Նավթի գներն աճել են Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի վրա Իրանի հարձակումից հետո նավթի համաշխարհային գներն աճել են 0,3-0,4 տոկոսով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները։
Այսպես, Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0,357%-ով՝ հասնելով բարելի դիմաց 90,48 դոլարի, իսկ WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների արժեքը՝ 0,28%-ով՝ հասնելով 85,69 դոլարի։
Մինչ այս՝ Ազգային էներգետիկայի ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ, InfoTEK-ի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Ֆրոլովը հայտարարել էր, որ Brent նավթի գները կարճաժամկետ հեռանկարում կարող են աճել մինչև 100 դոլար՝ մեկ բարելի դիմաց Իսրայելի վրա Իրանի հարձակման ֆոնին։
Ֆրոլովի խոսքով՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին գների հետագա դինամիկան կախված կլինի Իրանի և Իսրայելի միջև հակամարտության մասշտաբից և տևողությունից։