Երևան, 04.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ով ինչից է խոսում.... «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բազմիցս փաստերով համոզվել ենք, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որոնք հայտնվում են աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կիզակետում։ Այդ պետությունները որևէ կերպ չեն շահում նման իրավիճակից՝ չնայած միգուցե այդտեղ ապրող էլիտայի մի հատված օգտվում է որոշակի արտաքին ուժերի հովանավորությունից։ 2011 թվականից առաջ Սիրիան ապահով և դինամիկ զարգացող երկիր էր, սակայն երբ Սիրիայի հարցում աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների շահերը սկսեցին բախվել, այն տարբեր ուժերի ներգրավվածության պայմաններում վերածվեց պատերազմական գոտու ու ռազմական թատերաբեմի։

Սիրիայի բազմաթիվ բնակավայրեր ուղղակի ավերակների են վերածվել, ու մինչ օրս այդ երկիրը չի կարողանում վերադառնալ նախապատերազմյան ժամանակաշրջանի իրավիճակին։ Հարյուրհազարավոր սիրիացիներ լքել են իրենց բնակավայրերը։ Ու այդ խառնակ իրավիճակում ակտիվացել են ահաբեկչական խմբավորումները։ Ուկրաինան ևս աշխարհաքաղաքական շահերի բախման թատերաբեմում է։ Տարածաշրջանային ու արտատարածաշրջանային ուժերն Ուկրաինայի միջոցով իրենց շահերն են փորձում առաջ տանել, բայց արդյունքում Ուկրաինան է ավերակների վերածվում, զոհվում են հազարավոր ուկրաինացիներ, իսկ միլիոնավոր մարդիկ ուղղակի հեռացել են իրենց երկրից։ Արևմտյան տարբեր շրջանակների կողմից խոսվում է Ուկրաինայի տնտեսական վերականգնման համար նոր «Մարշալի պլան» գործարկելու և միջոցներ տրամադրելու մասին։

Սակայն դեռ հստակ չէ, թե ինչքանով է այն իրականանալի, քանի որ անորոշ է նաև հակամարտության ապագան։ Հայաստանը ևս աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման հորձանուտում հայտնվելու վտանգի տակ է կանգնած, քանի որ մեր տարածաշրջանում բախվում են ոչ միայն գլոբալ խաղացողների՝ տվ յալ դեպքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի շահերն, այլև իրադրության վրա ներազդեցություն ունեն տարածաշրջանային այնպիսի ուժեր, ինչպիսիք են Իրանն ու Թուրքիան։ Տարածաշրջանից դուրս գտնվող այլ կենտրոններ ևս ներգործություն ունեն մեր տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Իսկ Հայաստանի կողմից չհաշվարկված քայլերը մեր երկիրն ուղղակի կարող են ներքաշել խոշոր խաղացողների հակամարտության մեջ։ Իսկ թե ինչպիսին կլինեն հետևանքներն առանց այն էլ մեր փոքր պետության համար, կարծում ենք՝ կանխատեսելի է։

Նման իրավիճակից կարելի է խուսափել միայն այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ուժերի միջև Հարավային Կովկասում առկա իրավիճակի հետ կապված որոշակի կոնսենսուս լինի։ Տարիներ շարունակ նուրբ արտաքին քաղաքականության միջոցով հնարավոր է եղել խուսափել խոշոր խաղացողների շահերի բախման մարտադաշտում հայտնվելուց։ Բայց ՀՀ գործող իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, այնպիսի քաղաքականություն են վարում, որի արդյունքում Հայաստանը ներքաշվում է Արևմուտք-Ռուսաստան շահերի բախման գոտի։ Պարզ օրինակ նշենք։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է, սակայն ՀՀ իշխանությունները ակտիվորեն խոսում են ԵՄ-ին անդամակցելու կամ թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին այն դեպքում, երբ ԵԱՏՄ-ն ու ԵՄ-ն մեկը մյուսին բացառող տնտեսական կառույցներ են։ Միաժամանակ վտանգավոր է, որ Հայաստանում հուժկու կերպով զարկ է տրվում հակառուսական տրամադրություններին այն դեպքում, երբ մեր երկիրը Ռուսաստանի հետ ամենասերտ տնտեսական կապերն ունի։

Ու եթե ՀՀ իշխանությունները չհրաժարվեն իրենց այս վտանգավոր քաղաքականությունից, ապա ծանր հետևանքներն իրենց սպասել չեն տա։ Բայց զարմանալին ու տարակուսելին այն է, որ այս թեմայով քննադատություններին ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարում է, թե «մեզ 30 տարի մեշոկի նման էս կողմից շպրտել են էն կողմ»՝ նկատի ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության հետ կապված իրադարձությունները։ Իրականում Փաշինյանի այս պնդումն ուղղակի մանիպուլ յացիա է։ Ընդհակառակը, ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե եղել է շահերի բախման հարթակ, այլ այն եզակի ձևաչափերից մեկը, որի կազմում արևմտյան և ռուսական ներկայացուցիչները, իրենց տարաձայնություններով հանդերձ, միասնական են հանդես եկել։

Պատահական չէ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ փորձում էր ազատվել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ հաշվի առնելով, որ այն համապատասխան մանդատ ունի հակամարտության խաղաղ կարգավորման և դրա շուրջ միջազգային մեխանիզմների ստեղծման շուրջ։ Ու պաշտոնական Բաքուն չի էլ թաքցրել իր այս դիրքորոշումը՝ պարբերաբար մեղադրանքներ հղելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի հասցեին։ Ի վերջո, Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում առկա լարվածության, Ադրբեջանի ագրեսիվ քայլերի պայմաններում համանախագահության ինստիտուտն այսօր չի գործում։ Ընդ որում, այսպիսի իրավիճակին նպաստել է նաև Հայաստանը, քանի որ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի հետ բանակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությունից դուրս գտնվող ձևաչափերում, օրինակ՝ ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում, կամ էլ Ադրբեջանի հետ առանց միջնորդների առաջարկներ փոխանցելու տարբերակով։

Եվ հիմա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ կապված տարբեր սեպարատ նախաձեռնություններ կան։ Արևմուտքը ցանկանում է միջնորդի դերակատարություն ստանձնել հարաբերությունների կարգավորման հարցում։ Ռուսաստանը ձգտում է, որ իր տարածքում կնքվի խաղաղության պայմանագիրը։ Թուրքիան էլ փորձում է գլխավոր միջնորդը դառնալ։ Եվ տվյալ դեպքում այս բոլոր ուժերի հետաքրքրությունները միմյանց հակասում են։ Հայաստանի շահերն էլ գրեթե հաշվի չեն առնվում, քանի որ մեր երկիրը դադարել է լինել միջազգային հարաբերությունների սուբյեկտ, մեզ վերաբերող հարցերն արդեն ուրիշներն են կարգավորում։ Ուստի, այսքանից հետո կարելի է եզրակացություններ անել, թե երբ են «մեզ մեշոկի պես այս կողմից այն կողմ գցել»։ Իսկ ավելի դիպուկ՝ հիմա է, որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ դարձել է ֆուտբոլի գնդակ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Տեղեկությունները, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել, սուտ են․ ՊՆ Փաշինյանի երազած «թազա Հայաստանի» Վենետիկը․ Երևանի փողոցները հեղեղվել են (տեսանյութ) Վթար է․ ջուր չի լինելու Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների ՌԴ-ում Հաղթանակի օրը շքերթներ կանցկացվեն, կցուցադրվեն զինատեսակներն ու զինտեխնիկան Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում․ հնչել է կրակոցԳազ չի լինի մայիսի 6-ին, 7-ին և 8-ին՝ հարյուրավոր հասցեներում Ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Kia»-ն ու «06»-ը. կան վիրավորներ Ադրբեջանը և Իրանը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները Էրդողանը հայտարարել է, թե Արևմուտքը «հարձակվելու է» Թուրքիայի վրա Էրդողանը բացատրել է՝ ինչու է դադարեցրել առևտուրն Իսրայելի հետ Կիրանցում ճանապարհը բացել են. կարմիր բերետավորները հեռացել ենՊետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ«Եթե այս իշխանությունը մնա...»․ ակցիա Երևանում և մարզերում ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըԱվտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Մինչև 20։00-ն ջուր չի լինի Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսերԶոհերի թիվն աճում է․ միջադեպ՝ ՊակիստանումՀրդեհ՝ Երևանի Արին Բերդի փողոցում Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվելՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Իրանցի պաշտոնյան Մատենադարանի այլալեզու ձեռագրերի սրահում ծանոթացել է պարսկերեն ձեռագրերին «Ամբերդ» տեղեկագրի նոր համարն առցանց է ՀՊՏՀ պաշտոնական կայքում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի առթիվ կայացավ «Էթնո ջազ» խորագրով համերգը Թանկարժեք մետաղների գներ Նավթի գներ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երբ կլինի մայիս ամսվա կենսաթոշակի վճարումը Քյոխն այսօր որպես վկա կհարցաքննվի