Ереван, 19.Июль.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր միջև տարիքային տարբերությունը շատ մեծ է եղել, երեք երեխաներից՝ ինձանից, քրոջիցս և եղբորիցս հետո 14 տարի տարբերությամբ ծնվեց Տիգրանս։ Երևի այդ տարիքային տարբերությունն էր իր դերը խաղացել, որ նա փոքր հասակում էլ կարծես հասուն-երեխա լիներ: Շատ անվախ էր, համարձակ իր քայլերում, աշխույժ, շփվում էր իրենից տարիքով մեծերի հետ։ Երբ Ռուսաստանում էին ապրում, յոթ տարեկանից տեղափոխվել են այնտեղ, արագ սովորեց լեզուն, շատ ընդունակ էր, ճարպիկ: Ինքնուրույն գնացել ու գրանցվել էր ֆուտբոլի ակումբ, հետո հոկեյի և նոր տեղյակ էր պահել տանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Տիգրանի քույրիկը՝ Արփինեն:

Նշում է՝ եղբայրը շատ ինքնուրույն էր, ինքնավստահ և միշտ ճիշտ ճանապարհով էր գնում։ «Ֆուտբոլում հարձակվող էր, ունի բազմաթիվ պատվոգրեր, թերևս իր ամենասիրած սպորտաձևն էր, նաև սիրողական զբաղվել է տարբեր սպորտաձևերով՝ հոկեյ, գերազանց սահում էր սառցադաշտի վրա, վոլեյբոլ, ձեռնամարտ, չէր սիրում և իրեն դուր չէին գալիս այն մարզաձևերը, որտեղ պետք էր հարվածել հակառակորդին»։ Տիգրանը Հայաստանում առաջին դասարան է միայն հաճախել, այնուհետև ուսումը շարունակել է Եկատերինբուրգ քաղաքում, դրանից հետո՝ Իգրիմ ավանում, ավարտական վերջին երկու տարին՝ Նիժնի Նովգորոդ քաղաքում։

«Ուներ լավ ընդունակություններ, հատկապես մաթեմատիկա առարկայից, բայց ծուլանում էր։ Ուսուցիչներն ասում էին՝ կարող է շատ լավ սովորել, բայց չի ուզում։ Դպրոցում հեղինակություն էր այդ բառի լավ իմաստով, ուներ ընկերների մեծ շրջապատ, կազմակերպչական հարցերում գլխավորներից մեկն էր, վայելում էր բոլորի սերը։ Ուներ այնպիսի աուրա, որ բոլորին դեպի իրեն էր ձգում, հումորով էր, ժպտադեմ։ Միևնույն ժամանակ փակ էր, քչախոս, գաղտնապահ, իր ընկերներից, շրջապատից չէր սիրում խոսել. դրսի իր աշխարհը տուն չէր բերում, տան աշխարհը դուրս չէր հանում»: Արփինեն ասում է՝ եղբայրն անթիվ նպատակներ ուներ: «Նպատակներն անհամար էին, առաջնայինն իր սպորտն էր, որի մեջ ապրեց իր ամեն օրը, ցանկանում էր լուրջ զբաղվել սպորտով՝ որպես մարզիչ։

Բանակում իրենց գումարտակի վոլեյբոլի մարզիչն էր։ Նաև շատ էր սիրում ռազմական կյանքը, համազգեստը: Զորացրվելուց հետո ցանկանում էր վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն և այնտեղ ընդունվել ռազմական ակադեմիա։ Տիգրանս բանակում գրված տողեր ունի: Գրել է, թե ինչ է ուզում դառնալ՝ մարդ, արդյունքում դա էլ ընտրեց. «Неважно кем ты в жизни станешь, богатым, бедным, без гроша в кармане, скажу тебе, проверенно годами, главное человеком быть»: Քույրիկն ասում է՝ Տիգրանը Ռուսաստանից ինքնակամ է վերադարձել հայրենիք և ներկայացել՝ բանակում ծառայելու համար։ «2019 թ.-ի հունվարի 24-ին զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության: Ծառայում էր Արցախի Հանրապետությունում՝ «Մարտունի 2»-ում։ Սկզբում կային դժվարություններ լեզվի հետ կապված, ուներ ռուսական կրթություն և հայերեն կարդալգրել չգիտեր, նույնիսկ երդման արարողությանն ընդառաջել էին, որ տեքստը ռուսերեն ասի։ Բանակում ի սկզբանե աչքի էր ընկել իր բարձր հասակով, ուներ 191սմ հասակ, ամենաբարձրահասակ զինվորն էր իրենց զորամասում, ֆիզիկական կազմվածքով էր, մտավոր կարողությամբ։

Հրամանատարությունը ծառայությունից մի քանի ամիս հետո Տիգրանիս նշանակեց ջոկի հրամանատար, ականանետային հաշվարկի հրամանատար և դիրքի ավագ։ Նա սերժանտ էր: Ավելի շատ սիրում էր դիրքում գտնվել, քան զորամասում։ Սիրում էր իր դիրքը և իր զենքը, որին անուն էր տվել՝ Վիկտորիա։ Իրենց դիրքում յոթ ընկերով Սուրբ Սարգիս մատուռն էին կառուցել: Բնավորությամբ շատ անհամբեր էր, միշտ շտապում էր, մի քանի քայլ առաջ մտածում: Պատերազմից առաջ, երբ դեռ չորս ամիս կար զորացրվելուն, արդեն խոսում էր այդ մասին, ասում, որ պետք է նոր համազգեստով գա, որ սիրուն լինի... Ու եղավ իր ասածը, բայց ոչ թե եկավ, այլ բերեցին նոր համազգեստով»: Ու... 44 օր տևած պատերազմի մասին: «Պատերազմի առաջին օրից եղել է իր դիրքում՝ «Մարտունի 2»-ում։ Առաջին երկու օրը կապ չի եղել Տիգրանիս հետ: Սեպտեմբերի 29-ին զանգահարել է, կարճ խոսել, ասել, որ լավ է, չանհանգստանանք։ Դրանից հետո գրեթե ամեն օր խոսել ենք, վստահեցնում էր, որ իրենց մոտ ամեն բան հանգիստ է, բայց թեժ կռիվ է տվել թշնամու դեմ, ոչնչացրել 3 տանկ, բազմաթիվ զինտեխնիկա:

Հոկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը մի ամբողջ դիվերսիոն խումբ էր ոչնչացրել, որը փորձել էր ներթափանցել իրենց զորամաս։ Ինձ հեռախոսով ոչինչ չէր ասում, միայն մի անգամ ասաց. «Քո՛ւր, որ գամ, էնքան բան ունեմ պատմելու, միայն իմանաս, թե ախպերդ ինչեր է արել»: Ընկերների խոսքով, Տիգրանս կարծես ծնվել էր հենց պատերազմի այդ օրերի համար, անձնվիրաբար պահեց իր դիրքը մինչև վերջին օրը, ասում են՝ ոչ ոքի թույլ չէր տալիս իր զենքին մոտենալ, միայն ինքն էր անխնա կրակում ու ամեն մի արկ կրակելուց առաջ թշնամուն գրություն էր թողնում արկի վրա։ Հոկտեմբերի 25-ին իրենց դիրքում յոթ տղաներով մկրտվել էին, շատ մեծ էր ուրախությունը, մեծ հավատք ուներ, միշտ խաչ էր կրում։ Ի տարբերություն պատերազմի առաջին օրերի, վերջին օրերին այլևս չէր կարողանում թաքցնել իր հույզերը, ձայնի մեջ վրեժ կար, ցավ, ասում էր, որ շատ թանկ ու լավ ախպերներ է կորցրել։

Տիգրանիս վերջին զանգը եղել է հոկտեմբերի 31-ին, առավոտյան ժամը 7։58-ին, կարճ ասաց, որ հարմար չի, ինքը լավ է, հետո կզանգի, և վերջ։ Հենց այդ օրը կեսօրին անմահացել է իր դիրքում՝ ականի բեկորի հարվածից, վերջին բառերն են եղել. «Ախպերնե՛ր, ինձ մենակ չթողնեք, խոսացեք հետս, ուղղակի խոսացեք»: Նույն օրը բոլորն իմացել են բոթը, բացի մեր ընտանիքի անդամներից։ Երկու օր խելագարի նման սպասում էինք Տիգրանիս զանգին: Հետո մեզ ստեցին, թե իբրև Տիգրանս վիավոր է, և ծնողներս պետք է շտապ վերադառնան Հայաստան, Տիգրանին արյուն է հարկավոր։ Նոյեմբերի 3-ին նոր իմացել ենք, իսկ հաջորդ օրը Տիգրանիս բերեցին։ Անթերի էր Տիգրանս: Երևի եզակի ընտանիքներից ենք, որ կարողացանք գոնե տեսնել և համբուրելով հրաժեշտ տալ մեր փոքր հրաշքին»։ Հարցնում եմ՝ Տիգրանից հետո ընտանիքին ի՞նչն ուժ տվեց: Արփինեն արձագանքում է՝ ոչինչ: «Շատ թանկ կորուստը, համակերպվելն՝ անհնար. երբեք էլ երևի չհամակերպվենք այս ցավի հետ: Ապրում եք, պարզապես ապրում, մինչև...»:

Հ. Գ. - Տիգրան Գալստյանը ծառայության ժամանակ արժանացել է «Լավագույն զինվոր-մարզիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշանների։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Արագած գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Когда грамотная, умная, организованная речь - уже «нелепость»: «Паст»Почему вопрос «Veolia Water» не входит в круг интересов Пашиняна? «Паст»ЕС финансирует антироссийскую внешнюю политику Пашиняна: «Паст»The Times: Китай может организовать встречу Трампа и ПутинаКазинян: Власть не гарантирует, что тариф на электроэнергию как минимум на 2 года не вырастетКонституция, коридор, «национализация» «Элсетей Армении» началась I «Итоги дня» I 17.07.2025Forbes: Реализация проекта коридора через Армению может задержаться на 12–18 месяцевФонд «Ташир» подал в суд на мэрию ЕреванаРоманос Петросян назначен временным управляющим «Электросетями Армении»Авиакомпании «Аэрофлот» и «Россия» получили разрешения на регулярные рейсы в ГюмриПрием онлайн-платежей через Apple Pay уже доступен для vPOS клиентов Америабанка Когда телефон «загарает» вместе с тобой: футуристичный чехол Skincase В Ереване проходит церемония открытия памятника Шарлю АзнавуруЛевон Аронян обыграл Хикару Накамуру и вышел в полуфиналСохбани: Иран приветствует процесс нормализации отношений Армении с другими странамиОн хочет стереть всё, что хоть как-то связано с Арцахом: «Паст»Будет ли на сегодняшнем судебном заседании рассматриваться вопрос об изменении меры пресечения в отношении матери восьмимесячного ребёнка? «Паст»Когда правосудие и правоохранительная система превращаются в политический инструмент: «Паст»Новый стратегический проект в Гегаркунике: о каких мощностях идет речь? «Паст»Почему противник продолжает сохранять напряженность на границе? «Паст»«Третья сила» в Армении: есть ли альтернатива? «Паст»Израиль пригрозил новыми ударами по Сирии ради защиты друзовПианистка Ева Геворгян сыграла три концерта в Сиднейской ОпереЕреван – в числе лучших направлений для летних командировок россиянПашинян: Сейчас наше предложение о делегировании полномочий не обсуждаетсяЗдание постоянного представительства Нагорного Карабаха в Ереване требуют вернутьПремьер-министр: Государство должно взять на себя управление компанией «Электрические сети Армении»Пресс-конференция премьер-министра Армении Никола ПашинянаСоюз армян России намерен провести международную конференцию в защиту Армянской церквиАбоненты Ucom всё активнее используют интернет в роуминге Арман Царукян высказался о следующем бое«Жоховурд»: Власти Армении за закрытыми дверями обсудили вопрос о возможном предоставлении дороги через СюникIdram — участник Tech Week 2025Людей запугивают, заставляя подавать декларацию, но это не работает: «Паст»Практика «добивания» над армянами Арцаха: «Паст»«Роскошные» цифры: что и сколько «крупица за крупицей» вернули государству? «Паст»После «решения вопросов» ЭСА вернется на свою должность։ «Паст»В Армении прошла акция протеста лиц, занимающихся цветочным бизнесомВ России продолжаются аресты азербайджанских бизнесменовВласти Армении хорошо знают, что сейчас Эрдоган «смотрящий по региону»: Тиран ЛокмагезянАдвокат: Создается основа для сдачи коридора, а в будущем и всего СюникаЦветочный экспорт из Армении в Россию: перспективы развитияКак прошла встреча арцахцев с представителями правительства Армении?Женщинам рассказали, какой косметикой очень опасно пользоваться в жаруЧисло жертв израильских ударов по территории Ирана возросло до 1 062Красная дорожка «Золотого абрикоса 2025» В Ереване состоялось открытие XXII Международного ереванского кинофестиваля «Золотой абрикос»Club World Cup: «Челси» разгромил ПСЖ и завоевал трофей Представитель правительства Армении – арцахцам: Обсуждения на улице не будет – составьте группу их четырех человекОппозиционер: Коридор или перекресток – многое зависит от правовых регулирований