Երևան, 02.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Երրորդը կլինե՞ս. ինչո՞ւ է Փաշինյանը գնում Բրյուսել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

iz.ru-ն «Երրորդը կլինե՞ս. ինչո՞ւ է Փաշինյանը ցանկանում հանդիպել ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջնորդների հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ առաջիկա ուրբաթ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ։ Ակնկալվում է, որ բանակցությունների ընթացքում Երևանին կխոստանան անվտանգության որոշ երաշխիքներ և կգովաբանեն եվրաինտեգրման ցանկության համար։ Իսկ ի՞նչ են ասում փորձագետները: Քաղաքագետ Արթուր Աթաևը խորհուրդ է տալիս ընթացիկ բանակցություններից սենսացիաների չսպասել:

«Հայաստանն ու Արևմուտքը տարբեր նպատակներ ու շահեր ունեն։ Երևանը ցանկանում է անվտանգության երաշխիքներ ստանալ և փորձում է պաշտպանվել ադրբեջանա-թուրքական տանդեմից։ Արևմուտքը չի ցանկանում ներքաշվել այդ կոմբինացիայի մեջ, սակայն շատ է շահագրգռված Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու մեջ։ Կարծում եմ, որ Բրյուսելում կողմերը կփնտրեն ինչ-որ հավասարակշռություն ու փոխընդունելի դիրքորոշումներ։ Ընթացիկ հանդիպումից բեկում չեմ ակնկալում, դա կլինի միջանկյալ փուլ, և արդյունքներից ելնելով՝ կողմերը կսահմանափակվեն դեկլարատիվ հայտարարություններով»,- կարծում է նա։ IMEMO-ի կովկասյան սեկտորի ղեկավար Վադիմ Մուխանովն էլ կարծում է, որ Հայաստանը մտադիր է արտաքին քաղաքական շրջադարձ կատարել։

«Երևանը ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից, առաջին հերթին՝ խոսքը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ասպեկտների մասին է։ Ըստ այդմ, Երևանին անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ այլ խոշոր խաղացողներից։ Այդ առումով հատկապես կարևոր է ԱՄՆ-ի հետ փոխգործակցությունը, որը գլխավորում է ՆԱՏՕ-ն և ուղիղ կապ ունի Թուրքիայի ղեկավարության հետ»,- ընդգծել է նա։ Փորձագետը նաև կարծում է, որ ընթացիկ բանակցություններից բեկում ակնկալելն իմաստ չունի։ «Խոսքը շփումների սկզբի մասին է, Երևանը զոնդավորում է հիմքը ու իրեն է առաջարկում։

Կարծում եմ, որ այս փուլում Հայաստանի ղեկավարությունը գոհ կլինի, անգամ եթե Վաշինգտոնը հանդիպումից հետո գոնե բանավոր խոստանա արձագանքել Բաքվից և Անկարայից Հայաստանին ուղղված սպառնալիքներին։ Եթե դա տեղի ունենա, ապա Փաշինյանի թիմը, հավանաբար, կսկսի ավելի ակտիվ «մաքրել հրապարակը», այսինքն՝ քշել ռուս սահմանապահներին, Ռուսաստանի հետ որոշ երկկողմանի պայմանավորվածությունները խզել և ինչ-որ կերպ փորձել հեռավորություն պահպանել Մոսկվայից»,- եզրափակել է Մուխանովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ»Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»Ողբերգական դեպք՝ Շիրակում․ վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ Փաշինյան 1 օր ջուր չի լինելու Լեգիտիմությունն ավելի լավ երաշխավոր է, քան լավ երաշխավորը. Նիկոլ Փաշինյան Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ, որովհետև ՊՆ-ն այդ գծի վրա այլևս ծառայություն չի իրականացնելու. Փաշինյան Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթերի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը․ Ալիև Երկար ժամանակով լույս չի լինելու․ հասցեներ Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ ԱռաքելյանԵվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի