Երևան, 12.Հուլիս.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


«Հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերն այսքան ցցուն երբեք չեն տարբերվել իրարից». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2023 թ.-ին բյուջեի կատարողականի քննարկումների, իշխանությունների մատնանշած տնտեսական աճի, բայց դրա դրական միտումները մեր կյանքում չզգալու, ԵՄ տնտեսական սպասվող աջակցության և այլ հարցերի մասին «Փաստը» զրուցել է ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ:

-Պարոն Գրիգորյան, կառավարությունն ամփոփում է 2023 թ.-ի ծրագրերը։ Քննարկվում է բյուջեի կատարողականը: Ի՞նչ արվեց ու չարվեց նախորդ տարի:

-«Բյուջե 2024»-ում արդեն բացակայում էր Արցախին հատկացվելիք ֆինանսական օգնությունը, իսկ «Բյուջե 2023»-ով կար, բայց ի՞նչ արեցին: Իշխանությունները խոսում են տնտեսական աճից, որի կառուցվածքն ու որակը շատ խնդրահարույց է, բայց չեն խոսում պետական պարտքի սրընթաց աճից: Տնտեսագիտության մեջ կանոն կա, որ երկար փողով ֆինանսավորում են երկարաժամկետ ակտիվները՝ եկամտաստեղծ ուղղությունները, բայց այս մարդիկ, բյուջեի աջակցության պարտքեր վերցնելով, երկիրը թաղել են պարտքերի տակ: Շատ կոնկրետ ուղղություններ կան, որոնք պետք է դառնան քննարկման նյութ, օրինակ՝ 2022 թ.-ին, երբ այդ բյուջեն ընդունում էին, իշխանություններն ամեն հնարավոր բարձրախոսով ասում էին, որ շուրջ 46 տոկոս աճել է ՊՆ-ի բյուջեն, հետո Ազատ գյուղի ողբերգական հրդեհից հետո պնդում էին մոդուլային զորանոցների մասին, որոնք կային կամ ճանապարհին էին: Հիմա կա՞ն: Կապիտալ ծախսերի խրոնիկ թերակատարմամբ տարին փակեցին: 2023 թ.-ը, անկախ բյուջեի կատարողականի գնահատումներից, պետք է որակել որպես մեծ կորստի, ամոթի և ողբերգության տարի: Արցախի հանձնումը, արցախցիների նկատմամբ թշնամու ցեղասպանական գործողություններն ու աղետը Երևանից հեռադիտակով նայող կառավարությունը պետք է ոչ թե բյուջեի կատարողականից խոսի, այլ ամոթից, իսկ ավելի ստույգ՝ չխոսի և լուռ հեռանա առհասարակ:

-Խոսվում է տնտեսական աճի, միջին աշխատավարձի բարձրացման, երկու տոկոս գնաճի մասին: Իրականում ինչպիսի՞ պատկեր ունենք, և ինչո՞ւ քաղաքացիներն իշխանության նշած տնտեսական դրական ցուցանիշները չեն տեսնում, հակառակը՝ սկսել ենք վատ ապրել:

-Համաձայն պաշտոնական վիճակագրության, մակրոտնտեսական ցուցանիշները շատ գեղեցիկ են՝ տնտեսության ակտիվության ցուցանիշն այս հունվար-փետրվարին 2023 թ.-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 13,6 տոկոսով, գներն ընկել են, առևտուրն անցել է 24 տոկոսը, իսկ արտահանում-ներմուծումը անգամներով ավելացել է, բայց չգիտես ինչու, մարդիկ լավ չեն ապրում, մնացել են նույն խնդիրների առաջ, ավելացել են անվտանգային ծանրագույն հարցերն ու ապագայի նկատմամբ անորոշությունը:

Բայց որ նայում ենք այդ ցուցանիշների կառուցվածքին, պատկերը սկսում է պարզվել՝ անգամներով աճել են ռեէքսպորտի հաշվին, դրա տնտեսական օգուտների չնչին մասն է մնում ՀՀ-ում, բայց դրանք ցուցանիշների վրա ահռելի ազդեցություն ունեն: Այնպես որ, հրապարակված ցուցանիշներն ու իրական պատկերը իրարից այսքան ցցուն երբեք չեն տարբերվել: Եվ հետո, մեր երկրում տնտեսական աճերը ներառական չեն, և դրանից չեն օգտվում իրենց սառնարանի դուռը բացող մեր քաղաքացիները: Նորից թանկացել են հագուստը, կոշիկը, տրանսպորտը, ալկոհոլային խմիչքներն ու ծխախոտը, միայն 38 տոկոսով բարձրացել է բենզինի արժեքը: Գների նվազում կա սննդամթերքի որոշ տեսակների, հատկապես այն մթերքի մեջ, որոնք ներմուծվում են, կամ ներմուծվում է դրա հումքը, օրինակ՝ հացաբուլկեղենը, ալ յուրը, որոնց մեծ մասը ներմուծվում է ՌԴից, իսկ ռուբլու փոխարժեքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում է ապրել: Փոխարժեքի տատանումները, մասնավորապես՝ դրամի արժևորումը մեծ հարված է հասցնում արտահանման սեգմենտին՝ մասնավորաբար տեղական արտադրությանը և ՀՀ փոխանցված տրանսֆերտներին: Եթե գնահատենք մեր տնտեսության վիճակը, կարելի է ասել՝ տարերային և շիկացած:

-Թոշակի բարձրացում չի սպասվում, մինչդեռ շատերին զարմանալի է ոստիկանների աշխատավարձի բարձրացումը, ընդ որում՝ քաղաքական գործիչները, քաղաքացիներն ասում են՝ ինչո՞ւ չի բարձրանում, օրինակ՝ զինծառայողների աշխատավարձը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք սա:

-Կա փաստ, որ թոշակն ավելի ցածր է, քան նվազագույն կենսապահովման զամբյուղը: Թոշակի բարձրացումը կենսականորեն կարևոր է, ոչ թե պետք է այս 6 տարվա ընթացքում մի ձեռքով մի քանի կոպեկ բարձրացվեր և մյուս ձեռքով մի փոքր ավելի թոշակառուի ձեռքից տանել, այլ պետք էր առաջանցիկ կենսաթոշակի բարձրացում: ՀՀ-ում թոշակառուն ապրում է աղքատ: Չկա մարդ, որ թոշակով կարողանա ապրել, բուժվել, տեղաշարժվել, իսկ ապրելն ու բուժվելը թանկացել են, ներդրվել են որոշ էլեկտրոնային խոչընդոտներ, իսկ տեղաշարժվելը վաղը կդառնա դժվար հաղթահարելի: Զինծառայողների աշխատավարձի բարձրացման մասին խոսող իշխանությունները, իրենց ծրագրում պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին հստակ ասողները որոշել են, որ ընտրանք պետք է անել, ատեստավորման գործիքի կիրառմամբ մի մասի աշխատավարձն ավելացրել են, մյուսներինը՝ ոչ, սրանով ստեղծել են անհավասար միջավայր:

Նույնը նաև կատարվեց ուսուցիչների հետ՝ բուհ ավարտած և պետական հանձնաժողովի կողմից ուսուցչի որակավորում և դիպլոմ ստացած մարդկանց ասացին՝ եկեք, նորից ատեստավորվեք: Սա անթույլատրելի է, ոչ թե պետք էր ատեստացիաներ անել, այլ շարունակական մասնագիտական զարգացումների սեմինարներ՝ տեղերում: Իսկ քանի՞ ոստիկան կանցնի այդ ատեստացիան, քանի՞սն են տիրապետում իրենց գործունեությունը կարգավորող օրենսդրությանն ու Սահմանադրությանը: Թեկուզ հենց պարեկներին նայեք. եթե ձեռքից պլանշետը վերցնես, նրանց մեծ մասը ոչ մի իրավական ակտի հղում անել չի կարող: Ոստիկանների աշխատավարձի բարձրացումը զարմանալի չի, այլ օրինաչափ է այս պարագայում՝ միայն նրանք են մնացել որպես այս իշխանությունների հենարան:

-Ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ նշվեց Արևմուտքի՝ Հայաստանին տրամադրվելիք աջակցության մասին: Այս աջակցությունը նպատակ ունի «վերափոխելո՞ւ» մեր տնտեսությունը, թե՞ միջոց է սիրաշահելու Հայաստանին՝ Ռուսաստան-Արևմուտք դիմակայության շրջանակում:

-Իհարկե, հայտարարվեց, որ այդ եռակողմ հանդիպումը հիմնականում տնտեսական բնույթի է, բայց ամբողջությամբ վերաբերվում էր տարածաշրջանի քաղաքական կառուցվածքին, գերտերությունների ազդեցության գոտիներին և դրանց հնարավոր փոփոխություններին, որի համար Արևմուտքի որոշ կենտրոններ, մասնավորաբար հանդիպման կողմերը կարող էին քննարկել որոշակիության դիմաց դրամաշնորհների հարցը: Մինչ ապրիլի 5-ը իշխանությունները իրենց կցված լրատվամիջոցներով և այլ հարթակներով փորձում էին մեծ սպասում ստեղծել, հատկապես, որ նախընթաց շրջանում հայտարարվել էր շուրջ 3 միլիարդ հատկացնելու մասին: Բայց տվեցին խոստում, սա պետք է ֆիքսել, որ փող չեն տվել, այլ միայն խոստում, որ 4 տարվա ընթացքում կտրամադրվի 270 միլիոն դոլար:

Կարելի է ենթադրել, որ Արցախի կորուստն Արևմուտքի այդ կենտրոնները գնահատեցին այդքան ցածր, ինչը պետք է վիրավորեր հայկական կողմի ինքնասիրությունը: Հայերը միլիարդավոր դոլարների գույք, բնակֆոնդ, բիզնեսներ, քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ դպրոցներ, հիվանդանոցներ, կամուրջներ, ցանքատարածքներ և այլ չափելի ռեսուրսներ են թողել թշնամուն: Էլ չեմ ասում հոգևոր և մշակութային անչափելի արժեքները, պատմություն և կենսագրություն, գերեզմաններ ու սրբավայրեր: Այնպես որ, ապրիլի 5-ի հանդիպումն ու Հայաստան բերած խոստումը կարելի է համարել ձախողված:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Ինչու են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով. պարզաբանում է ՔԱԿ-ը Վթար Ճամբարակում, «Opel»-ը վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնի, ով հետո տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Պայթյունի հետևանքով մահացել է 22-ամյա Օնիկ Մ.-ն Չմկրտված ու երբևէ չհաղորդված անձինք հավաքվել ու Աստվածաշնչից են խոսում. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի դեմքը. տմարդի արդարադատություն ՔՊ-ն ժողով է անում. Արայիկ Հարությունյանը ցուցակ է պատրաստել շեֆի համար «Աղջիկ ա՞ մամ»…Լուսինե Թովմասյանը հրապարակել է երեխաների արձագանքը՝ հղիության լուրին Փաշինյանը վերաբացում է ընդդիմադիրների դեմ հին գործերը Եկեղեցու համախմբվածությունը խուճապի է մատնել Փաշինյանին Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքում «Իրական Հայաստանը» թուրք-բոլշևիկյան ծրագիր է. Ավետիք ՔերոբյանՌուսաստանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք են տեսնում Լավրովը Հյուսիսային Կորեայում հանդիպել է Կիմ Չեն Ընին Ողբերգական պայթյուն Սիսիանում․ նախաձեռնվել է քրեական վարույթ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ 34-ամյա երիտասարդը կամավոր հանձնել է ապօրինի պահվող հրացան և փամփուշտներ Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում Դժբախտ պատահարից հետո Արմենն էլի ժպտում է, ինչպես Շուշիի իրենց վերջին լուսանկարում Քեսաբի Դյուզաղաջ գյուղ հասած հրդեհը հաջողվել է վերահսկելի դարձնել Այնպիսի վիճակում ենք, որ անգամ միլիարդատերերն են պայքարի մեջ. Հովհաննես ԻշխանյանՄաhացու վթար Կապանում, կան 1 զոh ու 1 տnւժած․ մանրամասներ ՆԳՆ-ից ՌԴ իշխանություններն անընդհատ օգտագործում են լրատվամիջոցները՝ տարբեր տեսակի uադրանքներ կազմակերպելու համար․ ադրբեջանցի պատգամավոր Ինչո՞ւ ամենամեծ հաջողության պահին շուկայից դուրս եկավ բջջային կապի իրական հեղափոխություն կերտած ընկերությունը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՀՈՒԼԻՍԻ). Խոշոր ջրհեղեղ Եվրոպայում, Նեպտուն մոլորակի «առաջին» պտույտը Արեգակի շուրջ. «Փաստ»Կարկուտ, կարճատև անձրև. ինչ եղանակ կլինի Առաջընթաց արեգակնային էներգիայի ոլորտում. Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ռուս գիտնականները կատարելագործել են պերովսկիտային մարտկոցներըՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը կալանավորելու մասին Իշխանությունների կողմից ՀԱԵ վրա գործադրվող ճնշումը ողբերգություն է ոչ միայն Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար. ի՞նչ դեր ունի այստեղ ԱՄՆ-ն. «Փաստ»Լավ լուր՝ զինծառայողների համար Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր ԶՊՄԿ-ն ներկայացնում է հանքավայրում շահագործվող հորատման մեքենաներից մեկը՝ Atlas Copco SMARTROCԻնչի՞ մեջ են ներքաշում Հայաստանին. «Փաստ»Այն մասին, թե որտեղից են կառավարվում Փաշինյանը և Փաշազադեն, և ինչ նպատակի են նրանք ծառայում. Ա. ՉալաբյանԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում «Որոշումը պատրաստ է, կարող են ստանալ». դատարանը արձագանքում է Փոստանջյանին «Ալիկն ինձ համար ամեն ինչ էր՝ հայր ու եղբայր, որդի և ընկեր». Ալեքսանդր Ֆարմանյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Կաղնուտ գյուղի տարածքում. «Փաստ»Ջուր չի լինի որոշ ժամանակ․ հասցեներ «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողը Խոշոր վթար՝ Նուբարաշենում, բախվել են «Nissan Rogue» ու «Hyundai Elysion», վիրավnրներ կան․ մանրամասներՏարադրամի փոխարժեքը հուլիսի 12-ին Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ»«Փաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է իր ակնկալիքներով, մյուս կողմից՝ Ալիևը և նրան աջակցող Էրդողանն իրենց ակնկալիքներով. նա մանևրի տեղ չունի». «Փաստ»Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Օտարվող գույքի սեփականատիրոջ համար կսահմանվի խրախուսական գործիքակազմ. նախագիծ. «Փաստ»Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ»Փաշինյանը հանձնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ հարվածելով ՌԴ-ին ու Իրանին. «Փաստ»Հայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Փաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարը. «Փաստ»