Երևան, 14.Նոյեմբեր.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ հարցում են ռուս սահմանապահները խանգարում Փաշինյանին. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Svpressa.ru-ն «Ռուս սահմանապահները խանգարում են Փաշինյանին՝ գրկաբաց ընդունել թուրքերին» վերնագրով հոդվածում գրում է, որ հակառուսական տրամադրությունների ֆոնին Հայաստանի իշխանությունները որոշել են 2024 թվականի օգոստոսի 1-ից դադարեցնել Հայաստանի ԱԱԾ-ի և Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի համատեղ ծառայությունը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Միաժամանակ, ըստ Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին խոսք չկա։

Այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը։ Մի՞թե սա հերթական ցուցադրական հակառուսական քայլ է, որը շարունակություն չի ունենա։ Իսկ գուցե կա այլ նպատա՞կ։ Եվ հետո, Ռուսաստանին ինչո՞ւ է հետաքրքրում՝ այնտեղ կան, թե չկան սահմանապահներ։ Ինչո՞ւ են, ընդհանրապես, 90-ականների սկզբին այնտեղ սահմանապահներ ուղարկել։ Ծածկելո՞ւ հայերի թիկունքը՝ պաշտպանելով Թուրքիայից։

«Դա ավելի շուտ արտացոլում էր ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի հատուկ դերը հետխորհրդային տարածքում, երբ Մոսկվան մի շարք երկրներում պահպանեց որոշակի գործառույթներ, որոնք նախկինում իրականացնում էր միութենական կենտրոնը,- բացատրել է Քաղաքական և տնտեսական հաղորդակցությունների գործակալության վերլուծական նախագծերի տնօրեն Միխայիլ Նեյժմակովը,- որոշ նմանություններ կարելի է տեսնել ռուս սահմանապահների դերի մեջ Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանի պաշտպանության գործում մինչև 2005 թվականը։ 1990-ականներին նախկին ԽՍՀՄ սահմանի որոշ հատվածներում ռուս սահմանապահների ներկայության հաստատման փաստարկներից մեկն էլ այն էր, որ հետխորհրդային պետությունների հետ Ռուսաստանի՝ անհրաժեշտ մակարդակով սահմանի ստեղծումը կպահանջեր լուրջ ծախսեր հենց Ռուսաստանի համար: Բացի այդ, դա, իհարկե, եղել է Հայաստանում Մոսկվայի ազդեցության գործիքներից մեկը»։

svpressa.ru.- 30 տարվա ընթացքում նրանք արդեն պատրա՞ստ են իրենց պաշտպանել։ Թե՞ սահմանապահներին Ռուսաստան վերադարձնելու փորձը զուտ քաղաքական քայլ է, իսկ իրականում նրանց փոխարինող չկա։

- Կարելի է նշել, որ վերջերս ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամների ցանց» խումբը զեկույց է ներկայացրել, որում, մասնավորապես, խորհուրդ է տվել Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության աշխատակիցներին՝ գործուղվել հայ սահմանապահների հետ համատեղ աշխատանքի սահմանային անցակետերում: Հասկանալի է, որ նման առաջարկը, ի թիվս այլ բաների, կապված է Հայաստանի վրա արևմտյան խաղացողների ազդեցությունն ուժեղացնելու և Երևանին սահմանային անվտանգության որոշ երաշխիքներ տալու ցանկության հետ։ Բայց անուղղակիորեն դա նաև արտացոլում է արևմտյան քաղաքական գործիչների այն ընկալումը, որ Հայաստանի սահմանները պաշտպանելու սեփական հնարավորություններն այս պահին կարող են բավարար չլինել։

svpressa.ru.- Հայաստանի համար իմաստ ունի՞ պաշտպանել Թուրքիայի հետ սահմանը։ Նրանք, կարծես թե, հաշտվել են...

- Նախկինում նկատվում էր լարվածության որոշակի նվազում Հայաստանի և Թուրքիայի միջև, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ Երևանը պատրաստ է այդ սահմանը բաց թողնել այնպես, ինչպես, օրինակ՝ ԵՄ երկրների միջև է։

svpressa.ru.- Մեզ համար ի՞նչ նշանակութուն ունի մեր ներկայությունը կամ Հայաստանի սահմաններից հեռանալը։

- Դա, ի թիվս այլ բաների, տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության գործոններից մեկն է։

svpressa.ru.- Կա՞ զգացողություն, որ Փաշինյանը միտումնավոր է մերկացնում սահմանը և ցանկանում է հակամարտություն հրահրել, որում Ռուսաստանը որևէ կերպ չի կարող օգնել, որպեսզի մեղադրի նրան ոչ պիտանի լինելու մեջ, հանի ռազմաբազան և դուրս գա ՀԱՊԿ-ից։ Կօգտվե՞ն, արդյոք, Բաքուն և Անկարան ստեղծված իրավիճակից։

- Ավելի շուտ, Նիկոլ Փաշինյանը ձգտում է վերանայել «խաղի կանոնները» հօգուտ իրեն և ամրապնդել իր բանակցային դիրքերը Մոսկվայի հետ քաղաքական սակարկություններում։ Բայց դա չի նշանակում, որ նա կենտրոնացած է Ռուսաստանի հետ կապերի անհապաղ արմատական խզման վրա։ Նման մարտավարության դրսևորումներից է Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս արած հայտարարությունը, թե «մեծ կասկածներ» կան, որ ռուս սահմանապահները ակտիվորեն կգործեն Անկարայի և Երևանի միջև հիպոթետիկ հակամարտության դեպքում, բայց, միևնույն ժամանակ, հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս գալու մասին խոսք չկա:

«Շատ դժվար է տրամաբանություն գտնել Հայաստանի իշխանությունների գործողություններում՝ ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերից, - նշել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանն առընթեր ֆինանսական համալսարանի դոցենտ Վլադիմիր Բլինովը,- զգացմունքներն ու զայրույթը ճնշել են այդ պետության հանրային քաղաքականությունը, և պատերազմում վերջին պարտությունը սառը ցնցուղի դեր չի խաղացել։ Ռուսաստանը լռել յայն միշտ էլ եղել է հայկական պետության երաշխավորը։ Թուրքիան Հյուսիսատլանտյան աշխարհի մի մասն է, և Ռուսաստանի կողմից Հայաստանի սահմանների պաշտպանությունը այդ կողմից ճնշումը կանխելու փորձ է։ Ավելին, Ադրբեջանը հայկական պետության կողմից բաժանված է երկու անկլավների, և եթե այդ պատնեշը վերանա, ապա Թուրքիան կարող է ելք ստանալ դեպի Կասպից ծով, իսկ հետո ավելի հեռու՝ Թուրանի գոտի մինչև Ղազախստան։

Իհարկե, Ռուսաստանի շահերից չի բխում ՆԱՏՕ-ի և իր ամբիցիաները չթաքցնող Թուրանական աշխարհի առաջնորդի մուտքը դեպի իր սահմանները: Բայց և Հայաստանին իր կամքին հակառակ պաշտպանելը չափազանց դժվար է։ Հայաստանը տարածաշրջանում ունի մեկ հետևողական դաշնակից, և դա Իրանն է, որի համար Ադրբեջանի հզորացումը մահվան պես մի բան է։ Միգուցե մեր իրանցի ընկերները կարողանա՞ն փոխարինել ռուսական ուժերին, որոնք արդեն ալերգիա են առաջացնում Հայաստանի ղեկավարության մոտ»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Աճ, որը բոլորովին էլ դրական չէ Մահացած զինվորի մարմնի վրա ոչ մի հետք չկա՝ բացի վզի հատվածից․ գյուղապետՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (14 ՆՈՅԵՄԲԵՐԻ). Աշխարհում առաջին թոքի փոխպատվաստումը. «Փաստ»Փաշինյանը հերքելով հաստատում է Ադրբեջանի հետ իր գործարքը Ե՞րբ կվերականգնվի գազամատակարարումը՝ դեպի ՀՀ ՌԴ-ում 4 անչափահաս երեխա մահացել են միջատասպան նյութից․ պատճառը՝ հոր անզգուշությունն է եղեԹրամփի վարչակազմում հայամետ գործիչների թիվն աճում է Գյումրիում «Քաղպայմանագրին» նոր փորձություն է սպասվում Ինչպես են Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունները քննարկում խաղաղությունն առանց ժողովուրդների մասնակցության. «Փաստ»Երբվանի՞ց 150.000 փախստական մարդու տուն դառնալու հարցը, ռազմագերիներին ու պատանդներին վերադարձնելու հարցը դարձան պատմական Հայաստանի պահանջներ․ Մենուա Սողոմոնյան Պրեմիերա. Լիլիթ Կարապետյանը ներկայացրել է Արամ Ասատրյանի «Որն է մեղքս» երգի քավեր տարբերակը «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության հայտարարած կրթաթոշակի մրցույթին մասնակցելու համար դիմել է ՀՀ պետական և ոչ պետական բուհերի 51 ուսանող Քրիստինե Խ․-ն և Անահիտ Հ.-ն մահացել են Որո՞նք են ռուսական հենակետերը Կովկասում. «Փաստ» Մանրամասներ՝ Կարգապահական զորամասում զինվորին կախված գտնելու դեպքից. կասկածներ՝ իրավապահների շրջանումԻրանում երկրաշարժ է տեղի ունեցել ԶՊՄԿ փոխտնօրեն. հասարակայնությունը սխալ է ընկալում հանքարդյունաբերությունը՝ թերագնահատելով դրա ավանդը երկրի զարգացման գործում Բիթքոյնը հերթական ռեկորդն է սահմանել ՌԴ-ն բաց է Թրամփի վարչակազմի հետ շփումների համար. գնդակը նրանց դաշտում է. Լավրով «Սա միասնություն է, տարբեր ԱրԱրողների համակարգ, ուժեղ ես-երից կազմված Մենք». «ԱրԱրի» նախաձեռնության նպատակն է մարզերում տարածել ազգային մշակույթը. «Փաստ»Պլանային անջատումներ են սպասվում Արդյունավետության կորուստ 50 %-ով և ալբեդոյի էֆեկտ. ինչպես են աշխատում արևային մարտկոցները ձմռանը և ինչ պետք է հաշվի առնելՆախկինում հանրային տրանսպորտի թանկացման դեմ պայքարած «ակտիվիստները», այսօր գալով իշխանության, միանգամից երեք անգամով որոշել են բարձրացնել հանրային տրանսպորտի սակագինը․ Չալաբյան Ասա իրական, թե պատմական Հայաստանի քաղաքացին ես դու, ասեմ 2025-ի բյուջեն քեզ համար է, թե ոչ․ Արմեն Մանվելյան «Նազենի ջան, այդ չար մարդկանց նախանձն ու մաղձը անտեսիր»․ Աննա Հակոբյանը՝ Նազենի Հովհաննիսյանի կերպարի մասին «Դուրս գալ խավարից ու գնալ լույսի հետևից». «Ձեր լռությունը խոսել գիտի» միջոցառումը նվիրվում է պատերազմներում անմահացածներին. «Փաստ»Միայն ճառ ասելու և գլուխ գովալու մեջ են լավ. «Փաստ»Ցուրտ օդային հոսանքները Հայաստանում են. Սուրենյանը՝ եղանակի մասին «Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին». «Փաստ»Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի տակ. «Փաստ»Ստվերված միջոցառում, երեսպաշտության «շքահանդես». «Փաստ»Ինչի՞ց են անհանգստացած ՀՖՖ-ում, և արդյո՞ք ուժայինները կդիմեն սադրիչ գործողությունների. «Փաստ»ՀՀ իշխանություններն որոշել են թայմ-աութ վերցնե՞լ. «Փաստ»Ո՞ւմ են պետք գրադարանները, թանգարանները, բուհերը.... «Փաստ»Հրդեհ տորֆի դաշտերում. մոտ 1 հա տարածքում 40 օջախով այրվել է տորֆ 36 ժամով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքների պատճառով ՀՀ ոստիկանապետը Չեն Մինի և Վան Ցզինտաոյի հետ քննարկել է իրավապահ ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր Արսենյանը շնորհակալություն է հայտնել Ռուսական երկաթուղիներից ՀՀ-ում աղետի ժամանակ աջակցության համար Կոկսակի վիրուսի բռնկման վտանգ կա․ դպրոցներում և մանկապարտեզներում ծնողներին հորդորել են զգուշանալ Լուսանկար, որն արժանացել է 200 000 դոլար մրցանակի ՄԻՊ Մանասյանն ու Սյունիքի մարզպետ Ղուկասյանն են հանդիպել Ճանապարհային կամուրջ է փլուզվել, երկու մարդ վիրավորվել է․ ՌԴ Լույս չի լինի Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում Երթ՝ Հայաստան-Ֆարերյան կղզիներ խաղից առաջ, կպահանջվի ՀՖՖ ղեկավարության հրաժարականը Ես գիտեմ, որ Վիկան ներվայնացնում է շատերին․ Վիկա Մարտիրոսյանը՝ Նանուլի և քննադատությունների մասին Հրդեհ՝ Երևանի տներից մեկում․ կրակի տարածումը կանխվել է Սպասվում են տեղումներ ձյան տեսքով Կուտակում՝ ՀՀ-Վրաստան սահմանին․ 100-ավոր բեռնատարներ մնացել են վրացական կողմում Ռուս փորձագետը Հայաստանին զգուշացրել է՝ Սահմանադրությունը ոչ մի դեպքում չփոխեք