Երևան, 15.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ազգային օրակարգից շեղում, մանիպուլ յացիաներ: Մի կողմից՝ ինքն իր համար կարող է այդ հարցերը հանգիստ քննարկել, բայց, ի վերջո, փորձելու է հիմնավորված ներկայացնել, որ ազնիվ է եղել, քննարկել է, այս ու այն արել, ժողովուրդն էլ այս է ընտրել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանը, երբ Նիկոլ Փաշինյանի՝ հանրային դաշտ նետված պատմական ու իրական հայրենիքի քննարկման մասին հարց ենք ուղղում: Ինչո՞ւ են սա անում:

«Նպատակ ունեն, ուզում են իշխանությունը պահել, մնալ իշխանության, այլ իմաստներով՝ հասկանալով նախկինում արած քայլերի հետևանքները, որ մի օր, միևնույնն է, կանգնելու են պատասխանատվության առջև: Իրականության մեջ ինձ համար այնքան էլ իրավական պատասխանատվության հարցը չէ այստեղ, որքան ազգային արժեհամակարգի կամ Աստծո առջև կանգնելը: Իրենք սիրում են վերջինի մասին խոսել, բայց Աստծո դատաստանից որևէ մեկը չի կարողանալու խուսափել: Այլ հարց է, թե ինչո՞ւ են այս րոպեին դա անում: Եթե այս ամենին ժողովուրդը հանգիստ վերաբերվի, ինքն էլ հանգիստ իր մնացած հերթական զիջումները կանի ու կգնա: Բայց դրա գլխավոր փիլիսոփայության հարցն ուրիշ տեղ է: Ցանկացած պարտված իշխանություն բերելու է նոր պարտություն: Չի կարող պարտված իշխանությունը բերել հաղթանակներ կամ փոփոխություններ: Քանի դեռ իրենք են, այս է լինելու:

Ամբողջ խնդիրն այնքան էլ այն չէ, թե մեր ներքին հասարակությունում կարողացա՞նք միավորվել, ինչ-որ բան փոփոխել, որքան այն, որ թշնամին օգտվում է սրանից: Բանակցությունները ևս գիտություն է: Գիտական մեծությունների աշխատությունների մեջ գրված է, որ շատ ժամանակ, երբ կան խնդիրներ, պետք է բանակցությունների սեղանի շուրջ ինչ-որ բան փոխել, դու բանակցողին ես փոխում, որ դրա հետ միասին նոր հնարավորությունների դուռ բացվի: Կօգտագործվի՞ այդ նոր բանակցողը, թե՞ ոչ, դա արդեն երկրորդ խնդիրն է, այսինքն՝ ինքը որքա՞ն պատրաստված կլինի, դասերը ինչպե՞ս կքաղի նախկինից և այլն: Բայց դու պետք է բանակցող փոխես, որ ինչ-որ բան փոխվի բանակցային սեղանի շուրջ: Այլ պարագայում քեզ միշտ ճնշելու են և օգտագործելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ ինչո՞ւ է ժողովրդավարության մեջ ձևավորվել այն երևույթը, որ երբ կա սխալ, մարդիկ ինքնահրաժարական են տալիս: «Սա ինքնակամ երևույթ չէ: Արժեքային դաշտի բարձր իմաստով կամ ռազմական, քաղաքական խոր արժեքային համակարգ ունեցող երկրում դա պատվի համար է արվում: Օրինակ՝ Գերմանիայում պարզել էին, որ պաշտպանության նախարարը, որն առաջադիմական էր համարվում, անգամ մտածում էին, որ ապագա կանցլերն է լինելու, իր թեզի մի մասը քոփի-փեյսթով է գրել, դրանից հետո նա միանգամից հրաժարական տվեց: Անգլիայի կին վարչապետի պարագայում ինչ-որ փոքրիկ միջադեպ եղավ, ու նա հեռացավ: Նույնը՝ Նոր Զելանդիայի պարագայում: Այդ մարդիկ էլ կարող էին ասել՝ սխալվել ենք, ներողություն, և անցնեին առաջ, բայց՝ ոչ: Ասում են՝ «երկու անգամ հրաժարական ենք տվել», սա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մանիպուլյատիվ է:

Հրաժարական տվողը գնում է: Իսկ մեզ մոտ մեծ թատրոնի բեմադրություն էր դրվում օրենքի իմաստով: Հրաժարական տվողը մեկ օր իր պաշտոնից դուրս չի եկել, միշտ էլ եղել է պաշտոնակատարի կարգավիճակով: Դրա համար էլ այդ հրաժարականներից հետո եղած ընտրությունները չեն տարբերվել նախկին մեր երեսուն տարվա որևէ ընտրության փորձից: Իրենք միշտ ասում են, որ մեր մոտ ընտրություններով փոփոխություն չի եղել: Սրանք էլ չեն տարբերվել, դրա համար նույն կերպ փոփոխություն չի եղել, նույն մարդն է»,-ընդգծում է Պողոսյանը:

Ասում է՝ Հայաստանը հերթական մի փուլի առջև է կանգնած: «Մեր թշնամիները չեն թաքցնում իրենց նպատակները: Ալիևն իր շտապողական գործողությունների մեջ է, ասում է՝ «պետք է այս հողերն էլ տաք, անկլավներն էլ տաք, «Զանգեզուրի միջանցքն» էլ տաք»: Ադրբեջանը, Թուրքիան իրենց ժամանակն են վերցրել: Փորձում են ժամանակ ձգել, որովհետև, ուշ թե շուտ, գալու են: Ալիևը հենց այնպես չի ասել՝ եթե կամավոր չտաք, ուժով եմ վերցնելու: Դրա համար էլ վախեցնում էր, թե՝ սա չանենք, պատերազմ է լինելու, այն մյուսը չանենք, պատերազմ է լինելու: Բայց այդ պատերազմն, այսպես թե այնպես, լինելու է, որովհետև պատերազմի մեջ ենք: Մեր պատերազմը չի ավարտվել, ու հիմա պատերազմի մեջ ենք, պարզապես ոչ թե ակտիվ ռազմական գործողություններ են, այլ մի քանի կրակոց, տեղեկատվական պատերազմի մեջ ենք, դպրոցների հետ կապված տելեգրամյան ալիքներով տարածված լուրը պատերազմի քայլ չի՞: Հիմա, եթե պատերազմը չի ավարտվել, ինչի՞ մասին ենք փորձում խոսել:

Պատերազմը կանգնեցնելո՞ւ մասին, բայց իրենք ասացին, որ Ադրբեջանը պայմանները չի ընդունում, տարաձայնություններ ունենք և այլն, և այլն: Չի ընդունելու այնքան ժամանակ, մինչև իրեն չպարտադրվի: Պարտադրելու համար պետք է ռեսուրս ունենաս: Իսկ ռեսուրս ձևավորելու համար պետք է նստես ու նայես, թե ինչ կա չկա, եթե շատ պարզ ասենք: Ալիևին երևի ժամանակին ինչ-որ մեկն ասել է՝ նավթ ունեք, կհարստանաք, հետո ձեր հարցերը կլուծեք: Իրենք խելոք լսել են: Եթե վաղը մեզ մեկն ասի՝ ինչոր բան ունեք, գնացեք և արեք, միակ բանը, որ մեզ կարող են բոլոր կողմերից առաջարկել, ազգային միասնությունն է: Ուրիշ ռեսուրս չունենք, մնացածը շատ փոքր ֆինանսական ներհոսքերի խնդիրներ կարող են ապահովել կամ չապահովել: Մեր միակ ռեսուրսն ազգային միասնությունն է, աշխարհի տասը միլիոն հայերով հավաքվենք իրար գլուխ, փորձենք ինչ-որ բան նախաձեռնել և անել: Բայց քանի որ դա էլ է հիմքում եղել քայքայված, այս պատկերն ենք ունենում»,նշում է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը: Ըստ նրա, եթե իրականում Սփյուռքում լավ հետազոտություն անենք, բոլոր մարդկանց համար շատ ժամանակ Հայաստանի Հանրապետությունը չի ընկալվել հայրենիք, այլ եղել է իրենց գյուղը, օրինակ՝ Վանում, Ղարսում կամ ուրիշ տեղ:

«Բայց դա միավորվում էր, երբ ասում էինք՝ Հայաստան: Ի՞նչ հետևանք է ունենալու այս բաժան-բաժան անելը: Սփյուռքին վանելու ենք մեզանից այն իմաստով, որ մարդն ասելու է՝ իմ համար հայրենիքը նաև Արարատից այն կողմ է, շատերին բերելու են հասցնեն մինչև Արարատ՝ Խոր Վիրապի կողքով, ու վերջ: Հերթական պառակտման գծի հետևանքը, որը կարող է ներազդել բոլորիս վրա: Ո՞նց անենք, որ բոլոր հայերին միավորենք: Պետք է ասես, որ նա էլ է իմ հայրենիքը, որ այն մարդը գա ու քո կողքին կանգնի: Բաժան-բաժան իրավիճակից կարողանում են օգտվել, մանիպուլ յատիվ աշխատանք կատարել: Ի՞նչ տարբերություն՝ այսօր պատմական Հայաստանի դեմ են խոսելու, թե՞ նրա, որ խաղողն ընդհանրապես Արարատյան դաշտավայրում չի աճել, և միայն ծիրան պետք է աճեցնել: Ինչ-որ թեմա են գտնելու, որ պառակտեն»,-շեշտում է մեր զրուցակիցը: Իսկ Արցախը… Արցախը իրակա՞ն Հայաստան էր, թե՞ պատմական:

«Արցախը իրական Հայաստան էր և իրական Հայաստանի անվտանգության երաշխավորը: Մոնթեն հենց այնպես չի ասել՝ եթե կորցնենք Արցախը, ապա կշրջենք հայոց պատմության վերջին էջը: Մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության անձնագրերն էին, մի տարածք, որտեղ Հայաստանի Հանրապետության ֆինանսական միջոցներն էին, մի տարածք, որտեղի կրթական համակարգն ամբողջովին Հայաստանի Հանրապետության նախարարությունում էր գրվում և որոշվում, սոցիալական բոլոր օրենքները, օրենսդրական ամբողջ դաշտը, Հայաստա՞ն է, թե՞ ինչ: Հայերեն էին խոսում մարդիկ, մեքենաների պետհամարանիշները հայկական էին, ամեն ինչ հայկական էր: Երբ Հայաստանի Հանրապետության որևէ գործող բանկ Արցախի Հանրապետությունում վարկ էր տալիս ու գրավ վերցնում, դա հիմա Հայաստանի՞նն էր, թե՞ ոչ: Հիմա այս դիսկուրսի գաղափարն իրենց կողմից բաժան-բաժան անելն է, «բաժանիր, որ տիրես» սկզբունքով են առաջնորդվում: Ավելի շատ խմբերի բաժանել ու դրանք մանրացնել, արգումենտ փնտրելու գաղափարի մեջ են, բոլոր այն թեմաները, որոնք կարող են միավորել, փորձելու են բաժանել: Պետք է ամեն կերպ չնպաստենք իրենց օրակարգին թեկուզ քննարկումների տեսքով, որ կարողանանք ինչ-որ բան փոխել»,-եզրափակում է Թևան Պողոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրազեկում. գործարկվելու են էլեկտրական շչակներ «Պայքարի ամբողջ ծանրությունը մնացել է մեզ վրա». Նարեկ Կարապետյանի հայտարարությունը նոր քաղաքական իրողությունների ֆոնին Տղամարդը հարձակվել է 12-ամյա աղջկա վրաՀՀ արտաքին պարտքը 2025թ-ի դրությամբ կազմել է 14 մլրդ 531 մլն դոլար. ֆինանսների նախարար ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու միջնորդությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարին Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը Երևանում է (տեսանյութ) Ադրբեջանով Հայաստան կուղարկվի յոթ վագոն հացահատիկ Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը 19-ամյա ֆուտբոլիստը մահացած է գտնվել իր տանըՄենք ողջունում ենք ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը. Փաշինյան Ռուսական հարվածներից հրդեհվել է Կիև-Պեչորյան մայրավանքը, թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ․ զոհեր կանԱրման Ծառուկյանը արձագանքել է Թոփուրիայի անակնկալ պարտությանը «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել ԲՀԿ-ն մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին. Սուրենյանց Մենք մեր երկիրը պետք է մաքրենք քաղաքական աղբից. Սուրենյանց Ջուր չի լինի մի շարք հասցեներում Առևջում ծանր ու բարդ պայքար է. Հայկ Մամիջանյան Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասինԸնդիմությունը պետք է միասնական որոշում կայացնի. ինչ որոշում էլ կայացնենք, խոսելու ենք ժողովրդի հետ Նիկոլ Փաշինյանը հատել է ընտրակեղծիքների կարմիր գիծը․ Նարեկ ԿարապետյանԻրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ. Թրամփ Ապրիլի 1-ից հունիսի 14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով. Լևոն Ազիզյան Երեկ ԿԸՀ-ն գնաց օրենքի բացարձակ ոտնահարման․ Ավետիք ՉալաբյանՓոխարժեքների տատանումներ Հայաստանում․ ինչ են ցույց տալիս վերջին տվյալներըՄեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր ԿամենդատյանՄունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին ԿԺԴՀ-ի ապամիջnւկայնացման հարցը վերջնականապես փակված է. ԱԳՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Աշխարհի առաջնությունը չեն հաղթում առաջին խաղով. Անչելոտին՝ Մարոկկոյի դեմ գրանցված սայթաքման մասինՌիո դե Ժանեյրոյում օդում 2 ուղղաթիռ է բախվել․ զոհվել է առնվազն 6 մարդՔաղցկեղ, որը «սպասում է 40 տարի». մեզոթելիոմայի թաքնված համաճարակ ԱՄՆ-ում Էդուարդ Սպերցյանը՝ «Կրասնոդարի» լավագույն խաղացող Երգիչ Ջեյսոն Դերուլոյին համացանցում խստորեն քննադատել են՝ իր 1 միլիոն դոլար արժողությամբ շնաձկների ակվարիումի համարԻրանի մասնակցության բացակայության դեպքում Մերձավոր Արևելքում անվտանգության նոր համակարգը դատապարտված է ձախողման. ԱրաղչիԿորուստ՝ Ագնեսա Շահնազարյանի ընտանիքումԵրկու տարում 117% աճ․ Իրանը մեծացնում է արդյունահանումը խոշորագույն գազային նախագծումԷս ամոթի խարանը ձեր ճակատին ման եք գալու, ՔՊ-ի ձեռքի գործիքն եք դարձել, ամո՛թ ձեզ. Տոնոյանը՝ ԿԸՀ-ին12-ամյա երեխային թմրանյութ տալու դեպքով մեկ անձ ձերբակալվել էՄի ողջ քաղաքական ուժի դուրս են թողնում 32 ձայնի համար, սա անհարգալից վերաբերմունք է. Մելոյան«Ռեալը» համաձայնության է հասել Մարկ Կուկուրելյայի հետ Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին կոչ է արել զսպել Իսրայելին. «Լավ ոստիկան – վատ ոստիկան» խաղը հնացել է Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի հոգին կորցրած դիկտատորին․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալ Զելենսկին հայտնել է Թրամփի հետ «հիանալի» զրույցի մասին. «Մենք գաղափարներ ունենք, թե ինչպես մոտեցնել խաղաղությունը»Դիմում եմ պահեստազորի գեներալներին, սպաներին, ենթասպաներին և պահեստազորում հաշվառված շարքային կազմին. Արտյոմ ՍիմոնյանՊարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են. Իրանի նախագահԷդմոն Մարուքյանի հայտարարությունը Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վերաբերյալՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն ու «Volkwagen»-ըՊուտինը հեռախոսով շնորհավորել է Թրամփին 80-ամյակի առթիվ