Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դուրս է եկել Ռիո դե Ժանեյրոյի մրցաշարի եզրափակիչ
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները սկսել են պայքարը Ռիո դե Ժանեյրոյի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ազգային թիմի անդամ Էլմիրա Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևում 581 միավորով դուրս է եկել եզրափակիչ: Մեդալների համար հրաձիգները կպայքարեն արդեն ապրիլի 14-ին:
Նախօրեին կայացել էր 10 մետր օդամղիչ ատրճանակ ձևի զույգերի պայքարը, որտեղ Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյանը զույգը միայն 5-րդն էր:
Հայաստանը Ռիոյի վարկանիշային այս մրցաշարում ներկայացված է երեք մարզիկով` Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Հրաչ Բաբայան:
Հայաստանը հրաձգությունից Փարիզի Օլիմպիական խաղերի դեռևս մեկ ուղեգիր ունի: Այն նվաճել է Էլմիրա Կարապետյանը:




















































1
Մոսկվայի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է
2
Ադրբեջանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
3
Դեղերը հետ են կանչվել դեղատներից․ «Խնդրում ենք ուշադիր լինել և խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիանե...
4
Ո՞վ է Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ «ցուցմունք» տված երկրորդ հայը
5
ՌԴ ափերի մոտ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել