Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Գազայի խնդիրը պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է. Իրանի դեսպան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կազմակերպվեց քննարկում՝ նվիրված Պաղեստինում, մասնավորապես Գազայի հատվածում տիրող իրավիճակին:

Քննարկմանը ներկա էին ՀՀ-ում Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի, Չինաստանի, Բրազիլիայի, Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև իրանագետներ, փորձագետներ, քաղաքագետներ ու վերլուծաբաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին իր խոսքում նշեց, որ քննարկման բուն թեման վերաբերում է մի խորը վերքի, որն ավելի քան յոթանասունհինգ տարի ցավ է պատճառում առաջադեմ մարդկությանը և մասնավորապես իսլամական աշխարհին:

OLD05012.jpg (960 KB)

«Պաղեստինն առանձին վերցրած ժողովրդի կամ ազգի խնդիր չէ, այն մի կողմից միջազգային իրավունքի ճնշման ու անտեսման, միջազգային կազմակերպությունների անարդյունավետ աշխատանքի նշան է, մյուս կողմից մարկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը միտված պաղեստինյան ժողովրդի շարունակական պայքարի և դիմադրության խորհրդանիշն է: 1948 թվականից ի վեր պաղեստինցիների սերունդները տեղահանվել են ու սփռվել աշխարհի տարբեր կողմերում: Նրանց ժառանգությունը ոչ այլ ինչ է, քան տառապանք, տեղահանում, խոշտանգում և նահատակություն»,- ասաց Սոբհանին:

Դեսպանի խոսքով՝ տասնամյակներ շարունակ Պաղեստինի ճնշված ժողովրդի հողերի յուրացումը և նրանց պատմական ու քաղաքակրթական ինքնությունը փոխելուն ուղղված նպատակային ջանքերն աստիճանաբար կործանարար արդյունքներ բերեցին համաշխարհային խաղաղության, անվտանգության և մարդկության համար:

«Արևմուտքի երկակի քաղաքականությունը Պաղեստինի ժողովրդի հանդեպ այլ ելք չի թողել, քան դիմակայել օկուպացիային, ագրեսիային, յուրացմանը, բացահայտ ճնշումներին ու կոտորածին: Այս ողբերգությունները դեռ շարունակվում են ամենավատ դրսևորումներով, և մենք այսօր ականատես ենք լինում, թե ինչպես են ամբողջ աշխարհի աչքերի առաջ Գազայի անպաշտպան մարդկանց ենթարկում կոտորածի: Եթե որևէ մեկը կարող է լռել Գազայի աղետալի ցեղասպան պայմանների մասին, ուրեմն նա ոչինչ չգիտի մարդկայնության մասին: Ի՞նչ արդարացում կարող է ունենալ դպրոցների, հիվանդանոցների, անմեղ մարդկանց բնակարանների ռմբակոծումը: Գազայում այս ժամանակահատվածում սպանված երեխաների թվաքանակը ավելին է, քան Աֆղանստանում և Իրաքում մի քանի տարվա պատերազմի ու արյունահեղության ընթացքում զոհված երեխաների թվաքանակը: Պատերազմի վեց ամիսների ընթացքում սիոնիստական ռեժիմն այդ տարածքում իրականացրել է հանցագործության ու զանգվածային սպանության 2675 գործողություն, որոնց արդյունքում 37534 մարդ նահատակվել կամ անհետ կորել է, 75298 մարդ վիրավորվել»,- նշեց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը:

OLD05078.jpg (982 KB)

Սոբհանին տեղեկացրեց, որ զոհվածներից 13430-ը երեխաներ են, 8900-ը կանայք, 634-ը բուժաշխատողներ, իսկ 132-ը լրագրողներ են: Ներկայումս 17000 պաղեստինցի երեխաներ կորցրել են ծնողներից մեկին կամ երկուսին: Տեղահանության պատճառով Գազայի բնակիչներից 700000 մարդ տառապում է վարակիչ հիվանդություններով:

«Գազայի դեմ սիոնիստական ռեժիմի հարձակման հետևանքով շուրջ երկու միլիոն մարդ տեղահանվել է: Տեղի մզկիթներից 217-ն ամբողջությամբ ավերվել են, իսկ 284-ը ենթարկվել մասնակի ավերածության: 200 հնագույն մշակութային կոթողներ ոչնչացվել են իսրայելցի զինվորականների կողմից: Սիոնիստական ռեժիմի թիրախում են հայտնվել նաև երեք եկեղեցիներ: Հարձակումների ժամանակ ամբողջապես ավերվել են 70000 բնակելի շենքեր: Մինչ այժմ ավելի քան 70000 տոննա պայթուցիկ նյութեր է կիրառվել Գազայի բնակչության դեմ: Այս ընթացքում շարքից դուրս է եկել 32 հիվանդանոց, 53 առողջապահական կենտրոն դադարեցրել է աշխատանքը, թիրախավորվել են 355 առողջապահական հաստատություններ ու շտապօգնության մեքենաներ»,- մանրամասնեց դիվանագետը:

Սոբհանիի բնութագրմամբ՝ Գազայի խնդիրը լոկ ՀԱՄԱՍ-ի խնդիրը չէ, այն Պաղեստինի էությունն է և արտահայտում է յոթանասունհինգ տարի շարունակ Իսրայելի ճնշումների տակ գտնվող ժողովրդի տառապանքն ու ցավը: Գազան, ըստ նրա, մեկ ամբողջության մի մասն է:

Երկրաշարժ սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Արևմուտքն ու Ռուսաստանը մրցում են, թե ով կտապալի փաշինյանական վարչախումբը Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ)