Հայց է ներկայացվել ՄՔԴ՝ Ալիևի՝ Հայաստանի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը հետաքննելու դիմումով
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հռոմեական կանոնադրության ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJ) դիմում է Միջազգային քրեական դատարան՝ 2021 թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից ապօրինի օկուպացիայի տակ գտնվող Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող շարունակական ենթադրյալ ցեղասպան քաղաքականության վերաբերյալ նախնական հետաքննություն սկսելու խնդրանքով:
Հայտարարությունը ներառում է CFTJ-ի կողմից հավաքված և արձանագրված վկայությունները, որ հաստատում են Ալիևի և խորհրդարանի կողմից ծրագրվող, հրահրված և իրականացվող ցեղասպանության քաղաքականությունը:
Միջնորդագրում նկարագրվում է Ալիևի ղեկավարությամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված վայրագությունների լայն շրջանակ՝ քաղաքացիական անձանց բռնի տեղահանում, քաղաքացիական անձանց սպանություններ, քաղաքացիական անձանց և ռազմագերիների բռնի անհետացում, կամայական ձերբակալություններ, սեռական բռնություն, հայ ռազմագերիների խոշտանգման և արտադատական մահապատիժների դեպքեր, գրում է 24news.am-ը:




















































