտին-Թրամփ բանակցությունները վախեցնում են Զելենսկին և ԵՄ-ին Պատմության դասագրքերից Արցախյան ազատամшրտը հանել են, «Արցախյան հիմնախնդիրը» դարձել է «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր»․ պատմաբան Արյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Եվրախորհրդի ղեկավարը խոստացել է Եվրամիության շարունակական աջակցությունն Ուկրաինային 1 անձ զոհվել է 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ ՆԳՆ Իրավիճակը ՀՀ ճանապարհներին Գերմանիայում կարող է արտակարգ դրություն հայտարարվել՝ Ուկրաինային աջակցելու նպատակով Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը Երևանի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում փետրվարի 17-ին կդադարեցվի ջրամատակարարումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եվրոպացիներին կոչ է արել «դադարել բողոքել» և փոխարենը ներկայացնել Ուկրաինայում խաղաղության հաստատման կոնկրետ առաջարկներ Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Օլաֆ Շոլցի հանդիպումը Եվրոպային շտապ անհրաժեշտ է գործողությունների սեփական ծրագիր՝ Ուկրաինայի և մեր անվտանգության վերաբերյալ․ Լեհաստանի վարչապետ Ինչու են հայ բլոգերին ցանկանում հանձնել Ադրբեջանին Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Մարտունու Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից հովվատանը պայթյnւն է տեղի ունեցել․ հոգևnրականը վնասվшծքներով տեղափnխվել է հիվանդանnց Վարժական նոր հավաքների մասին է հաղորդվում Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում Փաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք ՉալաբյանՀանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Գարնանային արձակուրդները՝ դպրոցներում․ ժամանակացույց Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Ինչպե՞ս որոշվեց իրար խառնել խմիչքները․ «Փաստ»Ուժգին երկրաշարժ՝ Ալթայի Հանրապետությունում (ՌԴ) Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերովԱրտակարգ. ՌԴ-ում մի շարք օդանավակայաններ դադարեցրել են աշխատանքը ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Կայացել է Միջազգային արդարադատության մշտական պալատի առաջին նիստը․ «Փաստ»Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատեւել առանց ԱՄՆ ռազմական աջակցության. Զելենսկի Բացահայտ խոսում են Սյունիքի «միջանցք»-ը հանձնելու մասին, թե ինչպես՝ ոչ ոք չգիտի. Բագրատ Սրբազան ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է կրթական հաստատություններ միավորել Հավերժ սպասող երկրի կարգավիճակ. Եվրոպայում ինչ-որ բաներ կխոստանան, բայց անդամակցություն չի լինի․ «Փաստ»Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ