Երևան, 27.Հուլիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ԱՊՐԻԼԻ). Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Աուտիզմի խնդիրների վերաբերյալ տեղեկատվության տարածման համաշխարհային օր, Մանկական գրքերի համաշխարհային օր, Արգենտինա՝ Մալվինյան կղզիների օր, Բելառուս և Ռուսաստան՝ Ժողովուրդների միավորման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1848- Խաչատուր Աբովյանը դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։

1888 - ծնվել է խորհրդահայ գրող Մարիետա Շահինյանը։

1896- ծնվել է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանը, որը «Նեմեսիս» գործողության շրջանակներում 1921 թվականին գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։

1909 –ծնվել է քանդակագործ, գեղանկարիչ, գրաֆիկ Խորեն Տեր-Հարությանը։

1913 –ծնվել է պարուհի, երգչուհի Արև Բաղդասարյանը։

1921- բոլ շևիկյան զորքերը վերագրավել են Երևանը, ճնշվել է հակաբոլշևիկյան ապստամբությունը։

1990- հիմնադրվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։

1999-Վրաստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը դուրս են եկել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրից։

2007- երեկոյան Երևան - Գյումրի ավտոմայրուղու Աշտարակի հատվածում անհայտ ավտոմեքենայից կրակ է բացվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ավտոմեքենայի վրա. Ղուկասյանը վիրավորվել է:

2008-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Մանվել Գրիգորյանն ազատվել է Հայաստանի պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:

2001-արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի, «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ՝ 1915-1923 թվականներին սպանելով մեկուկես միլիոն հայերի»: Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, որն ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:

2013- առավոտյան գյուղապետարանի բակում անհայտ անձի կողմից արձակված հրազենային կրակոցից սպանվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 50-ամյա դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

2014-Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում ամրագրված պարտադիր բաղադրիչը ճանաչել է հակասող Հայաստանի Սահմանադրությանը։

2015-Կիպրոսն ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք:

2016- Ապրիլ յան քառօրյա պատերազմի երկրորդ օրը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ շարունակել է լայնածավալ հարձակողական գործողություններ, հյուսիսային հատվածում ոչնչացվել է ադրբեջանական մարտական ուղղաթիռ։

2017-Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ։

2018-Երևանի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կենտրոնում պայթել է ածխաթթու գազի (CO2) 20 կգ-անոց բալոնը, որի հետևանքով տուժել է 8 մարդ:

2020-կապված կորոնավիրուսային համաճարակի հետ՝ մարզերի և Երևանի վարչական սահմանների միջև սահմանափակվել է բնակչության ազատ տեղաշարժը:

2022- վախճանվել է պոլսահայ հայտնի գյուղագիր Մկրտիչ Մարկոսյանը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 47- Հուլիոս Կեսարը հաղթանակ է տոնել Պոնտոսի արքա Փառնակ 2-րդի նկատմամբ և մեկնաբանել իր հաղթանակը «Եկա, տեսա, հաղթեցի» խոսքերով, որը հետագայում դարձել է թևավոր արտահայտություն։

742- ծնվել է Ֆրանսիական Կայսրության հիմնադիր Կառլոս Մեծը։

1586 -ծնվել է իտալացի ճանապարհորդ, Ասիայի հետազոտող Պիետրո դելլա Բալլեն։

1618 -ծնվել է իտալացի ֆիզիկոս, աստղագետ Ֆրանչեսկո Մարիա Գրիմելդին՝ Լուսնի առաջին քարտեզի ստեղծողը։

1725 – ծնվել է իտալացի գրող և արկածախնդիր Ջիակոմո Կազանովան։

1785 –վախճանվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, մտածող, ուտոպիստ կոմունիստ, պատմաբան Գաբրիել Բոննո դը Մաբլին։

1791 –վախճանվել է Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, կոմս Օնորե Միրաբոն։

1794 -ֆրանսիական Կոնվենտը որոշում է ընդունել ստեղծել օդապարիկների զինվորական ստորաբաժանում։

1801 -Կոպենհագենի ծովածոցում ադմիրալ Նելսոնի գլխավորած անգլիական նավատորմը ջախջախել է Հյուսիսային ծովային տերությունների միավորման միացյալ նավատորմը։

1805- ծնվել է դանիացի գրող և բանաստեղծ Հանս Քրիստիան Անդերսենը։

1840 –ծնվել է ֆրանսիացի գրող Էմիլ Զոլան։

1872 -վախճանվել է ամերիկացի գյուտարար, նկարիչ Սեմյուել Մորզեն։

1912 - «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել բաց ծով և իրականացրել ընթացիկ փորձարկումներ, որոնք եղել են գերազանց։

1930 - Հայլե Սելասիեն հռչակվել է Եթովպիայի կայսր։

1958 -ԱՄՆ-ի Տեխաս նահանգի ՈւիչինտոՖոլս տարածքում արձանագրվել է տորնադո, որն ունեցել է 450 կմ /ժամ արագություն։

1982- սկսվել է Ֆոլկլենդյան պատերազմը. Արգենտինան ներխուժել է Ֆոլկլենդյան կղզիներ։

1996 -Բորիս Ելցինը և Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել են Ռուսաստան-Բելառուս միության ստեղծման պայմանագիր։

2005- վախճանվել է Հռոմի 264-րդ պապ Հովհաննես Պողոս 2-րդը։

2014 -Ավստրալիայի Գերագույն դատարանը պաշտոնապես ընդունել է, որ հնարավոր է մարդն իր սեռը որոշի որպես ոչ տարբերակված։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Օդի ջերմաստիճանը կնվազի. ի՞նչ եղանակ սպասել Ուրախ եմ լսել լավ լուրը. Հայաստանը կկարողանա հասանելի դառնալ Խաղաղության եվրոպական հիմնադրամին. Կատրին Կոլոնա Մուշեղ Մուրադյանն այսօր հերթական այցով եղել է Մարմաշեն վանական համալիրի տարածքում Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի Ով է երեխային բռնության ենթարկած և ձերբակալված կինը ու նրա տնօրենը Գազ չի լինելու Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել․ ՊՆ հայտարարությունը Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայովԾարավ Աղբյուրում Սրբազանի հետ հանդիպումն ավարտվեց բակի պատանիների հետ ֆուտբոլային խաղով (տեսանյութ) Այսօրվանից մինչև օգոստոսի 26-ը Բաբայան փողոցը փակ է լինելու Հերթական անկրակոց, գաղտնի զիջումն է արվել․ Երասխի հատվածում մեր մարտական հենակետի վրա ծածանվում է թշնամու դրոշը․ Րաֆֆի Ասլանյան Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ ԲանկիցԱնվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-իցՇինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ոստիկանությունը թույլ չի տալիս երեկոյան ժամերին երթևեկել Կիրանցի նորակառույց ճանապարհով Իշխան Սաղաթելյանը Նիդերլանդներում է․ քննարկել է միջազգային ճնշմամբ՝ բոլոր գերիների ազատ արձակման հարցը Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան Պելիխ Սոլոմիյան հայտնաբերվել է ՀՀ սահմանամերձ գյուղերում բնակարանային ապահովման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել է Երեխային ծեծում են Խոր Վիրապ գյուղի մանկապարտեզում (տեսանյութ) Ապարանում մեքենան արգելափակվել է ջրի մեջ․ մանրամասներ Փոքր Վեդու մանկապարտեզի դաստիարակն ու տնօրենն այս պահին գտնվում են ոստիկանությունում Երեք հոգու մահվան պատճառ դարձած վթարի գործով փնտրում են BMW-ի վարորդին Ընտանիքի կյանք խլած վթարի վայրից փախուստի դիմած վարորդի ինքնությունը պարզվել է. ՔԿ Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզի դաստիարակչուհին ծեծում է քնել չցանկացող երեխայինՓողոցը շուրջ մեկ ամիս փակ է լինելու Ողբերգական վթար․ մաhացել են 5 տարեկան երեխա և մեծահասակ (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը կնվազի 2-5 աստիճանով Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ձերբակալվել է պաշտպանության նախկին փոխնախարար Դմիտրի Բուլգակովը Բագրատ Սրբազանը կմեկնի Վայոց Ձոր. հանդիպումներ կլինեն Վայքում եւ Ջերմուկում Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Ուզբեկստանի խորհրդարանի հերթական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 27-ին Ամերիկացի ծովայինները կշարունակեն մարզումները Ֆինլանդիայում մինչև օգոստոսի վերջ Աստղիկ Սաֆարյանի լուսանկարները Բարսելոնայից Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ Փաշինյանը Բաքու կարող է մեկնել բացառապես բոլոր ռազմագերիներին վերադարձնելու պայմանով. ադրբեջանագետ Բայրամովը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացի մասին Կիրանցում տրված վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանն անվավեր չի ճանաչել. Կադաստրի կոմիտեի ղեկավարի խորհրդական ՀԱՄԱՍ-ը չի համաձայնել Գազայում կրակի դադարեցման Իսրայելի նոր պայմաններին