Երևան, 17.Փետրվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին են. բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Սեպտեմբերի 19-ին կապն ընդհատվեց Էրիկի հետ։ Հետո Արցախում սկսվեց կռիվը։ Մեկ տարեկան աղջկաս հետ Հաթերքի տարհանման ժամանակ դուրս եկանք ու հետո տեղափոխվեցինք Գորիս։ Նրա հետ չկարողացա այլևս խոսել, որովհետև կապի կայանները վնասվել էին». Ալլա Էմիրյանը MediaHub-ին պատմում է ընտանիքի գլխով անցած պատմությունը, որն ամեն անգամ խոսելիս երիտասարդ կնոջը ստիպում է արտասվել։ 

Ալլայի աչքն ամուսնու ճամփին է եղել մինչև հոկտեմբերի 5-ը։ Երբ վերջին ավտոբուսն ու մեքենաները Ստեփանակերտից Գորիս են հասել, այդ ժամանակ կինը հասկացել է, որ ամուսինը չկա։ Ծնունդով Կապանից Էրիկ Ղազարյանի անունը հայտնվեց անհայտ կորածների ցուցակում։

Մինչ Ալլան ամուսնուն փնտրելու համար տարբեր կառույցների դռներ էր ծեծում, մեկ ամիս անց Կարմիր խաչի առաքելությունից նրան փոխանցում են, որ Էրիկը գերության մեջ է։ 

«Այնպիսի զգացողություն էր, որ չգիտեի՝ ուրախանայի՞, թե՞ տխրեի, որ գերության մեջ է։ Ինքս ինձ հավաքեցի, ասացի՝ «կարևորը ողջ է»։ Հետո ադրբեջանական համարով Էրիկն է զանգել։ Տրամադրված մի քանի րոպեների խոսակցությունը, թվում էր, շատ երկար տևեց, կարևորը լսեցինք միմյանց ձայնը, հարցուփորձ արեց բոլորից, ես էլ իրենից լսեցի, որ լավ է»,- պատմում է նա:

Էրիկը, ինչպեսև Բաքվում պահվող մյուս գերիները, հնարավորություն ունի զանգահարելու ամիսը մեկ անգամ։ Ալլան ասում է, որ հիմա զանգերն ավելի հաճախակի են դարձել, և դա իրեն հույս է տալիս, որ ամուսնու գալը չի ուշանա։ 

«Աղջիկս արդեն դարձել է մեկ ու կես տարեկան։ Էրիկն ամենաշատը նրան է կարոտում։ Քանի որ Կարմիր խաչի ու մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջնորդությամբ հնարավորություն ունենք նամակագրության ու տեսագրության փոխանցման, երեխայի վիդեոներն եմ ուղարկել, պատասխան նամակում գրել է, որ տեսել է, կարոտում է։ Հետո հնրավորություն եղավ այստեղից ինչ որ բան ուղարկելու։ Նրան հագուստ, քաղցրավենիք ու գրքեր ենք ուղարկել, որը դարձյալ հասել է իրեն»։ 

Ալլայի խոսքով՝ պահման վայրում ամուսնուն օրական երեքանգամյա սնունդ ու հիգիենայի պարագաներ են տրամադրում։ Մտահոգող միակ բանը վերադարձն է, որի մասին առայժմ ոչ մի տեղեկություն չկա։

«Աղոթքներս Էրիկի ու մյուս գերիների մասին են։ Բոլորը գան, միանան ընտանիքներին, մի օր վերջակետ դրվի սպասման ցավին, ավարտվեն պատերազմները, դադարի հակամարտությունը։ Մի կյանք ենք ապրում՝ իրար կարոտով չապրենք»,- եզրափակեց Ալլա Էմիրյանը։ 

Հունան Թադևոսյան

Փրկարարները մարել են Քասախ գյուղում բռնկված հրդեհըՄարտի տոնական և ոչ աշխատանքային օրերը ««Չրթում» ենք, պապ»․ հայրը զոհվելուց մեկ ժամ առաջ է որդու հետ խոսել Զախարովան հայտարարել է՝ ՌԴ-ի համեմատությունը նացիստական ​​Գերմանիայի հետ «անհետևանք չի մնա» Վարորդները կամ հսկիչներն իրավունք չունեն ձեզ իջեցնել տրանսպորտից, դա ապօրինի գործողություն է (տեսանյութ) Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի ռազմական թիրախների վրա Օգտատերերը դժգոհում են, որ Telegram-ի նոր տարբերակն «սպանում է» iPhone-ի մարտկոցը ՄԱԿ. Արտաքին ֆինանսավորումը սառեցնելու ԱՄՆ որոշումը կարող է հանգեցնել ՁԻԱՀ-ից միլիոնավոր մահվան դեպքերի Հայտնիների հրապարակումները՝ Վալենտինի օրվա առթիվ Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. փետրվարի 17-ից 23-ը ե՞րբ կլինեն մագնիսական փոթորիկներ և ովքե՞ր պետք է զգուշանան «Ինտերի» մեկնարկային կազմը Ո՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ»-ում այս տարի BRICS-ի գագաթնաժողովը կանցկացվի Ռիո դե Ժանեյրոյում. օրերը հայտնի են «Երազումս տեսել եմ, բայց չեմ հիշում՝ ի՞նքն էր»․ հարսանիք՝ Սուրբ Սարգսի տոնին Չեխիայում ՀՀ դեսպանը երկրի փոխվարչապետին փոխանցել է Հայաստան այցելելու հրավերը CNN. Սաուդյան Արաբիան պատրաստ է միջնորդ դառնալ Թրամփի վարչակազմի և Իրանի միջև Սասունիկ գյուղում նպաստառու ընտանիքի 25 հատ խոզը աֆրիկյան ժանտախտից անկել է ՀԱՄԱՍ-ը պետք է «արմատախիլ արվի»․ Մարկո Ռուբիո Երուսաղեմում հանդիպել են Նեթանյահուն և Ռուբիոն Թրամփի վարչակազմը բացահայտել է՝ ինչ շահ ունի ԱՄՆ-ն ուկրաինական հակամարտության լուծմամբ. ինչ է առաջարկվել Կիևին Ձյուն կտեղա՞. եղանակը փետրվարի 17-ից 21-ը Փետրվարի 17-ին և 18-ին լույս չի լինի Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում Մասկը կներկայացնի Grok 3 չաթբոտը՝ «աշխարհի ամենախելացի արհեստական ​​ինտելեկտը» Սարգիս Ադամյանը երկրորդ խաղում անընդմեջ դարձավ գոլի հեղինակ (տեսանյութ) Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն․ կան վիրավորներ Ընդլայնվել է առողջապահության և կրթության գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի շրջանակը Պարեկները թմրանյութով ՊՆ ծառայողների են հետապնդել, ինչից հետո տեղի է ունեցել վթար Ե՞րբ է մեկնարկում Մեծ պահքը Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի Գրան պրիի եզրափակչի հաղթող Լիլիանա Ապրոյան. Դավայի ասիստենտի օգնականից մինչև գորգից պայուսակների հայկական ապրանքանիշի հիմնադիր Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ հավածում թույլ բուք է, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է Լույս աշխարհ է եկել 2022 թվականին Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողի քույրը` Ադրիանան Ջուր չի լինի՝ փետրվարի 17-ին տասնյակ հասցեներում Կենտուկիում սաստիկ ջրհեղեղի հետևանքով առնվազն 2 մարդ է զոհվել Զելենսկին ասել է, որ երբեք չի ընդունի առանց Ուկրաինայի մասնակցության ԱՄՆ-ի և Ռուսաստանի կնքած խաղաղ համաձայնագիրը Ռոնալդոն նշել է լավագույն ֆուտբոլիստի անունը, ում հետ երբևէ խաղացել է Վիզուալ մնացորդների աղբանոց կամ՝ «Մեգապոլիս» ֆիլմը Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում մասնակցել է IDC 2025 միջազգային պաշտպանական համաժողովին Կյանքն ինձ համար այլևս դարձել էր տառապանք. Ավետիք Իշխանյանի հրաժեշտի խոսքը Նիկոլաևում պայթյունի հետևանքով զոհվել է Ուկրաինայի Ականազերծման կենտրոնի երեք զինծառայող Փետրվարի 3-րդ տասնօրյակում ՀՀ-ում սպասվում են 2024-2025 թվականի ձմեռվա ամենացածր ջերմաստիճանները Երևան-Մոսկվա տոմսերի գինը կտրուկ նվազել է. ի՞նչ արժե այս պահին Տեղ-տեղ մերկասառույց, նաև թույլ բուք․ իրազեկում՝ վարորդերին Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ բժիշկներն արձանագրել են վարորդի մահը․ կա վիրավոր Մակրոնը երկուշաբթի Ուկրաինայի իրավիճակի շուրջ եվրոպական առաջնորդների հանդիպում կանցկացնի Գամփռ․ ընտրվել է Երևանում կայանալիք հոկեյի ԱԱ-ի թալիսմանը Հայտնի է ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Ավետիք Իշխանյանի հոգեհանգիստը Իշխանյանը այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին. Չալաբյան Արցախի կորուստն ու Հայաստանում տիրող իրավիճակի հստակ գիտակցումը հյուծեցին դրանց հետ անհաշտ մտավորականին․ Սերժ Սարգսյան Երևան-Սևան ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել Audi-ի շարժիչի հատվածում և սրահում