Երևան, 01.Մայիս.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Ո՞ւմ օրակարգն են սպասարկում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում, իսկ ընթացիկ 2-3 ամիսներին՝ ավելի ինտենսիվ, Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով հայաստանյան խոսույթում բացառապես թուրքական օրակարգի տարբեր բաղադրիչներ է գեներացնում և փորձում հնարավոր բոլոր տարբերակներով անհասկանալի բացատրություններ տալ դրանց։ Հատկանշական է, որ փաշինյանական հռետորաբանությունը գրեթե կրկնօրինակում է այն շեշտադրումները, որոնք գերկարևոր են թուրքական քարոզիչների համար։ Մասնավորաբար, մենք տեսնում ենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը Հայոց ցեղասպանության փաստը ներկայացնում որպես «անցած-գնացած» մի հին պատմություն՝ խորապես գիտակցելով, թե ինչ ռիսկեր են պարունակում իր կողմից հնչող թեզերը։

Նա վերջին շրջանում իր խոսույթում, այդ թվում՝ միջազգային հարթակներում, ընդհանրապես ոչ մի բառ չի բարձրաձայնում հայոց պատմության այդ դառը դրվագի մասին, ավելին՝ փորձում է հանրությանը դուրս բերել այդ օղակից և այն ներկայացնել որպես պատմության մեջ տեղի ունեցած մի դրվագ, ընդամենը շարքային իրադարձություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի այնպիսի իրավիճակում, երբ ՀՀ փաստացի ղեկավարը լծված է Ցեղասպանության «լեգիտիմացման» գործընթացին՝ անհասկանալիորեն արդարացնելով օսմանյան կայսրությունում 20-րդ դարասկզբին տեղի ունեցածը։ Նա բավականին իներտ է վերաբերվում 1918-23 թվականների ջարդերին, ասես ուղղակի մի միջադեպ է պատմում Առաջին աշխարհամարտի տարիներից, օրինակ՝ Գալիպոլիի ճակատամարտից, որն, ի դեպ, Թուրքիայում նույնպես նշվում է ապրիլի 24-ին (այս ճակատամարտում օսմանյան Թուրքիան շատ կասկածելի հաղթանակ տարավ Անտանտի զորքերի նկատմամբ. բրիտանացիները ջախջախվեցին Բոսֆորում)։ Կուսակցական վերջին մի քանի հանդիպումներում, որոնք առանձին կտորներով ներկայացվում են հանրությանը, Փաշինյանի հիմնական ասելիքը կապված է հայոց պատմության այս դրվագին։

Նա մի առանձնահատուկ ոգևորությամբ է խոսում Ցեղասպանության մասին՝ փորձելով «մաքրել» թուրքական հետքը։ Սա, ի դեպ, տևական ժամանակ արվում է Ապրիլի 24-ին ընդառաջ. թերևս պատահական չէ, որ այս գործընթացը հենց այս փուլում է շրջանառության մեջ մտել։ Ի՞նչ է ասում Փաշինյանը. օրերս տեղի ունեցած հանդիպմանը նա բաց տեքստով խոսում էր այն մասին, որ օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած «իրադարձությունները» (նշենք, որ իր խոսքում նա չէր օգտագործում «Ցեղասպանություն» ձևակերպումը՝ հիմնականում նշելով «ջարդեր», «եղեռն» տերմինները) կայսրությունների սխալ քաղաքականության արդյունք են եղել։ Չի բացառվում, որ կլսենք նաև այնպիսի պնդումներ, թե՝ «դե, օսմանյան կայսրության ներսում ոչ մեկս չենք եղել, չենք տեսել, թե իրականում ինչ էր պարտադրվում դրսից, իսկ այդտեղ խաչվում էին ռուսական և բրիտանական կայսրությունների շահերը, իսկ ո՞վ կարող է ասել, թե ի՞նչ կլիներ, եթե թուրքական իշխանությունները չենթարկվեին նրանց ճնշումներին»։

Սա փաշինյանական տրամաբանությանը բնորոշ ոճ է, երբ փորձ է արվում աղավաղել պատմական իրողությունները։ Նշենք, որ «ցեղասպանության զոհ» ասելով՝ պետք է նկատի չունենալ զուտ միայն այն մարդկանց, որոնք ֆիզիկապես ոչնչացվել են։ Բանն այն է, որ, ըստ միջազգային կոնվենցիաների համապատասխան բանաձևումների, ցեղասպանության զոհ են համարվում նաև այն անձինք, ովքեր զրկվում են իրենց պատմական հայրենիքից, տեղահանվում են, այդ տեղահանությունների ու հարձակումների ժամանակ վիրավորումներ ստանում, անգամ հոգեկան տրավմաներ ստացած մարդիկ են համարվում ցեղասպանության զոհ։ Առաջիկայում, ըստ ամենայնի, Փաշինյանը կփորձի իր «գեոպոլիտիկ» թեզերի հերթական «պորցիան» տիրաժավորել և հանրության հետ ալեգորիաներով խոսելիս, ասենք, պատմել, թե ինչպես, օրինակ՝ ռուսները դուրս եկան Արևմտյան Հայաստանից՝ հենց նրանց մեղադրելով տեղի ունեցած ջարդերի մեջ, ինչը, իհարկե, կդառնա փաշինյանական աբսուրդի թատրոնի հերթական գլուխգործոցը։

Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է, որ կազմեն «Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի անվանացանկը»։ Յուրաքանչյուրի համար պարզ է, որ դա գործնականում անհնար մի գործընթաց է, և նման ցուցակ կազմելը՝ գրեթե բացառված է։ Կարող ենք եզրակացնել, որ սա թուրքական իշխանությունների կողմից հերթական պարտադրված օրակարգն է, որպեսզի կարողանան իրականացնել իրենց վաղեմի երազանքը՝ ստեղծել պատմաբանների հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի Թուրքիայում տեղի ունեցածը։ Ամենայն հավանականությամբ, հնարավոր կլինի հավաքել մի քանի հարյուր հազար մարդու տվյալ, որն էլ առիթ կտա կասկածի տակ դնել 1,5 միլիոն հայերի ցեղասպանվելու փաստը, որոնք սրբադասվեցին 2015-ին Հայ առաքելական եկեղեցու կողմից։ Այս դրվագը նախօրեին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ վերահաստատեց քպական Անդրանիկ Քոչարյանը, որը նշեց, թե «սա մի աշխատանք է, որը պետք է վաղուց արվեր, ու ցավալի է, որ չի իրականացվել, այստեղ լուրջ անելիք ունեին եկեղեցին, ազգային կուսակցությունները և Սփյուռքը»։

Ակնհայտ է դառնում, թե իրականում ում է թիրախավորում Փաշինյանը և հանրության աչքին հերթական անգամ դեմոնիզացնում այս կառույցները։ Ու ամենամարազմն այն է, որ այս մասին բարձրաձայնում է մի իշխանության ներկայացուցիչ, որի օրոք զոհվել է 4000-ից ավելի զինվոր, որոնց ցուցակը տեխնոլոգիայի այս դարում չորս տարի անց էլ դեռ չեն հրապարակել, այնինչ խոսում են 110 տարվա վաղեմություն ունեցող դեպքի մասին։ Մեծ Եղեռնի փաստը կասկածի տակ դնելու ավելի պրոթուրքական քայլ թերևս դժվար է պատկերացնել, սա իր հերթին խոսում է այն մասին, որ Թուրքիայի երազանքը կյանքի է կոչվում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ կլիներ Իսրայելի ցանկացած ղեկավարի հետ, եթե նման թեզ բարձրաձայներ ու կասկածի տակ դներ Հոլոքոստի փաստը։

Մի առանձին բարդ ու խճճված իրավիճակում են հայտնվում Հայոց Ցեղասպանությունը ճանաչած 36 երկրները, քանի որ ճանաչելով Ցեղասպանությունը՝ որպես փաստ, ակամայից հայտնվում են անհասկանալի մի նոնսենսի մեջ։ Ամփոփելով՝ կարող ենք հավելել միայն, որ շատ ավելի հավանական սցենարների շարքից կլինի այն, որ մի օր էլ, ասենք՝ Ապրիլի 24-ին կամ դրան ընդառաջ, Նիկոլ Փաշինյանը որոշի, որ ոչ թե բարձրանում է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Մեղծ Եղեռնի անմեղ զոհերին, այլ, որպես հերթական «բարի կամքի» դրսևորման դրվագ, այցելում է Անկարա և մասնակցում Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակի հերթական տարելիցին։

ԱՐՄԵՆ ՀՈՎԱՍԱՓՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ․ հայտարարություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա հարձակվելու հրահանգ է տրվածԹբիլիսիում հատուկ ջոկատայիններն սկսել են ցրել ցույցը, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Լույս չի լինելու Երևանում և մարզերումԻնպիսի՞ եղանակ կլինի մայիսի առաջին օրերինԻնդոնեզիայի ափերի մոտ 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրումՌուսաստանի և Թուրքիայի միջև խորհրդակցություններ տեղի կունենան Ռաֆահի վրա հшրձակումը անընդունելի էսկալացիա կլինի․ Գուտերեշ Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու«Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ տղամարդ է մահացել Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականիԱռեղծվածային դեպք․ դպրոցից 11-ամյա աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտանԻնչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ ՍարգսյանՔաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի ՙԿենտրոն՚ մասնաճյուղըՄայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ ԱլավերդյանԹուրքիան հետևում է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ընթացող գործընթացինԱրթիկի թեմի առաջնորդ Նարեկ վարդապետ Ավագյանը եկել է Կիրանց (տեսանյութ) Լոնդոնում տղամարդը սրով հարձակվել է անցորդների վրա. 13-ամյա տղա է սպանվել (տեսանյութ) Միրզոյանը և Կուպմանը քննարկել են տարածաշրջանային ծրագրերը (տեսանյութ) 36 կգ ոսկյա ձուլակտորի և 293 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով 6 անձ է կալանավորվել (տեսանյութ) Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջՀՀ-ն չի հաստատել Միրզոյան-Բայրամով հանդիպումը. Ղազախստանի ԱԳՆ «Արարատ» ԲԿ-ում 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Փոխանակ գնաք մոմ վառեք, Աստծուց աղաչեք մեղքերի թողություն, վիրավորում եք Եկեղեցուն ու սրբազաններին․ Արծվիկ Մինասյանը՝ իշխանություններին Անիծյալ պիտի լինի նա, ով հրաժարվում է հայրենի հողից ու փորձում է ջնջել պատմական հիշողությունը (տեսանյութ) Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում․ ՄԱԿ-ում Թուրքիայի դեսպան Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերելԱրտակարգ դեպք և պայթյուն՝ Կոտայքում. պայթուցիկի նմանվող առարկա են նետել «Մամուռ» հյուրանոցային համալիրի ուղղությամբ Գործարքի կնքմամբ, թե առանց դրա՝ մենք կմտնենք Ռաֆահ. Նեթանյահու 36 ժամ գազ չի լինի 4 գյուղը Ադրբեջանի վերջին փաստարկն է՝ ՀՀ-ի վրա լեգիտիմ hարձակnւմ գործելու համար․ Արթուր Հովհաննիսյան Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Սողանք` Լծեն-Տաթև ավտոճանապարհին Առեղծվածային դեպք՝ Երևանում. «Բարդիներ» ռեստորանից տեղափոխված, հրազենային վնասվածքով տղամարդ է մահացել Ահաբեկչության կանխարգելման շրջանակում ՌԴ-ի ձեռնարկած քայլերն ուղղված չեն կոնկրետ ազգի դեմ. Լավրովը՝ Տաջիկստանի ԱԳ նախարարին Նախագահ Զուրաբիշվիլին երկրի դավաճան է. Վրաստանի վարչապետ Փաշինյանը ջուրը թափեց սեղանին, հագուստին, որ բացատրի` ինչ է ինքն անում Տավուշում Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԱմպրոպ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Ի՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում Տեղական խաղողի տեսակներ. ինչո՞ւ է կարևոր դրանք «աչքի լույսի պես» պահպանելը. «Փաստ»