Երևան, 24.Մարտ.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ՀՐԱՏԱՊ


Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերը համալրվեցին Սողոմոն Թեհլիրյանին առնչվող արժեքավոր ու բացառիկ ցուցանմուշներով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, Հայոց ցեղասպանության վերապրող և վրիժառու Սողոմոն Թեհլիրյանի ազգականներից ստացավ արժեքավոր իրեր։

Նրա հորեղբորորդու թոռնուհիները՝ Արփի Օսկանյանը և Անուշ Օսկանյան-Օհանյանը, թանգարան-ինստիտուտին հանձնեցին Սողոմոն Թեհլիրյանի անտիպ օրագրությունը և լուսանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն այդ առթիվ իր ելույթում նշեց, որ միջոցառումը թանգարանի համար իսկապես բացառիկ է, քանի որ ֆոնդերը համալրվում են կարևոր նշանակություն ունեցող նմուշներով, որոնք եզակի են ինչպես պատմական, այնպես էլ գիտական առումով։

«Թեհլիրյանի օրագրությունը ներկայացնում է մի ժամանակաշրջան, որը մեզ համար խիստ կարևոր է մի քանի տեսանկյուններից։ Թանգարանին հանձնված լուսանկարները նոր լույսի ներքո են ներկայացնում մեր հերոսին, ով իր արարքով ցեղասպանության արհավիրքի միջով անցած հայ ժողովրդին թույլ տվեց հասնել արդարադատության հանգրվանի։ Այն, ինչ տեղի ունեցավ Բեռլինում, երբ Թեհլիրյանը գնդակահարեց Հայոց ցեղասպանության անմիջական ու գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային, ու այն, ինչ տեղի ունեցավ դրան հաջորդած դատավարության արդյունքում, իրավական տեսանկյունից խիստ նշանակալից է։ Դա փաստորեն Ցեղասպանության վերաբերյալ առաջին դատավարությունն էր, քանի որ Թեհլիրյանի դատը վերածվեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող դատավարության, որն ունեցավ փաստահեն հիմք ու ճանաչվեց որպես անժխտելի իրողություն»,- ասաց Գզոյանը։

Թանգարանի տնօրենը հպարտությամբ նշեց, որ Սողոմոն Թեհլիրյանը ոչ միայն հայ ժողովրդի հերոս զավակն է, այլև պատկանում է առաջադեմ մարդկությանը։ Նրա խոսքով՝ Թեհլիրյանն իր հերոսական արարքով հետագայում հիմք տվեց Ցեղասպանության կոնվենցիայի հաստատմանը, որի ակունքներում կանգնած իրավագետ Ռաֆայել Լեմկինը տևական ժամանակ հետևել է Թեհլիրյանին, ուսումնասիրել նրա կյանքն ու Էական ներդրում ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիան ընդունելու գործում՝ ներկայացնելով կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։  

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը հանգամանորեն ներկայացրեց Սողոմոն Թեհլիրյանին առնչվող և նրա հետ անմիջական կապ ունեցած ցուցանմուշները, որոնք այսօր պահվում են Էջմիածնի Մայր տաճարի թանգարանի, Հայ Հեղափոխական Դաշնակցության պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուներում։ Նա երախտագիտությամբ նշեց, որ նոր ցուցանմուշներն ավելի կհարստացնեն ու բովանդակալից կդարձնեն հայ հերոսի նյութական ժառանգությունը։

Սողոմոն Թեհլիրյանի հորեղբորորդու թոռնուհիներից Արփի Օսկանյանը, թանգարանին նվիրաբերելով հայ վրիժառուի օրագրությունը, ասաց, որ այդ փաստաթուղթն իրենց ընտանիքի համար ունեցել է շատ մեծ կարևորություն և խնամքով բավականին երկար ժամանակ պահվել է ընտանեկան արխիվում։   

Ջրանջատումներ Երևանում և մարզում․ մի շարք հասցեներում՝ 24 ժամով Սյունիքը Հայաստանի անբաժան մասն է, դրա բնակիչներն իրավունք ունեն ապրել խաղաղ. Ֆրանսիայի դեսպան Աբովյան-Եղվարդ ավտոճոնապարհին բախվել են «BMW»-ն, «Mercedes»-ը, «Opel»-ն ու «ՎԱԶ 2104»-ը Արարատում բախվել են «Mercedes»-ն ու «BMW»-ն. կան տուժածներ ԵՄ-ն դառնում է առավել կարևոր գործընկեր անվտանգության ոլորտում. ԱԳ փոխնախարար Մեկ շաբաթ Կապանը կապրի մշակութային կյանքով Ինչ է զիջել Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին. Իշխան Սաղաթելյան Զբաղվել ավելի կարևոր խնդրով, քան մեր երկրի անվտանգությունն է, չկա. Մհեր Ավետիսյան Օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը՝ Հայաստանում Նրա մասին, թե ինչու են մեզ շարունակ վախեցնում Ադրբեջանով, և որքանով է դա հիմնավոր. Ավետիք Չալաբյան Հայաստան կժամանի Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչին Ադրբեջանը uպառնnւմ է, որ Հայաստանի կողմից իր հաջորդ պայմանների չկատարումը կբերի առաջնագծի «տաքացմանը»․ Աբրահամյան Ո՞րն է Նիկոլի մեծագույն ձախողումը՝ ըստ քաղաքացիների. «ՀայաՔվեի» հարցումը Բավակա՛ն է մեզ ստով կերակրես, Նիկո՛լ, մի՛ պառակտիր գյումրեցիներին. քաղաքացի Պլանային ջրանջատում Երևանում մարտի 26/27-ին` տասնյակ հասցեներում Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի ՌԴ-ն գրոհել են ուկրաինական անօդաչուները․ իրավիճակը՝ երկրում Ռուբլին ու դոլարը արժևորվել են․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ կփոխվի Ռուսաստանի Դաշնություն մուտք գործող օտարերկրացիների համար հուլիսի 30-ից Լարսը բաց է թեթև մարդատար մեքենաների համար Վահագ Ռաշ - «Սիրտս նման է...»Ռուս-ամերիկյան բանակցություններում կքննարկվեն հրադադարի, խաղաղապահների և տարածքների հարցերը․ Ուոլց Կանադայում խորհրդարանական արտահերթ ընտրությունները տեղի կունենան ապրիլի 28-ինԳոլերի մեծամասնությունն անհատական սխալների հետևանքով էր, մենք չգործեցինք որպես թիմ․ Ջոն վան’տ Սխիպ Հյուսիսային պողոտայում կայանված «Վազ 2121»-ում հրդեհ է բռնկվել Ովքե՞ր կկարողանան ավանդների փոխհատուցում ստանալԵրևանի օդի աղտոտվածության խնդիրը մնում է հրատապ ԱՄՆ-ն հայտարարել է օդային հարվածների հետևանքով «հութիների հիմնական առաջնորդների» սպանության մասին «Յուվենտուսը» հեռացրեց գլխավոր մարզիչին Առեղծվածային դեպք՝ Լոռու մարզում. դանակահարված և «գանգուղեղային վնասվածքով» հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացիներ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են Էր-Ռիադում՝ քննարկելու հրադադարի մանրամասները Քանյե Ուեսթը եւ Բիանկա Սենսորին դադարել են միմյանց հետեւել Instagram-ում՝ ամուսնալուծության մասին շարունակվող լուրերի ֆոնինԱրթուր Դավթյանը՝ Թուրքիայում ընթացող աշխարհի գավաթի երրորդ փուլի չեմպիոն Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը հասել է Հալեպ Հռոմի պապը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին Հայաստանի հավաքականը 6-1 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Հարվածել են հութիների զինապահեստներինՈւիտկոֆ. Իրանին ուղղված մեր ազդանշանն է՝ եկեք տեսնենք՝ կարո՞ղ ենք երկխոսության միջոցով արդյունքի հասնել Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է Թուրքիայի ՆԳՆ-ն Էքրեմ Իմամօղլուին հեռացրել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնից Սրբապղծություն՝ Փարաքար գյուղում․ 30 տարի հետո Հայաստան վերադարձած եղբայրը ընտանեկան գերեզմանից հանել է քրոջ դագաղը ու տեղափոխել այլ վայր՝ ասելով, թե նա և եղբայրը տեղ չունեն այդտեղԻսրայելը հավանություն է տվել գրավյալ Արևմտյան ափի 13 հրեական բնակավայրերի առանձնացման ծրագրին Յուրաքանչյուր մարդ, ով հագնում է ՔՊ-ի շապիկը, դառնում է հանցագործությանը մեղսակից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ամեն անգամ, երբ Արցախ էի գնում, ամեն վայրկյանը վայելում էի, միշտ իմացել եմ, որ այս հնարավորությունը կարող է այլևս երբեք չունենամ». Թամարա ՊետրոսյանՍպիտակ տունը մտադիր է մինչև Սուրբ Հարության տոնն Ուկրաինայում հրադադարի համաձայնության հասնել. BloombergՍառցադաշտերի արագ հալվելը սպառնում է աշխարհի 2 միլիարդ մարդու սննդի և ջրի մատակարարմանը. ՅՈՒՆԵՍԿՕԳյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպել է «Ստրոյ մաշ» թաղամասի բնակիչներին, խոսել նրանց հուզող հարցերից 52 մլն եվրո Լեհաստանին՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմաններն ամրապնդելու համարԳազայի հատվածում իսրայելական զինուժի հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50 հազարըՋենիֆեր Լոպեսը նոր սեր է ցանկանում