Երևան, 26.Հունվար.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ամենահին երաժշտական գործիքը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տավիղը համարվում է ամենահին լարային կսմիթային երաժշտական գործիքներից մեկը, եթե ոչ ամենահինը: Այն ունի ձգված լարերով եռանկյունաձև աղեղի տեսք, որոնք նվագելիս ներդաշնակ մեղեդի են արձակում: Լեգենդի համաձայն, տավիղն իր առաջացմամբ պարտական է որսորդական աղեղին: Երբ մարդը քաշել է աղեղնալարը, այն յուրահատուկ ձայն է հանել, ևս մեկ աղեղնալար քաշելով՝ հնարավոր է եղել նվագել փոքրիկ մեղեդի: Աղեղանման տավիղի առաջին պատկերները կան հին եգիպտական քարանձավային նկարներում, որոնք թվագրվում են մ.թ.ա. 2800-2300 թվականներով: Տավիղի նման պատկերներ կան գրեթե չորս հազար տարվա պատմություն ունեցող հին Միջագետքի Ուր քաղաքում, որոնք հայտնաբերվել են պեղումների ժամանակ:

Այդ գործիքը տարածված է եղել հույների, հռոմեացիների և այլ ժողովուրդների մոտ: Քնարը տավիղի քույրն է, որը հանրահայտ է եղել հին Հունաստանում: Այդ ժամանակների նկարների և քանդակների մեջ կարելի է տեսնել, որ քնարը սիրված է եղել բազմաթիվ բանաստեղծների և երգիչների կողմից: Քնարը, որը աշխարհի գրեթե բոլոր էթնիկ խմբերի կողմից է օգտագործվել, հանդիսանում է տավիղի ավելի փոքր և թեթև տեսակը: Եվրոպայում տավիղները հայտնվել են 8-րդ դարում, սակայն ամենամեծ տարածումը ձեռք են բերել միայն 15-17-րդ դարերում: Հին տավիղները կամարաձև կամ անկյունային էին և տարբերվում էին իրենց չափերով: Հատկապես տարածված են եղել կելտերի կողմից սիրված ձեռքի փոքր տավիղները: Հինգ օկտավա է եղել այդ գործիքի ձայնային տիրույթը, իսկ լարերը այնպես են դասավորված եղել, որ հնարավոր է եղել ստանալ միայն դիատոնիկ սանդղակի հնչյուններ:

1660 թվականին Ավստրիայում հայտնագործվել է կարգավորվող ստեղների տեսքով մեխանիկական սարք, որը հնարավորություն է տվել լարերը ձգելով կամ թուլացնելով փոխել ձայնի տոնայնությունը: Իսկ լարերը կարճացնելու համար պետք չէր մատներ օգտագործել, դրանցից յուրաքանչյուրի մոտ կեռիկներ են եղել, ինչը նպաստել է տոնայնության բարձրացմանը: Սակայն նման մեխանիզմը հարմար չի եղել, և 1720 թվականին գերմանացի վարպետ Յակոբ Հոխբրուկերը հայտնագործել է տավիղը կատարելագործող մեխանիզմ: Դրանք յոթ ոտնակներ են, որոնք հետագայում հասցվել են 14 -ի: Ավելի ուշ՝ 1810 թվականին, ֆրանսիացի արհեստավոր Սեբաստիան Էրարդը արդիականացրել է Հոխբրուկերի մեխանիզմը և արտոնագրել երկոտնակ տավիղը, որն օգտագործվում է մինչ օրս:

Մեխանիզմը, որը կատարելագործվել է Էրարի կողմից, ապահովել է գրեթե յոթ օկտավայի սանդղակ: Գ. Լիոնը Փարիզում 1897 թվականին հորինել է տավիղի ոտնաթաթի տարբերակը: Խոսքը խաչաձև լարերի մասին է, որոնք կրկնապատկվել են ոտնակների վերացման պատճառով: Լարերի երկրորդ հավաքածուն նոր հնչողություն է հաղորդել գործիքին: Դրա շնորհիվ էլ գործիքը համբավ է ձեռք բերել, չնայած շուտով այն սկսել են ավելի ու ավելի քիչ օգտագործել: 20 -րդ դարում տավիղը հատուկ դեր է խաղում մենակատար կամ խմբային երաժշտության մեջ: Ներկայում անհնար է գտնել կոմպոզիտոր, որի ստեղծագործություններում չեն օգտագործվում տավիղի հնչյունները:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վթարային անջատումներ. որոշ հասցեներում ջուր չի լինի Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են․ Լուկաշենկո Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը լարված է․ ԼուկաշենկոՎթար է եղել․ գազ չի լինի որոշ հասցեներում Թող կոտրվի ձեռդ ու ոտդ, թող այդ ծաղիկները տանես քո ու հարազատներիդ շիրիմներին․ ընտանիքի 4 անդամի կորցած Բերտա Շահրամանյան Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է Գերմանացիները զանգվածաբար արևային մարտկոցներ են տեղադրում պատշգամբներում՝ էլեկտրաէներգիայի ծախսը խնայելու համարԻրանում զորավարժությունների ժամանակ արհեստական ​​բանականությամբ համալրված հրթիռներ են փորձարկվել Աշտարակ քաղաքում այրվել է վագոն-տնակԹայվանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ. երկուսն էլ արմատախիլ ենք անելու. ՀայաՔվեԳեղարքունիքում բախվել են ՎԱԶ 2106-ն ու Ford-ը, վերջինը գլորվելով հայտնվել է դաշտում․ կա վիրավոր (լուսանկարներ) Հայ ժողովուրդն Արցախի հայաթափումը չի՛ ընտրել. Ավետիք ՉալաբյանԵրեկվա մետամորֆոզիկ գյալաջիից մի քանի դրվագ եմ առանձնացրել. Արմեն ՀովասափյանՌուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքն այսօր Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին «Բաքվի խումբը» հերթական անգամ փորձ է արել ապակայունացնել մեր ազգային քաղաքական կյանքը․ Ֆրանսիայի ԱԳՆ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հրդեհ Երևանի Միրաքյան փողոցում. դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջԶելենսկին ասել է, որ ԱՄՆ-ը չի դադարեցնի ռազմական օգնությունն ՈւկրաինայինՀրազդանում «BMW»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվելՎրաստանի ողջ բնակչության անձնական տվյալների արտահոսք է եղել. Cyber news Տղամարդը ամիսներ շարունակ ոստիկաններից թաքնվել է խոտի դեզի մեջ Եվրոպայում հայտարարել են՝ Թրամփը չի կարող կանգնեցնել ուկրաինական պատերազմը Այդպիսինն է արևմտյան ժողովրդավարությունը․ Զախարովան անդրադարձել է Տուսկի՝ Օրբանի հասցեին արված հայտարարությանը Մենք արտահերթ ընտրություններ չենք պլանավորում անցկացնել․ Փաշինյան Ողբերգական ավտովթար Երևանում Հայոց ցեղաuպանnւթյան պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու. Փաշինյան Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց․ «Գեղարդ» հիմնադրամ«Լեգիան» հաղթեց ընկերական խաղում․ Բիչախչյանը մասնակցեց հանդիպմանը Երևանում հրդեհ է բռնկվել կայանված ավտոմեքենայում Գիշերային ակnւմբnւմ վիճաբանnւթյnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել ռnւս կնnջ մասնակցությամբՍուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել Հայաստանի պատմության թանգարանում բացվել է «Աշխարհբեկ Քալանթար» խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը Պրեմիերա. Սիլվա Հակոբյան և Գևորգ Սիրեկանյան -«Քո սիրով ապրեմ» Հայ գործընկերները և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԵՄ-ում գտնվելու հնարավորություն չեն ունենա, ստիպված կլինեն ընտրություն կատարել․ ԵԱՏՄ պաշտոնյա Պաշտոնական․ Լիտվայի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստը տեղափոխվել է Փյունիկ Տավուշում ականի պայթյունից սակրավո՞ր է վիրավnրվել․ ՊՆ-ն մինչ այս պահը չի հաստատել․ Mediahub.amՈւկրաինան կասետային զինամթերքով գնդակոծել է Խերսոնը․ առնվազն 3 մարդ մաhացել է Թուրքիայի արտգործնախարարը կայցելի Իրաք քրդերի դեմ պայքարը քննարկելու համար. Reuters Իսրայելն ազատ է արձակել 200 պաղեստինցու Արարատն ու Արագածը ձեզ թվում է, մտավարժա՞նք է, դա լրջագույն ռազմավարական հարց է․ Փաշինյան ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՄԻՊ-ը սպառնшլիք է հնչեցնում ԱԺ պատգամավորի հասցեին՝ բարձրացված խիստ մտահոգիչ հարցերի համար․ Գառնիկ Դանիելյան Մագա Հարությունյանի նոր կրակոտ ֆոտոշարքը ՔԿ նախագահը հրամանը ստորագրել է Վրաստանի ԱԳ նախարարը հունվարի վերջին կայցելի Հայաստան Հրդեհ՝ Աշտարակում. այրվել է ավտոպահեստամասերի տարածքը Իշխանությունը մտնում է քաղաքացու գրպանը. Նաիրի Սարգսան