Երևան, 12.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Ծանր վիրավորանքի» հոդվածը շարունակում է գործել. իշխանությունը մոլորեցնում է հանրությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

2018 թվականին փողոցով իշխանության եկածները խոստանում էին նպաստել երկրի ժողովրդավարացման գործընթացին: Սակայն, ինչպես պատմականորեն լինում է պոպուլիզմով իշխանություն զավթածների պարագայում, խոստումները արագորեն ի չիք դարձան: Հայաստանում ոչ միայն ժողովրդավարացման գործընթացը առաջընթաց չապրեց, այլ նաև տեղի ունեցավ հակառակ գործընթացը: Առաջընթացի փոխարեն` ակնհայտ հետընթաց: Այսօր «նիկոլական» Հայաստանում մարդկանց դատում են կամ ֆեյսուքյան գրառումների, կամ էլ հաղորդումների ժամանակ հնչեցված խոսքի համար: Ներկաների կողմից ֆետիշացված բորենու կերպար ստացած, բազմաթիվ «գործած և չգործած մեղքերի» մեջ մեղադրվող նախկինների Հայաստանում իշխանության մտքով չէր անցնի մարդուն կալանավորել հաղորդման ժամանակ հնչեցված սուր քննադատության համար: Ժամանակին կար SOS հաղորդումը, որն ընդգծված հակաիշխանական ուղղվածություն ուներ և իր քննադատության համատեքստում լեքսիկոնի և բառերի ընտրության մեջ սահմաններ չէր դնում:

Այնուամենայնիվ, «բոբո» նախկինների ժամանակ որևէ մեկի մտքով չէր անցնի կալանավորել հաղորդման հեղինակներին: Այսօր, սակայն, «ժողովրդավարության բաստիոն» հորջորջվող պետությունում «ժողովրդավարության փարոս» նիկոլական իշխանությունը կալանավորում է «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ընդամենն այն բանի համար, որ նրանք սուր էպիտետներով քննադատել են դավաճան իշխանությանը: Սովորաբար «մեծ վոժդ»-երին քննադատելու համար մարդկանց կալանավորում են այնպիսի երկրներում, ինչպիսին Փաշինյանի կիրթ և կառուցողական գործընկեր Ալիևի Ադրբեջանն է, որտեղ նույնպես անգամ համացանցային խոսքը քրեական հետապնդման առիթ է հանդիսանում: Փաստացի, Փաշինյանը ոչ միայն ֆիզիկապես հողեր տալով է հանձնում մեր երկիրը Ադրբեջանին, այլ նաև նա այնպիսի կառավարման գործիքակազմ է որդեգրել, հատկապես ընդդիմադիրներին ճնշելու համատեքստում, որի արդյունքում մեր երկիրը ընդհուպ մոտեցել է Ադրբեջանին:

«Իմնեմնեիմի»-ի գործի համատեքստում հատկանշական է, որ փոդքասթը վարողների քննադատությունը տեղավորվում է Փաշինյանի իշխանության օրոք ժամանակին գործածության մեջ եղած տխրահռչակ «ծանր վիրավորանքի հոդվածի» շրջանակներում, որը 2022թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքով ապաքրեականացվեց: Այս գործի շրջանակներում նրանց սուր քննադատությունը որակավորվել է որպես խուլիգանություն: Ակնհայտ է, որ գործող իշխանությունների կողմից «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացվել է` անհրաժեշտության դեպքում քաղաքական ընդդիմախոսների դեմ որպես մահակ օգտագործելու համար:

Ինչ է ստացվում. փաշինյանական ռեժիմն օր-օրի սասանվող իշխանության հիմքերի ամրապնդման և հանրության արդարացի զայրույթի զսպման համատեքստում մոգոնել էր «ծանր վիրավորանքի» հոդվածը: Հետագայում, արևմտյան միջազգային կառույցների ճնշումների  ներքո, այն ապաքրեականացվեց, իսկ այժմ վերակենդանացվել է քրեական օրենսգրքի «խուլիգանության» հոդվածի շրջանակներում: «Իմնեմնիմի» փոդքասթի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի ձերբակալությունն ու երկու ամսով կալանավորումը իշխանությանն ուղղված քննադատական խոսքի համար լավագույն ապացույցն է այն բանի, որ իշխանությունները ոչ միայն որոշել են ակնհայտ ռեպրեսիվ գործիքակազմով ճնշել ազատ խոսքը, այլ նաև «մանկական շուստրիությամբ» փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը` ապաքրեականացված «ծանր վիրավորանքի» հոդվածը վերակենդանացնելով քրեական օրենսգրքի այլ հոդվածի շրջանակներում:

Դժnխք՝ Կիևում. ինչ է հայտնի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը կառաջադրվի որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև Ե՞րբ մարդ-ռոբոտները «արագ վազքով» մուտք կգործեն մեր առօրյա կյանքՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Շոյգուն հանդիպել է Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հետ Առաջին քննարկումը՝ Հայաստան-Արցախ համահայկական երիտասարդական միությունում Արտակարգ դեպք. ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց Ուրալի օդանավակայանում Կարևոր՝ 16 տարին լրացող տղաների և նրանց ծնողների համար․ Կառավարությունը որոշում է ընդունել «Տանում եմ ձեզ ինձ հետ». Սիրուշոն Հռոմից տեսանյութ է հրապարակել Կապել է կնոջ ձեռքերը, ոտքերը, փակել բերանը, դանակը դրել պարանոցին, գումար պահանջել Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով. ԱՆ ԵՄ–ում պատկերացնո՞ւմ եք պաշտոնյայի հայրը «համբալ» անվաներ քաղաքացիներին․ Աննա Գրիգորյան Ոստիկանների վրա կրակnցներ արձակածը կալանավորել է«Կուզեի փոխել ստանդարտը». Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի պրեմիերան և հայտնի հյուրերը Հայաստան-Իրան հարաբերությունները հազարամյակների քննությունն են բռնել. «ՀայաՔվե»-ն շնորհավորում է բարեկամ ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ 1972թ-ի այս օրը, գիշերային ժամերին ունեցել ենք մինչև -27․․․-29 աստիճան սառնամանիք. Գագիկ Սուրենյան «Դժոխքի վերածեցին համ իմ երեխու կյանքը, համ էդ երեխու կյանքը». Մայրը՝ Մերձավանում տեղի ունեցածի մասինՍա հերթական պոպուլիստական քայլն է, որով քաղաքական մեծամասնությունը փորձում է ՀՀ-ն դնել նոր հարվածների տակ. Մինասյանը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մասին Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման դեպք․ ԱԱԾ Եգիպտոսի իշխանությունները դեմ են Գազայի բնակչության վերաբնակեցմանը Ջուր չի լինելու մի շարք հասցեներում․ ջուր հավաքեք Վտանգված է արդեն Հայաստանի 60 տոկոսը. Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում նոր հարձակումների համար Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներթափանցել. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աննա Հակոբյանը Հայաստանի դիվանագիտական համայնքը բնորոշել է որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ». Սողոմոնյան Ո՞վ է գիշերը մահացած 26-ամյա տղան ՀայաՔվեն պայքարում է մարդկանց սոցիալական իրավունքների համար. Արմեն Մանվելյան ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ով ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում, համակերպվել է նրա հետ, որ իր թիմակիցները վիրավորում են արցախցիներին․ Աբրահամյան Ռուբլին թանկացել է, դոլարն ու եվրոն՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր «Սպանելու եմ, արյունդ խմելու եմ, ժամերդ հաշված են»․ անչափահաս երեխաների ներկայությամբ սպառնացել է նախկին կնոջը, հարվածներ հասցրել Աղազարյանն ու Ալսանյանն առանձնացել են, արդեն իրենց կուսակցությունով են ԱԺ-ում ՉԼ․ ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ) Հայուհիների սիրտը գրաված և զարդերի ոլորտը հեղաշրջած «UHI» հայկական բրենդը նոր շունչ բերեց` թելադրելով իր ուրույն ոճը ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ Մալենան եւ Բրյունետը «Դեպի Եվրատեսիլ»-ի հատուկ հյուրերն են ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Բագրատ Սրբազանի շտապ հայտարարությունը Պլանային անջատումներ փետրվարի 12-ին Ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա Հնդկական ֆիլմերի փառատոն Երևանում՝ նվիրված Ռաջ Կապուրի 100-ամյակին Գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 9 մարդ․ ՆԳՆ Էլինա Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մեղադրյալի աթոռին Արցախն է՝ և՛ Բաքվում, և՛ Երևանում Վերջին 6 տարիներին Հայաստանում ինտերնետ շահումով խաղերի ոլորտում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով՝ կազմելով 67 միլիարդ դոլար․ ԱԱԾ պահեստազորի սպաներ ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com «Ուրարտուի» հաղթանակը ԱՄԷ-ում Գազայի հատվածում ռազմական գործողությունների վերսկսումից պետք է ամեն գնով խուսափել. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար