Երևան, 30.Ապրիլ.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ինչպես վազքի մրցումներն ընդլայնվեցին՝ դառնալով օլիմպիական խաղերի անբաժան մաս. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեթև ատլետիկան հնագույն մարզաձև է։ Առաջին սպորտաձևը համարվում է վազքը։ Հին հույները վազքում մրցել են մեկ փուլով, որը հավասար է եղել 192 մետրի, և առաջին չեմպիոնը մ.թ.ա 776 թվականին Կորեբուս անունով մի մարդ էր Էլիս քաղաքից: Հին Հունաստանի մրցումները նման չեն նրանց, որ մենք սովոր ենք տեսնել հիմա։ Մարզիկները հեռացատկել են ձեռքներին կշռաքարերով, որոնք պատրաստված էին քարից կամ մետաղից և կշռում էին մոտ մեկուկես կիլոգրամ։ Հույները կարծում էին, որ դա օգնում է ճիշտ վայրէջք կատարել: Նետելու համար նախատեսված սկավառակները երկաթից, քարից ու բրոնզից էին, մակերեսին՝ կենդանիների ու թռչունների պատկերներ, և կշռում էին մեկից մինչև վեց կիլոգրամ։

Պահպանվել են ծաղկամաններ և խճանկարներ մրցույթների դրվագներով։ Դրանք պատկերում են վազորդների, հեռացատկորդների, սկավառականետների և նիզականետների, ընդ որում՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց։ Կանայք պատկերված են լողազգեստ հիշեցնող տարազներով։ Հին հույները այդ մրցումներն անվանում էին Օլիմպիական խաղեր: Հաղթողներին շնորհվում էին ձիթենու տերևներով պսակներ, նաև նրանց հուշարձաններն էին կանգնեցվում՝ քարե սալերի վրա նրանց անուններով ։ Մեր ժամանակներում ատլետիկայի մասին առաջին հիշատակումը վերաբերում է 1837 թվականին: Այդ տարի Անգլիայում՝ Ռեգբի քաղաքում, տեղի ունեցավ մրցույթ, որտեղ քոլեջներից մեկի ուսանողները վազեցին երկու կիլոմետր տարածություն։ Այդ մրցույթը բավականին մեծ թվով մարդկանց գրավեց, ուստի դրանք դարձան կանոնավոր։

Նմանատիպ մրցույթներ սկսեցին անցկացնել նաև այլ ուսումնական հաստատություններում։ Մի քանի տարի անց մասնակիցները սկսեցին մրցել արագավազքի և նետման մեջ։ 19-րդ դարի հիսնական թվականներին ավելացվեցին այնպիսի դիսցիպլիններ, ինչպես հեռացատկը, բարձրացատկը, գնդի հրումն ու սկավառակի նետումը։ 1865 թվականին Անգլիայում անցկացվեցին խոշոր մրցումներ, որոնց առիթը Լոնդոնի ատլետիկայի ակումբի բացումն էր։ Եվրոպական երկրները սկսեցին մրցումներ անցկացնել շատ ավելի ուշ։ Միայն 1890 թվականին սկսեցին կանոնավոր կերպով անցկացվել ամենամյա մրցումներն ու առաջնությունները։

1896 թվականին Աթենքում տեղի ունեցան առաջին օլիմպիական խաղերը։ Մրցույթը ներառում էր տասներկու դիսցիպլին, սակայն դրանց մասնակցում էր միայն մի քանի երկիր։ Ատլետիկայի մրցույթները կանանց համար սկսել են անցկացվել 20-րդ դարի սկզբին հինգ դիսցիպլիններում, որոնց թիվը տարեցտարի ավելացել է և մինչև 1996 թվականը հասել քսանի: 21-րդ դարի սկզբին ավելացել են հետևյալները՝ մուրճի նետում, ձողացատկ և 3000 մետր արգելավազք։ Ներկայում պրոֆեսիոնալ թեթև ատլետների հիմնական խնդիրը դոպինգն է։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու «Եվրատեսիլ 2024»․ «Լադանիվա» խմբի փորձնական ելույթը (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցիներն արտասվելով դուրս եկան Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Եկել եմ Բագրատ Սրբազանի կողքին լինելու, ինձ համար պատիվ է․ Անաիս Սարդարյանը Կիրանցում է (տեսանյութ) Անհնար է հաղթել եկեղեցու դեմ պայքարում, քանզի դա պայքար է ամբողջ հայ ժողովրդի դեմ, դա պայքար է աշխարհասփյուռ 10 միլիոն հայերի դեմ․ Իվետա Տոնոյան Փարիզամերձ Առնուվիլ քաղաքում ոգեկոչել են Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը Տաջիկստանի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել ՌԴ դեսպանին Արման Ծառուկյանը հայտարարել է, որ «խելագարվում է» ԱՄՆ-ում Ապրիլի 17-29-ին մի շարք շրջաններում ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները Արագածոտնում տղամարդը հրազենով նախ սպшնել է իր շանը, ապա ինքնասպшն եղել Առեղծվածային դեպք՝ Արագածոտնում. տղամարդը նախ սպանել է իր շանը, ապա ինքն իրեն (լուսանկար) Ռուսաստանը պատրաստվում է հարձակման. Զելենսկի Idram-ն ու IDBank-ը՝ Career City Fest-ումՇուտով կարդացեք ձեր մոնիտորների վրաԵվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրենը կայցելի Հայաստան Երևանում 71-ամյա տղամարդը շենքի մուտքում փորձել է անառակաբարո արարք կատարել 13-ամյա աղջկա նկատմամբ Խիստ անհրաժեշտություն կա, որ բոլորը միավորվեն. Թագուհի ԹովմասյանՓաշինյանն ասել է՝ «բան ունեմ ասելու»․ Կիրանցի մի քանի բնակիչ եկել է Երևան Մեծագույն ռիսկը Պուտինի հաղթանակն է, քանի որ այդ պարագայում ստիպված կլինենք ավելի մեծ գումարներ ծախսել. Ստոլտենբերգ Հայտնի է, թե ով էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձըԱրդարադատության նախարարության հայտարարությունը՝ սահմանազատման գործընթացի վերաբերյալ Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Անմեղսունակ են բոլոր նրանք, որոնք ասում են, թե Արցախի մասին խոսելը կարող է պատերազմ բերել. Վարդան Օսկանյան Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Մի շարք հասցեներում նորից ջուր չի լինի ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում18-ամյա Անժելա Բիձյանը որոնվում է որպես անհետ կորած Թուրքիան պաշտպանել է Ռյուտեի թեկնածությունը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մի մոռացեք՝ Հայ եկեղեցուն թուլացնելը տենչում է միայն մեր թշնամին․ Դանիելյան Իրանից Նախիջևան ուղևորվող բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 20 կգ հերոին Իսպանիայի վարչապետը հայտարարել է, որ կնոջ հետ կապված սկանդալի պատճառով հրաժարական չի տա Տավուշում կատարվողն առանձնապես ծանր հանցագործություն է, որի պատասխանատվությունը դրված է իշխանության ու նրա շահերը պաշտպանող իրավապահ համակարգի վրա․ Մինասյան Ադրբեջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Գինու համաշխարհային արտադրությունը հասել է վերջին 62 տարվա վատագույն մակարդակին Նավթի գինն իջնում է անցած շաբաթվա աճից հետո Մեզ մոտ ավարտել են սահմանազատումը, Բաղանիս- Այրումից հասել են մինչեւ գետը, բնակիչներն անհանգիստ են. Ոսկեպարի համայնքապետ «Կամուրջ» մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ կայացել է նախադեպը չունեցող շքերթ֊ հանդիսություն Ես ձեզ հարցազրույց չեմ տալու, ցտեսություն. ՀՀ գլխավոր դատախազը` լրագրողներին (տեսանյութ) Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիները ծառեր են կտրել, աշխատանքներ իրականացրել․ Գառնիկ Դանիելյան Իշխանությունների ամբողջ ջանքը եղել է քաոս ստեղծել երկրում, բաժանել պառակտել. Բագրատ Սրբազան 3 տարեկան երեխան ընկել է 12-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Մահացել է Դավիթ Մարտիրոսյանը Խոշոր վթար՝ Երևանում. «Բելաջիո»-ի հարևանությամբ բախվել են «BMW X6»-ը, «Changan»-ը և «ՎԱԶ 2121»-ը, վիրավոր կա Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներիցԻ՞նչ իրավիճակ է Կիրանցում Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց