Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ օրերս դեռ նոր-նոր հրապարակվել էր «Ֆրիդոմ հաուս» ամերիկյան իրավապաշտպան կազմակերպության բացասական զեկույցը Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ, դեռ չէին արձանագրվել մարդու իրավունքների կոպտագույն, աղաղակող ոտնահարումների վերջին դեպքերը: Առաջինն, ինչ նորմալ մարդու մտքով անցնում է, այն է, որ ԱՄՆ-ի, այս դեպքում կարելի է ասել՝ Արևմուտքի նման գնահատականից «վատացած», Փաշինյանն ու նրա ՔՊ-ն որոշել են է՛լ ավելի խայտառակ խախտումներ անել: Փաշինյանն ու ՔՊ-ն երևի մտածում են այս տարբերակով. «Ախ, էդպե՜ս, ժողովրդավարության հետընթա՜ց, դե, հետընթացը հիմի դուք տեսեք...»:

Բայց փորձենք, այնուամենայնիվ, հնարավորինս հանգամանորեն ու ըստ «դարակների» դիտարկել այս խնդիրը: Նախ՝ ի՞նչ է ասել «Ֆրիդոմ հաուսը»: Մասնավորապես ասել, ավելի ճիշտ՝ «անցումային երկրների մասին» իր զեկույցում արձանագրել է. «Հայաստանում 2023-ին ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2,50-ից հասնելով 2,25-ի՝ կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով»:

Հարկավ, կան այլ մանրամասնություններ, որոնք արդեն մի քանի օր է, ինչ հանրությանը ներկայացվել են, այդ թվում՝ մեր թերթի կողմից, հնչել են մեկնաբանություններ, գնահատականներ: Սակայն այդ շարքում ամենից հատկանշականը Փաշինյանի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկի հայտարարությունն է, թե՝ «Ֆրիդոմ հաուսը» չպիտի որոշի՝ մենք ժողովրդավարական ենք, թե չէ... Այստեղ կրկնակի նրբերանգ կա: Առաջինը՝ նման հայտարարությամբ, իսկ ավելի ճիշտ՝ մուննաթով հրապարակավ հանդես է գալիս ոչ թե նախկինում նույն Փաշինյանի սիրելի ֆրազներից մեկով ասած՝ «քրեաօլիգարխիկ ռեժիմի», այլ իրենց իշխանավարմամբ Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած «թավշյա» ՔՊ-ի ներկայացուցիչը: Մյուս նրբերանգն այն է, որ նման հայտարարություն անող կարկառունը հանրությանը հայտնի է դարձել նույնպես հրապարակավ հնչեցրած՝ «ականջ կտրելու», «լեզու պոկելու» (կամ ականջ պոկելու և լեզու կտրելու) սպառնալիքներով:

Չհաշված՝ նույն անձի՝ դեռ երկու տարի առաջվա գովերգումները առ «Ֆրիդոմ հաուս»: Դե, իհարկե, ախր, ո՞վ է, փաշինյանական տարբերակով ասած՝ «ո՜ւմ դռան շունն է» ԱՄՆ պետական ֆինանսավորմամբ գործող հանրահայտ «Ֆրիդոմ հաուսը», որ ելնի ու ժողովրդավարության աշխարհի չեմպիոն Նիկոլ Փաշինյանին ասի, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել: Միայն ու միայն Նիկոլ Փաշինյանն է իրավասու որոշել՝ Հայաստանն իր պաշտոնավարման օրոք ժողովրդավարակա՞ն է, թե՞ ոչ: Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ժողովրդավարական է, «Ֆրիդոմ հաուսը» կամ թեկուզ հենց ԱՄՆ Պետդեպը քանի՞ գլխանի են, որ հակաճառեն: Ասե՞լ է Փաշինյանը, որ Հայաստանն իր օրոք «ժողովրդավարության բաստիոն է», ուրեմն՝ վե՛րջ, բաստիոն է:

Բայց, դատելով ամենից, առաջին հերթին՝ նշված խայտառակ գնահատականներով զեկույցից, Արևմուտքում այլևս չեն կարող և չեն ուզում թաքցնել, որ «ժողովրդավարության բաստիոնում» վերջնականապես եկել է բուն ժողովրդավարության «բաստա՛ն» (վերջը):

Երկրորդը: «Ֆրիդոմ հաուսի» զեկույցին փաշինյանականների նյարդային արձագանքները ցույց են տալիս, որ քպականները հիստերիայի մեջ են ընկել այն իրողությունից, որ հենց արևմտյան հանրահայտ, նաև՝ «միջազգային հանրության» համար հեղինակավորի համարում ունեցող կազմակերպությունն է նման գնահատականներ տալիս: Այսինքն, ՔՊ-ի՝ իր առաջնորդ Փաշինյանի գլխավորությամբ, քաղաքական վայրագ ռեպրեսիաները, ոստիկանական բռնաճնշումները, քաղաքական ու «սովորական» կոռուպցիան, ամենաթողությունը, մարդու իրավունքների ու ազատությունների կոպտագույն ոտնահարումներն այն աստիճանի են հասել, որ նույնիսկ Փաշինյանին կրծքով ու ամեն ինչով պաշտպանող Արևմուտքը այլևս անկարող է լռել:

Երրորդը: Այստեղ հատուկ կցանկանայինք ընդգծել, որ դա դեռ այն դեպքում, երբ «Ֆրիդոմ հաուսը» բավականին մեղմ մոտեցում է ցուցաբերել Փաշինյանին ու նրա իշխանավարմանը: Մասնավորապես թեթևակի «աչք են փակել» բազմաթիվ աղաղակող իրողությունների, Հայաստանում բազմաթիվ քաղբանտարկյալների առկայության վրա: Դեռ որքան բան չեն նկատել կամ չնկատելու են տվել, որքան բանի մասին լռել է նույն «Ֆրիդոմ հաուսը»: Իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ոչնչացնող, այլ ոչ թե բացասական գնահատական կհնչեր ԱՄՆ-ից ու... աշխարհով մեկ, եթե այդ կազմակերպությունը լիարժեք անաչառությամբ զեկույց կազմեր: Այդ դեպքում Հայաստանի զեկուցային միավորը հաստատ կհասներ Փաշինյանի սիրած «զրո» նիշին, դեռ մի քանի մինուսային կետ էլ ցած կիջներ:

Չորրորդը: Այս ամենի մեջ, բնականաբար, կա նաև որոշակի քաղաքական բաղադրիչ: Համենայն դեպս, կան ու հնչել են նման ենթադրություններ, որ Փաշինյանին այդ կերպ փորձում են ճնշել, քանի որ նա այն էնտուզիազմով չի կատարում Արևմուտքի պահանջները, ինչ կցանկանային Վաշինգտոնում կամ Բրյուսելում: Որոշակի տրամաբանություն կա դրանում, բայց դրա մասին թող քաղաքագետները բանավիճեն: Մենք ավելի շուտ ու ավելի շատ ուշադրություն ենք հրավիրում «Ֆրիդոմ հաուսի» զեկույցի հրապարակմանն անմիջապես հաջորդած խայտառակագույն զարգացումների վրա: Դեռ այդ զեկույցին վերաբերող արձագանքները չէին մարել, երբ հայտնի դարձավ Նարեկ Մալ յանի նկատմամբ կայացված ակնհայտորեն քաղաքական բնույթի դատավճռի մասին: Հայտնի դարձավ ՀՀԿ փոխնախագահ, քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների ներկայացրած երաշխավորությունը մերժելու մասին: Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին:

Փաշինյանի ռեժիմը ցանկապատի վրա «Ստոպ Նիկոլ» գրելու համար ոստիկանական բերման ենթարկեց Վահագն Չախալ յանին, ըստ որում, «գործողությունը» ղեկավարող ոստիկանը բերանից թռցրեց, որ «քաղաքական բան է», դրա համար են բերման ենթարկում: Դրանից քիչ անց թռուցիկներ փակցնելու համար ոստիկանությունը ձերբակալեց «Անտիֆեյքի» երկու աշխատակցի: Սակայն երևի դա էլ քիչ թվաց հակաժողովրդավարական իշխանությանը, և արձանագրվեց 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի հետ կապված խայտառակից էլ խայտառակ, անմարդկային, եթե չասվի՝ մարդատյաց միջադեպը. իշխանական պատգամավորին կոշտ բնորոշում տալու համար ձերբակալված մարդուն, որը այդ պահին գտնվում էր ոստիկանական հսկողության ու, իբրև թե, պաշտպանության ներքո, նրան տեղափոխող ոստիկանները ձեռնաշղթայված վիճակում գործնականում հանձնել են իրենց հանցակիցների գազանաբարո հարձակմանը, եթե չասենք հոշոտմանը:

Ամենից կարևորը. ոչ մի «Ֆրիդոմ հաուս» կամ իրավապաշտպան կազմակերպության զեկույց Հայաստանը չի ձերբազատելու ոստիկանական բռնատիրության ճիրաններից: Դա պետք է անենք ինքներս, որպես հասարակություն, որպես մարդկային ու ազգային նկարագիրը պահպանած մարդիկ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Մենք պարտադրված պատերազմի մեջ ենք, Հայրենիքի ու պատվի կորստի առջև, պիտի պայքարենք․ Բագրատ Սրբազան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Թանկարժեք մետաղների գները նվազել են Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհըԶորամասերում ուսումնական ծրագրով նախատեսված պարապմունքներ են անցկացվում. ՊՆ Ցուցարարները փակել են Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյան Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդը․ Վարչապետի ուղերձը 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ 24 ժամ ջուր չի լինի նշված հասցեներում Բաքուն ու Երևանը միջնորդների կարիք չունեն․ Ալիեւ Էլեկտրական շչակների գործարկում Արտաշավան և Սաղմոսավան բնակավայրերում Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ 63 մարդ է բերման ենթարկվել Այսօր մայիսի 1-ն է՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրըՀայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Շնորհավորում եմ բոլորին և նորանոր հաջողություններ եմ մաղթում աշխատանքային գործունեությունում. ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռ.Ն. Խուդոլիի ուղերձը` Աշխատանքի միջազգային օրվա կապակցությամբԱրմավիրի մարզում «Ford»-ը վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինը հիվանդանոցում մահացել է Խոշոր վթար` Շրջանայինում Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանում ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը Սևան քաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում ավտոմեքենա է այրվել 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հրդեհ` Ալավերդիում, այրվել է ավտոմեքենա Մայիսի 1-ը Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ)