Երևան, 29.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


ՄԻՊ-ը քննարկում է Գենդերային հավասարության պարգևադրոշմի ներդրման գործընթացը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

 

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ապրիլի 9-ին պաշտոնապես գործարկել է հանրային հաստատությունների համար Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը։ Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Գենդերային հավասարության պարգևադրոշմի (ԳՀՊ) ներդրման գործընթացը առաջին անգամ է պաշտոնապես գործարկվում Հայաստանի Հանրապետությունում, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մարդու իրավունքների պաշտպանության առաջին ազգային հաստատությունն է, որը կանցնի պարգևադրոշմի ներդրման համար գնահատումը։

Մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը։

Գենդերային հավասարության պարգևադրոշմը հատուկ մշակված մեթոդաբանություն է, որի նպատակն է աջակցել պետական մարմիններին 2030 թվականի ՄԱԿ-ի Կայուն զարգացման 5-րդ նպատակների՝ գենդերային հավասարության վերաբերյալ դրույթները ներքին իրավական ակտերում ամրագրելու՝ որդեգրելով գենդերազգայուն մոտեցումներ լիազորություններն իրականացնելիս։ Այս ամենի հիմնական նպատակն է խթանել կանանց ու տղամարդկանց իրավահավասարությունը պետական համակարգի լավարկման միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ առանց այս մոտեցումների անհնար է ունենալ համերաշխ և հանդուրժող միջավայր։

«Իրավահավասարության երաշխավորումը մեր աշխատանքի հիմնական ուղղություններից է։ Գենդերային հավասարության ապահովմանն ու խթանմանն ուղղված մեր միջոցառումները, այդ թվում՝ կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ հանրային իրազեկման ու ոլորտի օրենսդրության կատարելագործման աշխատանքները, կրում են շարունակական բնույթ։ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման շրջանակներում մեծ տեղ է հատկացվել իրավահավասարության ապահովման և խտրականության արգելքին առնչվող հարցերին»,- բացման խոսքում նշել է Անահիտ Մանասյանը:

Կանանց իրավունքների պաշտպանությունը և կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի բացառումը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղություններից են: Այս ոլորտում Պաշտպանի գործունեությունն իրականացվում է ինչպես անհատական դեպքերով կանանց խախտված իրավունքները վերականգնելով կամ հնարավոր խախտումները կանխարգելելով, այնպես էլ համակարգային մակարդակում կանանց իրավունքները խախտող պատճառները վերացնելու միջոցով: Այս տեսանկյունից շատ կարևոր դեր ունի Պաշտպանին առընթեր Կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհուրդը։

Անահիտ Մանասյանը հույս է հայտնել, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը դրական օրինակ կծառայի այլ պետական հաստատություններում գենդերային հավասարության և կանանց կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ամրապնդման, հատկապես՝ ԳՀՊ գործընթացի ներդրման և ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման հարցում։

Միջոցառմանը մասնակցել են գործադիր իշխանության, Բարձրագույն դատական խորհրդի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Գենդերային հավասարության պարգևադրոշմի գործընթացն իրականացվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լավ կառավարման հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ ՄԱԶԾ «Կանայք քաղաքականության, պետական կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում:

Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթացԹուրքիայում նորից երկրաշարժ է եղել Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը. Սուրենյան ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի