Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երբ գումար չկա, բայց «ապրել պետք է». ի՞նչ հնարքի են դիմում «Փող off տղամարդիկ» ներկայացման հերոսները

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ապրիլի 12-ին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում մեծ պրեմիերա է սպասվում: Հանդիսատեսին կներկայացվի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի «Փող off տղամարդիկ» 16+ ներկայացումը, որը պատմում է քովիդի շրջանում անելանելի իրավաճիկում հայտնված հերոսների մասին:

Ամեն ինչ փակ է, գումար չկա, իսկ ապրել պետք է։ Երեք ընկեր համացանցում հանդիպում են «պահանջվում է մերկապար» հայտարարությանը եւ որոշում կազմակերպել այն, սակայն մերկապարին տանող ճանապարհն այնքան հեշտ չէ, որքան թվում է…

IMG_3397.jpeg (330 KB)

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը նշեց, որ ներկայացումը նախկինում երկու անգամ խաղացվել է՝ բայց այլ վերնագրի ներքո: Որոշակի փոփոխություններ են կատարվել նաեւ ներկայացման մեջ: Եվ չնայած պատմության գործողությունները տեղի են ունենում քովիդի համաճարակի շրջանում, գաղափարը ռեժիսորի մոտ շատ ավելի վաղուց էր առաջացել:

«Սառա Նալբանդյանի հետ միասին ցանկություն ունեինք այս պատմությունը բեմադրել: Մտքերը շատ էին, քովիդի նախաշեմին արդեն աշխատանքները սկսել էինք, բայց դադարեցրինք համաճարակի պատճառով, հետո արդեն որոշեցինք ձեւաչափը փոխել ու կապել հենց քովիդի հետ եւ շատ արդիական ստացվեց, քանի որ հենց համաճարակի ժամանակ մարդիկ աշխատանք չունեին, բայց ունեին պարտքեր, վարկեր, եւ փող վաստակելու շատ լուրջ խնդիր էր առաջացել: Ներկայացման մեջ հենց դրա մասին է խոսվում: Տղամարդիկ անելանելի վիճակում են եւ բոլոր միջոցներով փորձում են որեւէ աշխատանք գտնել: Արդյունքում հերոսները շատ ծիծաղելի իրավիճակում են հայտնվում»:

3f9e6de0-aa10-40bb-b08b-262aa21f4c86.jpg (75 KB)

Ներկայացման հերոսներին մարմնավորում են Արամոն, Գոռ Համբարձումյանը, Ստեփան Ղամբարյանը, Էմմա Սապունջյանը, Տաթեւ Պետրոսյանը եւ Սաշա Սուքիասյանը: Նրանցից մի քանիսի հետ Սուրենն առաջին անգամ էր աշխատում:

964d1f4c-a407-4d97-8090-45584a4769d9.jpg (117 KB)

«Քասթինգն, իսկապես, բարդ է եղել: Ես շատ շնորհակալ եմ բոլոր դերասաններին, ովքեր ազատ ժամանակ ունենալու դեպքում գալիս էին փորձերի եւ ամեն բան բեմադրում էինք միասին: Վերջում մեզ միացավ հիանալի նկարիչ Աշոտ Թադեւոսյանը, ում կարիքը շատ ունեինք: Նա է թե ձեւավորման, թե զգեստների հեղինակը: Դերասաններից Էմմայի, Տաթեւի եւ Սաշայի հետ առաջին անգամ էի աշխատում. մեր տանդեմը ստացվեց, եւ շատ շնորհակալ եմ իրենց, շատ արագ էին խնդիրները հասկանում  ու կատարում: Իսկ Արամոյի հետ արդեն երրորդ նախագծի շուրջ եմ աշխատում («Սեւ, դառը շոկոլադ»-ն էր, հետո՝ «Տրամվայ «Ցանկությունը»»), Գոռ Համբարձումյանի հետ աշխատել եմ «Թագավորների խաղը» ներկայացման շուրջ. բոլորը շատ տաղանդավոր, իրենց մասնագիտությունը սիրող, թատրոնով ապրող մարդիկ են: Ներկայացումը չէր լինի, եթե նրանք չհավատային այս սցենարին, ռեժիսուրային: Նրանք եւս արտահայտել են իրենց մտքերը, եւ եղել են դեպքեր, որ որոշ կտորներ են ավելացել սցենարից դուրս... Հենց այս միասնական աշխատանքը ներկայացումը դարձրեց ամբողջական»:

IMG_3398.jpeg (372 KB)

Ռեժիսորի խոսքով՝ ներկայացման մեջ հանդիսատեսը մի շարք հաղորդագրություններ կգտնի, սակայն գլխավոր ասելիքն այն է, որ գումարը չպետք է դառնա առաջնահերթություն:

«Ներկայացման հիմնական մեսիջն այն է, որ ինչ դրության մեջ էլ մարդը հայտնվի, պետք է չապավինի դրամին եւ չկարեւորի այն: Հաղորդագրությունն այն է, որ փողը Աստված չի կարող լինել եւ այն չի կարող մարդու դիրքորոշումը փոխել. մարդու կյանքում կան շատ ավելի վեհ ու կարեւոր բաներ, որոնք պետք է լինեն առաջնային: Կարծում եմ՝ շատ արդիական թեմա է, որովհետեւ մեր շուրջն այն է, ինչի մասին մենք խոսում ենք ներկայացման մեջ»:

Սուրենը հավելեց, որ ներկայացումը ծրագրում են խաղալ նաեւ Երեւանից դուրս. «Կլինենք մարզերում, նաեւ հիմա բանակցություններ են տարվում Միացյալ Նահանգների հետ: Պետք է ներկայացումը դիտելու հնարավորություն տալ ոչ միայն Երեւանի հանդիսատեսին, այլեւ մեր բոլոր հայրենակիցներին՝ տարբեր մարզերում ու քաղաքներում: Թեժ է լինելու: Բոլորին խոստանում ենք դրական էմոցիաներ»:

Հայոց բանակի օրվա կապակցությամբ կկատարվի Հանրապետական մաղթանքԲելառուսի ԿԸՀ-ն կայացած է ճանաչել նախագահական ընտրությունները Երևան-Մոսկվա տոմսերը ռեկորդային թանկացել են. ի՞նչ արժե այս պահին Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել ենՇղթայական ավտովթար՝ Երևանում․ ոչ սթափ վարորդը Toyota-ով բախվել է կայանված 6 ավտոմեքենայի Ադրբեջանից արձագանքել են հոգեմետ նյութերի մասին Փաշինյանի երեկվա հայտարարությանըՎթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան