Երևան, 15.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը ՀՀ 13-րդ վարչապետն էր և կառավարությունը ղեկավարել է 29 ամիս: Այդ ժամակահատվածն աչքի է ընկել ինչպես երկրի ներքին կայունությամբ, այնպես էլ տնտեսության մի շարք ուղղություններով արձանագրված աճով:

Մասնավորապես, ըստ ԱՎԾ-ի՝ Հ. Աբրահամյանի պաշտոնավարման առաջին տարում նվազել է աղքատության ցուցանիշը՝ կազմելով 30%: Նվազման միտումը պահպանվել է, և 2015-ի տարեվերջին աղքատության ցուցանիշը նվազել է ևս 2%-ով՝ հասնելով 28%-ի:

Դրական զարգացումներ են արձանագրվել նաև գյուղատնտեսության ոլորտում. 2013 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է մոտ 919.9 մլրդ դրամ, 2015-ին՝ 1.2 տրիլիոն դրամ. երկու տարվա կտրվածքով ոլորտում գրանցվել է 9% աճ:

Կտրուկ աճել է կենսաթոշակի միջին չափը՝ 2013 թվականի 29.122 դրամից 2015-ին հասնելով 40.441-ի:

Կառավարության առաջնահերթություններից էր նաև հանրապետության սահմանային գոտու զարգացումը: Վարչապետ Աբրահամյանը բազմիցս նշել է, որ սահմանամերձ գյուղերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում, և նախատեսվում է այդ համայնքներում հաստատել ազատ տնտեսական գոտի, ինչը կնպաստի ներդրումների ներգրավմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական գործունեությունն սկսել է ՀՀ անկախության առաջին շրջանից, երբ 1995 թ. ընտրվեց ՀՀ Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր։ Նույն թվականին ստանձնել է Արտաշատի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի պաշտոնը։ 1996-1998 թթ. Արտաշատի համայնքապետն էր։ 1998 թվականին նշանակվել է Արարատի մարզպետ։

Հովիկ Աբրահամյանը 2000 թվականին նշանակվել է Քաղաքաշինական գործունեության և տարածքային վարչության կենտրոնացման գծով նախարար ու որպես գերատեսչության ղեկավար ընդգրկվել է Հայաստանի Անվտանգության խորհրդի կազմում։

Նրան էին հանձնվել նաև տասը մարզերի և Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների գործունեության անմիջական վերահսկողության պարտականությունները։ 2000-2008 թվականներին Հովիկ Աբրահամյանը եղել է Տարածքային կառավարման նախարար։ 2007-2008 թվականներին զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը։

2008 թվականի ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: 2012 թվականի մայիսի 31-ին Հովիկ Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ:

Շահերի լուրջ բախումներ ու դիրքավորումներ Հարավային Կովկասում. «Փաստ»Տեղումնաբեր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին ԶՊՄԿ-ն ակտիվորեն համագործակցում է գիտակրթական հաստատությունների հետ Ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը համաշխարհային քաղաքականության վերափոխման մեջ. ռիսկեր և հնարավորություններ. «Փաստ»Լավրովը հանդիպում է ունեցել Սի Ծինփինի հետ Դոմուսում՝ հարմարավետության նոր շունչ այս ամռանը Ի՞նչ է տեղի ունեցել Բրյուսելում․ Մենուա Սողոմոնյան Նիկոլին հանեք, ամոթ է, էլ մարդ չկա՞, որ իր տեղը գա. քաղաքացի Կորսված ներուժն ու անհավասարության բազմաշերտ հետևանքները. «Փաստ»Մենք պետք է լինենք մեր երկիրը փրկողը․ Նաիրի Սարգսյան Հայաստանում սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը կայուն է «Սա խիստ վտանգավոր գործընթաց է, որտեղ հընթացս կարող ենք անակնկալների առաջ կանգնել». «Փաստ»ՔՊ-ի նոր «նշաձո՞ղը», թե՞ հատված եզրագիծ. «Փաստ»Ողբերգական վթար՝ Մասիսում․ զոհը կին է, կա 3 վիրավոր Տարադրամի փոխարժեքները հուլիսի 15-ին Ո՞րն է «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը. առաջարկվում են նոր փոփոխություններ. «Փաստ»Ահաբեկում են մարդկանց, որ ներկայացնեն հայտարարագիր, բայց չի ստացվում. «Փաստ»Արցախահայությանը «դաբիտ» անելու գործելաոճ. «Փաստ»«Ճոխ» թվեր. ի՞նչ ու ինչքա՞ն են «հատիկ առ հատիկ» վերադարձրել պետությանը. «Փաստ»ՀԷՑ-ի «հարցերը լուծելուց» հետո կվերադառնա իր պաշտոնին. «Փաստ»Սուդանում պատմության մեջ առաջին անգամ թուրքական Bayraktar Akinci է խոցվել Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահություն «Ոսկե Ծիրան» 2025-ի կարմիր գորգը, հայտնի հյուրերն ու հուզիչ դրվագները Պատանեկան ԵԱ․ 6 հայ բռնցքամարտիկ կպայքարի ոսկե մեդալի համար «Ոսկե գնդակի» ֆավորիտները Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղուն հարակից խոտածածկ տարածքում. shamshyan.com Եվրամիությունը 72 միլիարդ եվրոյի պատասխան մաքսատուրքեր է պատրաստել ընդդեմ Միացյալ Նահանգների Ժորժե Ժեզուշը գլխավորեց «Ալ Նասրը» Դմիտրի Կիսելյովը կրկին դժգոհություն է հայտնել Ադրբեջանից Եվրամիությունն արձագանքել է Թրամփի՝ Ռուսաստանին հասցեագրված վերջնագրին Ջերմաստիճանը կնվազի՞․ Սուրենյանը՝ վաղվա եղանակի մասին Ռուսաստանում կայծակը սպանել է 3, վիրավորել՝ 4 մարդու Երևանում «Toyota Camry»–ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է բազալտե եզրաքարին. shamshyan.com «Ոսկե ծիրան»-ը՝ ինչպես վերադարձ տուն. Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը՝ փառատոնի մասին Թբիլիսիում բնակելի շենքի մի մասը փլուզվել է. մեկ մարդ մահացել է, մյուսը՝ հոսպիտալացվել «Չայնիի» ոլորաններում բախվել են 2 «Toyota Corolla»-ները․ տուժածներ չկան Ադրբեջանում ակտիվորեն ներգաղթյալներ են ձերբակալվում Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. Իրանցի փորձագետ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունն առաջին եռամսյակում կազմել է 14 միլիոն ԱՄՆ դոլար Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Մակրոնը Հուլիսի 16-ին, 17-ին, 18-ին և 21-ին հարյուրավոր հասցեներում գազ չի լինի Մակրոնը հանձնառու է զարգացնել Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով Փաշինյանը գնաց Զելենսկու ճանապարհով. ռուսաստանցի պատգամավոր Իսրայելը շարունակում է Ադրբեջանն օգտագործել Իրանի դեմ. The National Interest Ես շատ եմ շփվում Պուտինի հետ, բայց արդյունքներ են պետք. Թրամփ Շուրջ 38 ժամ ջուր չի լինի՝ հունիսի 17-ին և 18-ին․ հասցեներ Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ վիճաբանությունից հետո մասնակիցները գնացել են կռվի մյուս մասնակցի տան բակ, հնչեցրել հայհոյանքներ, կոտրել 3 ավտոմեքենաների ու տան ապակիները Արհեստական բանականությունը 5 տարուց ամբողջ մարդկությունից խելացի կդառնա. Մասկ Արարատի մարզի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ