Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Մեր գոյությունը վտանգի տակ է. Երուսաղեմի հայ համայնքը կոչով դիմել է միջազգային հանրությանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։ Համայնքի ներկայացուցիչները հրատապ կոչով դիմել են միջազգային հանրությանը՝ խնդրելով իրենց համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Հայ համայնքի ներկայացուցիչներն ընդգծում են, որ Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները վտանգավոր նշաձող են ավելացրել արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց բախվում է հայ համայնքը։

Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, որոնք ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ` խիստ վտանգված է Երուսաղեմում հայ համայնքի 1600-ամյա ներկայությունը։

««Կովերի պարտեզի» հետ կապված ցանկացած գործարք առոչինչ է, սպառնում է մեր գոյությանը որպես համայնք և խախտում մեր սեփականության իրավունքները։ Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին ՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հայ համայնքը բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին կոչ է անում բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային հնչեղությունը, համախմբվել և հայերի հետ համերաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Հայ համայնքը կոչ է անում ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու նրանց անմիջական օգնությունը իսրայելցի վերաբնակներին, որոնք ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։

«Նրանք զինված են։ Մենք՝ ոչ»,– ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք` Արևմտյան Երուսաղեմում հայկական պատրիարքությունը շահութաբեր կալվածքներ ունի, որտեղ մոտ 160 բիզնես կա, և վանքն այդ բիզնեսների եկամտով է ապրում։

2021թ․ հուլիսին Երուսաղեմի պատրիարք Նուրհան Մանուկյանը, պատրիարքարանի լուսարարապետ Սևան Ղարիբյանը և անշարժ գույքի վերակացու հայր պարետ Երիցյանը փաստաթուղթ էին ստորագրել պատրիարքարանին պատկանող հողատարածքը` «Կովերի պարտեզ» կալվածքը, 99 տարի ժամկետով ավստրալացի հրեա Դանի Ռուբինշտեյնին վարձակալության տալու մասին։ Գործարարը նախատեսում էր հյուրանոց կառուցել այդ տարածքում։ Հայ համայնքը Երուսաղեմում պարբերաբար բողոքի ակցիաներ է իրականացնում այս գործարքի դեմ։

Եվրոպան պաշտպանում է իր շահերը․ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Արթուր Սուքոյանի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած դատավորը «Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին Բագրատ Սրբազանի օրհնությամբ պսակադրված զույգերը Կիրանցում են՝ աջակցելու պայքարին Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ Թուրքիան որոշել է միանալ Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ հայցին ՀՀ ՊՆ–ն արձագանքել է «Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել» վերտառությամբ հրապարակումներին Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ «Վստահում եմ Բագրատ Սրբազանին»․ 44-օրյա պատերազմի մասնակիցը նստացույց է սկսել Եվա Բաղդասարյանն ամուսնու հետ կապրի Նյու Յորքում. դերասանուհին ցույց է տվել իր գեղեցիկ բնակարանը Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը միավորում են իրենց էներգահամակարգերը Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է Քարվաճառում բեռնատար է շրջվել, մահացած վարորդը Թուրքիայի քաղաքացի է Ջրառատ գյուղում հրդեհ է եղել․ վիրավոր կա Չեզոք գոտին վերածվում է ադրբեջանական տարածքի․ տավուշեցին ցույց է տալիս ՀՀ-ից թշնամուն տրվող հատվածները (տեսանյութ) Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կարող են սահմանվել Արցախում իրականացված էթնիկ զտման և ընդդիմության դեմ կոշտ ճնշումների համար Տղաներն իրենք կյանքը զոհեցին, որ հայրենիքը հաղթանակած լինի․ նահատակ հերոսների մայրերը Կիրանցում են Մայրաքաղաքում նշվել է Ջազի միջազգային օրը Փարիզում ցույցի ժամանակ ոստիկանները մահակներ են կիրառել, կան տուժածներ «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին. ՉԼ Դու էլ ինչի՞ ես երկրի առաջնորդ, եթե ճնշում են և պարտադրում․ արդեն քննարկվում է ՀՀ-ի գոյության հարցը (տեսանյութ) Երկրաշարժ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է2 դիրք Տավուշից հանձնվել ա թուրքին, Կոթիում իրանք են․ Մախսուդյանը ներկայացնում է հանձնվող հողերը Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Ինչպիսի ցածր նշաձող պիտի ունենաս, որ չիմանաս՝ Սրբազանը կուսակրոն է ու չի կարող որդիներ ունենալ Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են. Ադիբեկյան Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա, ժողովուրդը Տավուշում պիտի պայքարի Կյանքից հեռացել է «Ակվարիում», «Կինո» ռոք խմբերի պրոդյուսեր Անդրեյ Տրոպիլոն Արտակարգ դեպք՝ Երևան-Երասխ ավտոճանապարհն Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը Դասերի վերջին օրը՝ դպրոցներում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե ՀովհաննիսյանՄենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող