Երևան, 12.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին են. բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սեպտեմբերի 19-ին կապն ընդհատվեց Էրիկի հետ։ Հետո Արցախում սկսվեց կռիվը։ Մեկ տարեկան աղջկաս հետ Հաթերքի տարհանման ժամանակ դուրս եկանք ու հետո տեղափոխվեցինք Գորիս։ Նրա հետ չկարողացա այլևս խոսել, որովհետև կապի կայանները վնասվել էին». Ալլա Էմիրյանը MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցած պատմությունը, որն ամեն անգամ խոսելիս երիտասարդ կնոջը ստիպում է արտասվել։ 

Ալլայի աչքն ամուսնու ճամփին է եղել մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցում են, որ Էրիկը գերության մեջ է։ 

«Այնպիսի զգացողություն էր, որ չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի, որ գերության մեջ է։ Ինքս ինձ հավաքեցի, ասացի՝ «կարևորը ողջ է»։ Հետո ադրբեջանական համարով Էրիկն է զանգել։ Տրամադրված մի քանի րոպեների խոսակցությունը, թվում էր, շատ երկար տևեց, կարևորը լսեցինք միմյանց ձայնը, հարցուփորձ արեց բոլորից, ես էլ իրենից լսեցի, որ լավ է»,- պատմում է նա:

Էրիկը, ինչպեսև Բաքվում պահվող մյուս գերիները, հնարավորություն ունի զանգահարելու ամիսը մեկ անգամ։ Ալլան ասում է, որ հիմա զանգերն ավելի հաճախակի են դարձել, և դա իրեն հույս է տալիս, որ ամուսնու գալը չի ուշանա։ 

«Աղջիկս արդեն դարձել է մեկ ու կես տարեկան։ Էրիկն ամենաշատը նրան է կարոտում։ Քանի որ Կարմիր խաչի ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջնորդությամբ հնարավորություն ունենք նամակագրության ու տեսագրության փոխանցման, երեխայի վիդեոներն եմ ուղարկել, պատասխան նամակում գրել է, որ տեսել է, կարոտում է։ Հետո հնրավորություն եղավ այստեղից ինչ որ բան ուղարկելու։ Նրան հագուստ, քաղցրավենիք ու գրքեր ենք ուղարկել, որը դարձյալ հասել է իրեն»։ 

Ալլայի խոսքով՝ պահման վայրում ամուսնուն օրական երեքանգամյա սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրում։ Մտահոգող միակ բանը վերադարձն է, որի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

«Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին են։ Բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին, ավարտվեն պատերազմները, դադարի հակամարտությունը։ Մի կյանք ենք ապրում՝ իրար կարոտով չապրենք»,- եզրափակեց Ալլա Էմիրյանը։ 

Հունան Թադևոսյան

Փակ ավտոճանապարհներ կան Երկրաշարժ՝ Ադրբեջանում 12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՍարուխանում բախվել են «Toyota Camry»-ն, «Լադա»-ն և «ՎԱԶ 2106»-ը. կա վիրավոր Հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին Քննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալԱՄՆ օդային տարածքը փակվել է լազերային զենքի պատճառով Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանՀայ դահուկորդուհին զբաղեցրել է 82-րդ տեղը Երեք դեռահասներ ծեծել են համադասարանցուն. դպրոցի մանկավարժական կազմը թաքցրել է իրականությունը Յուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Արմավիրի մարզում նորահարսը փախել է՝ իր հետ տանելով ոսկյա զարդերը. սկեսրայրը դիմել է ոստիկանություն ԱՄՆ-ի ռազմանավեր են բախվել Հարավային Ամերիկայի ափերի մոտ Անվտանգության նկատառումներից պայմանավորված՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են Վանաձորում ոստիկաններն ալկոհոլային սպիրտի ապօրինի վաճառքի դեպք են բացահայտել Արցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Արտառոց դեպք՝ Արմավիրում, սկեսրայրը հայտնել է, որ հարսը գողացել է ոսկյա զարդերն ու փախելՓոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Մնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումները Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերում են Հայաստանի հիմնական խնդիրների լուծումները․ Աշոտ Մարկոսյան Միայն Սամվել Կարապետյանի ձեռքերում է, որ եկեղեցին կլինի ապահով, իսկ Բաքվի պատանդները կվերադարձվեն. Ռոբերտ Ամստերդամ Հարևաններդ նույնն են, դու ես թույլ. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Մարդիկ այլևս պարտություն չեն ուզում. հոգնել են8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետն է ուզում. Նարեկ Կարապետյան Հայաստանի տարածքի բռնազավթված մասը խաղաղ ճանապարհով վերադարձվելու է մեզ. ԿարապետյանՍոված են, չեն հագենում, 3-րդ ժամկետն են ուզում. ի՞նչ չես հասցրել անել. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին «Մեր ձևով» շարժումը կշարունակի գործել կուսակցությանը զուգահեռ․ Ալիկ Ալեքսանյան Հայաստանը դեռ չի ապրել իր լավագույն տարիները․ ուժեղ Հայաստանն առջևում է․ Ալեքսան Ալեքսանյան Թույլ առաջնորդը պատճառներ է բերում, ուժեղը՝ գործ է անում ու լուծում է հարցերը․ Նարեկ Կարապետյան Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ, հոգնել ենք արդեն թույլերից «Քաղցր ընկույզ». մածուկ, որը վաղուց դարձել է երեխաների ու նաև մեծահասակների սիրելին. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՓԵՏՐՎԱՐԻ). Հայաստանի զինված ուժերի առաջին գործնական մասնակցությունը խաղաղապահ առաքելությանը. «Փաստ»Վաշինգտոնը մտադիր է վերջնականապես վերաձևել Հարավային Կովկասի լոգիստիկ քարտեզը. «Փաստ»Սամվել Կարապետյանի կուսակցության պաշտոնական շնորհանդեսը. ՈՒՂԻՂ Հ1-ը թող փոխի օրհներգի հնամաշ հոլովակը, դա նույնն է, որ մենք միշտ նույն հագուստով ման գանք. Նիկոլ ՓաշինյանԵրկկողմանի սուր Հայաստանի համար. «Փաստ»